Daily Archives: March 25, 2011

Լուսանցքի թիվ 187-Ի հոդվածները

  1. Անցնե՛լ հակահարձակման… մինչեւ Բաքու… Թուրքիան նաեւ Ջավախք է սողոսկել…
  2. Հայաստանը կդառնա՞ տարածաշրջանային վստահելի եւ կայուն գործընկեր
  3. Իսրայելը զինում է Ադրբեջանին… Ադրբեջանական խաղ երկու ճակատով
  4. Ապրիլ 24-ի նոր սպասումով. – Անկարան փոխու՞մ է մարտավարությունը…
  5. Կերակրատաշտը ժողովրդին ծառայելու գաղափարատա՞շտ. Ընդդիմություն-իշխանություն նոր խաղերը…
  6. Հայկական միրգը միջազգային շուկայում եւ… Հայ արծաթագործը ցուցահանդեսին ընդառաջ
  7. Ի՞նչ է ասում Պղատոնի հիշատակած Արայի մասին առասպելը
  8. Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Continue reading

Անցնե՛լ հակահարձակման… մինչեւ Բաքու… Թուրքիան նաեւ Ջավախք է սողոսկել…

Անցնե՛լ հակահարձակման

«Արդեն բազմիցս ադրբեջանական կողմը խախտում է 1994թ. մի կերպ ձեռք բերված փխրուն զինադադարը եւ փորձում է սադրել հայկական կողմին՝ պարբերաբար վնաս հասցնելու գործելակերպով: Այսպիսով, նաեւ միջազգային շահագրգիռ կողմերին իբր փաստի առջեւ կանգնեցնելու եւ սեփական ռազմա-քաղաքական շահերը պարտադրելու փորձ է արվում»: Շուրջ 1 տարի առաջ Հայ Արիական միաբանությունը հանդես եկավ հայտարարությամբ եւ ՀՀ ու ԼՂՀ իշխանություններին կոչ հղեց՝ նախապատրաստվել եւ հերթական ադրբեջանական սադրանքներից հետո անցնել նախահարձակման…

Continue reading

Հայաստանը կդառնա՞ տարածաշրջանային վստահելի եւ կայուն գործընկեր

Հայաստանը կդառնա՞ տարածաշրջանի վստահելի եւ կայուն գործընկեր

Կոսովոյի դպրոցներում աշխարհագրության դասագրքում ներկայիս Թուրքիայի հյուսիս-արեւելյան հատվածը ներկայացված է որ-պես Հայաստան

Հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերություններ ասվածն իրականության մեջ միշտ եղել է ու կմնա նույն հարթությունում, քանզի թյուրքերի համար (անկախ ինչ անվամբ են թաքնված՝ թուրք, ադրբեջանցի կամ մեկ այլ) հայերը թիվ 1 թշնամի են: Ուստի՝ դրանցից ո-րեւէ մեկի հետ հարեւանությունից, առավել եւս բարեկամությունից խոսելն անհեռանկար մոտեցում է, եթե չասենք վտանգավոր: Սա բնականո-րեն փոխադարձվում է, եւ հայն էլ չի կարող թյուրքական որեւէ հատվածի հետ հարաբերվել առանց առնչվելու մյուս հատվածին: Թուրք-ադրբեջա-նական կապը դրա վառ ապացույցն է: Այդ կապը թույլ չտվեց անգամ առաջ տանել հայ-թուրքական այն արձանագրությունները, որոնք պարտադրվեցին Ա-րեւմուտքի կողմից, եւ նույնիսկ Հայաստանին ձեռնտու չէին: Եվ պատճառը Երեւան-Անկարա տարաձայնությունը չէր, այլ՝ Երեւան-Բաքու: Անկա-րա-Բաքու հարաբերությունը չկարողացավ մասնակի խաղեր տալ (չնայած որոշ ջանքեր եղան), եւ հայերը միշտ պետք է հաշվի առնեն այս հանգա-մանքը:

Continue reading

Իսրայելը զինում է Ադրբեջանին… Ադրբեջանական խաղ երկու ճակատով

Իսրայելը զինում է Ադրբեջանին.
Սա վտանգավոր է Հայաստանի, Արցախի եւ տարածաշրջանի համար

Բաքվում պարբերաբար բախումներ են լինում ոստիկանների եւ ցուցարանների միջեւ: Ադրբեջանի մայրաքաղաքում կատարվում են հարյուրավոր մարդկանց ձերբակալություններ, խոչընդոտում են ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը: Ոստիկանները հաճախ ծեծի միջո-ցով ցրում են ցուցարարներին, բռնությամբ նստեցնում ոստիկանական մեքենաները եւ տեղափոխում անհայտ ուղղությամբ… Անընդհատ ոստի-կանական ջոկատներ են մտցվում Բաքու: Կտրուկ միջոցներ են ձեռնարկվում նաեւ եվրաադրբեջանի ձգտող երիտասարդ ակտիվիստների նկատմամբ: Ձերբակա-լություններն Ադրբեջանում ուժգնացնում են սոցիալական դժգոհությունները:

Continue reading

Ապրիլ 24-ի նոր սպասումով. – Անկարան փոխու՞մ է մարտավարությունը…


Ապրիլ 24-ին նոր սպասումով –

Անկարան փոխու՞մ է մարտավարությունը

Ամերիկայի Հայկական Համագումարի ներկայացուցիչները ԱՄՆ կոնգրեսական Էնգելի խոսքից մեջբերում են արել, որտեղ նշվում է Թուրքիա-յի «թշնամական վերաբերմունքը» Իսրայելի նկատմամբ, ինչը բացահայտում է Անկարայի բազմաթիվ երկակի չափօրինակները՝ ներառյալ Թել Ավի-վից ներողություն ստանալու պահանջն այն ժամանակ, երբ «Վաշինգտոնը չի կարողանում Թուրքիային համոզել ներողություն խնդրել Հա-յոց ցեղասպանության համար»:

Continue reading

Կերակրատաշտը ժողովրդին ծառայելու գաղափարատա՞շտ. Ընդդիմություն-իշխանություն նոր խաղերը…

Կերակրատաշտը՝ ժողովրդին ծառայելու գաղափարատա՞շտ

ՀՀ ներքաղաքական պայքարը մտավ նոր փուլ: Մի այնպիսի իրավիճակ է, երբ բոլորը կասկածում են բոլորին: Իշխանական, թե ընդդիմադիր ուժե-րը միահամուռ ինչ-որ բանի են պատրաստվում: Եվ այդ ինչ-որ բանը ուղղակի կամ անուղղակի առնչվում է ԱԺ ընտրություններին:…
Իրեն արմատական ընդդիմադիր համարող Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) այլեւս չի բարձրացնում «ազգադավ եւ հանցագործ» իշխանություննե-րի հրաժարականը եւ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում: Այս ընդդիմության ղեկավար ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր -Պետ-րոսյանի վերջին ելույթները հավաստում են, որ նա այլ բան է պահանջում (իհարկե՝ ոչ բացահայտ), որ ԱԺ հերթական կամ անհերթ (դե արտա-հերթ) ընտրություններում ՀԱԿ-ը պետք է ունենա խորհրդարանական խմբակցություն…

Continue reading

Հայկական միրգը միջազգային շուկայում եւ… Հայ արծաթագործը ցուցահանդեսին ընդառաջ

Գյուղատնտեսություն –

Հայկական միրգը միջազգային շուկա  կտանի «Հայկական միրգ»-ը

Գործադիրը երեկվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության եւ գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրա-մի միջեւ «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր (ԳԿՍԾ)» ֆինանսավորման համաձայնագրին:
Ըստ այդ համաձայնագրի, հիմնադրամը համաձայն է ֆինանսավորում տրամադրել Հայաստանի Հանրապետությունում «Գյուղական կարողութ-յունների ստեղծման» ծրագրին աջակցելու նպատակով: Իսկ փոխառուն, որ ՀՀ-ն է, մտադրություն ունի Նավթ արդյունահանող երկրների կազմա-կերպության (ՕՊԵԿ)‘ միջազգային զարգացման հիմնադրամից (ՕՖԻԴ հիմնադրամ) մոտ 20 մլն. ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օժանդակութ-յուն ստանալ՝ ծրագրի ֆինանսավորմանն աջակցելու համար: Հիմնադրամը փոխառուին կտրամադրի փոխառություն եւ դրամաշնորհ: Փոխառութ-յան գումարը կազմում է 8 մլն. 900 հազար փոխառության հատուկ  իրավունք, իսկ դրամաշնորհի գումարը կազմում է 330 հազար փոխա-ռության հատուկ  իրավունք:

Continue reading

Ի՞նչ է ասում Պղատոնի հիշատակած Արայի մասին առասպելը

Ինչ է ասում Պղատոնի հիշատակած Արայի մասին առասպելը

Հին հույն մեծ իմաստասեր Պղատոնի (Պլատոնի) (այս թ.ա. 5-4 դդ.) գործերում կան մի շարք թաքնատեսական՝ կամ իր՝ հեղինակի կողմից այդպես ներկայացված կամ էլ՝ հետագայում այդպիսին դարձված դրվագներ:
Դրանցից մեկը ուղղակիորեն հային վերաբերող է: Խոսքը «Պետություն» ստեղծագործության մեջ արծարծված «Արմենիայի զավակ Էրի» մասին առասպելին է վերաբերում: Առասպելում, մասնավորապես, պատմվում է հետեւյալի մասին. «Ես քեզ կպատմեմ ոչ թե Ալկինոսյան հեքիաթը*, այլ մի քաջ մարդու պատմածը, Էր անունով՝ Արմենիայի զավակը, Պամֆիլյան տոհմից: Պատերազմում նա սպանվում է:

Continue reading

Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Ձուկ՝ պաքսիմատով

Բաղադրությունը
Կարմրախայտ կամ սիգա – 250-300 գ
ձու – 1 հատ
կաթ – 2 ճաշի գդալ
ձեթ – 30 գրամ
ալյուր – 10 գ

Continue reading