Daily Archives: March 29, 2011

2-րդ համաշխարհային բեւեռ` աշխարհի գաղտնի ուժերի դեմ

Դա կարող է լինել հենց Համաարիական բեւեռը

Հետեւելով Արեւմուտքի հերթական ռազմատենչ գործողություններին, վերստին բախվում ենք այն կործանարար իրականությանը, որ միաբեւեռ աշխարհը միշտ դեմ է լինելու ազգերի ու պետությունների անկախ  գոյակցությանը եւ իր կամքն է թելադրելու համայն մարդկությանը: Սա հերթական ահազանգն է աշխարհի բոլոր պետություններին` 2-րդ համաշխարհային բեւեռի ստեղծման հրատապությանը լրջորեն վերաբերելու համար:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՌԴ-ն չկարողացավ (կամ չթողեցին) դառնալ 2-րդ բեւեռը, իսկ ԱՊՀ-ն այդ ներուժը չունեցավ: Այլոց նախաձեռնություններն էլ մեծ հաջողություններ չունեցան: Վենեսուելայի ու Բոլիվիայի` Հարավամերիկյան դաշինքի ձեւավորման փորձերը, հետո այս երկրների, Բելառուսի ու Իրանի նախաձեռնած «Բարի առանցք»-ի ստեղծումը, Չինաստանի ու Ռուսաստանի (նաեւ եվրոպական որոշ երկրների (ամեն դեպքում Ֆրանսիան, Գերմանիան եւ Իտալիան փորձում են)) առանձին թույլ ձգտումները ոչ մի լուրջ արդյունք չտվեցին:

Continue reading