Monthly Archives: April 2011

Լուսանցքի թիվ 192-Ի հոդվածները

  1. ՀՀ նախագահի առաջանցիկ քայլը՝ քաղաքական նոր սպասումների առանցք (Հայ արիներն ու ազգայնականները դեռ կարտահայտվեն)…
  2. Ադրբեջանում հեյդարիզմին սատարում են նոր ալիեւիստները
  3. Ցեղասպանության միա՛յն ճանաչումը բավարար չէ. Իսկ դատապարտումը հայրենիքի վերադարձն է հայերին…
  4. Հային եւ արաբին պառակտելու փորձերի մասին…
  5. Պտույտ մը Երեւանին մեջ… սփյուռքահայի աչքերով – Գեւորգ Յազըճյան
  6. Մեզ խորհուրդ տվող միջազգայիններն արդեն «լեզվին են տալիս». ՄԱՀ-ը չի՛ կարող հային մահ բերել…
  7. Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Continue reading

ՀՀ նախագահի առաջանցիկ քայլը՝ քաղաքական նոր սպասումների առանցք (Հայ արիներն ու ազգայնականները դեռ կար

ՄԻՊ-ի միջնորդությունը՝ ներքաղաքական նախերգանք

«Կարեւորելով մարդու իրավունքների ոտնահարման կանխարգելումը հնարավոր ներքաղաքական լարված իրավիճակներում, ինչպես նաեւ անկեղծ հավա-տալով, որ մեր հասարակության զարգացման եւ պետության հզորացման համար իսկապես անհրաժեշտ է քաղաքական ուժերի երկխոսություն ու ա-ռողջ համագործակցություն՝ ես ցանկանում եմ հանդես գալ Հայ ազգային կոնգրեսի եւ խորհրդարանական իշխող կոալիցիայի միջեւ միջնորդ դառնալու առաջարկով»,- հայտնել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ մարտի 1-ի դեպքերի վերլուծությունում:

Continue reading

Ադրբեջանում հեյդարիզմին սատարում են նոր ալիեւիստները

Ադրբեջանում հեյդարիզմին սատարում են նոր ալիեւիստները

Ըստ BBC-ի, Արցախի ու Ադրբեջանի միջեւ սահմանն աշխարհի ամենաամրացվածներից է: Վերջերս BBC-ի ռուսական ծառայությունը ԼՂ-ի հակա-մարտության վերաբերյալ ռեպորտաժ էր պատրաստել, որը վերնագրել էր՝ «Ղարաբաղ. պատմությունը գրվում է երկու տարբերակով»: Ներկայացվել են ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ստեղծված իրավիճակը, մասնավորապես, դրա հետեւանքով տեղի ունեցած արյունալի իրադարձությունները: «Լեռնա-յին Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ սահմանը մնում է աշխարհում ամենաամրացվածներից մեկը, բայց դիպուկահարների կրակից այնտեղ հա-ճախ են մարդիկ զոհվում»,- ասված է այդ ռեպորտաժում, որում նաեւ ընդգծվել է, թե չնայած այն հանգամանքին, որ 1994թ. Հայաստանի ու Ադրբեջա-նի միջեւ հրադադարի պայմանագիր է ստորագրվել, այնուամենայնիվ, մոտ 16 տարվա ընթացքում Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաեւ Արցախը այդ-պես էլ լիակատար խաղաղության չեն հասել…

Continue reading

Ցեղասպանության միա՛յն ճանաչումը բավարար չէ. Իսկ դատապարտումը հայրենիքի վերադարձն է հայերին…

Ի գիտություն հաշտարարներին –

Ցեղասպանության միա՛յն ճանաչումը բավարար չէ
Իսկ նաեւ դատապարտումը հայրենիքի վերադա՛րձն է ցեղասպանվածների ժառանգներին՝ մե՛զ

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մարդաշատ էին մինչեւ ուշ գիշեր: Բազմա-հազար այցելուները հայաստանահայեր, արցախահայեր եւ սփյուռքահայեր էին, ինչպես նաեւ՝ այլազգիներ աշխարհի տարբեր երկրներից:
…Հերթական անգամ քննարկման թեմա դարձավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձը, որում նա խուսափեց «Ցե-ղասպանություն» բառն արտասանել՝ գործածելով «Մեծ Եղեռն» հայերեն արտահայտությունը: «Մենք ակնածանքով հիշում ենք 96 տարի առաջ տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքերը, որոնք հանգեցրին 20-րդ դարի վատթարագույն նախճիրներից մեկին: 1915թ. Օսմանյան կայսրության վեր-ջին շրջանում ջարդերին եւ տեղահանություններին զոհ դարձան 1,5 միլիոն հայեր: Ես մշտապես հայտնել եմ իմ սեփական գնահատականը 1915թ. տեղի ունեցածի վերաբերյալ, եւ պատմության մասին իմ դիրքորոշումը չի փոխվել»,- հայտարարել է նա:

Continue reading

Հային եւ արաբին պառակտելու փորձերի մասին…

Լուր՝ առանց մեկնաբանության –

Հայ առաքելական եկեղեցին որպես ազգի միասնության գրավական, լավա հնչում չէ՞

Հենց ա՛յս վերնագրով «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տեղադրված՝ եկեղեցու այս փոքրիկ բնութագրումը տպագրում ենք առանց որեւէ խմբագ-րումների:
Ապրիլի 24-ին Համշենից մի մարդ էր եկել Հայաստան (տե՛ս http://madhab.livejournal.com/12195.html):
Համշենում այս մարդը բավական հեղինակություն ունի, համարում է իրեն հայ, ազատ խոսում է հայերեն: Գիտի գրել եւ կարդալ հայերեն՝ ինքնուսույց է:
Վերջերս Համշենի հայերի մոտ նկատվող հայկական ինքնության զարթոնքի ֆոնի տակ, նման այցելությունները առավել քան կարեւոր են:

Continue reading

Պտույտ մը Երեւանին մեջ… սփյուռքահայի աչքերով – Գեւորգ Յազըճյան

Պտույտ մը Երեւանին մեջ… սփյուռքահայի աչքերով –

Դիտարկում եւ նկատողություն –
Խնդիրների մեջ՝ խնդիրները չե՞ն տեսնում
Նորից երեւանյան երթուղային տաքսիների ցուցանակների մասին1

ՀՀ լրատվամիջոցներից տեղեկացա, թե Երեւանի քաղաքապետարանի փոխադրանու վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ապրիլի 22-ին հրավիրել է մամուլի ասուլիս, որի ընթացքում խոսել է ոլորտում առկա խնդիրների մասին, պատասխանել լրագրողների բազմաթիվ հարցերին: Պր. Նավասարդյանը ներկայացրել է իր ղեկավարած վարչության՝ երեւանյան ավտոբուսների եւ միկրոավտոբուսների աշխատանքի դիտարկման արդյունքնե-րը: Նա հայտնել է, թե ինքն անձնապես «հաճախ» օգտվում է հասարակական փոխադրանու այս տեսակներից՝ «նաեւ անձնապես խնդիրները տեսնելու համար»:

Continue reading

Մեզ խորհուրդ տվող միջազգայիններն արդեն «լեզվին են տալիս». ՄԱՀ-ը չի՛ կարող հային մահ բերել…

Մեզ խորհուրդ տվող միջազգայիններն արդեն «լեզվին են տալիս»

Միջազգային որոշ կառույցներ, այս պարագայում՝ ՄԱՀ-ը (միջազգային արժույթի հիմնադրամ), երկրներ է ղեկավարում, որովհետեւ ֆինան-սապես սնում է նրանց: Մեխանիզմը պարզ է, բացատրության կարիք չկա: Բայց այդ ղեկավարումն անում է իբր խորհրդատվությամբ, կարծիքով, տեսա-կետով եւն: Ու իր «աղբյուրից» օգտվող բոլոր երկրներին համահարթեցնում է՝ նույն օրենքներով ու պահանջներով: Որովհետեւ մե՜ծ «ակ-նոց» է կրում ու ոչ մի երկրի ոչ մի առանձնահատկություն չի «նկատում»: Ու զարգացող երկրին կարող է թելադրել  պահանջ, որ զարգացածն ան-գամ չի անում, կամ՝ զարգացածն է միայն ի վիճակի անել: Թեեւ երկու դեպքն էլ զարգացողի համար նույն բացասական հայտարարն է… Բացեմ փակագծե-րը:

Continue reading

Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Հոնով բրնձապուր

Բաղադրությունը
Չորացրած կամ թարմ հոն – 160 գ
բրինձ – 50 գ
շաքար – 5 գ
ձիթայուղ – 30 գ
գլուխ սոխ – 30 գ
աղ, կարմիր պղպեղ՝ ըստ ճաշակի

Continue reading

Լուսանցքի թիվ 191-Ի հոդվածները

  1. Ապազգայիննե'ր, թաթներդ հեռու՛ հայ ազգայնականներից… – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
  2. Պետությու'ն, վերահսկի՛ր պաշտոնյայիդ վարքագիծը… Սփյուռքի մտավորականների բաց նամակը
  3. Ապրիլ 24 – թուրքական փտախտն անբուժելի է… Շարուրի կոտորոծները…
  4. Իբր ընդդիմադիրներ, հեռու՛ մնացեք հայկական ԱԵԿ-ից – «Լուսանցք»-ի գլխ. խմբագիր Արմենուհի Մելքոնյան
  5. Տարածաշրջանի արգելակները թուրքական եւ ադրբեջանական մակնիշի են.. 
  6. Ծպտյալ հայերի խնդիր նաեւ Վրաստանու՞մ…
  7. Ներքին լուրեր եւ խնդիրներ
  8. Զատիկ է՝ Մայր Անահիտի տոնը… Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Continue reading

Ապազգայիննե'ր, թաթներդ հեռու՛ հայ ազգայնականներից… – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան

Ապազգայիններ, թաթներդ հեռու՛ հայ ազգայնականներից –

Հայ ազգայնականությանը դեմ է միայն թուրքի թերմացքը…
Որոշ ստամտավորականներ հաստատ Դարվինի տոհմից են

Այն, որ մեր գիտական-մտավորական շրջանակների մի ստվար մասը գիտա-մտաոռական կամ գիտա-մոտավորական կարգի են, առաջինը ես չէ, որ ասել եմ: Եվ միայն մեր սերունդը չէ, որ ստիպված է նկատել սրանց նմաններին: Այսպիսինները բոլոր ժամանակներում էլ եղել են ու գոյատեւում են հենց իրենց բնույթի համաձայն…
Հաճախ է հիշվում, թե այս կամ այն «գիտնականը» ու պարզապես «մտավորականը» ինչպես էին ծախվում կամ ծակվում՝ հանուն իրենց բարեկեցիկ կենցաղի ու պայծառ ապագայի… Բայց մեր ժամանակներում էլ շատ բան չի փոխվել՝ գիտա-մտաոռականներն ու գիտա-մոտավորականները կարողանում են դեռ պահպանել իրենց շինծու գոյությունը: Ավելին՝ ճաշակ են թելադրում…

Continue reading

Պետությու'ն, վերահսկի՛ր պաշտոնյայիդ վարքագիծը… Սփյուռքի մտավորականների բաց նամակը

 Պետություն, վերահսկի՛ր պաշտոնյայիդ վարքագիծը –

Հայոց Ցեղասպանության թանգարանի տնօրենը վտանգավոր է համարում «ցեղասպանություն» բառը
Սփյուռքահայ մտավորականներն առաջարկում են Հայկ Դեմոյանին հրապարակայնորեն կարգի հրավիրել

2011թ. մարտի 30-ին ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրեն Հայկ Դեմոյանը, գտնվելով ԱՄՆ-ում, հարցազ-րույց տվեց «Վերադարձ Հայաստան» (Return to Armenia) հեռուստահաղորդման հեղինակ Հարութ Բռոնոզյանին: Հազարավոր կալիֆոռնիաբնակ հա-յեր ապշահար ունկնդրեցին, թե ինչպես Հ. Դեմոյանը հաղորդման ուղիղ եթերն օգտագործեց՝ ցեխ շպրտելու համար բարի համբավ վայելող բազմաթիվ մարդկանց վրա: Նախ, Հ. Դեմոյանը մերկապարանոց մեղադրանքների մի անհեթեթ շարան ներկայացրեց Հայաստանում ու Սփյուռքում հարգանք վայելող ճանաչված գիտնական, «Արարատ»

Continue reading

Ապրիլ 24 – թուրքական փտախտն անբուժելի է… Շարուրի կոտորոծները…

Ապրիլի 24. ոգեկոչման եւ վրեժի՛ օր –

Թուրքական փտախտն անբուժելի է

Այս տարի եւս Հայոց ցեղասպանության օրը Թուրքիայի 5 քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում, Դիարբեքիրում, Իզմիրում, Բոդրու-մում մի շարք կազմակերպություններ կկազմակերպեն եւ կանցկացնեն միջոցառումներ: Այս մասին հայտնել է ԳԱԱ Արեւելագիտության ինստի-տուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Ի դեպ, նախորդ տարի՝ 2010թ. ապրիլի 24-ին Ստամբուլի կենտրո-նական «Թաքսիմի» հրապարակում հավաքվեցին մի խումբ թուրք մտավորականներ, փաստաբաններ, իրավապաշտպաններ եւն:

Continue reading

Իբր ընդդիմադիրներ, հեռու՛ մնացեք հայկական ԱԵԿ-ից – «Լուսանցք»-ի գլխ. խմբագիր Արմենուհի Մելքոնյան

Իբր ընդդիմադիրներ, հեռու՛ մնացեք հայկական ԱԷԿ-ից

Վերնագրից արդեն պարզ է, թե ինչ եմ ուզում ասել. իրենց ընդդիմադիրներ համարողները քաղաքական նպատակներով շահարկում են անգամ մի կայանի թեմա, որը մեր էներգետիկ հնարավորինս անկախության եւ անվտանգության գրավականն է, հետեւաբար եւ՝ տնտեսության շարժիչ ուժը: Ծի-ծաղելին նույնիսկ այն է, որ նրանք  Երեւանում անգամ փոշոտ ամպի հայտնվելը կապել են հայկական ատոմակայանում վթարի հետ:
Ի՞նչ է, մեր քաղաքական գործիչները շաղակրատելուց զատ ուրիշ բան անել չե՞ն կարողանում, այդպե՞ս են պատկերացնում ատոմակայանում վթա-րը՝ փոշու ամպո՞վ ու վե՞րջ: Մոռանում են ասել, որ այդ փոշու ամպերը առաջ էլ էին անցնում Հայաստանի վրայով, բայց քանի որ անտառներ ունեինք, ամպերն իսկապես վրայով էին անցնում, գետնին չէին նստում: Իսկ հիմա այդ ամպերը գալիս եւ անցնում են միջով, բայց նստում են ոչ թե գետնին, այլ՝ մեր թոքերին: Սա՝ ամենապարզունակ բացատրությունն է մեր քաղաքական գործիչների համար: Իսկ ընդհանրա-պես նրանց՝ իբր ընդդիմադիրներին պատրաստ ենք լիքը թեմաներ հուշելու ընդդեմ իշխանության, միայն թե մոռանան ատոմակայանի մա-սին:

Continue reading

Տարածաշրջանի արգելակները թուրքական եւ ադրբեջանական մակնիշի են…

Տարածաշրջանի արգելակները թուրքական եւ ադրբեջանական մակնիշի են…
Իսկ ահաբեկչությունը արեւմտյան հովանավորներ ունի

Տարածաշրջան հերթական այցից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (ՌԴ) եղան Ե-րեւանում, Ստեփանակերտում եւ Բաքվում ու հանդես եկան նոր հայտարարությամբ: «Ապրիլի 13-ին, նախքան Բաքու մեկնելը, համանախագահնե-րը ոտքով անցան շփման գիծը, եւ այս քայլի նպատակն էր ցույց տալ 1994թ. կնքված հրադադարի ռեժիմի պահպանման եւ ամրապնդման կարեւորութ-յունը, ինչպես նաեւ այն, որ շփման գիծը չպետք է դառնա հարեւան ժողովուրդների միջեւ հարաբերությունների մշտական խոչընդոտ»,- աս-ված է հայտարարությունում:

Continue reading

Ծպտյալ հայերի խնդիր նաեւ Վրաստանու՞մ…


Ծպտյալ հայերի խնդիր նաեւ Վրաստանու՞մ
Այս հարեւան երկրում Հայոց ցեղասպանության հարցը երբեք չեն արծարծում

Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին ապրիլի 14-ին, երբ երկրում նշվում էր մայրենի լեզվի տոնը, հանձնարարել է երկրի կառա-վարությանը ուժեղացնել վրացերենի ուսուցումը Վրաստանի տարբեր ազգային փոքրամասնությունների խիտ բնակության վայրերում: Վրաստանի նախագահի խոսքերով, ինքն «ուրախ կլիներ, եթե տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչները ավելի լայն ներկայացված լի-նեին կառավարությունում, խորհրդարանում ու բիզնեսում… Դրան հասնելու միջոցներից մեկը վրացերեն լեզվի իմացությունն է»:

Continue reading