Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Ռուսաստանը թիրախավորում է Ուկրաինայի ռազմական և որոշումների կայացման կենտրոնները․ Լավրովը՝ Ռուբիոյին
- «Սասնա ծռեր»-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
- ՊԵԿ-ը մեկնաբանել է կաշառքի կասկածանքով աշխատակիցների ձերբակալությունը
- Արմավիրում այրվել է ավտոմեքենա
- Փաշինյանը հայտարարել է Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին
- Սամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ)
- «Ալյանս»-ը դուրս է գալիս ընտրապայքարից
- Ձերբակալվել են ՊԵԿ աշխատակիցներ․ ՆԳՆ
- «Քաղաքացիական պայմանագրի» մեծ հանրահավաքը Շիրակի մարզում. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Ուժեղ Հայաստան դաշինքը Տաշիրում է․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Monthly Archives: April 2011
Ներքին լուրեր եւ խնդիրներ
«ԶԱԳՍ»-երի ու նոտարիատների մուննաթով կնանիք վարչապետին էլ զզվացրեցին
ԽՍՀՄ փլուզումից հետո մեր երկրում երկու ոլորտ կա, որտեղ դեռ, այսպես ասենք, լրիվ ռեժիմով աշխատում են սովետական ոճով՝ աշխատանքի են գալիս ցերեկը ժամը 2-ից ոչ շուտ, աշխատանքը վերջացնում են ժամը 5-ից ոչ ուշ: Ու այդ երեք ժամում երեք միլիոն մուննաթ են տե-ղում քաղաքացիների գլխին:
Խոսքը քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունների եւ նոտարիատների մասին է: Երկու ոլորտում էլ աշխատող կնանիք այդպես էլ իրենց «դուքանից» դուրս չեկան, մնացին որպես ԶԱԳՍ-ի (ռուսական հապավմամբ) ու նոտարիատի «վարիչներ»: Նրանց ու համակարգե-րը փոխելու անհրաժեշտություն կա, նրանք անգամ վարչապետին են արդեն զզվացրել: Այնքան, որ գործադիր իշխանության ղեկավարը կառավարութ-յան երեկվա նիստոմ չթաքցրեց իր զայրույթը՝ ընդգծելով համատարած կոռուպցիայի երեւույթը: Դժգոհ էր հատկապես նոտարիատների գործու-նեությունից. «Մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ ոլորտում համատարած կոռուպցիա կա: Նոտարական ծառայությունների համար այ-սօր գանձվող գումարը մի քանի անգամ գերազանցում է պետության կողմից սահմանված սակագինը: Փակ համակարգ է ստեղծվել, եւ մենք կախվածութ-յան մեջ ենք նոտարներից»:
Զատիկ է՝ Մայր Անահիտի տոնը… Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից
Հայ արիները Զատիկ են տոնում՝ փառաբանելով Մայր Անահիտին
Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) կենտրոնից «Լուսանցք»-ին տեղեկացրին, որ Ապրիլի 22-ին ՀԱՄ կենտրոնական գրասենյակում կատարվեց Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի փառաբանման ծիսական արարողություն: Հայ-արիական (հեթանոսական) ծիսակարգը կատարեցին ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, քուրմ Մանուկը (Սերգեյ Մանուկյան) եւ քրմի թեկնածու Աշոտ Բադալյանը:
Ապրիլի 23-ին Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները ՀԱՄ հոգեւոր հանձնախմբի առաջադրած քրմի բոլոր թեկնածուների հետ Զատիկի ծիսական ու տոնական արարողություն կանցկացնեն Գորիսից դեպի Ստեփանակերտ ճանապարհահատվածին, Խնձորեսկ գյուղի մերձակայքում գտնվող հնավայր-աստղադիտարանի տեղում: Այս տարած-քում, ըստ հանրահայտ գիտնական Պարիս Հերունու ուսումնասիրությունների, եղել է Քարահունջի աստղադիտարանի նման մեկ այլ՝ ավելի փոքր աստղադիտարան:
Հայ արիները Զատիկ են տոնում՝ փառաբանելով Մայր Անահիտին
Այսօր ՀԱՄ կենտրոնական գրասենյակում կատարվեց Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի փառաբանման ծիսական արարողություն: Հայ-արիական (հեթանոսական) ծիսակարգը կատարեցին ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, քուրմ Մանուկը (Սերգեյ Մանուկյան) եւ քրմի թեկնածու Աշոտ Բադալյանը:Ապրիլի 23-ին Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները ՀԱՄ հոգեւոր հանձնախմբի առաջադրած քրմի բոլոր թեկնածուների հետ Զատիկի ծիսական ու տոնական արարողություն կանցկացնեն Գորիսից դեպի Ստեփանակերտ ճանապարհահատվածին, Խնձորեսկ գյուղի մերձակայքում գտնվող հնավայր-աստղադիտարանի տեղում: Այս տարած-քում, ըստ հանրահայտ գիտնական Պարիս Հերունու ուսումնասիրությունների, եղել է Քարահունջի աստղադիտարանի նման մեկ այլ՝ ավելի փոքր աստղադիտարան:
Զատիկը Մայր Անահիտի` Հայոց պտղաբերության եւ մայրության Աստվածուհու տոնն է: Այն արիական-հեթանոսական կարեւոր ու առանցքային տոներից մեկն է:
Փետրվարի 14-ին` Հայոց Տրնդեզին, հայ արիներն ու ազգայնականները երկնային ԱրԷգԱկի երկրային կերպը` կրակը վառելով, միասնաբար փառաբանեցին Տիեզերքի Արարչին եւ Ամենայն Արարման Տիրոջն ընդառաջ գնալով նախապատրաստվեցին Հայոց ամանո-րին` մարտի 21-ին, երբ նշվում է նաեւ Հայոց զորության ու ռազմի Աստված Վահագնի հերթական վերածնունդը:
Եվ ահա, գարնան վերազարթոնքից հետո, ապրիլի 23-ին հայ արիներն ու ազգայնականները կփառաբանեն Մայր Անահիտին, Ով հո-վանավորում է նաեւ բնության պտղաբերումը: Բնությունն այլեւս գունագեղ կդառնա, կզատվեն գույները, հողը կբերրիա-նա, եւ երկրային գարունը կմտնի իր տարերքի մեջ…
ՀԱՄ եւ ՀԱՀ անդամները կազմակերպել են տոնական եւ համերգային ծրագիր, որը կընթանա բազմագույն ձվերի ավանդական ձվախա-ղով, ազգային ուտեստների համտեսմամբ:
Փետրվարի 14-ին` Հայոց Տրնդեզին, հայ արիներն ու ազգայնականները երկնային ԱրԷգԱկի երկրային կերպը` կրակը վառելով, միասնաբար փառաբանեցին Տիեզերքի Արարչին եւ Ամենայն Արարման Տիրոջն ընդառաջ գնալով նախապատրաստվեցին Հայոց ամանո-րին` մարտի 21-ին, երբ նշվում է նաեւ Հայոց զորության ու ռազմի Աստված Վահագնի հերթական վերածնունդը:
Եվ ահա, գարնան վերազարթոնքից հետո, ապրիլի 23-ին հայ արիներն ու ազգայնականները կփառաբանեն Մայր Անահիտին, Ով հո-վանավորում է նաեւ բնության պտղաբերումը: Բնությունն այլեւս գունագեղ կդառնա, կզատվեն գույները, հողը կբերրիա-նա, եւ երկրային գարունը կմտնի իր տարերքի մեջ…
ՀԱՄ եւ ՀԱՀ անդամները կազմակերպել են տոնական եւ համերգային ծրագիր, որը կընթանա բազմագույն ձվերի ավանդական ձվախա-ղով, ազգային ուտեստների համտեսմամբ:
ՀԱՄ լրատվական կենտրոն
22.04.2011թ.
Հ.Գ. – Ապրիլի 24-ին Հայ արիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) անդամները կայցե-լեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ կհարգեն Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակը` եւս մեկ անգամ հավաստելով արդար վրեժի ու հայոց պահանջատիրության գաղափարներին նվիրվելու իրենց կամքը:
Լուսանցքի թիվ 190-Ի հոդվածները
- Հայկական կազմակերպված ալիքը կարո՛ղ է տապալել Թուրքիան… Իրագործվում է Ջավախքի հայաթափման ծրագիր
- Հայկական շահերը համապարփակ արծարծենք՝ անկախ իրավիճակներից…
- Քաղաքական թեժացում՝ անկախ եղանակային պայմաններից… նախընտրական եռուզեռ է լինելու
- Գիտությունը խաղալիք չէ, հայհոյանքը փաստարկ չէ… Հայ ազգայնականները զգուշացնում են «գիտական խեղվածությամբ» Հայկ Դեմոյանին
- «Նժդեհի Ցեղի Ոգու Շարժը» – Հայկ Ասատրյան (Սոֆիա, 1932թ.)
- Ներքին հարցեր ու խնդիրներ
- Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից
Հայկական կազմակերպված ալիքը կարո՛ղ է տապալել Թուրքիան… Իրագործվում է Ջավախքի հայաթափման ծրագիր
Հայկական կազմակերպված ալիքը կարո՛ղ է տապալել Թուրքիան
Թուրքական «Դյոնուշ» ծրագիրը հայաթափում է Ջավախքը
Թուրքական «Դյոնուշ» ծրագիրը հայաթափում է Ջավախքը
Թուրքիան այժմ փորձում է Հայոց ցեղասպանության հարցի շուրջ քննարկումների, Հայաստանի ու հայկական սփյուռքի հետ երկխոսութ-յան մի նոր պատրանք ստեղծել: Անկարայի որդեգրած քաղաքականությունը ցեղասպանության հարցի ու Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման վերաբերյալ բնավ չի փոխվել, ուղղակի մարտավարական քայլեր է ձեռնարկում, որպեսզի միջամտող երկրներին մեղադրի, թե իրենք արդեն կարող են կարգավորել իրենց ներքին հարցերը…
Հայկական շահերը համապարփակ արծարծենք՝ անկախ իրավիճակներից…
Հայկական շահերը համապարփակ արծարծենք՝ անկախ իրավիճակներից
Որովհետեւ միջազգային հանրության կարծիքը փոփոխական է
Որովհետեւ միջազգային հանրության կարծիքը փոփոխական է
Ադրբեջանական զինուժը շարունակում է պարբերաբար խախտել արցախա-ադրբեջանական շփման գոտու անդորրը: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, նա-խորդ շաբաթվա ընթացքում հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների հետեւանքով հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 260 անգամ: Թշնամու առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից անկանոն ու թիրախային կրակոցներ են արձակել շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա:
Քաղաքական թեժացում՝ անկախ եղանակային պայմաններից… նախընտրական եռուզեռ է լինելու
Քաղաքական թեժացում՝ անկախ եղանակային պայմաններից
Ընդդիմադիր բեւեռի կենտրո՞ն, թե՞ ընդդիմադիր բեւեռներ
Ընդդիմադիր բեւեռի կենտրո՞ն, թե՞ ընդդիմադիր բեւեռներ
Իշխանության ներկայացուցիչներից շատերն են արտահայտվում, թե ընդդիմադիր ուժերն ամեն կերպ ցանկանում են ցույց տալ իրենց կարեւո-րությունը: Սակայն, զարմանալի է, որ նրանք չեն հասկանում, թե առանց կարեւորվելու եւ իրենց նպատակներն ի ցույց դնելու այդ ինչպե՞ս են ընդդիմադիր ուժերը ներկայացնելու իրենց արածն ու դեռ անելիքը… Ի՞նչ է, իշխանական ուժերը չեն կարեւորու՞մ իրենց ու իրենց գործը… Թե՞ անկարեւոր լինելով են ուզում շարունակել մնալ իշխանությունում… Իհարկե, իշխանության բոլոր ներկայացուցիչները չեն այսպես մտածում, եւ դա հուսադրող է:
Գիտությունը խաղալիք չէ, հայհոյանքը փաստարկ չէ… Հայ ազգայնականները զգուշացնում են «գիտական խեղվածու
Գիտությունը խաղալիք չէ, հայհոյանքը փաստարկ չէ
Մեր թերթի խմբագրությունը երբ «Լուսանցք»-ի նախորդ համարում տպագրում էր պատմ. գիտ. թեկնածու Գեւորգ Յազըճյանի «Գիտական բարո-յականության եւ գիտության մեջ պատեհապաշտության մասին» անդրադարձը ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն, պատմ. գիտ. թեկ-նածու Հայկ Դեմոյանի «Ղարաբաղը եւ Թուրքիայի ցեղասպանական փորձերը» հոդվածին, ակնկալում էր գիտական ու կիրթ բանավեճ՝ պատրաստակա-մություն հայտնելով տպել նաեւ պր. Դեմոյանի կարծիքը պր. Յազըճյանի հրապարակումին:
«Նժդեհի Ցեղի Ոգու Շարժը» – Հայկ Ասատրյան (Սոֆիա, 1932թ.)
Նժդեհի «Ցեղի Ոգու Շարժը»
(մի փոքրիկ մեկնաբանութիւն)
(մի փոքրիկ մեկնաբանութիւն)
Քչեր, շա՜տ քչեր մեր կեանքում խօսում, գրում կամ գործում են «արիւնով ու ջղերով»:
Բարձր տեմպերամենտի եւ հզօր անհատականութեան հոգեբանական տիպարներ են դրանք, որոնք աչքի են ընկնում իրենց հարազատած գաղափարներն ու ճշմարտութիւնները կրօնական էնտուզեազմով ապրելու յատկութեամբ եւ իրենց ինքնատիպ ոճով – ընդհանրապէս ֆրագմենտար բնոյթի:
Անկասկածօրէն դրանցից մէկը այս գրքոյկի հեղինակն է – մի մարդ, որ իր խառնւածքը խորհրդանշող ֆրագմենտար մտածումով ու ոճով, յաճախ երե-ւում է հայ խօսքի ամբիոնի կամ հայ մամուլի եւ գրքի էջերում:
Ներքին հարցեր ու խնդիրներ
Հայերը միայն կե՞ղծ ամուսնություններ են ունենում Թուրքիայում…
Ըստ ponarama.am-ի, վերջին տարիներին թրաֆիքինգի դեմ պայքարը ՀՀ-ում առավել արդյունավետ է ընթանում, եւ այս մասին վստահեց-նում են նաեւ ոստիկանությունից: Հիմնականում Հայաստանը թրաֆիքինգի սկզբնաղբյուր երկիր է, սակայն արձանագրվել են նաեւ ներքին թրաֆիքինգի եզակի դեպքեր, ինչպեսեւ դեպքեր՝ երբ ՀՀ-ն հանցավոր տարրերի կողմից օգտագործվել է, որպես տարանցիկ կամ նպատակակետ երկիր:
Հայաստանի համար աշխատանքային թրաֆիքինգի առումով հիմնական նպատակակետ երկիրն է Ռուսաստանը, իսկ սեռական շահագործման առումով նպատակա-կետ երկիր են շարունակվում մնալ Արաբական Միացյալ Էմիրություններն ու Թուրքիան: Դեպի Թուրքիա ՀՀ քաղաքացիները փոխադրվում են Վրաստանով, իսկ դեպի ԱՄԷ՝ ուղիղ չվերթով կամ ՌԴ-ով:
Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից
Հայկական խոհանոց –
(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Լցոնած ճուտ
Բաղադրությունը
Բրինձ – 60 գ
ճուտ – 1 հատ
հալած յուղ – 50 գ
գլուխ սոխ – 50 գ
հոն – 50 գ
Հայ ազգայնականների հայտարարությունը «գիտական խեղվածության» դեմ
Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) իր վճռական բողոքն է հայտնում ՀՀ իշխանություններին՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի՝ պատմական գիտությունների թեկնածու, ՀԱՀ խորհրդի անդամ Գեւորգ Յազըճյանի նկատմամբ հրապարակավ արված «ափրցփրությունների» առիթով, եւ պահանջում է պատասխանատվության ենթարկել նրան:
ՀԱՀ խորհրդի անդամն իր «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին» վերլուծական հոդվածով բանավեճի էր հրավիրել վերոնշյալ՝ «գիտական խեղվածությամբ» տառապող գիտնականին, ով սակայն, փախչելով գիտական բանավեճից, «հիվանդ» (իր պատասխան խոսքի բնորոշումներից մեկն է) բերանը բացել է փողոցային տղամարդուն եւ սուրճի բաժակին հետեող կնոջը վայել բառապաշար-անեծքներով…
«Գիտական խեղվածությամբ» տառապող Հ. Դեմոյանին էլ՝ առայժմ միայն կոչ ենք անում ներողություն խնդրելու, եւ գիտական բանավեճի մակարդակի անցնելու համար:
Եթե ՀՀ իշխանություններն իրենց «պալատական աշուղ-գիտնականին» կարգի չհրավիրեն, ապա մենք ստիպված ենք լինելու ինքներս դա անելու:
ՀԱՀ խորհրդի անդամն իր «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին» վերլուծական հոդվածով բանավեճի էր հրավիրել վերոնշյալ՝ «գիտական խեղվածությամբ» տառապող գիտնականին, ով սակայն, փախչելով գիտական բանավեճից, «հիվանդ» (իր պատասխան խոսքի բնորոշումներից մեկն է) բերանը բացել է փողոցային տղամարդուն եւ սուրճի բաժակին հետեող կնոջը վայել բառապաշար-անեծքներով…
«Գիտական խեղվածությամբ» տառապող Հ. Դեմոյանին էլ՝ առայժմ միայն կոչ ենք անում ներողություն խնդրելու, եւ գիտական բանավեճի մակարդակի անցնելու համար:
Եթե ՀՀ իշխանություններն իրենց «պալատական աշուղ-գիտնականին» կարգի չհրավիրեն, ապա մենք ստիպված ենք լինելու ինքներս դա անելու:
Հայ Ազգայնականների Համախմբման խորհուրդ
14.04.2011թ.
Հայ արիականներ Ազգային Ժողովում
Հայ ազգայնականության համախմբում՝ հանուն հայի ու Հայաստանի
Հայության առջեւ ծառացած հին ու նոր խնդիրները վերստին սրվել են համաշխարհային վերաբաժանումների ընթացող այս փուլում: Արեւմուտքը, վաղուց է, ինչ միանձնյա տնօրինում է այդ վերաբաժանումների ընթացքը, քանի որ աշխարհում դեռեւս բացակայում է երկրորդ հավասարազոր բեւեռը…
Արեւմուտքը տնօրինում է ընթացքը, սակայն միշտ եւ ամենուր չէ, որ հասնում է իր նպատակներին: Այն երկրներում, որտեղ բարձր է ազգային գիտակցությունն ու անկախ լինելու ձգտումը, երբեւէ ոչ մի համաշխարհային բեւեռ չէ կարողացել լիովին թելադրել իր կամքը եւ գնացել է փոխզիջումների:
Լուսանցքի թիվ 189-Ի հոդվածները
- Երբ խոսքն արժեք ունենա, տոնը՝ իմաստ… Հայ գեղեցկուհու հաղթանակը…
- Ու՞մ աստծուն է դիմել թուրքահայ հոգեւորականը… Հայաստանում շարունակվու՞մ է 301 թիվը…
- Բազմադեմ Թուրքիան միշտ էլ միադեմ է… Միա՛յն թուրքական է
- Ներքին լուրեր եւ խնդիրներ
- Գիտական բարոյականության եւ գիտության մեջ պատեհապաշտության մասին…
- Ու՞ր է գնում հայի միտքը… Փարիզում կհիշեն հայերի ցեղասպանությունը
- Նժդեհն ու Լեռնահայաստանը Արցախում… Այցելություն մեծ հայի մոր շիրիմին
- Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից
Երբ խոսքն արժեք ունենա, տոնը՝ իմաստ… Հայ գեղեցկուհու հաղթանակը…
Երբ խոսքն արժեք ունենա, տոնը՝ իմաստ
Մարտի 8 – ապրիլի 7: Ընդունված է ասել՝ կանանց միամսյակ: Մեր տղամարդիկ բարձրաձայնում են, որ ամեն օրն էլ իրենց համար կանանց տոնն է, բայց դե՜, ասելով չի լինում: Ովքեր հնարավորություններ ունեն՝ անիմաստ շքեղություններից հոգնել են, ովքեր չունեն՝ հոգնել են միայն խոսելուց…
Ինչպես մյուս պետական տոները, նաեւ կանանց միամսյակն անցավ առանց համաժողովրդական տոնակատարությունների, իսկ նեղշրջանակային տոնախմ-բությունները հաստատ համապետական չեն ընկալվում… Մեզանում կարծես մոռացության է մատնվել պետական տոներն ազգովի տոնելը: Նույնիսկ խորհրդային տարիներին ազգային տոները զանգվածային բնույթ են կրել: Այժմ այդպես չէ:


