Monthly Archives: April 2011

Սոնա Վան. – Վերադարձնել բառը դեպի Արարչական ակունքը

Գրախոսականի փոխարեն –

Բանաստեղծը խնդիր ունի՝ վերադարձնել բառը դեպի Արարչական ակունքը

Լույս է տեսել ամերիկաբնակ հայ բանաստեղծ Սոնա Վանի միայն նոր գործերից կազմված ծավալուն 4-րդ ժողովածուն՝ «Զառա անունով թռչունը»: Գրականագետները դեռ կասեն իրենց խոսքը, իսկ եթե առաջին տպավորությամբ, ապա գրքի էջերից վերստին հառնում է առավել լուսավոր, իմաստա-բանական խորհրդավոր պատկերներով հարստացած ապրումների անթաքույց երեւումներով ընթերցողի աչքերին մշտապես շիտակ նայող Սոնա Վան անհատը:

– Երբ փոքր էի/ արքայադուստր էր անվանում ինձ հայրս/ եւ համոզված էի ես/ որ թագուհի եմ դառնալու /երբ մեծանամ/: Սրանք քո տողերն են: Գրականագետ Դ. Գասպարյանը անվանել է քեզ «հայ պոեզիայի թագուհի»: Ինչո՞վ սա քո երազանքի ի կատարումն չէ, հետո՞ ինչ, որ սոսկ պոե-զիայի գծով է: Համ էլ թագակիր թագուհի լինելը ինչ-որ տեղ բախտի բան է, ինչպես բոլոր հաջողակ ամուսնությունները, մինչդեռ սա տաղանդի նշան է: Ի՞նչ ես ակնկալում առհասարակ պոեզիայից մեր օրերում:

Continue reading

Ներքին լուրեր եվ խնդիրներ…

Այս տարի գազը չի թանկանա

Հայաստանում 2011թ. ընթացքում գազի գնի բարձրացում չի լինելու: Այս մասին հայտարարեց «ՀայՌուսգազարդ» ընկերության վարչութ-յան նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:
Ավելին՝ նա միաժամանակ ավելացրեց, որ սոցիալապես անապահով խավի համար սպասվում է գազի սակագնի զեղչ:
«Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ գազ օգտագործող սոցիալապես անապահով ընտանիքների համար ապրիլի 1-ից սպասվում է գազի սակագ-նի նվազեցում: Ըստ նախնական տվյալների՝ այս ընտանիքների թիվը 49.500 է, սակայն ցուցակներում որոշակի ճշտումներ են կատարվում եւ, հնարավոր է, առաջիկայում այդ թիվն ավելանա»,–նշեց Վ. Հարությունյանը:

Continue reading

Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Հարսանեկան փլավ
Բաղադրությունը

բրինձ – 400 գ
հալած յուղ – 120 գ
ծիրանի չիր – 125 գ
չամիչ – 125 գ
սեւ սալոր – 125 գ

Continue reading