Daily Archives: April 1, 2011

Լուսանցքի թիվ 188-Ի հոդվածները

  1. Հայոց հողերն ու ոգին զիջեցինք՝ Հայոց հավատն ուրանալով – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (անդրադարձ ՀՀ նախագահի մասնակցությանը Նովրուզի տոնին)
  2. ՀԱՄ-ը դեմ է ՆԱՏՕ-ի գործողություններին… Իրանը՝ ԱՄՆ-ի քաղաքականությանը…
  3. Մե՛նք պետք է ճանաչենք Արցախի անկախությունը կամ վերամիավորումը Հայաստանի հետ
  4. Թուրքերը խնդրում են, որ հողեր տա՞նք Ադրբեջանին…
  5. Պետական խորհրդանիշերն էլի աղավաղվում են…
  6. Հեքիաթն ու իրականությունը մեր կյանքում
  7. Սոնա Վան. – Վերադարձնել բառը դեպի Արարչական ակունքը
  8. Ներքին լուրեր եվ խնդիրներ…
  9. Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Continue reading

Հայոց հողերն ու ոգին զիջեցինք՝ Հայոց հավատն ուրանալով – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (անդրադարձ ՀՀ ն

Հայոց հողերն ու ոգին զիջեցինք՝ Հայոց հավատն ուրանալով

ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եղավ Թեհրանում եւ Իրանի նախագահի ու հոգեւոր առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիի հետ մասնակցեց Նովրուզի պետական տոնակատարությանը:
Իրանում միշտ էլ բարձր մակարդակով են նշում Արիական ամանորը, քանզի պարսիկները չեն մոռացել իրենց արիական ծագումը եւ Նովրուզի (Նոր տարվա, Նոր օրվա) Համաշխարհային փառատոն են կազմակերպում: Տոնակատարությանը մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաեւ Ադրբեջանի նախա-գահ Իլհամ Ալիեւին, սակայն վերջինս մերժել էր հրավերը: Բայց… Ադրբեջանում Ալիեւի գլխավորությամբ նույնպես նշվել է Նովրուզը:

Continue reading

ՀԱՄ-ը դեմ է ՆԱՏՕ-ի գործողություններին… Իրանը՝ ԱՄՆ-ի քաղաքականությանը…

Համաարիական բեւեռը՝ աշխարհի գաղտնի ուժերի դեմ

Մարտի 29-ին Հայ Արիական Միաբանությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է համաշխարհային 2-րդ բեւեռի ստեղծման անհրա-ժեշտության մասին. «Հետեւելով Արեւմուտքի հերթական ռազմատենչ գործողություններին, վերստին բախվում ենք այն կործանարար իրակա-նությանը, որ միաբեւեռ աշխարհը միշտ դեմ է լինելու ազգերի ու պետությունների անկախ գոյակցությանը եւ ի՛ր կամքն է թելադրելու համայն մարդկությանը: Սա հերթական ահազանգն է աշխարհի բոլոր պետություններին՝ 2-րդ համաշխարհային բեւեռի ստեղծման հրատապութ-յանը լրջորեն վերաբերելու համար:

Continue reading

Մե՛նք պետք է ճանաչենք Արցախի անկախությունը կամ վերամիավորումը Հայաստանի հետ

Եթե մենք հաստատե՛նք, ապա միջազգային հանրությունը չի՛ անտեսի

ԵԱՀԿ ՄԽ դաշտային առաքելության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում անհանգստություն է հայտնել«օ-կուպացված շրջաններում շարունակվող բնակեցումների եւ ենթակառուցվածքների զարգացան առումով»: Իսկ Եվրոպայում կարծում են, որ Ադբեջա-նում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զեկույցը ճիշտ չեն ընկալել:
Բաքուն նշել էր, որ ԼՂ-ի հարակից շրջաններում հայերի բնակեցման քաղաքականությունը շարունակվում է, «մինչ պատերազմը այնտեղ կա-ռուցված շինությունները, այդ թվում՝ տները, վարչական շենքերը, բժշկական ու կրթական հաստատությունները վերականգնվում են: Շրջանների մեծամասնությունը նույնիսկ ապահովված է բջջային կապով, գազատարներ են կառուցված, տարբեր ծրագրերով 25 փոքր ՀԷԿ է շահագործվում»…

Continue reading

Թուրքերը խնդրում են, որ հողեր տա՞նք Ադրբեջանին…

Թուրքերը կտա՞ն մեր հողերը, եթե նրանց դա խնդրեն…

Հայ-թուրքական հարաբերություններ կոչվածը կարծես վերակենդանացման նշաններ է ցույց տալիս: Սա վերստին մտահոգիչ է, քանզի արդեն իսկ հա-մոզված պետք է լինել, որ նման հարաբերություններ չե՛ն կարող լինել: Վերակենդանացումը նույնիսկ ավելի մտահոգիչ է: Այս հարաբերութ-յունները կրկին մեր գլխին դառնալու են հայ-թուրքաադրբեջանական մի փունջ խնդիրներ, եւ ինչ-որ լուրջ հարաբերությունների մասին խոսելը նորից երկրորդական է լինելու:…
Վերակենդանացումը, նախեւառաջ, առնչվում է Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության դատապարտման վաշինգտոնյան հերթական փուլին, բայց նաեւ այլ խնդիրներ ունի Անկարան:

Continue reading

Պետական խորհրդանիշերն էլի աղավաղվում են…

Դիտարկում եւ նկատողություն

ՀՀ կառավարական թիվ 3 շենքը՝ պետական խորհրդանիշների աղավաղումներով
Շատերին կարող է թվալ, թե ի՞նչ եմ կորցրել եւ ի՞նչ եմ փնտրում: Միանգամից պատասխանեմ, որ կյանքում ավելի եմ կարեւորում մանրուք-ները, քան ավելի կարեւոր թվացող գործերը: Համոզված եմ, որ առհասարակ մանրուքներ չկան կյանքում:
Յուրաքանչյուր պետություն ունի իր խորհրդանիշները, որոնք պահպանվում են սրբությամբ եւ պարտադիր կիրառվում պետական բոլոր հաս-տատություններում:
ՀՀ կառավարական թիվ 3 շենքի պարագային, այդ հարգանքը, ցավոք, չի նկատվում: Մեր պետության գլխավոր խորհրդանիշը՝ ՀՀ Եռագույն դրոշը տե-ղադրվել է ոչ թե շենքի տանիքին, այլ՝ մուտքի աջ կողմում, ամրացված մի ձողի, ու հաճախ աննկատ է մնում ոչ միայն հեռվից նայողի, այ-լեւ շենք ելումուտ անողի համար: Պետության մյուս խորհրդանիշը՝ ՀՀ զինանշանը, թեեւ տեղադրվել է մուտքի աջ կողմի պատին, սակայն հեռու է ճշգրտությունից:

Continue reading

Հեքիաթն ու իրականությունը մեր կյանքում

Հեքիաթ եւ իրականություն –

Մեր Անխելք մարդը, Կիկոսը եւ քաջ Նազարը
Որ եկան այլ աշխարհներից ու հաստատվեցին մեզանում

Անշուշտ, հիշում եք հայկական հիանալի հեքիաթների այդ՝ հայի համար ատելի, զավեշտալի ու քամահրելի անձերին: Այդ՝ հայ թե անցյալի, թե ներկայի կյանքի արտահայտություն հեքիաթային բացասական կերպարների շարքը կարելի է անընդհատ շարունակել: Բավարարվենք նշվածներով:
Վերնագրի մեր-ը հարաբերական հասկանանք, քանի որ Անխելք մարդը, Կիկոսը եւ քաջ Նազարը մեզնից չեն, հայ գենից չեն առաջացել, հայ մայրը չէ այդպիսիններին լույս աշխարհ բերել: Դրանք այլ աշխարհներից են՝ տարբեր ճանապարհներով (հոգեւոր, մարմնական) մեզանում խառնված եւ մեզանում հաստատված: Ասել է թե՝ բուն հայի հետ համեմատ դրանք բիճ, խառնածին, իսկ այդպիսինների համապատասխան հոգեգծերը ձեռքբերո-վի, ոչ բնածին են: Պարզապես մեզանում անխելք մարդիկ, կիկոսներն ու քաջնազարներն այնքան շատ են, որ որտեղ ասես, երբ ասես ու տարբեր ընդգրկումներով ում մեջ ասես չեն բուսնում: Այնպես որ, ստիպված ենք այդպիսիններին առայժմ մերը համարել՝ հուսալով, որ օրերից մի օր հայոց արարչադրոշմ ազգի, գենի ու հոգետիպի մաքրման դեպքում դրանցից ու դրանց հոգեգծերից կազատվենք:

Continue reading

Սոնա Վան. – Վերադարձնել բառը դեպի Արարչական ակունքը

Գրախոսականի փոխարեն –

Բանաստեղծը խնդիր ունի՝ վերադարձնել բառը դեպի Արարչական ակունքը

Լույս է տեսել ամերիկաբնակ հայ բանաստեղծ Սոնա Վանի միայն նոր գործերից կազմված ծավալուն 4-րդ ժողովածուն՝ «Զառա անունով թռչունը»: Գրականագետները դեռ կասեն իրենց խոսքը, իսկ եթե առաջին տպավորությամբ, ապա գրքի էջերից վերստին հառնում է առավել լուսավոր, իմաստա-բանական խորհրդավոր պատկերներով հարստացած ապրումների անթաքույց երեւումներով ընթերցողի աչքերին մշտապես շիտակ նայող Սոնա Վան անհատը:

– Երբ փոքր էի/ արքայադուստր էր անվանում ինձ հայրս/ եւ համոզված էի ես/ որ թագուհի եմ դառնալու /երբ մեծանամ/: Սրանք քո տողերն են: Գրականագետ Դ. Գասպարյանը անվանել է քեզ «հայ պոեզիայի թագուհի»: Ինչո՞վ սա քո երազանքի ի կատարումն չէ, հետո՞ ինչ, որ սոսկ պոե-զիայի գծով է: Համ էլ թագակիր թագուհի լինելը ինչ-որ տեղ բախտի բան է, ինչպես բոլոր հաջողակ ամուսնությունները, մինչդեռ սա տաղանդի նշան է: Ի՞նչ ես ակնկալում առհասարակ պոեզիայից մեր օրերում:

Continue reading

Ներքին լուրեր եվ խնդիրներ…

Այս տարի գազը չի թանկանա

Հայաստանում 2011թ. ընթացքում գազի գնի բարձրացում չի լինելու: Այս մասին հայտարարեց «ՀայՌուսգազարդ» ընկերության վարչութ-յան նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:
Ավելին՝ նա միաժամանակ ավելացրեց, որ սոցիալապես անապահով խավի համար սպասվում է գազի սակագնի զեղչ:
«Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ գազ օգտագործող սոցիալապես անապահով ընտանիքների համար ապրիլի 1-ից սպասվում է գազի սակագ-նի նվազեցում: Ըստ նախնական տվյալների՝ այս ընտանիքների թիվը 49.500 է, սակայն ցուցակներում որոշակի ճշտումներ են կատարվում եւ, հնարավոր է, առաջիկայում այդ թիվն ավելանա»,–նշեց Վ. Հարությունյանը:

Continue reading

Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Հարսանեկան փլավ
Բաղադրությունը

բրինձ – 400 գ
հալած յուղ – 120 գ
ծիրանի չիր – 125 գ
չամիչ – 125 գ
սեւ սալոր – 125 գ

Continue reading