Daily Archives: April 9, 2011

Լուսանցքի թիվ 189-Ի հոդվածները

  1. Երբ խոսքն արժեք ունենա, տոնը՝ իմաստ… Հայ գեղեցկուհու հաղթանակը…
  2. Ու՞մ աստծուն է դիմել թուրքահայ հոգեւորականը… Հայաստանում շարունակվու՞մ է 301 թիվը…
  3. Բազմադեմ Թուրքիան միշտ էլ միադեմ է… Միա՛յն թուրքական է
  4. Ներքին լուրեր եւ խնդիրներ
  5. Գիտական բարոյականության եւ գիտության մեջ պատեհապաշտության մասին…
  6. Ու՞ր է գնում հայի միտքը… Փարիզում կհիշեն հայերի ցեղասպանությունը
  7. Նժդեհն ու Լեռնահայաստանը Արցախում… Այցելություն մեծ հայի մոր շիրիմին
  8. Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Continue reading

Երբ խոսքն արժեք ունենա, տոնը՝ իմաստ… Հայ գեղեցկուհու հաղթանակը…

Երբ խոսքն արժեք ունենա, տոնը՝ իմաստ

Մարտի 8 – ապրիլի 7: Ընդունված է ասել՝ կանանց միամսյակ: Մեր տղամարդիկ բարձրաձայնում են, որ ամեն օրն էլ իրենց համար կանանց տոնն է, բայց դե՜, ասելով չի լինում: Ովքեր հնարավորություններ ունեն՝ անիմաստ շքեղություններից հոգնել են, ովքեր չունեն՝ հոգնել են միայն խոսելուց…
Ինչպես մյուս պետական տոները, նաեւ կանանց միամսյակն անցավ առանց համաժողովրդական տոնակատարությունների, իսկ նեղշրջանակային տոնախմ-բությունները հաստատ համապետական չեն ընկալվում… Մեզանում կարծես մոռացության է մատնվել պետական տոներն ազգովի տոնելը: Նույնիսկ խորհրդային տարիներին ազգային տոները զանգվածային բնույթ են կրել: Այժմ այդպես չէ:

Continue reading

Ու՞մ աստծուն է դիմել թուրքահայ հոգեւորականը… Հայաստանում շարունակվու՞մ է 301 թիվը…

Ու՞մ աստծուն է դիմել հայ հոգեւորականը

Ապրիլի 4-ին News.am-ը լուր թողարկեց, թե «Ստամբուլահայ համայնքն իրականացրել է իր ամենամյա Մեծ Պահքի ուխտագնացությունը Կայսերի եւ Հաթայ նահանգներ՝ տեղի հայկական եկեղեցիներում պատարագներ մատուցելով:
Թուրքական մամուլում մեծ արձագանք է գտել ուխտագնացությունը ղեկավարող Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանի՝ Թուրքիայի համար ուղղված աղոթքը:  Թուրքական լրատվամիջոցներն այս տեղեկությունը հայտ-նում են‘«Հայկական համայնքը աղոթում է Թուրքիայի համար» վերնագրերով: Ինչպես տեղեկացնում է թուրքական Cihan գործակալությու-նը, Հաթայ նահանգի (Կիլիկիա) Իսքենդերունի Քառասուն մանկաց եկեղեցում իր խոսքում հետեւյալն է ասել. «Աստված, Թուրքիայի միաս-նությունն ու ամբողջականությունը թող չխախտվի: Թող երկրի երջանկությունն ու բարեբերությունն ավելանա եւ շարունակվի»»:

Continue reading

Բազմադեմ Թուրքիան միշտ էլ միադեմ է… Միա՛յն թուրքական է


Բազմադեմ Թուրքիան միշտ էլ միադեմ է
Հայաստանը պետք է դիմակազերծի բյուրադիմակ կերպը

Հայ-թուրքական կոչված հարաբերությունները, դեռ չսկսած, սառեցվեցին՝ «սառույցին գրվեցին», քանզի թշնամու հետ առանց նախապայմաննե-րի անիմաստ էր բանակցելը: Թուրքը դա էն գլխից հասկացել էր եւ, ադրբեջանական խայծը (արցախյան թեման) արծարծելով, փորձեց մեկընդմիշտ լուծել Արեւմտյան Հայաստանի խնդիրը……
Հայկական կողմն էլ երեւի գիտեր, որ առանց նախապայմանների հարաբերություններ կոչվածը չի կարգավորվի: Գուցե այդ վստահությամբ էլ նա-խաձեռնվե՞ց «ֆուտբոլային դիվանագիտությունը»… Որ թու՞րքը սայթաքի: Բայց վտանգավոր սահմանագիծը կա, քանի դեռ հայ-թուրքական արձա-նագրությունները հետ չեն կանչվել… Եթե ամեն բան հաշվարկված է եղել, ապա հստակ է, որ հայկական կողմը լիիրավ կարող է հրաժարվել արձանագ-րություններից, որովհետեւ այժմ էլ Անկարան եւ Բաքուն համատեղ են քննարկում արձանագրությունների ճակատագիրը:

Continue reading

Ներքին լուրեր եւ խնդիրներ

Միայն թե վարկառուն հետո անտուն չդառնա

Կառավարությունը որոշել է սուբսիդավորել գյուղացիների վարկերը

Ապրիլի 1-ից առեւտրային բանկերը սկսել են գյուղատնտեսության ոլորտի վարկավորումը. այս մասին երեկ տեղեկացրեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Կառավարությունը պարտավորություն է ստանձնել տոկոսադրույքները սուբսիդավորել:
Նպատակը մեկն է, որպեսզի վարկերը գյուղացիներին հասնեն 10 տոկոսով: Գյուղացիները վարկը ստանալուց հետո 6 ամիս կարող են օգտվել ար-տոնյալ պայմաններից. կարող են չսպասարկել ոչ տոկոսը, ոչ էլ մայր գումարը: Այս ամենը կկիրառվի առեւտրային այն բանկերի նկատմամբ, ո-րոնք գյուղացիներին վարկեր կտրամադրեն 14 տոկոսի շրջանակներում: 4 տոկոսի բեռը ստանձնելով՝ կառավարությունը գյուղացուն հնարավո-րություն կտա վարկ ստանալ հենց 10 տոկոսով:

Continue reading

Գիտական բարոյականության եւ գիտության մեջ պատեհապաշտության մասին…

Բանավեճի ակնկալիքով –

Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին
(Հայկ Դեմոյանի «Ղարաբաղը եւ Թուրքիայի ցեղասպանական փորձերը» հոդվածի առթիվ)

Ս. թ. մարտի 10-ին ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) էլեկտրոնային փոստով տարածվեց այդ հաստատության տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանի՝ «Ղարաբաղը եւ Թուրքիայի ցեղասպանական փորձերը» հոդվածը (հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակներով): Նույն օրն այդ հոդվածը հրապարակվեց ՀՑԹԻ-ի, ինչպես նաեւ Լոս Անջելեսի «Ասպարէզ» օրաթերթի կայքերում:

Continue reading

Ու՞ր է գնում հայի միտքը… Փարիզում կհիշեն հայերի ցեղասպանությունը

Ու՞ր է գնում հայի միտքը

Ըստ ՅՈւՆԵՍԿՈ-ի տվյալների, հայկական գիտությունը հարաբերական ցուցանիշներով առաջատարներից է աշխարհում: Հրատարակվել է ՅՈւՆԵՍԿՈ-ի 2010թ. գիտական հաշվետվությունը՝ աշխարհում գիտության վիճակի վերաբերյալ (UNESCO Science Report 2010: The Current Status of Science around the World), որում ներկայացված են բոլոր երկրների գիտությունների վիճակագրական ցուցանիշները: ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադե-միկոս Ռադիկ Մարտիրոսյանի հանձնարարությամբ պատրաստվել են ամփոփիչ տեղեկություններ Հայաստանի գիտության վերաբերյալ՝ համաշխար-հային եւ տարածաշրջանային կտրվածքով:

Continue reading

Նժդեհն ու Լեռնահայաստանը Արցախում… Այցելություն մեծ հայի մոր շիրիմին

Նժդեհն ու Լեռնահայաստանը՝ Արցախում –

Լսե՛ք, բաքվեցիներ, այս անգամ ձեզ փրկություն չի՛ լինի

ԵՊՀ պատվիրակությունն այցելեց Արցախ ու տեղի պետական համալսարանի ուսանողների հետ կազմակերպվեց գիտաժողով՝ նվիրված Լեռնահայաստանի 90 եւ Գարեգին Նժդեհի 125-ամյակներին: Զեկույցներով հանդես եկան 11 ուսանողներ, 8-ը՝ ԵՊՀ-ից, 3-ը՝ ԱրՊՀ-ից:
Այդ ժամանակ էլ Ադրբեջանի իշխանություններին ուղղված համատեղ հայտարարություն արվեց՝ կապված սահմանի վրա հրադադարի հաճախակի խախտման հետ: Գիտաժողովում հայտարարվեց. «Մենք՝ արցախցիներս, լինելով առաջին գծում, շատ լավ իմանալով մեր ժողովրդին, հայտարարում ենք. «Լս-ե՛ք, բաքվեցիներ, չփորձե՛ք մեզ հունից հանել. այս անգամ ձեզ փրկություն չի՛ լինի»:

Continue reading

Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց – Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Ձուկ՝ ընկույզի թանձրուկով

Բաղադրությունը
Իշխան – 400 գ
ջուր – 100 գ
ընկույզ – 60 գ
քացախ –  20 գ
շաքարավազ – 2 գ
սխտոր – 15 գ

Continue reading