Daily Archives: April 15, 2011

Լուսանցքի թիվ 190-Ի հոդվածները

  1. Հայկական կազմակերպված ալիքը կարո՛ղ է տապալել Թուրքիան… Իրագործվում է Ջավախքի հայաթափման ծրագիր
  2. Հայկական շահերը համապարփակ արծարծենք՝ անկախ իրավիճակներից…
  3. Քաղաքական թեժացում՝ անկախ եղանակային պայմաններից… նախընտրական եռուզեռ է լինելու
  4. Գիտությունը խաղալիք չէ, հայհոյանքը փաստարկ չէ… Հայ ազգայնականները զգուշացնում են «գիտական խեղվածությամբ» Հայկ Դեմոյանին
  5. «Նժդեհի Ցեղի Ոգու Շարժը» – Հայկ Ասատրյան (Սոֆիա, 1932թ.)
  6. Ներքին հարցեր ու խնդիրներ
  7. Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Continue reading

Հայկական կազմակերպված ալիքը կարո՛ղ է տապալել Թուրքիան… Իրագործվում է Ջավախքի հայաթափման ծրագիր

Հայկական կազմակերպված ալիքը կարո՛ղ է տապալել Թուրքիան
Թուրքական «Դյոնուշ» ծրագիրը հայաթափում է Ջավախքը

Թուրքիան այժմ փորձում է Հայոց ցեղասպանության հարցի շուրջ քննարկումների, Հայաստանի ու հայկական սփյուռքի հետ երկխոսութ-յան մի նոր պատրանք ստեղծել: Անկարայի որդեգրած քաղաքականությունը ցեղասպանության հարցի ու Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման վերաբերյալ բնավ չի փոխվել, ուղղակի մարտավարական քայլեր է ձեռնարկում, որպեսզի միջամտող երկրներին մեղադրի, թե իրենք արդեն կարող են կարգավորել իրենց ներքին հարցերը…

Continue reading

Հայկական շահերը համապարփակ արծարծենք՝ անկախ իրավիճակներից…

Հայկական շահերը համապարփակ արծարծենք՝ անկախ իրավիճակներից
Որովհետեւ միջազգային հանրության կարծիքը փոփոխական է

Ադրբեջանական զինուժը շարունակում է պարբերաբար խախտել արցախա-ադրբեջանական շփման գոտու անդորրը: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, նա-խորդ շաբաթվա ընթացքում հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների հետեւանքով հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 260 անգամ: Թշնամու առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից անկանոն ու թիրախային կրակոցներ են արձակել շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա:

Continue reading

Քաղաքական թեժացում՝ անկախ եղանակային պայմաններից… նախընտրական եռուզեռ է լինելու

Քաղաքական թեժացում՝ անկախ եղանակային պայմաններից
Ընդդիմադիր բեւեռի կենտրո՞ն, թե՞ ընդդիմադիր բեւեռներ

Իշխանության ներկայացուցիչներից շատերն են արտահայտվում, թե ընդդիմադիր ուժերն ամեն կերպ ցանկանում են ցույց տալ իրենց կարեւո-րությունը: Սակայն, զարմանալի է, որ նրանք չեն հասկանում, թե առանց կարեւորվելու եւ իրենց նպատակներն ի ցույց դնելու այդ ինչպե՞ս են ընդդիմադիր ուժերը ներկայացնելու իրենց արածն ու դեռ անելիքը… Ի՞նչ է, իշխանական ուժերը չեն կարեւորու՞մ իրենց ու իրենց գործը… Թե՞ անկարեւոր լինելով են ուզում շարունակել մնալ իշխանությունում… Իհարկե, իշխանության բոլոր ներկայացուցիչները չեն այսպես մտածում, եւ դա հուսադրող է:

Continue reading

Գիտությունը խաղալիք չէ, հայհոյանքը փաստարկ չէ… Հայ ազգայնականները զգուշացնում են «գիտական խեղվածու

Գիտությունը խաղալիք չէ, հայհոյանքը փաստարկ չէ

Մեր թերթի խմբագրությունը երբ «Լուսանցք»-ի նախորդ համարում տպագրում էր պատմ. գիտ. թեկնածու Գեւորգ Յազըճյանի «Գիտական բարո-յականության եւ գիտության մեջ պատեհապաշտության մասին» անդրադարձը ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն, պատմ. գիտ. թեկ-նածու Հայկ Դեմոյանի «Ղարաբաղը եւ Թուրքիայի ցեղասպանական փորձերը» հոդվածին, ակնկալում էր գիտական ու կիրթ բանավեճ՝ պատրաստակա-մություն հայտնելով տպել նաեւ պր. Դեմոյանի կարծիքը պր. Յազըճյանի հրապարակումին:

Continue reading

«Նժդեհի Ցեղի Ոգու Շարժը» – Հայկ Ասատրյան (Սոֆիա, 1932թ.)

Նժդեհի «Ցեղի Ոգու Շարժը»
(մի փոքրիկ մեկնաբանութիւն)

Քչեր, շա՜տ քչեր մեր կեանքում խօսում, գրում կամ գործում են «արիւնով ու ջղերով»:
Բարձր տեմպերամենտի եւ հզօր անհատականութեան հոգեբանական տիպարներ են դրանք, որոնք աչքի են ընկնում իրենց հարազատած գաղափարներն ու ճշմարտութիւնները կրօնական էնտուզեազմով ապրելու յատկութեամբ եւ իրենց ինքնատիպ ոճով – ընդհանրապէս ֆրագմենտար բնոյթի:
Անկասկածօրէն դրանցից մէկը այս գրքոյկի հեղինակն է – մի մարդ, որ իր խառնւածքը խորհրդանշող ֆրագմենտար մտածումով ու ոճով, յաճախ երե-ւում է հայ խօսքի ամբիոնի կամ հայ մամուլի եւ գրքի էջերում:

Continue reading

Ներքին հարցեր ու խնդիրներ

Հայերը միայն կե՞ղծ ամուսնություններ են ունենում Թուրքիայում…

Ըստ ponarama.am-ի, վերջին տարիներին թրաֆիքինգի դեմ պայքարը ՀՀ-ում առավել արդյունավետ է ընթանում, եւ այս մասին վստահեց-նում են նաեւ ոստիկանությունից: Հիմնականում Հայաստանը թրաֆիքինգի սկզբնաղբյուր երկիր է, սակայն արձանագրվել են նաեւ ներքին թրաֆիքինգի եզակի դեպքեր, ինչպեսեւ դեպքեր՝ երբ ՀՀ-ն հանցավոր տարրերի կողմից օգտագործվել է, որպես տարանցիկ կամ նպատակակետ երկիր:
Հայաստանի համար աշխատանքային թրաֆիքինգի առումով հիմնական նպատակակետ երկիրն է Ռուսաստանը, իսկ սեռական շահագործման առումով նպատակա-կետ երկիր են շարունակվում մնալ Արաբական Միացյալ Էմիրություններն ու Թուրքիան: Դեպի Թուրքիա ՀՀ քաղաքացիները փոխադրվում են Վրաստանով, իսկ դեպի ԱՄԷ՝ ուղիղ չվերթով կամ ՌԴ-ով:

Continue reading

Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Լցոնած ճուտ

Բաղադրությունը
Բրինձ – 60 գ
ճուտ – 1 հատ
հալած յուղ – 50 գ
գլուխ սոխ – 50 գ
հոն – 50 գ

Continue reading