Daily Archives: April 22, 2011

Հայ արիները Զատիկ են տոնում՝ փառաբանելով Մայր Անահիտին

 Այսօր ՀԱՄ կենտրոնական գրասենյակում կատարվեց Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի փառաբանման ծիսական արարողություն: Հայ-արիական (հեթանոսական) ծիսակարգը կատարեցին ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, քուրմ Մանուկը (Սերգեյ Մանուկյան) եւ քրմի թեկնածու Աշոտ Բադալյանը:
Ապրիլի 23-ին Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները ՀԱՄ հոգեւոր հանձնախմբի առաջադրած քրմի բոլոր թեկնածուների հետ Զատիկի ծիսական ու տոնական արարողություն կանցկացնեն Գորիսից դեպի Ստեփանակերտ ճանապարհահատվածին, Խնձորեսկ գյուղի մերձակայքում գտնվող հնավայր-աստղադիտարանի տեղում: Այս տարած-քում, ըստ հանրահայտ գիտնական Պարիս Հերունու ուսումնասիրությունների, եղել է Քարահունջի աստղադիտարանի նման մեկ այլ՝ ավելի փոքր աստղադիտարան:
 
Զատիկը Մայր Անահիտի` Հայոց պտղաբերության եւ մայրության Աստվածուհու տոնն է: Այն արիական-հեթանոսական կարեւոր ու առանցքային տոներից մեկն է:
Փետրվարի 14-ին` Հայոց Տրնդեզին, հայ արիներն ու ազգայնականները երկնային ԱրԷգԱկի երկրային կերպը` կրակը վառելով, միասնաբար փառաբանեցին Տիեզերքի Արարչին եւ Ամենայն Արարման Տիրոջն ընդառաջ գնալով նախապատրաստվեցին Հայոց ամանո-րին` մարտի 21-ին, երբ նշվում է նաեւ Հայոց զորության ու ռազմի Աստված Վահագնի հերթական վերածնունդը:
Եվ ահա, գարնան վերազարթոնքից հետո, ապրիլի 23-ին հայ արիներն ու ազգայնականները կփառաբանեն Մայր Անահիտին, Ով հո-վանավորում է նաեւ բնության պտղաբերումը: Բնությունն այլեւս գունագեղ կդառնա, կզատվեն գույները, հողը կբերրիա-նա, եւ երկրային գարունը կմտնի իր տարերքի մեջ…
ՀԱՄ եւ ՀԱՀ անդամները կազմակերպել են տոնական եւ համերգային ծրագիր, որը կընթանա բազմագույն  ձվերի ավանդական ձվախա-ղով, ազգային ուտեստների համտեսմամբ:

ՀԱՄ լրատվական կենտրոն
22.04.2011թ.

Հ.Գ. – Ապրիլի 24-ին Հայ արիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) անդամները կայցե-լեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ կհարգեն Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակը` եւս մեկ անգամ հավաստելով արդար վրեժի ու հայոց պահանջատիրության գաղափարներին նվիրվելու իրենց կամքը:

 

 

Continue reading