Monthly Archives: May 2011

Արցախի խնդիր Ադրբեջանի իշխանափոխության ծիրում… Իրանը եւ արցախյան խնդիրը

Արցախի խնդիրը՝ Ադրբեջանի իշխանափոխության ծիրում

«Սերբիայի ու Կոսովոյի միջեւ ընթացիկ բանակցությունները, որ ԵՄ միջնորդությամբ անցկացվել են Բրյուսելում, կարիք ունեն ՄԱԿ-ի դիտորդական առաքելությանը»,- հայտարարել է Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Երեմիչը: Սերբերը հայտնել են, որ բանակցությունները բաց գոր-ծընթաց են, եւ իրենք ՄԱԿ-ից թաքցնելու որեւէ բան չունեն: ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ, նախարարի խոսքերով, ՄԱԿ-ի դիտորդական ներկայությունը բանակցություններին կխթանի կողմերի միջեւ տեղեկատվության արդյունավետ փոխանակմանն ու հրատապ խնդիրների լուծմանը:

Continue reading

Ներքին եւ արտաքին հարցեր… ՀՀ վարչապետը՝ Բելառուսում, ԱԳ նախարարը՝ ԱՄՆ-ում…

Սկսել ենք հայկական անուններ կրել

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության ճշգրտած տվյալների` 2010թ. Հայաստանում նորածին աղջիկներին ամենաշատը տրվել է Մանե անու-նը, իսկ նորածին տղաներին` ամենաշատը Նարեկ անունը:
2-րդ տեղում Անի եւ Դավիթ անուններն են, 3-րդ տեղում` Միլենա եւ Գոռ:
2010թ. ընդհանուր առմամբ ծնվել է 20 հազար 856 աղջիկ եւ 23 հազար 969 տղա:

*  *  *

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 2011թ. մարդահամարի ծրագիրը (հարցաշարը) եւ ՀՀ վիճակագրության պետական խորհրդին առաջարկել ծրագրի հիման վրա մեկամսյա ժամկետում հաստատել մարդահամարի հարցաթերթը:
Մեկ այլ որոշմամբ 2011թ. մարդահամարի նախապատրաստական աշխատանքի կազմակերպման համար ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հատկացվել է 100 մլն. դրամ: Մարդահամարն անցկացվելու է 2011թ. հոկտեմբերի 12-21-ը:

Continue reading

Մեղա՜ քեզ Աստված… ՀԱՄ-ը մոլագար փոքրամասնությունների դեմ… Գառնո տաճարին՝ միջազգային մրցանակ

Մեղա՜ քեզ, Աստված…

Հայտնի է, որ արդեն 15-րդ դարից հայոց պետականությունը վերացել էր: Այն վերացել էր նաեւ Կիլիկիայում, որտեղ Սիս մայրաքաղաքում էր գտնվում Ամենայն հայոց կաթողիկոսությունը: Կիլիկիայի հայությունը հոծ խմբերով հեռանում էր երկրից:
Վտանգված էր Հայ առաքելական հավատքը եւս:
Հոգեւորականության մի ստվար մաս մտադիր էր կաթողիկոսարանը կրկին Էջմիածին տեղափոխել, սակայն բարդություններ եւ դժվարություն-ներ կային:
Կաթողիկոսությունը Էջմիածին տեղափոխելու նախաձեռնությունը պատկանում էր Թովմա Մեծոփեցուն եւ Հովհաննես Հերմոնեցուն:
Նրանց նախաձեռնությամբ Երեւանում, ապա՝ Էջմիածնում հավաքվում են բարձրաստիճան հոգեւորականներ, նաեւ որոշ թվով աշխարհիկ մարդիկ: Ժողովի մասնակիցների թիվը գերազանցում էր մի քանի հարյուրը:  Որոշվում է այլեւս չճանաչել Սիսի հայոց կաթողիկոսությունը, եւ այստեղ էլ ընտրում են Ամենայն հայոց նոր կաթողիկոսին՝ Կիրակոս Վիրապեցուն:

Continue reading

Մի կյանքի պատմություն. 20-ամյա «Հայբուսակ»-ի հիմնադիր Լեւոն Հարությունյանի գործերի ցուցահանդեսը

Մի կյանքի պատմություն

«Հայբուսակ»-ը 20 տարեկան է: Այս առիթով համալսարանի հիմնադիր Լեւոն Վռամի Հարությունյանի նկարչական գործերի ցուցահանդեսը եւ հե-ղինակի «Պարտիզագործի հանրագիտարան» երկհատորյակի շնորհանդեսը կայացավ Երեւան քաղաքի պատմության թանգարանում՝ 2011թ. մայիսի 2-ին:

Անհրաժեշտ նախաբան

Continue reading

Կովկասի գեղեցկուհին հայ է… Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայուհին՝ Կովկասի գեղեցկուհի

20-ամյա Սուսաննա Քոչարյանը դարձել է «Կովկասի գեղեցկուհի» մրցույթի հաղթող, որն անցկացվել է ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում:
Հայ գեղեցկուհուց բացի թագին հավակնում էին Ադրբեջանի, Ինգուշեթիայի, Դաղստանի եւ Վրաստանի ներկայացուցիչները:
Մասնակիցները ներկայացրել են իրենց ժողովրդի «այցեքարտը», ստեղծագործական համար ներկայացրել, անցել ինտելեկտուալ մրցույթն ու պատ-մել ավանդույթների մասին:
Հայաստանի, Ինգուշեթիայի եւ Դաղստանի ներկայացուցիչները պատմել են իրենց երկրների մասին ոտանավորներով:
Այս տարեվերջին Մոսկվայում կկայանա «Ռուսաստանի Կովկասի գեղեցկուհի» մրցույթը:

Continue reading

Եվրոպացուց ավելի եվրոպացի չլինենք

 Հայ արիների արձագանքը  եկեղեցու բակում աղանդավորականների  սանձարձակության  դեմ
 

Հայ Արիական Միաբանությունը մեկ անգամ չէ, որ երկրի իշխանություններին  եւ հանրությանը դիմել է հոգեւոր, սեռական եւ այլ տիպի մոլագարական  դրսեւորումները մեր երկրի տարածքում կանխելու-կասեցնելու համար: Հայաստանը երեք նախագահ է ունեցել եւ բոլորի օրոք էլ այս հարցերը բարձրացվել են, բայց որեւէ լուծում չի տրվել ոչ մի նախագահի կողմից:

Այժմ կրկին  բարձրաձայնում ենք այն անբնական ու հակազգային վտանգների մասին, որոնք պատսպարվում են կրոնական, սեռական, անգամ մշակութային կամ ազգային փոքրամասնությունների անվան տակ…

Վերջերս ամենատարածված  աղանդի՝ «Եհովայի վկաներ»-ի ներկայացուցիչները, արդեն փորձում են իրենց քարոզն իրականացնել Հայ առաքելական եկեղեցու տարածքում: Անգամ ծեծում եւ անպատվում են քրիստոնյա հոգեւորականներին հենց եկեղեցու բակում, պատարագից առաջ:

Իսկ հայ քրիստոնյաների  կաթողիկոսը եւ երկրի նախագահը լռում  են: Ամեն պատեհ կամ անպատեհ առիթով երկուսն էլ թմբկահարում են, թե քրիստոնյա  պետություն ենք, բայց անգամ հակաքրիստոնեական դրսեւորումների դեմ չեն ընդվզում: Գուցե քրիստոնեական պատվիրանների՞ն են հետեւում՝ երբ մի այտին հարվածողին մյուս այտը պետք է պարզել…

Continue reading

Թիվ 177 – 221 , 2011

  1. Թիվ 177 , 14 հունվար – 20 հունվար
  2. Թիվ 178 , 21 հունվար – 27 հունվար
  3. Թիվ 179 , 28 հունվար – 3 փետրվար
  4. Թիվ 180 , 4 փետրվար – 10 փետրվար
  5. Թիվ 181 , 11 փետրվար – 17 փետրվար
  6. Թիվ 182 , 18 փետրվար – 24 փետրվար
  7. Թիվ 183 , 25 փետրվար – 3 մարտի
  8. Թիվ 184 , 4 մարտի – 10 մարտի
  9. Թիվ 185 , 11 մարտի – 17 մարտի
  10. Թիվ 186 , 18 մարտի – 24 մարտի
  11. Թիվ 187 , 25 մարտի – 31 մարտի
  12. Թիվ 188 , 1 ապրիլի – 7 ապրիլի
  13. Թիվ 189 , 8 ապրիլի – 14 ապրիլի
  14. Թիվ 190 , 15 ապրիլի – 21 ապրիլի
  15. Թիվ 191 , 22 ապրիլի – 28 ապրիլի
  16. Թիվ 192 , 29 ապրիլի – 5 մայիսի
  17. Թիվ 193 , 6 մայիսի – 12 մայիսի
  18. Թիվ 194 , 13 մայիսի – 19 մայիսի
  19. Թիվ 195 , 20 մայիսի – 26 մայիսի
  20. Թիվ 196 , 27 մայիսի – 2 հունիսի
  21. Թիվ 197 , 3 հունիսի – 9 հունիսի
  22. Թիվ 198 , 10 հունիսի – 16 հունիսի
  23. Թիվ 199 , 17 հունիսի – 23 հունիսի
  24. Թիվ 200 , 24 հունիսի – 30 հունիսի
  25. Թիվ 201 , 1 հուլիսի – 7 հուլիսի
  26. Թիվ 202 , 8 հուլիսի – 14 հուլիսի
  27. Թիվ 203 , 15 հուլիսի – 21 հուլիսի
  28. Թիվ 204 , 22 հուլիսի – 28 հուլիսի
  29. Թիվ 205 , 2 սեպտեմբերի – 8 սեպտեմբերի
  30. Թիվ 206 , 9 սեպտեմբերի – 15 սեպտեմբերի
  31. Թիվ 207 , 16 սեպտեմբերի – 22 սեպտեմբերի
  32. Թիվ 208 , 23 սեպտեմբերի – 29 սեպտեմբերի
  33. Թիվ 209 , 30 սեպտեմբերի – 6 հոկտեմբերի
  34. Թիվ 210 , 7 հոկտեմբերի – 13 հոկտեմբերի
  35. Թիվ 211 , 14 հոկտեմբերի – 20 հոկտեմբերի
  36. Թիվ 212 , 21 հոկտեմբերի – 27 հոկտեմբերի
  37. Թիվ 213 , 28 հոկտեմբերի – 3 նոյեմբերի
  38. Թիվ 214 , 4 նոյեմբերի – 10 նոյեմբերի
  39. Թիվ 215 , 11 նոյեմբերի – 17 նոյեմբերի
  40. Թիվ 216 , 18 նոյեմբերի – 24 նոյեմբերի
  41. Թիվ 217 , 25 նոյեմբերի – 1 դեկտեմբերի
  42. Թիվ 218 , 2 դեկտեմբերի – 8 դեկտեմբերի
  43. Թիվ 219 , 9 դեկտեմբերի – 15 դեկտեմբերի
  44. Թիվ 220 , 16 դեկտեմբերի – 22 դեկտեմբերի
  45. Թիվ 221 , 23 դեկտեմբերի – 29 դեկտեմբերի

Continue reading

Ադրբեջանի հակաիրանական քայլերը – Անկարան գործի է դրել համաթրքությունը…

Ադրբեջանը հակաիրանական քայլեր է ծավալում
Անկարան գործի է դրել թրքության մեխանիզմը

Վերջին տարիներին Ադրբեջանը պանթյուրքական խմբերին հակաիրանական ազատ գործունեություն իրականացնելու մեծ հնարավորություն է տրամադ-րել, ինչը, ի թիվս այլ գործոնների, իրանա-ադրբեջանական հարաբերությունների սառեցման առիթ է դարձել: Այդ մասին նշում են հենց իրա-նական զլմ-ները՝ անդրադառնալով Իրան-Ադրբեջան հարաբերություններին:  
Որոշակիորեն լարված են նաեւ Իրան-Պակիստան հարաբերությունները: Իրանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին նախազգու-շացրել է Պակիստանին, որ եթե վերջինիս իշխանությունները նախկինի պես սահմանային շրջաններում ահաբեկիչների գործողություննե-րի վերահսկման հարցում թերանան, ապա Իրանը կօգտվի իր օրինական իրավունքից:
Continue reading

Նժդեհի հետեւորդին` Նժդեհի մեդալ… Ազատամարտիկը… եւ համշենահայերը Արցախում

Նժդեհի հետեւորդին՝ Նժդեհի մեդալ

Հայ Արիական Միաբանության գրասենյակում կայացել է ՀԱՄ Արցախի կառույցի պատասխանատու, Արցախի արիադավան-հեթանոսական համայնքի կազմա-կերպիչ Արմեն Պետրոսյանի՝ ՀՀ Պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալի պարգեւատրման առիթով օծման արարողությունը:
Ա. Պետրոսյանը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի կողմից որպես նվեր ստացել է գեղանկար՝ Գարեգին Նժդեհի պատկերով:
Ա. Պետրոսյանը տարիներ շարունակ կատարում է ոչ միայն ազգային նպատակներին հասնելու, հայոց հավատը վերականգնելու իր առաքելությունը, այլեւ Արցախի պաշտպանական բանակի գործուն սպա է, հետախույզ, մշտապես մարտական դիրքերում է:

Continue reading

Ներքին եւ արտաքին լուրեր – ՀՀ հյուպատոսություն` Իրաքի Քրդստանում

ՀՀ հյուպատոսություն՝ Իրաքի Քրդստանում

Համացանցում լուր է տեղադրված, որ 2011թ. մայիսի 10-ին Քրդստանի խորհրդարանի խոսնակ Քամալ Քիրքուկին ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավո-րական խմբին՝ պատգամավոր Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ: ՀՀ-ից ժամանած պատվիրակության անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել Քրդստանի սոցիալ-տնտեսական զարգացման առումով եւ ցանկություն են հայտնել զարգացնել Հայաստան-Քրդստան հարաբերությունները:
Այդ հարաբերությունները խորացնելու նպատակով հայ պատվիրակները տեղեկացրել են, որ Հայաստանը Էրբիլում հյուպատոսություն բացե-լու նպատակ ունի, ինչն էլ գոհունակությամբ է ընդունվել Քամալ Քիրքուկի կողմից: Հայ պատվիրակաները Քրդստանի խորհրդարանի խոսնակին են փոխանցել Հայաստան այցելության նրա պաշտոնական հրավերը, որը ընդունվել է խոսնակի կողմից:

 
Նարե Մշեցյան

 

Continue reading

Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Կաթնասերով եւ ծնեբեկով ապուր

Բաղադրությունը
Ծնեբեկ – 250 գ
շաքար – 2 գ
ալյուր – 1 ճաշի գդալ
ձիթապտղի ձեթ – 20 գ
կաթի սեր – 200 գ,
աղ, սեւ պղպղեղ

Continue reading

Լուսանցքի թիվ 194-Ի հոդվածները

  1. Աղոթի'ր եւ փառաբանի'ր քո' Աստծուն` Հայի' Աստծուն ու Հա'յ Աստծուն – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (,,Հայր մեր,,-ի փոխարեն)…
  2. Հայի հակահիսուսականը – Ինչ են հուշում հայկական ավանդապատումները – Քուրմ Մանուկ
  3. Բեւեռացումներից առաջ… Թե ինչպես միշտ երկբեւեռ-միաբեւեռությամբ (հնարավոր քաղաքական ծավալումները ՀՀ-ում)
  4. Աշխարհը վերաձեւում են ,,հեղափոխական,, մեթոդներով… Մեզ հրամցվում է ,,հակաահաբեկչական պայքարի,, կուտը
  5. Բաքուն պատերազմի ծրագիր ունի… – թե…
  6. Ադրբեջանի հակաիրանական քայլերը – Անկարան գործի է դրել համաթրքությունը…
  7. Նժդեհի հետեւորդին` Նժդեհի մեդալ… Ազատամարտիկը… եւ համշենահայերը Արցախում
  8. Ներքին եւ արտաքին լուրեր – ՀՀ հյուպատոսություն` Իրաքի Քրդստանում
  9. Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Continue reading

Աղոթի’ր եւ փառաբանի’ր քո’ Աստծուն` Հայի’ Աստծուն ու Հա’յ Աստծուն – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան

Աղոթի՛ր կամ Փառաբանի՛ր քո՛ Աստծուն՝ Հայի՛ Աստծուն ու Հա՛յ Աստծուն …Համաշխարհային ընդհանուր ճգնաժամը նկատելիորեն խորանում է ինչպես արհեստական միջամտություններից, երբ միտումնավոր ու նպատակայնորեն կատարվում են տարատեսակ խառնակչություններ, այնպես էլ՝ բնականոն ազդեցություններից, երբ համամարդկային շեղումներն այլեւս հակադրվում են Տիեզերակարգի Արարչածին Ընթացքին…
Արհեստականի դեպքում, հանրահայտ է, որ գործում է «աշխարհի գաղտնի կառավարություն» կոչվածի համաշխարհային տիրապետության հասնելու ձուլիչ ու ավերիչ մոլուցքը: Բնականոն ազդեցության դեպքում ճգնաժամը հանգեցնում է բնական ու մարդկային աղետների, տարատեսակ կործանումների…

Continue reading

Հայի հակահիսուսականը – Ինչ են հուշում հայկական ավանդապատումները – Քուրմ Մանուկ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության –

Հայի հակահիսուսականը

Ի՞նչ են հուշում հայկական առածները, ասացվածքները, հեքիաթներն ու զրույցները

Հակահիսուսական ասելով հասկանանք քրիստոնեության հիմնադրի՝ Հիսուսի վարդապետության, դրա հիման վրա ձեւավորված քրիստոնեական ավան-դույթների, քրիստոնեական «հոգեւոր» կառույցի՝ եկեղեցու, եկեղեցականության եւ այն ամենի մերժողական քննադատությունը, ինչ կապ-վում է այդ կրոնի, դրա կառույցի ու սպասավորների հետ: Ընդունված է կարծել, որ այդ քննադատությունը առաջացել (տակավին այդ կրոնի առաջացման ժամանակներում՝ Հռոմեական կայսրությունում), ձեւավորվել (վերածնունդ եւ նոր ժամանակներ) ու իր լրումին է հասել (նորագույն ժա-մանակներ) Արեւմուտքում: Լրումին հասնելու առումով հիշենք գերմանացի մեծ փիլիսոփա Նիցշեին, ում գործերից մեկը ուղղակի կոչվում է «Հակաքրիստոսական», նույնն է թե՝ հակահիսուսական:

Continue reading

Բեւեռացումներից առաջ… Թե ինչպես միշտ երկբեւեռ-միաբեւեռությամբ (հնարավոր քաղաքական ծավալումները ՀՀ-

Բեւեռացումներից առա՞ջ, թե՞ միշտ երկբեւեռ -միաբեւեռությամբ

ՀՀ 1-ին եւ 3-րդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հաշտարար ներքաղաքական նախաձեռնությունները քաղաքական ոլոր-տի առաջնային թեման է դեռեւս եւ հետաքրքրում է բոլորին: Եվ բոլորն էլ սպասում էին, թե ինչ կասի այդ մասին ՀՀ 2-րդ նախագահը՝ Ռո-բերտ Քոչարյանը: Եվ ահա, «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցով նա հայտնեց իր տեսակետը:
Ռ. Քոչարյանը նախ արտահայտվել է ՀՀ ներկա նախագահի՝ իրավապահ մարմիններին տրված հանձնարարականին, որում խնդիր է դրված մանրակրկրտ հետա-զոտել «Մարտի 1-ի» գործի հետաքննությունը: Այս առումով շատերն արագ արձագանքեցին, թե այն ուղղված է ՀՀ 2-րդ նախագահի դեմ՝ նրան քա-ղաքականությամբ զբաղվելու հնարավորությունից զրկելու համար: Բայց Ռ. Քոչարյանը այդպես չի կարծում, քանի որ «Մարտի 1-ի» իրադար-ձությունները ձեռնտու չէին իշխանություններին, եւ մեղավորներին պետք է փնտրել այլ տեղ. «Պատասխանը շատ պարզ է… ովքեր այ-սօր անընդհատ շահարկում են այդ իրադարձությունները»: Նա միանշանակ հերքում է թե՛ ներկայիս, թե՛ նախորդ իշխանությունների վրա մեղք բարդելը՝ նշելով, որ իրադարձությունների ընդհանուր պատկերը հստակ է. «Դրանք ծավալվել են ամբողջ երկրի աչքի առաջ:

Continue reading