Daily Archives: May 7, 2011

Լուսանցքի թիվ 193-Ի հոդվածները

Continue reading

Մայիսի 9-ը Հաղթանակի օրն է… ,,Թղթե շերեփ,,-ի պատժամիջոցները միշտ համարժեք չեն

Մայիսի 9-ը պարտադրում է մտածել հայրենատիրության մասին

Արցախյան ազատամարտի վճռորոշ մարտերից էր Շուշիի ազատագրումը:
Եվ այն դարձավ հիրավի հաղթանակի օր, հաղթության տոն: Հայ մարտիկների մեծ ու նվիրական սխրանքը դարձավ եւս մեկ հերոսական պատմութ-յուն, իսկ այդ օրը եկավ լրացնելու պետական փառապանծ տոների ցանկը:
Մայիսի 9-ին հայությունը կրկին նշելու է Հաղթանակի օրը:
Արցախյան պատերազմի մասնակիցների համար օրը յուրահատուկ նշանակություն ունի, քանզի Շուշիի վերատիրումը հայ ռազմիկների կողմից վերջնականապես հուսալքեց թյուրք-ադրբեջանցի զինվորներին, ովքեր այլեւս ճողոպրում էին ռազմադաշտի տարբեր ճակատնե-րից…
1992թ. մայիսի 9-ը նախաստեղծ հողն էր ադրբեջանական պարտության եւ 1994թ. թշնամու աղերսանքով կնքված զինադադարի:
Այս մայիսյան օրերին հայությունը նշում է նաեւ Երկրապահի տոնը (մայիսի 8-ին) եւ 1945թ. 2-րդ աշխարհամարտում կռած Հաղթանակի տոնը (մայիսի 9-ին), երբ խորհրդային բանակի կազմում մարտնչող հայ զինվորները Բեռլինում պարեցին Հայոց Քոչարին…

Continue reading

Համաշխարհային հեղափոխության հակաահաբեկչական դրսեւորումները…

Համաշխարհային հեղափոխության հակաահաբեկչական դրսեւորումները

Երբ «հեղափոխականներն» են ասում՝ նոր հեղափոխությունների ծրագրով.
աշխարհն ավելի անվտանգ չի դառնում

«Արաբական հեղափոխական ալիքը» շարունակում է ալեկոծությունները: Այն արդեն միտում ունի վերածվելու «համաշխարհային հեղափոխական ա-լիքի»… Իհարկե, այս անգամ դա «բանվորա-գյուղացիական» չի կոչվում, այլ՝ «ժողովրդավարական», սակայն նույն նպատակով է արվում (աշխարհակալութ-յան սկզբունքով) եւ նույն ուժերի կողմից, որոնք «համաշխարհային հեղափոխական ալիք» նախաձեռնեցին նաեւ 1917-ին…
Այսօր, այդ հեղափոխությունը, եթե անգամ չի «մտնում» որոշ երկրներ, միեւնույնն է՝ ազդեցություն թողնում է: Եվ սա նոււյնպես հաշվի էին առել «հեղափոխականները»…
Արաբական որոշ երկրներ դեռեւս կարողանում են ընդդիմանալ հարվածող ալիքին: Այդ վիճակում է նաեւ մեր հարեւան Իրանը: Այնուամենայնիվ, համեմատաբար կայուն Իրանում արդեն հակասություններ են նկատվում երկրի վարչական ու հոգեւոր ղեկավարության միջեւ:

Continue reading

Երկու իշխանություն – երկու ընդդիմություն. Վտանգավոր եզրագծում…

Երկու իշխանություն – երկու ընդդիմություն. վտանգավոր եզրագծում

Վերջերս հրապարակվեց, թե Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարությունե կուսակցությունը եւս մեծամասնական ընտրակարգով ա-ռաջադրել է հայազգի թեկնածուի՝ կուսակցության անդամ քաղաքագետ-գրող, Արդվինում ծնված Իսմեթ Շահինին (Ստամբուլի 2-րդ ընտրատարածք): Հայտնի է, որ շուրջ մեկ տասնյակ հայազգի թեկնածուներ են առաջադրվելու թուրքական խորհրդարանի այս ընտրություններին: Չի բացառվում, որ Շահինի ստեղծվելիք կուսակցությունը Թուրքիայում դառնա տեղի հայերի քաղաքական-հասարակական ամբիոնը, ինչպիսիք ունեն քրդերը:
Այսպես անգամ Թուրքիայում հնարավոր է հայկական քաղաքական ուժ ձեւավորվի:
Իսկ ի՞նչ են անում մեր հանրապետության կուսակցությունները, հասարակական-քաղաքական այլ ուժերը, որոնք ոչ միայն Հայաստանի, այլեւ համայն հայության ամբիոնները պիտի լինեն: Այսօր ՀՀ քաղաքական ուժերի մեծամասնությունը «սնվումե է արտաքին ուժերից եւ կամ նրանց է ծառայում, կամ էլ՝ լավագույն դեպքում մի կերպ համադրում է ազգային ու միջազգային շահերը… Էլ ուր մնաց թե կարողանան պաշտ-պանել համահայկական շահերն ու խնդիրները: ՀՀ քաղաքական ուժերը, արտաքին ուժերից «սնվելուե փոխարեն, պետք է իրենք «սնենե հայկական կազմակերպություններին, հայությանը, որ բնակվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում:

Continue reading

Փրկենք հային՝ Թուրքիայում… Հայի մայրաքաղաքը՝ Հայաստանում…

Մի քանի հարյուր տարվա անիմաստություն

Tert. am-ը հաղորդում է, որ հայազգի զինծառայող Սեւակ Շահին Բալըքչըն զոհվել է Քըվանչ Աղաօղլու անունով թուրք զինվորի արձակած գնդակից: Այս մասին տեղեկացնում է քրդական «Ֆըրաթ» գործակալությունը՝ նշելով, որ մինչեւ այս պահը թուրք զինվորի անունը չէր հրապարակ-վում:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Քըվանչ Աղաօղլուն տարված է ազգայնական (շտկենք՝ «ազգ»այնամոլական,-Ն. Մ.) գաղափարներով, ինչի մասին են վկայում  Facebook սոցիալական ցանցում թուրք զինծառայողի զետեղած ազգայնական բովանդակությամբ հրապարակումները:
Հիշեցնենք, որ Սեւակ Շահին Բալըքչըն զոհվել է ապրիլի 24-ին Բաթմանի Քոզլուք շրջանի ժանդարմերիայի զորամասում: Ըստ պաշտոնական վարկածի՝ նա մահացել է իր ծառայակցի կողմից ինքնաձիգից պատահաբար արձակված գնդակից ստացած ծանր մարմնական վնասվածքի հետեւանքով:
Սակայն ավելի ուշ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Բալըքչըն ծառայության ընթացքում ծեծի է ենթարկվել իր հրամանատարի կողմից: Զորամասում նույնիսկ սպառնացել են այրել նրան:
Continue reading

Ներքին լուրեր եւ խնդիրներ… Մամուլը վտանգված է

Ասա՝ ինչ վիճակում է մամուլդ, ասեմ՝ ինչ երկիր ես դու

Մայիսի 3-ին մամուլի ազատության միջազգային օրն էր: ՀՀ-ում այն նշվում է 1994թ.-ից: Մամուլի ազատության օրը հայտարարվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից հատուկ բանաձեւով՝ 1993թ. դեկտեմբերի 20-ին: 
Մայիսի 3-ի օրը աֆրիկյան Նամիբիի մայրաքաղաք Վինդուխում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչները ընդունեցին Վին-դուխյան հռչակագիրը, որով կոչ էր արվում կառավարություններին ապահովել մամուլի ազատությունն ու ժողովրդավարական բնույթը: Հռչակագ-րում ընդգծվում էր, որ ազատ եւ անկախ մամուլը յուրաքանչյուր ազատ հանրության կարեւոր մասն է համարվում: Ամեն տարի այս օրը ՄԱԿ-ի գլխա-վոր քարտուղարը հանդես է գալիս ամենամյա ուղերձով: Լրագրողների պաշտպանության կոմիտեն յուրաքանչյուր տարի մայիսի 3-ին հրապարա-կում է «մամուլի ազատության 10 հակառակորդների» ցուցակը:

Continue reading

Տարածաշրջանային նոր զարգացումներ…

Տարածաշրջանային նոր զարգացումներ

Թուրքական խարդավանքներ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտոշարասյունը ենթարկվել է զինված հարձակման, որի հետեւանքով մեկ ոստիկան սպանվել եւ մեկն էլ վիրավորվել է: Դեպքը պատահել է Թուրքիայի վարչապետի՝ Քասթամոնու քաղաքում իրականացրած հանրահավաքից հետո, երբ աշխատակազմին եւ իշխող կուսակցության անդամներին տեղափոխող ավտոշարասյունը մոտեցել է Իլգազ լեռան ստորոտին: Էրդողանը չի եղել ավտոշարասյան մեջ, քանի որ հանրահավաքից հետո ուղղաթիռով մեկնել է Ամասիա:
Թուրքական անվտանգության ուժերն այս հարձակման մեջ կասկածում են քրդական PKK-ին, կամ մեկ այլ քրդական ռազմականացված կառույցի՝ TIKKO-ին:
Արդեն որերրորդ անգամն է՝ թուրք պաշտոնյաներն իրենց վրա կատարվող մահափորձերի ու ահաբեկումների մեջ մեղադրում են քրդական կազմակեր-պություններին, եւ սա պատահական չէ: Անկարան մեկ անգամ չէ, որ Արեւմուտքին տրամադրում է քրդերի դեմ՝ հայտարարելով, թե միջազգային հա-կաահաբեկչական պայքարը պետք է ներառի նաեւ քրդական զինյալ կառույցների ոչնչացման հարցը, ինչի հետ Արեւմուտքը դեռեւս համաձայն չէ:

Continue reading

Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Տավարի մսապուր ծնեբեկով

Բաղադրությունը
ծնեբեկ – 300 գ
գլուխ սոխ – 50 գ
հալած յուղ – 20 գ
կարտոֆիլ – 100 գ
ալյուր – 5 գ
զաֆրան – 2 գ
աղ,
մաղադանոս՝
ըստ ճաշակի

Continue reading