Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Սամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ)
- «Ալյանս»-ը դուրս է գալիս ընտրապայքարից
- Ձերբակալվել են ՊԵԿ աշխատակիցներ․ ՆԳՆ
- «Քաղաքացիական պայմանագրի» մեծ հանրահավաքը Շիրակի մարզում. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Ուժեղ Հայաստան դաշինքը Տաշիրում է․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը
- Եթե փորձեն հաղթանակը տանել մեզանից, ապա կստանան հեղափոխություն (տեսանյութ)
- ԿԸՀ-ն քննում է Փաշինյանի հայտարարությունը «Ուժեղ Հայաստանի» դիմումի հիման վրա. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն և «Թովմասյան» հիմնադրամը ստորագրել են հուշագիր (տեսանյութ)
- Ռոբերտ Քոչարյանի թիմը Սիսիանում է․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Daily Archives: May 13, 2011
Ադրբեջանի հակաիրանական քայլերը – Անկարան գործի է դրել համաթրքությունը…
Ադրբեջանը հակաիրանական քայլեր է ծավալում
Անկարան գործի է դրել թրքության մեխանիզմը
Վերջին տարիներին Ադրբեջանը պանթյուրքական խմբերին հակաիրանական ազատ գործունեություն իրականացնելու մեծ հնարավորություն է տրամադ-րել, ինչը, ի թիվս այլ գործոնների, իրանա-ադրբեջանական հարաբերությունների սառեցման առիթ է դարձել: Այդ մասին նշում են հենց իրա-նական զլմ-ները՝ անդրադառնալով Իրան-Ադրբեջան հարաբերություններին:
Որոշակիորեն լարված են նաեւ Իրան-Պակիստան հարաբերությունները: Իրանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին նախազգու-շացրել է Պակիստանին, որ եթե վերջինիս իշխանությունները նախկինի պես սահմանային շրջաններում ահաբեկիչների գործողություննե-րի վերահսկման հարցում թերանան, ապա Իրանը կօգտվի իր օրինական իրավունքից: Continue reading
Նժդեհի հետեւորդին` Նժդեհի մեդալ… Ազատամարտիկը… եւ համշենահայերը Արցախում
Նժդեհի հետեւորդին՝ Նժդեհի մեդալ
Հայ Արիական Միաբանության գրասենյակում կայացել է ՀԱՄ Արցախի կառույցի պատասխանատու, Արցախի արիադավան-հեթանոսական համայնքի կազմա-կերպիչ Արմեն Պետրոսյանի՝ ՀՀ Պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալի պարգեւատրման առիթով օծման արարողությունը:
Ա. Պետրոսյանը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի կողմից որպես նվեր ստացել է գեղանկար՝ Գարեգին Նժդեհի պատկերով:
Ա. Պետրոսյանը տարիներ շարունակ կատարում է ոչ միայն ազգային նպատակներին հասնելու, հայոց հավատը վերականգնելու իր առաքելությունը, այլեւ Արցախի պաշտպանական բանակի գործուն սպա է, հետախույզ, մշտապես մարտական դիրքերում է:
Ներքին եւ արտաքին լուրեր – ՀՀ հյուպատոսություն` Իրաքի Քրդստանում
ՀՀ հյուպատոսություն՝ Իրաքի Քրդստանում
Համացանցում լուր է տեղադրված, որ 2011թ. մայիսի 10-ին Քրդստանի խորհրդարանի խոսնակ Քամալ Քիրքուկին ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավո-րական խմբին՝ պատգամավոր Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ: ՀՀ-ից ժամանած պատվիրակության անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել Քրդստանի սոցիալ-տնտեսական զարգացման առումով եւ ցանկություն են հայտնել զարգացնել Հայաստան-Քրդստան հարաբերությունները:
Այդ հարաբերությունները խորացնելու նպատակով հայ պատվիրակները տեղեկացրել են, որ Հայաստանը Էրբիլում հյուպատոսություն բացե-լու նպատակ ունի, ինչն էլ գոհունակությամբ է ընդունվել Քամալ Քիրքուկի կողմից: Հայ պատվիրակաները Քրդստանի խորհրդարանի խոսնակին են փոխանցել Հայաստան այցելության նրա պաշտոնական հրավերը, որը ընդունվել է խոսնակի կողմից:
Նարե Մշեցյան
Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից
Հայկական խոհանոց –
(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Կաթնասերով եւ ծնեբեկով ապուր
Բաղադրությունը
Ծնեբեկ – 250 գ
շաքար – 2 գ
ալյուր – 1 ճաշի գդալ
ձիթապտղի ձեթ – 20 գ
կաթի սեր – 200 գ,
աղ, սեւ պղպղեղ
Լուսանցքի թիվ 194-Ի հոդվածները
- Աղոթի'ր եւ փառաբանի'ր քո' Աստծուն` Հայի' Աստծուն ու Հա'յ Աստծուն – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (,,Հայր մեր,,-ի փոխարեն)…
- Հայի հակահիսուսականը – Ինչ են հուշում հայկական ավանդապատումները – Քուրմ Մանուկ
- Բեւեռացումներից առաջ… Թե ինչպես միշտ երկբեւեռ-միաբեւեռությամբ (հնարավոր քաղաքական ծավալումները ՀՀ-ում)
- Աշխարհը վերաձեւում են ,,հեղափոխական,, մեթոդներով… Մեզ հրամցվում է ,,հակաահաբեկչական պայքարի,, կուտը
- Բաքուն պատերազմի ծրագիր ունի… – թե…
- Ադրբեջանի հակաիրանական քայլերը – Անկարան գործի է դրել համաթրքությունը…
- Նժդեհի հետեւորդին` Նժդեհի մեդալ… Ազատամարտիկը… եւ համշենահայերը Արցախում
- Ներքին եւ արտաքին լուրեր – ՀՀ հյուպատոսություն` Իրաքի Քրդստանում
- Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից
Աղոթի’ր եւ փառաբանի’ր քո’ Աստծուն` Հայի’ Աստծուն ու Հա’յ Աստծուն – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան
Աղոթի՛ր կամ Փառաբանի՛ր քո՛ Աստծուն՝ Հայի՛ Աստծուն ու Հա՛յ Աստծուն …Համաշխարհային ընդհանուր ճգնաժամը նկատելիորեն խորանում է ինչպես արհեստական միջամտություններից, երբ միտումնավոր ու նպատակայնորեն կատարվում են տարատեսակ խառնակչություններ, այնպես էլ՝ բնականոն ազդեցություններից, երբ համամարդկային շեղումներն այլեւս հակադրվում են Տիեզերակարգի Արարչածին Ընթացքին…
Արհեստականի դեպքում, հանրահայտ է, որ գործում է «աշխարհի գաղտնի կառավարություն» կոչվածի համաշխարհային տիրապետության հասնելու ձուլիչ ու ավերիչ մոլուցքը: Բնականոն ազդեցության դեպքում ճգնաժամը հանգեցնում է բնական ու մարդկային աղետների, տարատեսակ կործանումների…
Արհեստականի դեպքում, հանրահայտ է, որ գործում է «աշխարհի գաղտնի կառավարություն» կոչվածի համաշխարհային տիրապետության հասնելու ձուլիչ ու ավերիչ մոլուցքը: Բնականոն ազդեցության դեպքում ճգնաժամը հանգեցնում է բնական ու մարդկային աղետների, տարատեսակ կործանումների…
Հայի հակահիսուսականը – Ինչ են հուշում հայկական ավանդապատումները – Քուրմ Մանուկ
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության –
Հայի հակահիսուսականը
Ի՞նչ են հուշում հայկական առածները, ասացվածքները, հեքիաթներն ու զրույցները
Հակահիսուսական ասելով հասկանանք քրիստոնեության հիմնադրի՝ Հիսուսի վարդապետության, դրա հիման վրա ձեւավորված քրիստոնեական ավան-դույթների, քրիստոնեական «հոգեւոր» կառույցի՝ եկեղեցու, եկեղեցականության եւ այն ամենի մերժողական քննադատությունը, ինչ կապ-վում է այդ կրոնի, դրա կառույցի ու սպասավորների հետ: Ընդունված է կարծել, որ այդ քննադատությունը առաջացել (տակավին այդ կրոնի առաջացման ժամանակներում՝ Հռոմեական կայսրությունում), ձեւավորվել (վերածնունդ եւ նոր ժամանակներ) ու իր լրումին է հասել (նորագույն ժա-մանակներ) Արեւմուտքում: Լրումին հասնելու առումով հիշենք գերմանացի մեծ փիլիսոփա Նիցշեին, ում գործերից մեկը ուղղակի կոչվում է «Հակաքրիստոսական», նույնն է թե՝ հակահիսուսական:
Բեւեռացումներից առաջ… Թե ինչպես միշտ երկբեւեռ-միաբեւեռությամբ (հնարավոր քաղաքական ծավալումները ՀՀ-
Բեւեռացումներից առա՞ջ, թե՞ միշտ երկբեւեռ -միաբեւեռությամբ
ՀՀ 1-ին եւ 3-րդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հաշտարար ներքաղաքական նախաձեռնությունները քաղաքական ոլոր-տի առաջնային թեման է դեռեւս եւ հետաքրքրում է բոլորին: Եվ բոլորն էլ սպասում էին, թե ինչ կասի այդ մասին ՀՀ 2-րդ նախագահը՝ Ռո-բերտ Քոչարյանը: Եվ ահա, «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցով նա հայտնեց իր տեսակետը:
Ռ. Քոչարյանը նախ արտահայտվել է ՀՀ ներկա նախագահի՝ իրավապահ մարմիններին տրված հանձնարարականին, որում խնդիր է դրված մանրակրկրտ հետա-զոտել «Մարտի 1-ի» գործի հետաքննությունը: Այս առումով շատերն արագ արձագանքեցին, թե այն ուղղված է ՀՀ 2-րդ նախագահի դեմ՝ նրան քա-ղաքականությամբ զբաղվելու հնարավորությունից զրկելու համար: Բայց Ռ. Քոչարյանը այդպես չի կարծում, քանի որ «Մարտի 1-ի» իրադար-ձությունները ձեռնտու չէին իշխանություններին, եւ մեղավորներին պետք է փնտրել այլ տեղ. «Պատասխանը շատ պարզ է… ովքեր այ-սօր անընդհատ շահարկում են այդ իրադարձությունները»: Նա միանշանակ հերքում է թե՛ ներկայիս, թե՛ նախորդ իշխանությունների վրա մեղք բարդելը՝ նշելով, որ իրադարձությունների ընդհանուր պատկերը հստակ է. «Դրանք ծավալվել են ամբողջ երկրի աչքի առաջ:
Աշխարհը վերաձեւում են ,,հեղափոխական,, մեթոդներով… Մեզ հրամցվում է ,,հակաահաբեկչական պայքարի,, կուտ
Աշխարհը վերաձեւում են՝ «հեղափոխական» մեթոդներով
Մեզ հրամցվում է «հակաահաբեկչական պայքարի» կուտը
Մեզ հրամցվում է «հակաահաբեկչական պայքարի» կուտը
ԱՄՆ-ն Բեն Լադենի սպանությամբ ոգեւորված եւս մեկ փորձ է արել հնարավոր՝ նոր «թիվ 1 ահաբեկչին» վերացնելու ուղղությամբ, բայց փորձն անհաջող է եղել ու հնարավոր «թիվ 1 ահաբեկիչ» Անվար Ալ-Ավլակի հետ ոչինչ չի պատահել: Ալ-Ավլակը «Ալ Քաիդա»-ի գաղափարախոսն է եւ Արա-բական թերակղզում ճանաչվել է որպես աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչներից մեկը, նաեւ ամենավտանգավոր կրոնական ծայրահեղականի համարում ունի:
Ըստ «CBS News»-ի, հենց այս ահաբեկիչն է եղել անօդաչու ինքնաթիռի թիրախը, որը մայիսի 5-ին Եմենում բախվել է զինյալներով ավ-տոմեքենային: Սակայն մեքենայում, հակառակ ԱՄՆ-ի սպասելքիների, չէր գտնվել Ալ-Ավլակին, եղել էին նրա եղբայրներ Մուսաիդը եւ Աբ-դուլլա Մուբարակին (նրանք մահացել էին), ովքեր «Ալ Քաիդա»-ի տեղական ճյուղի միջին օղակների ղեկավարներ էին:
Բաքուն պատերազմի ծրագիր ունի… – թե…
Բաքուն պատերազմի ծրագիր ունի՞ –
Շփման գծի դիպուկահարները Բաքվի իշխանության կյանքն են երկարաձգում
«Ազադլըգ» թերթը գրել է, որ «Ադրբեջանի իշխանությունը արտաքին քաղաքականության վեկտորում ռուսաստանամետ կուրս է բռնել, սակայն «Wikile-aks»-ի հրապարակած տեղեկությունները խոսում են այն մասին, որ Բաքուն բոլորովին այլ նպատակներ ունի»: Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսիի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Վաշինգտոնից ռազմական օգնություն է խնդրել. «Մենք ռեալ օգնություն եւ շահ ենք ցանկանում տեսնել: Ցանկանում ենք պաշտպանվել հնարավոր հարձակումներից: Ադրբեջանը չի վստահում Ռուսաստանից ձեռք բերվելիք զենքերին, քանի որ նրանք գտնվում են «էլեկտրոնային հսկողության» տակ: Մեզ Իրանի ու Ռուսաստանի հսկողության տակ չգտնվող զենքեր են պետք»:


