Daily Archives: May 20, 2011

Լուսանցքի թիվ 195-Ի հոդվածները

  1. Նախընտրական գործընթացներ. Նախագահների խորհրդարանական մրցավազքը մեկնարկեց…
  2. Միջազգայի՞ն, թե՞ առնետային հանրության երկակի ստանդարտները (Հայկական լեռնաշխարհը հայերի հայրենիքն է)…
  3. Ադրբեջանին բազմաբեւեռ բախումներ են սպառնում… Թուրքիզմը դեռ սպառնալիք է աշխարհին
  4. Արցախի խնդիր Ադրբեջանի իշխանափոխության ծիրում… Իրանը եւ արցախյան խնդիրը
  5. Ներքին եւ արտաքին հարցեր… ՀՀ վարչապետը՝ Բելառուսում, ԱԳ նախարարը՝ ԱՄՆ-ում…
  6. Մեղա՜ քեզ Աստված… ՀԱՄ-ը մոլագար փոքրամասնությունների դեմ… Գառնո տաճարին՝ միջազգային մրցանակ
  7. Մի կյանքի պատմություն. 20-ամյա «Հայբուսակ»-ի հիմնադիր Լեւոն Հարությունյանի գործերի ցուցահանդեսը
  8. Կովկասի գեղեցկուհին հայ է… Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Continue reading

Նախընտրական գործընթացներ. Նախագահների խորհրդարանական մրցավազքը մեկնարկեց…

Սեռական փոքրամասնությունները չսիրեցին իշխող կուսակցությանը

Թուրքիայում եւս պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին: Ի թիվս այլ փոքրամասնական «համայնքների», 2007թ. ընտրութ-յուններին սեռական փոքրամասնությունների «համայնքը» հայտարարել էր, որ քվերակելու է «Արդարություն եւ զարգացում» կուսակցութ-յան օգտին:
Այս անգամ սակայն, նրանք իրենց որոշումը փոխել են: Վերջին հարցումների համաձայն, սեռական փոքրամասնության 45%-ը պատրաստվում են քվեարկել ընդդիմադիր «Հանրապետական-Ժողովրդավարական» կուսակցության օգտին եւ միայն 31,3%-ը՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցութ-յան օգտին:

Continue reading

Միջազգայի՞ն, թե՞ առնետային հանրության երկակի ստանդարտները (Հայկական լեռնաշխարհը հայերի հայրենիքն է).

Միջազգայի՞ն, թե՞ առնետային հանրության երկակի ստանդարտները
Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի տարածաշրջանները սերտորեն շաղկապվում են Հայկական լեռնաշխարհի հետ…

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսելով տարածքային ամբողջականության սկզբունքի մասին՝ ասել է, թե դա «չի նշանակում սահմանների անխախ-տելիություն, հակառակ դեպքում աշխարհում նոր պետություններ չէին ձեւավորվի, մինչդեռ միայն վերջին 20-30 տարում աշխարհի քարտե-զի վրա տասնյակ նոր երկրներ են ի հայտ եկել»:
Կարծում ենք՝ ՀՀ նախագահը նկատի է ունեցել նաեւ մերօրյա «քարտեզային» փոփոխությունները, երբ անգամ այս վերջին «հեղափոխական ա-լիքներից» Սուդանը մասնատվեց՝ Հյուսիսային եւ Հարավային պետությունների վերածվեց: Էլ չենք ասում տակավին վերջերս առաջացած Կոսո-վոյի, Աբխազիայի, Հարավային Օսիայի մասին: Մինչ այդ էլ եղել են այդօրինակ դեպքեր, ինչպես ասենք՝ Եթովպիայից առանձնացավ Էրիթ-րեան եւ այլն:

Continue reading

Ադրբեջանին բազմաբեւեռ բախումներ են սպառնում… Թուրքիզմը դեռ սպառնալիք է աշխարհին

Բաքվի անսկզբունքային խաղերը
Ադրբեջանին բազմաբեւեռ բախումներ են սպասվում

Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ն անդրադարձել է ԵԽ կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ընդունած կոշտ բանաձեւին՝ այն գնահատելով որպես խիստ մտահոգիչ: Փաստաթղթում իրավունքների խախտման բազմաթիվ փաստեր կան, եւ Ադրբեջանը դասվում է այն երկրների շարքին, «որտեղ պարբերաբար խախտվում են ժողովրդավարության սկզբունքները»:
ԵԽ-ն խիստ ձեւակերպումներով կոչ է արել Բաքվին՝ «ազատ արձակել վերջին հանրահավաքներից հետո ձերբակալված ընդդիմադիր ակտիվիստներին ու բլոգերներին, նաեւ հարգել իր իսկ վավերացրած համապատասխան կոնվենցիաները»: Կոչ է արել պաշտոնական Բաքվին երկխոսություն սկսել քաղաքա-ցիական հասարակության ներկայացուցիչների հետ եւ թույլ տալ ընդդիմությանը ազատ գործելու:

Continue reading

Արցախի խնդիր Ադրբեջանի իշխանափոխության ծիրում… Իրանը եւ արցախյան խնդիրը

Արցախի խնդիրը՝ Ադրբեջանի իշխանափոխության ծիրում

«Սերբիայի ու Կոսովոյի միջեւ ընթացիկ բանակցությունները, որ ԵՄ միջնորդությամբ անցկացվել են Բրյուսելում, կարիք ունեն ՄԱԿ-ի դիտորդական առաքելությանը»,- հայտարարել է Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Երեմիչը: Սերբերը հայտնել են, որ բանակցությունները բաց գոր-ծընթաց են, եւ իրենք ՄԱԿ-ից թաքցնելու որեւէ բան չունեն: ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ, նախարարի խոսքերով, ՄԱԿ-ի դիտորդական ներկայությունը բանակցություններին կխթանի կողմերի միջեւ տեղեկատվության արդյունավետ փոխանակմանն ու հրատապ խնդիրների լուծմանը:

Continue reading

Ներքին եւ արտաքին հարցեր… ՀՀ վարչապետը՝ Բելառուսում, ԱԳ նախարարը՝ ԱՄՆ-ում…

Սկսել ենք հայկական անուններ կրել

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության ճշգրտած տվյալների` 2010թ. Հայաստանում նորածին աղջիկներին ամենաշատը տրվել է Մանե անու-նը, իսկ նորածին տղաներին` ամենաշատը Նարեկ անունը:
2-րդ տեղում Անի եւ Դավիթ անուններն են, 3-րդ տեղում` Միլենա եւ Գոռ:
2010թ. ընդհանուր առմամբ ծնվել է 20 հազար 856 աղջիկ եւ 23 հազար 969 տղա:

*  *  *

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 2011թ. մարդահամարի ծրագիրը (հարցաշարը) եւ ՀՀ վիճակագրության պետական խորհրդին առաջարկել ծրագրի հիման վրա մեկամսյա ժամկետում հաստատել մարդահամարի հարցաթերթը:
Մեկ այլ որոշմամբ 2011թ. մարդահամարի նախապատրաստական աշխատանքի կազմակերպման համար ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հատկացվել է 100 մլն. դրամ: Մարդահամարն անցկացվելու է 2011թ. հոկտեմբերի 12-21-ը:

Continue reading

Մեղա՜ քեզ Աստված… ՀԱՄ-ը մոլագար փոքրամասնությունների դեմ… Գառնո տաճարին՝ միջազգային մրցանակ

Մեղա՜ քեզ, Աստված…

Հայտնի է, որ արդեն 15-րդ դարից հայոց պետականությունը վերացել էր: Այն վերացել էր նաեւ Կիլիկիայում, որտեղ Սիս մայրաքաղաքում էր գտնվում Ամենայն հայոց կաթողիկոսությունը: Կիլիկիայի հայությունը հոծ խմբերով հեռանում էր երկրից:
Վտանգված էր Հայ առաքելական հավատքը եւս:
Հոգեւորականության մի ստվար մաս մտադիր էր կաթողիկոսարանը կրկին Էջմիածին տեղափոխել, սակայն բարդություններ եւ դժվարություն-ներ կային:
Կաթողիկոսությունը Էջմիածին տեղափոխելու նախաձեռնությունը պատկանում էր Թովմա Մեծոփեցուն եւ Հովհաննես Հերմոնեցուն:
Նրանց նախաձեռնությամբ Երեւանում, ապա՝ Էջմիածնում հավաքվում են բարձրաստիճան հոգեւորականներ, նաեւ որոշ թվով աշխարհիկ մարդիկ: Ժողովի մասնակիցների թիվը գերազանցում էր մի քանի հարյուրը:  Որոշվում է այլեւս չճանաչել Սիսի հայոց կաթողիկոսությունը, եւ այստեղ էլ ընտրում են Ամենայն հայոց նոր կաթողիկոսին՝ Կիրակոս Վիրապեցուն:

Continue reading

Մի կյանքի պատմություն. 20-ամյա «Հայբուսակ»-ի հիմնադիր Լեւոն Հարությունյանի գործերի ցուցահանդեսը

Մի կյանքի պատմություն

«Հայբուսակ»-ը 20 տարեկան է: Այս առիթով համալսարանի հիմնադիր Լեւոն Վռամի Հարությունյանի նկարչական գործերի ցուցահանդեսը եւ հե-ղինակի «Պարտիզագործի հանրագիտարան» երկհատորյակի շնորհանդեսը կայացավ Երեւան քաղաքի պատմության թանգարանում՝ 2011թ. մայիսի 2-ին:

Անհրաժեշտ նախաբան

Continue reading

Կովկասի գեղեցկուհին հայ է… Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայուհին՝ Կովկասի գեղեցկուհի

20-ամյա Սուսաննա Քոչարյանը դարձել է «Կովկասի գեղեցկուհի» մրցույթի հաղթող, որն անցկացվել է ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում:
Հայ գեղեցկուհուց բացի թագին հավակնում էին Ադրբեջանի, Ինգուշեթիայի, Դաղստանի եւ Վրաստանի ներկայացուցիչները:
Մասնակիցները ներկայացրել են իրենց ժողովրդի «այցեքարտը», ստեղծագործական համար ներկայացրել, անցել ինտելեկտուալ մրցույթն ու պատ-մել ավանդույթների մասին:
Հայաստանի, Ինգուշեթիայի եւ Դաղստանի ներկայացուցիչները պատմել են իրենց երկրների մասին ոտանավորներով:
Այս տարեվերջին Մոսկվայում կկայանա «Ռուսաստանի Կովկասի գեղեցկուհի» մրցույթը:

Continue reading