Daily Archives: May 31, 2011

Առաջնայինը համարենք պետակա՛ն խորհրդանիշերն ու հայության շահերը


Հայ Ազգայնականների Համախմբումը իր տարակուսանքն է հայտնում Երեւանում մայիսի 28-ին Ազատության հրապարակում տոնակատարության ժամանակ տեղի ունեցած՝ պետական տոնին անհարիր մի շարք դրսեւորումների համար:

Նախ նշենք, որ մշակութային տոնական միջոցառումը որպես այդպիսին գերազանց էր, կատարողական արվեստի, բեմադրության ու լուսավորության, տեխնիկական հարցերի կազմակերպման առումներով խնդիր չկար: Սակայն խնդիր կար տոնի բուն էության եւ արժեւորման առումով:

Պաշտոնապես հայտարարված տոնական միջոցառումը սկսվեց շուրջ 2 ժամ ուշացումով, ինչը պատճառաբանվեց անձրեւային եղանակով, որն էլ պատճառ դարձավ մեկ այլ աններելի սխալի: Նախ՝ պետական տոնակատարության ձգձգումը անհարմար վիճակ ստեղծեց ՀՀ մայրաքաղաք ժամանած հարյուրավոր սփյուռքահայ հյուրերի եւ մարզերից ժամանած մարդկանց համար, հետո՝ Ազատության հրապարակից ուշացումով ուղիղ եթեր հեռարձակված միջոցառումը անակնկալ ընդատվեց Եվրոպակամ լիգայի ֆուտբոլային հանդիպման ցուցադրումով…

Continue reading