Monthly Archives: June 2011

Ադրբեջանը աշխարհիկ եւ հոգեւոր ճգնաժամում… Կռիվ է ընկել – Պարսից ծոց եւ Մեռյալ ծով

Հայելային անդրադարձ –

Ադրբեջանը՝ աշխարհիկ եւ հոգեւոր ճգնաժամում

Վերջերս տարածաշրջանային խնդիրներին վերաբերող վերլուծություններում առավել հաճախ է նշվում, որ ռազմական ու ռազմավարական առումներով հայերն առավել լավ դիրքերում են, քան ադրբեջանցիները: Ադրբեջանը, եթե տնտեսապես որոշակիորեն առաջ է մեզանից, ապա ռազմավարական իմաստով դիրքային վատ պայմաններում է հայտնվել: Ազատագրված տարածքները՝ մինչեւ ՀՀ եւ ԼՂՀ սահմանները, նաեւ հայ-վրացա-ադրբեջանական շրջանի հատվածը, հայերի աշխարհա-քաղաքական ու ռազմավարական դիրքերն ուժեղացրել են: Այդ դիրքերի հենց ռազմավարական նշանակությունը մեզ առավելություն է տալիս նաեւ ռազմական՝ պատերազմական ժամանակաշրջանում: Բաքուն այս ամենը նույնպես լավ է հասկանում: Եթե հավելենք նաեւ զինված ուժերի մարտական ոգին ու կարողությունները, ապա դա եւս մեր օգտին է խոսում:

Continue reading

Հոգեւոր դիվանագիտության «ֆուտբոլային» ընթացքը – պարտության շեմին… Ջավախքահայերի խնդիրները կաթողիկո

Հոգեւոր դիվանագիտության «ֆուտբոլային» ընթացքը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն միջեկեղեցական ու հովվապետական 6-օրյա այցով եղավ Վրաստանում՝ Վրաց Ուղղափառ եկեղեցու Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի եւ Վիրահայոց թեմի թեմական խորհրդի հրավերով: Բագրատաշեն սահմանակետում նրան դիմավորեցին Վիրահայոց թեմի հոգեւորականներն ու Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Այնուհետեւ վրացական Սադախլո անցակետում պատվիրակությանը դիմավորել է Նորին Սրբություն Իլիա Բ-ն, վրաց ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներ, ինչպես նաեւ Թբիլիսիի ու Մառնեուլիի շրջանի սահմանամերձ հայ համայնքների ներկայացուցիչներ: Այնուհետեւ Ամենայն հայոց հայրապետի պատվիրակությունը եւ դիմավորողները մեկնել են Թբիլիսի, ուր Սուրբ Երրորդություն (Սամեբա) մայր տաճարում տեղի է ունեցել բարիգալստյան պաշտոնական արարողությունը, որին ներկա են եղել հայ եւ վրաց եկեղեցիների բազում հավատացյալներ:
Վրաց պատրիարքը վերստին ողջունել է հայոց կաթողիկոսի այցը Վրաստան, եւ այսպես պաշտոնական ու բարիդրացիական է սկսվել հայ-վրացական կրոնական առաջնորդների հանդիպումը: Նշվել է, որ կան երկկողմ խրթին հարցեր ու դժվարություններ, որոնք պետք է հաղթահարվեն: Կաթողիկոսը հանդիպել է նաեւ Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլու հետ:

Continue reading

Հայ քրիստոնյայի լուսավորիչ Գրիգորիսի «տեսիլքը»… ՀԱՄ Քրմական խորհրդի անդամ՝ քուրմ Մանուկ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության, բայց պատասխանի իրավունքով –

Հայ քրիստոնյայի լուսավորիչ Գրիգորիսի «տեսիլքը»
Որ քաղաքական գործի սկիզբ էր՝ այսօրվա հետեւանքներով

«Լուսանցք»-ում քանիցս ասվել է, որ հայ պատմագետը, մեկ-երկու բացառությամբ, 301թ. դեպքերը սխալ է հասկացել, մեկնաբանել, ներկայացրել: Ավելին՝ ոչ միայն սխալ, այլեւ՝ այդ չարաբաստիկ ժամանակաշրջանին վերաբերող շատ՝ պատմիչների կողմից ներկայացված փաստեր անտեսել է, որի իրավունքը պատմագետը չունի: Այդպիսի անտեսված բազմաթիվ փաստերից է Ագաթանգեղոսի հիշատակած Գրիգորիսի (հայ քրիստոնյայի լուսավորչի) «տեսլիքը»1,- մի փաստ, որում կիսաբացահայտորեն, կիսաթաքնատեսորեն ներկայացված է 301-ին ու դրանից հետո Հռոմի ու նրա վստահած անձ Գրիգորիսի կողմից Հայաստանի գլխին բերածների պատմությունը (պատկերացնու՞մ եք, հայ պատմագետը ինչ փաստ է անտեսել):
Մինչ տեսիլքին անցնելը՝ նույն Ագաթանգեղոսի օգնությամբ ուրվագծորեն ներկայացնենք Վաղարշապատ մայրաքաղաքում այդ «տեսլիքին» նախորդող իրադարձությունների ընթացքը:

Continue reading

Նոր ԱԷԿ – կդիմանա աշխարհում ամենամեծ աէրոբուսի՝ A-380 հսկայի ընկնելու հարվածին… Տնտեսական հարցեր

Նոր ԱԷԿ-ը՝ պաշտպանիչ պատյանով –

Որ պետք է դիմանա աշխարհում ամենամեծ աէրոբուսի՝ A-380 հսկայի ընկնելու հարվածին
(Սկիզբը՝ թիվ 22-ում)

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանն այն տեսակետին է, որ ատոմակայանի չաշխատելը ինքնին բնապահպանական տեսակետից լուրջ խնդիրների կբերի. «Իմ անձնական կարծիքն է, որ ատոմակայանի չաշխատելու պատճառով հանրապետությունում լուրջ էկոլոգիական խնդիրներ առաջացան՝ հատվեցին անտառներ, իջավ Սեւանա լճի մակարդակը: Անվտանգության առումով մենք եղանք ավելի խոցելի, հանրապետությանը գազ մատակարարող միակ գազամուղի շարքից դուրս բերելը հանգեցնում էր նրան, որ մենք շատ ծանր վիճակներում էինք հայտնվում: Չի կարելի ունենալ ատոմակայան ու չշահագործել»,- այսպես ասել էր փոխնախարարը Արմավիրի մարզում՝ կառուցվելիք ԱԷԿ-ի հետ կապված առաջին հանրային լսումների ժամանակ:

Continue reading

Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Ընկույզով հալվա

Բաղադրությունը
Յուղ – 1 բաժակ
ալյուր – 2 բաժակ
մեղր – 1 ճաշի գդալ
վանիլի փոշի – 1 գ
ընկույզ – 50 գ

Պատրաստման եղանակը
Յուղը մարմանդ կրակով հալեցնել, ավելացնել ալյուրը: Սա բովել այնքան ժամանակ, մինչեւ դարչնագույն դառնա:
Հետո կրակի վրայից վերցնել, խառնել մեղրը: Այնուհետեւ պատառաքաղով ձեւավորել, տալ ուզած տեսքը, վրան լցնել ընկույզը:
Շատ արագ է պատրաստվում: Ուստի եւ՛ ժամանակ կխնայեն մեր տնտեսուհիները եւ՛ մշտապես քաղցրեղեն կունենան սիրելիների համար:
Սիրո՛վ վայելեք:

* * *

Continue reading

Լուսանցքի թիվ 198-Ի հոդվածները

  1. Մարդկության տվյալները վաղուց ունեն, Բարու տիրույթին են ընդդիմանում – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան… ՀԱՄ-ը դեմ է կենսաչափական օրենքին ու չիպավորմանը…
  2. Ներքին հաշտեցումը փորձ՝ արտաքին հաշտեցմա՞ն համար
  3. Ազգայնականությունը կենսակերպ է… Կինքնամաքրվե՞ն գաղափարները… Տիեզերքի աղետից երկրային աղբահանություն…
  4. Ո՞վ է Հայաստանյայց եկեղեցու սուրբ Աննան – ՀԱՄ Քրմական խորհրդի անդամ՝ քուրմ Մանուկ
  5. Հակամարտությունը Հայաստանին ու Ադրբեջանին վերահսկելու լավագույն միջոց
  6. Ադրբեջանի բոլոր դեմքերը իսրայելական են… Բաքուն «Նաբուկո»-ով խաղացնում է Եվրոպան – «Լուսանցք»-ի գլխ. խմբագիր Արմենուհի Մելքոնյան
  7. Ատոմակայանի փոխարեն՝ միա՛յն ատոմակայան…
  8. Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Continue reading

Մարդկության տվյալները վաղուց ունեն, Բարու տիրույթին են ընդդիմանում – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան…

Էութենական –

Մարդկության տվյալները վաղուց ունեն, դրանց խնդիրը Բարու տիրույթին ընդդիմանալն է

Անգլիայում ֆիզիկոսներն ասել են. «Զգուշացի՛ր ֆիզիկայից, այն կարող է խենթացնել»: Իսկ պատճառը հետեւյալն է՝ ֆիզիկական երե-ւույթների ու տարիներ շարունակ ընթացող օրենքների բացահայտումները հաճախ հանգեցրել են այն իրողությանը, ինչը շատ պարզ ար-ծարծվում է բազում դարեր առաջ ստեղծված առասպելներում ու հեքիաթներում… Եվ այստեղ է, որ ֆիզիկան՝ բնագիտությունը, կարող է խեն-թության հասցնել, քանզի խորհրդավոր երեւույթները վաղու՜ց պարզաբանված եւ հանրամատչելի ձեւերով մատուցված են մեր փառահեղ ու ի-մաստուն նախնյաց կողմից:
Հայ քրմերը նույնպես այսպես են մատուցել տիեզերական ճշմարտությունները՝ առասպելների, հեքիաթների կամ բանահյուսական այլե-ւայլ դրսեւորումների միջոցով, քանզի հարյուր հազարավոր մարդկանց այլ կերպ՝ հնարավորինս հասանելի հնարավոր չէր (այժմ էլ) բացատ-րել, որ Հայ Աստվածների հետ շփվելու համար պետք է բարձրանալ մինչեւ 7 երկինք կամ 7 դուռ պետք է բացել նպատակին հասնելու համար, հաճախ դա 7 սար այն կողմում ձեւակերպելով… Հեքիաթներում մարդիկ հաճախ են 3 ճանապարհների հանդիպում եւ երբ սրտի թելադրանքով ընտրում են նեղ կածանն ու արահետը, հանկարծ հաջողության են հասնում, որովհետեւ արահետը բնորոշել է Արարչի Հետքը… ՀԱՄ կենսադրույթներում էլ մի նշում կա. «Քայլիր քո՛ արահետով, եթե կողքինն անգամ թագավորական ճանապարհ է»… Կարող ենք էլի օրինակներ բերել, բայց այս հոդվա-ծում այլ խնդիր ենք արծարծելու:

Continue reading

Ներքին հաշտեցումը փորձ՝ արտաքին հաշտեցմա՞ն համար

Ներքին հաշտեցումը փորձ՝ արտաքին հաշտեցմա՞ն համար

Իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը սկսել է, բայց առայժմ այն հեռահար է իրականացվում՝ չնայած երկկողմանի ցուցադրական ջանքերին: Երբ Լ. Տեր-Պետրոսյանը վերջնականապես հայտարարեց, թե իշխանության հետ ՀԱԿ-ը պատրաստ է բանակցելու, խորհրդարանական ու արտախորհրդարական մի շարք ընդդիմադիր կուսակցություններ սկսեցին մեղադրել ՀԱԿ-ին՝ իշխանության հետ գործարքի մեջ մտնելու համար: Հատկապես բուռն արձագանքեցին խորհրդարանական ՀՅԴ-ն եւ «Ժառանգություն»-ը: Սա թերեւս տրամաբանական է, քանզի հաջորդ ընտրություններին ՀԱԿ-ի ԱԺ-ում ներգրավված լինելու դեպքում այդ ընդդիմադիր ուժերը կամ առավել քիչ պատգամավորներ կունենան, կամ էլ՝ գուցե առհասարակ չունենան, ո-րովհետեւ ընդդիմության «մենաշնորհը» ՀԱԿ-ը փորձում է սեփականացնել…
Բայց այստեղ էլ մեկ այլ խնդիր է առաջացել՝ արդեն ՀԱԿ-ի համար: Քանզի Կոնգրեսից, ճիշտը՝ ՀՀՇ-ից հեռացածները, ստեղծել են նոր կուսակ-ցություն՝ «Ազատ դեմոկրատներ», ըստ երեւույթին ՀԱԿ-ի դեմոկրատներին այլեւս դիտարկելով անազատ: Բայց ՀՀՇ նախկին փոխնախագահ Խ. Քոքո-բելյանի կողմից այս նոր քաղաքական ուժը ձեւավորելու փաստը չի զարմացրել ՀՀՇ-ին, եւ սա համարվում է շուրջ 1 տարի առաջ տեղի ունե-ցած խմորումների հետեւանք: ՀՀՇ ներկայիս փոխնախագահ Ս. Աբրահամյանը անդրադառնալով նոր քաղաքական ուժի ձեւավորմանը՝ ասել է, թե նորմալ են վերաբերում այդ ուժին, ինչպես կվերաբերեին որեւէ այլ ուժի ձեւավորման փաստին:

Continue reading

Ազգայնականությունը կենսակերպ է… Կինքնամաքրվե՞ն գաղափարները… Տիեզերքի աղետից երկրային աղբահանությ

Ազգայնականությունը գաղափարա-քաղաքական կատեգորիա՛, անգամ կենսակե՛րպ է…

Կովկասի ինստիտուտի կլոր սեղանի ժամանակ գիտաշխատող Հրանտ Միքայելյանը նշել է, որ ՀՀ-ում ոչ մի լրատվամիջոց անհանդուրժողականութ-յուն չի քարոզում: Այդ գնահատականը նա հիմնավորել է ՀՀ-ում գաղափարախոսական միտումների վերաբերյալ Կովկասի ինստիտուտում անցկացված հետազոտության արդյունքների հիմամբ: «Ուսումնասիրության է ենթարկվել ազգային դիսկուրսը. այսինքն՝ ազգայնականության ինչպի-սի թեզիսներ գոյություն ունեն»,- պարզաբանել է Հ. Միքայելյանը՝ նշելով, որ ուշադրություն է դարձվել, թե տարբեր երկրներում տար-բեր իրադարձությունների վերաբերյալ ազգայնական շրջանակների ինչպիսի տեսակետներ կան: Ըստ որում «ազգայնականություն» ասվածը, նրա խոսքերով, հարաբերական կատեգորիա է, քանի որ նույն մարդը մի իրավիճակում կարող է հանդես գալ որպես ազգայնական, մեկ այլ իրավիճակում՝ ոչ»:

Continue reading

Ո՞վ է Հայաստանյայց եկեղեցու սուրբ Աննան – ՀԱՄ Քրմական խորհրդի անդամ՝ քուրմ Մանուկ

Փաստ եւ մեկնաբանություն –

Ո՞վ է Հայաստանյայց եկեղեցու սուրբ Աննան
Ի՞նչ է այդ մասին պատմում հենց քրիստոնեական աղբյուրը

Հայտնի իրողություն է՝ Հայաստանյայց եկեղեցին մեծ ցնծությամբ է ծանուցում հերթական եկեղեցու՝ «Աստծո տան» կառուցման մասին: Դե ինչ-պես չցնծա, երբ եղած եկեղեցիներում «Աստվածը» նեղվածք է զգում, դրանից նա տրտնջում է եւ ինքը՝ հասկանալով դա՝ գոհացնում է նրա ցանկությու-նը…
Իսկ եթե Հայաստանի ազատ մնացած ողջ տարածքներում կառուցվե՜ն եկեղեցիներ, գոյություն ունեցող պետական կամ անհատական շինություններն էլ քանդվեն ու դրանց փոխարեն եկեղեցիներ կառուցվեն (արդեն սկսվել է), ապա քրիստոնեական «աստվածն» ու նրա Հայաստանյայց եկեղեցին որքա՜ն կուրախա-նան. դե, աստված լեն ու բոլ ելումուտ կանի, հավատացյալներն էլ հա կտեսնեն իրենց աստծուն,- ինչպե՜ս չուրախանա…

Continue reading

Հակամարտությունը Հայաստանին ու Ադրբեջանին վերահսկելու լավագույն միջոց

Հակամարտությունը՝ Հայաստանին ու Ադրբեջանին վերահսկելու լավագույն միջոց

Հիմա էլ ամերիկահայերն են անհանգստանում, որ ԱՄՆ-ի նախագահ Բ. Օբամայի վարչակազմը սովորական գործարար մոտեցում է ցուցաբերում պատերազ-մի պատրաստվող Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի նկատմամբ եւ համարում են, որ դա խաթարում է ԱՄՆ-ի շահերը: Միայն կոչերով, թե հակամարտությու-նը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, հարցը չի լուծվի, առավել եւս, եթե Բաքուն շարունակի ստանալ ֆինանսա-տնտեսական աջակցություն: Դիպուկա-հարների պատերազմն ընթանում է Ադրբեջանի կողմից, որը նույնպես անպատիժ է մնում, եւ այն կարող է դառնալ մեծ պատերազմի դրդապատճառ:
Ֆրանսիայի, ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահները ԼՂ-ի հակամարտության կարգավորման վերաբերյալ նորից համատեղ հայտարարություն են ընդունել, բայց նախկին ստորագրված փաստաթղթերում առկա որոշումները շարունակաբար խախտվում են Բաքվի կողմից:

Continue reading

Ադրբեջանի բոլոր դեմքերը իսրայելական են… Բաքուն «Նաբուկո»-ով խաղացնում է Եվրոպան – «Լուսանցք»-ի գլխ

Ադրբեջանի բոլոր դեմքերը իսրայելական են
Թեհրանը զգուշացրել է Բաքվին

Իրանցի հոգեւորականներն արդեն պարբերաբար քննադատում են Ադրբեջանի կառավարությանը այն բանի համար, որ այդ երկրի մամուլում հաճախ են հայտնվում վիրավորական հոդվածներ Մոհամմադ մարգարեի վերաբերյալ, ինչը իրանական կողմը կապում է Ադրբեջան-Իսրայել հարաբերություննե-րի լավացման հետ: «Երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մասնակցում է հրեաների մշակույթի կենտրոնի բացմանը եւ իր քայլը բացատրում իբրեւ այդ երկրում ազատության ու հանդուրժողականության դրսեւորում, ապա նմանօրինակ հակաիսլամական դրսեւորումների նկատմամբ որոշ շրջանակներ ինչու՞ են լռություն պահպանում»,- նշում են իրանական կայքերը: Անգամ Բաքվում հակաիսլամական նյութ է հրապարակվել ԻԻՀ նա-խագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ Ադրբեջան կատարելիք այցի նախաշեմին:

Continue reading

Ատոմակայանի փոխարեն՝ միա՛յն ատոմակայան…

Ատոմակայանի փոխարեն՝ միա՛յն ատոմակայան –
Անվտանգ շահագործում, ոչ թե չը-շահագործում

Թուրքիայի բնակչության 64%-ը դեմ է իրենց երկրում ատոմակայանի կառուցմանը: Թուրք բնապահպանները կառավարությունից պահանջում են հրաժարվել երկրում ատոմակայան կառուցելու մտադրությունից: Ըստ տեղի լրատվամիջոցների՝ նման պահանջով մի շարք բնապահպանական ակտի-վիստներ նստացույց են կազմակերպել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում: «Միջերկրածովյան Գրինփիս» (Mediteranian Greenpeace) կազմակեր-պության 40 ակտիվիստներ կոչ են արել երկրի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքացիներին միանալ իրենց: Ցուցարարները մտադիր են իրենց բողքի ակցիան շարունակել մինչեւ հունիսի 12-ը կայանալիք խորհրդարանական ընտրությունները:

Continue reading

Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Կճուճով ամառային ճաշ

Բաղադրությունը
Կոլոլակ – 200 գրամ
սոխ
լոլիկ
կարմիր տաքդեղ
դդմիկ
սմբուկ
այս ամենից՝ – 150-ական գրամ

Continue reading

Մարդկանց համարակալեցին, այժմ էլ նրանց ճակատագրերն են տնօրինում

Կենսաչափական փաստաթղթերը չիպավորման համակարգի նախնական քայլերն են

Տարիներ շարունակ հայ հանրության մի զգալի մասը պայքարեց այսպես կոչված սոցիալական քարտերի համակարգի ներդրման դեմ՝ բազմիցս հիմնավորելով դրանց վտանգավորությունը ազգային ու պետական անվտանգության տեսանկյունից: Նախնական օրենքում հստակ էր, որ դրանք անհատական բնույթի քարտեր են եւ իրականում համարակալման խնդիր են լուծում: Օրենքով թույլատրվում էր մարդու (իմա՝ ազգի) կյանքին առնչվող բոլոր տվյալները հավաքել ու կուտակել մեկ տեղում՝ կենտրոնացված, որը նույն օրենքի համաձայն կարող էր ձեռք բերել անգամ միջազգային որեւէ կազմակերպություն (պարզ է՝ նաեւ թշնամի պետությունը՝ քողարկված ձեւով): Այսպես ՀՀ բնակչության մեկտեղված-համակարգված տվյալները հավաքվեցին մեկ միջազգային համակարգչում եւ դրանք փոխանցվեցին այնտեղ՝ որտեղից էլ վճարել էին այդ համակարգի ներդրումն իրականացնելու համար:

Continue reading