Monthly Archives: June 2011

Լուսանցքի թիվ 197-Ի հոդվածները

  1. Հավերժությունն անցնում է անկախության ճանապարհով – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
  2. Առաջնայինը համարենք պետությա՛ն խորհրդանիշերն ու հայությա՛ն շահերը… ՀԱՄ եւ ՀԱՀ հայտարարությունները
  3. Նախընտրական եռուզեռ – Խոսքի արժեքը Հայաստանում
  4. Հայաստանը թափանցիկ է միջուկային էներգետիկայի հարցերում – OSART-ը խոսեց ՀԱԷԿ-ից
  5. Քաղաքական բեւեռների առաջացմա՞ն, թե՞ արտահերթ ընտրությունների նախաշեմին
  6. Մենք եւ մեր տարածաշրջանը… Մենք եւ մեր պատմությունը… ՀՀ բնակչությունը…
  7. Ներքին թշնամուն դեմ հանդիման. Բանականությունը, բանականության այլասերումը… – ՀԱՄ Քրմական խորհրդի անդամ՝ քուրմ Մանուկ
  8. Վասն անփոփոխ բարու – ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի անդամ՝ Անդրանիկ Աթոյան
  9. Ցուցահանդես-մրցույթ՝ հաչոցներով եւ ռուսերենով… – ՀԱՀ Խորհրդի անդամ Գեւորգ Յազըճյան
  10. Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Continue reading

Հավերժությունն անցնում է անկախության ճանապարհով – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան

Հավերժությունն անցնում է անկախության ճանապարհով

Յուրաքանչյուր ազգ կամ պետություն հարատեւում ու զարգանում է, երբ անխոցելի ու հակազդող է նրա անվտանգության համակարգը: Այս համա-կարգը ամենառազմավարականն է բոլոր ազգային ու պետական համակարգերի մեջ, ուստի մեր զորեղ նախնիները մշտապես կատարելագործել ու հզո-րացրել են այն, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ոլորտներում, որն էլ հազարամյակներ շարունակ նպաստել է հզորագույն հայկական պե-տությունների գոյատեւմանը, հայկական արժեհամակարգի տարածմանը:
Անվտանգության համակարգում կիրառվել (այժմ էլ կիրառվում) են հոգեւոր-գաղափարական, ռազմա-պաշտպանական, լեզվա-կրթական, բնապահպանական-առող-ջապահական, բարոյահոգեբանական, գիտա-մշակութային, արտաքին ու ներքին քաղաքա-տնտեսական եւ այլ հայեցակարգեր: Անգամ թաքնագիտական (գաղտնագիտա-կան) ոլորտն է հասել կատարելության: Իսկ ազգային կենսակերպը հնարավորություն է տվել զգալու գենետիկ եւ արարչական մեր զորությունը… Այսպիսով՝ անվտանգության համակարգը ծառայել է հայոց զորության հաստատմանը:

Continue reading

Առաջնայինը համարենք պետությա՛ն խորհրդանիշերն ու հայությա՛ն շահերը… ՀԱՄ եւ ՀԱՀ հայտարարությունները

Առաջնայինը համարենք պետակա՛ն խորհրդանիշերն ու հայությա՛ն շահերը

Հայ ազգայնականների համախմբումը հայտարարություն է տարածել, որում իր տարակուսանքն էր հայտնել Երեւանում մայիսի 28-ին Ա-զատության հրապարակում տոնակատարության ժամանակ տեղի ունեցած՝ պետական տոնին անհարիր մի շարք դրսեւորումների համար: «Նախ նշենք, որ մշակութային տոնական միջոցառումը, որպես այդպիսին, գերազանց էր. կատարողական արվեստի, բեմադրության ու լուսավորության, տեխնիկական հարցերի կազմակերպման առումներով խնդիր չկար: Սակայն խնդիր կար տոնի բուն էության եւ արժեւորման առումով: Պաշտոնապես հայտարարված տո-նական միջոցառումը սկսվեց շուրջ 2 ժամ ուշացումով, ինչը պատճառաբանվեց անձրեւային եղանակով, որն էլ պատճառ դարձավ մեկ այլ աններելի սխալի: Նախ՝ պետական տոնակատարության ձգձգումը անհարմար վիճակ ստեղծեց ՀՀ մայրաքաղաք ժամանած հարյուրավոր սփյուռքահայ հյուրերի եւ մարզերից ժամանած մարդկանց համար, հետո՝ Ազատության հրապարակից ուշացումով ուղիղ եթեր հեռարձակված միջոցառումը անակնկալ ընդատ-վեց Եվրոպական լիգայի ֆուտբոլային հանդիպման ցուցադրումով…

Continue reading

Նախընտրական եռուզեռ – Խոսքի արժեքը Հայաստանում

Նախընտրական եռուզեռ –

Խոսքի արժեքը Հայաստանում

Լավ է, որ մեր երկրում հենց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց ներքաղաքական կյանքի կայունացմանն ուղղված առաջին քայլերը: Չնա-յած սա որոշ վերլուծաբանների պնդմամբ կարող է եւ՛ նախագահի կամքը լինել, եւ՛ հայկական ընդդիմադիր ուժերի ու միջազգային կառույցնե-րի ճնշումների հետեւանք: Սակայն դրանից ՀՀ ներքաղաքական կյանքի բարելավմանն ու կայունացմանն ուղղված քայլերը չեն նսեմանում, թե-րարժեք չեն դառնում: Իսկապես կարեւորագույն գործընթաց է սկսված, ինչը կարող է նոր քաղաքական մշակույթ ձեւավորել Հայաստանում (այն վստահաբար կտեղափոխվի նաեւ Սփյուռք):
Սակայն մի այլ կարեւոր հանգամանք մնացել է նույն հարթության մեջ: Երկրում ազատ խոսքի արժեքը մնացել է անարժեք:

Continue reading

Հայաստանը թափանցիկ է միջուկային էներգետիկայի հարցերում – OSART-ը խոսեց ՀԱԷԿ-ից

Հայաստանը թափանցիկ է միջուկային էներգետիկայի հարցերում –
OSART-ը խոսեց ՀԱԷԿ-ից

Դեռ մայիսի 16-ին ՀԱԷկ-ում աշխատանքներն է սկսել ՄԱԳԱՏԵ-ի հովանավորությամբ գործող OSART հանձնախումբը: OSART-ը ՀՀ էր ժամա-նել ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության վիճակը ստուգելու նպատակով:
Երկշաբաթյա աշխատանքից հետո OSART հանձնախմբի ղեկավար Գաբոր Վամոշը, ՀԱԷԿ-ի տնօրեն Գագիկ Մարկոսյանը, ՀՀ կառավարությանը կից միջու-կային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը հանդես եկան մամլո ասուլիսով:
Ավելի ճիշտ կլինի խոսքը տանք Գաբոր Վամոշին, որպեսզի հանրությունն ավելի հանգիստ լինի եւ չմտածի, թե մեր մասնագետները պարզա-պես հանգստացնում են հանրությանը եւ ՀԱԷԿ-ի իրական վիճակից չեն խոսում:

Continue reading

Քաղաքական բեւեռների առաջացմա՞ն, թե՞ արտահերթ ընտրությունների նախաշեմին

Քաղաքական բեւեռների առաջացմա՞ն, թե՞ արտահերթ ընտրությունների նախաշեմին

ՀՀ ներքաղաքական կյանքը հետզհետե բուռն զարգացումների է պատրաստվում: Իսկ սա սերտորեն առնչվում է նաեւ համահայկական խնդիրներին, եւ սփյուռքահայության քաղաքական մոտեցումները նույնպես իրենց ազդեցությունն են թողնում երկրի ներքաղաքական զարգացումնե-րի վրա:
Օրերս ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» միջազ-գային համաժողովը, որին մասնակցեցին սփյուռքի հարցերով պետական կառույցներ ունեցող 12 երկրի (Հունգարիա, Հունաստան, Ավստրիա, Ար-գենտինա, Իտալիա, Հնդկաստան, Լեհաստան, Ֆրանսիա, Չինաստան, Ռումինիա, Լիբանան, Լեհաստան) ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվա-նագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, պետական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ եւ այլք: «Պետություն-Սփյուռք գործակցության զարգացման ուղիները» զեկույցով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը: Համա-ժողովին ներկա էր ԱԳ նախարար Է. Նալբանդյանը:

Continue reading

Մենք եւ մեր տարածաշրջանը… Մենք եւ մեր պատմությունը… ՀՀ բնակչությունը…

Մենք եւ տարածաշրջանը –

Բաքուն մեզ չի՜ մոռանա
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերի, Իսրայելն Իրանի դեմ, Ադրբեջանի տարածքից, զբաղվում է հետախուզական գործու-նեությամբ: Այդ մասին տեղեկացնում է իրանական «Ասրիրան. քոմ» կայքը՝ հղում կատարելով Լոնդոնում տպագրվող «Ալարաբ ալիոմ» օրաթեր-թին:
2009թ. Բաքվում ԱՄՆ դեսպանությունը պետքարտուղարությանն ուղարկած զեկույցում, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանը եւ Իսրայելը զենքի առեւտրի վերաբերյալ մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ պայմանագրեր են կնքել: Բացի այդ, Ադրբեջանն ու Իսրա-յելը անօդաչու ինքնաթիռների արտադրության մասին եւս համաձայնագիր ունեն ստորագրած»:

Continue reading

Ներքին թշնամուն դեմ հանդիման. Բանականությունը, բանականության այլասերումը… – ՀԱՄ Քրմական խորհրդի ան

Ներքին թշնամուն դեմ հանդիման –

Բանականությունը, բանականության այլասերումը, դրան՝ մերօրյա հայ «մտածողի» մասնակցելը

Գրեթե բոլոր իմաստասիրական դասագրքերում ասվում է, որ «մարդը բանական արարած է»:
Եվ դա ասողը ու նրա ասածը որպես բացարձակ ճշմարտություն կրկնողը այդ արտահայտությունը այնպես հպարտորեն է հնչեցնում, որ կարծես բանա-կանությունը սերնդե-սերունդ անսայթաք եկել-հասել է իրենց, իրենք էլ դրա հարազատ կրողն ու զարգացնողն են դարձել: Մարդկային, չափա-զանց մարդկային ինքնահավանություն ու պարծենկոտություն:

Continue reading

Վասն անփոփոխ բարու – ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի անդամ՝ Անդրանիկ Աթոյան

Վասն անփոփոխ բարու

«Հողը մայրս է,
Անձրեւը՝ հայրս,
Քամին՝ Եղբայրս,
Հուրը՝ Ընկերս,
Եթերն՝ Աշխարհս»
 
(Րիգ Վեդա):

Ելույթներում եւ հրապարակախոսություններում հաճախ է հանդես գալիս «ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս եւ ու՞ր ենք գնում» հռետորական հարցադրումը: Սակայն, երբ ունկնդրում ենք հարցադրողների պատասխանները, հաճախ բոլորովին այլ հարցերի պատասխաններ ենք ստանում:
Հաճախ «ո՞վ ենք» հարցին ստանում ենք «ո՞վ էինք» հարցի պատասխանը: Իսկ «որտեղի՞ց» եւ «ու՞ր» հարցերի ստացված պատասխաններն էլ լա-վագույն դեպքում հաճելիորեն թմրեցնում են մեր գիտակցությունը եւ առաջացնում վասն մեր անցյալի ու ապագայի մի լավ արբելու տրամադրություն: Եվ այդ ծույլ երազկոտությունից անցումը դեպի երազկոտ ծուլություն մեզ մեկուսացնում է մերօրյա «ո՞վ ենք»-ի սթափ գիտակցումից:

Continue reading

Ցուցահանդես-մրցույթ՝ հաչոցներով եւ ռուսերենով… – ՀԱՀ Խորհրդի անդամ Գեւորգ Յազըճյան

Ցուցահանդես-մրցույթ՝ հաչոցներով եւ ռուսերենով
Հավայի հաչող շներ եւ հավայի հաչող կեղծավորներ

Մայիսի սկզբին, երեւանյան կրկեսի մերձակայքում աչքս պատահաբար ընկավ մի էլեկտրասյան վրա կպչաթղթով ամրացված ռուսերեն հայտարարութ-յան (տե՛ս նկարը): Այդ ծանուցմանը երբեք չհանդիպեցի Երեւանի կենտրոնում եւ այլ հատվածներում իմ հետագա օրերի անցուդարձի ժամանակ:
Օտարալեզու այս հայտարարության հեղինակներն այնքան բծախնդիր էին եղել իրենց կազմակերպած միջոցառման հաջողության նկատմամբ, որ զգուշանալով եղանակային անախորժություններից, հատկապես անձրեւ-ամպրոպի հետեւանքով հայտարարության թղթի հավանական փչացումից, Ա-4 չափսի թուղթը ներփակել էին թափանցիկ ցելոֆանե ծրարի մէջ ու այդպես կպցրել էլեկտրասյանը: Ի՜նչ հոգատարություն…

Continue reading

Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Փիփերթով ոչխարի մսապուր

Բաղադրությունը
Ոչխարի փափուկ միս – 250 գ
կարտոֆիլ – 150գ
գլուխ սոխ – 100 գ
ձիթայուղ կամ
գառան դմակ – 40 գ
ալյուր – 1 ճաշի գդալ

Continue reading