Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Օրացույց․ 25-ը մայիսի․ Կոնյակի գործարանի սեփականաշնորհման ստորագրումից՝ ագռավների հարձակում (տեսանյութ)
- Ռուսաստանը թիրախավորում է Ուկրաինայի ռազմական և որոշումների կայացման կենտրոնները․ Լավրովը՝ Ռուբիոյին
- «Սասնա ծռեր»-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
- ՊԵԿ-ը մեկնաբանել է կաշառքի կասկածանքով աշխատակիցների ձերբակալությունը
- Արմավիրում այրվել է ավտոմեքենա
- Փաշինյանը հայտարարել է Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին
- Սամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ)
- «Ալյանս»-ը դուրս է գալիս ընտրապայքարից
- Ձերբակալվել են ՊԵԿ աշխատակիցներ․ ՆԳՆ
- «Քաղաքացիական պայմանագրի» մեծ հանրահավաքը Շիրակի մարզում. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Daily Archives: June 18, 2011
Լուսանցքի թիվ 199-Ի հոդվածները
- Անձնական եւ անանձնական տիրույթներում – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
- Թուրքական ընտրությունների ծավալումները տարածաշրջանում – Առջեւում հայկական ընտրություններն են…
- Հարատեւ երկխոսություն (նախընտրական)… Հայ -թուրքական հարցեր… Ներքին խնդիրներ…
- Ադրբեջանը աշխարհիկ եւ հոգեւոր ճգնաժամում… Կռիվ է ընկել – Պարսից ծոց եւ Մեռյալ ծով
- Հոգեւոր դիվանագիտության «ֆուտբոլային» ընթացքը – պարտության շեմին… Ջավախքահայերի խնդիրները կաթողիկոսները չկարգավորեցին
- Հայ քրիստոնյայի լուսավորիչ Գրիգորիսի «տեսիլքը»… ՀԱՄ Քրմական խորհրդի անդամ՝ քուրմ Մանուկ
- Նոր ԱԷԿ – կդիմանա աշխարհում ամենամեծ աէրոբուսի՝ A-380 հսկայի ընկնելու հարվածին… Տնտեսական հարցեր
- Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից
Անձնական եւ անանձնական տիրույթներում – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
Ներզգացական –
Անձնական եւ անանձնական տիրույթներում
Հայ տեսակի յուրաքանչյուր ինքնաճանաչ ներկայացուցիչ սկզբունքային է համարում ազգի միասնությունն ու արյան մաքրությունը, բուն հայկական ակունք-արմատներին վերադառնալու անհրաժեշտությունը, հայրենիքի ազատությունն ու անկախությունը, ամբողջականությունն ու հզորությունը, եւ բոլոր ուժերով ու միջոցներով պայքարում է հանուն այս սրբազան նպատակների իրականացման:
Անցած հազարամյակների, նաեւ ներկա պայքարի փորձը, երկրում առկա իրադրությունը հանգեցրել են ազգի ինքնահաստատմանը եւ հայ տեսակի արարող արմատներին վերադառնալու գաղափարին: Առաջացել են բարդ ու տարաբնույթ խնդիրներ, որոնցից յուրաքանչյուրը ազգի գոյատեւման, ազատ, անկախ զարգացման, հայրենիքի միասնության համար կարեւոր են ու սկզբունքային…
Թուրքական ընտրությունների ծավալումները տարածաշրջանում – Առջեւում հայկական ընտրություններն են…
Թուրքական ընտրությունների ծավալումները տարածաշրջանում
Հերթում հայկական ընտրություններն են
Հերթում հայկական ընտրություններն են
Թուրքիայում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին: Ինչպես սպասվում էր՝ վարչապետ Էրդողանի կուսակցությունը հաղթեց երկրի խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների 50,1%-ը: Այսպիսով՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը 550 տեղից բաղկացած մեջլիսում կստանա 326 տեղ, ինչը հնարավորություն կընձեռի ԱԶԿ-ին կրկին ձեւավորել երկրի կառավարությունը, սակայն նոր Սահմանադրության ընդունման հարցում ստիպված է լինելու ստանալ ընդդիմադիր կուսակցությունների աջակցությունը խորհրդարանում:
Ակնհայտ է, որ թուրքական քաղաքականությունը չի փոխվի, եւ Անկարան տարածաշրջանում կշարունակի իր խորամանկ բազմաբեւեռ դիվանագիտությունը: Թուրքիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլին, որն ընդունվել է. «Մենք հրաժարական ենք ներկայացնում Գյուլին, որից հետո հանձնարարական կստանանք կազմելու նոր կառավարություն: Շարունակելու ենք մեր աշխատանքները»,- ասել է Էրդողանը: Ընտրություններում 3-րդ անգամ անընդմեջ հաղթանակած ԱԶԿ-ն կազմելու է իր 3-րդ, իսկ հանրապետական Թուրքիայի 61-րդ կառավարությունը:
Հարատեւ երկխոսություն (նախընտրական)… Հայ -թուրքական հարցեր… Ներքին խնդիրներ…
Հարատեւ երկխոսություն
Իշխանությունը հայտնեց, որ ընդունել է երկխոսություն սկսելու ՀԱԿ-ի առաջարկը, եւ այդ երկխոսությունը վաղուց է սկսվել, ընթանում է ու մի շարք դրական փոփոխությունների արդեն իսկ հանգեցրել է: Սակայն ՀՀԿ-ն, որպես իշխանության մեծամասնական ուժ, չշտապեց գնալ ՀՀԿ-ՀԱԿ ուղղակի երկխոսության ճանապարհով, ինչը վստահաբար կհանգեցներ իշխանական եւ ընդդիմադիր մյուս ուժերի ընդվզմանը:
Այժմ էլ, երբ երկխոսությունը ունեցավ դրական երանգներ, դեռեւս հարցական են մնում իշխող քաղաքական կոալիցիայի մյուս առաջատար ուժի՝ ԲՀԿ-ի վերաբերմունքը եւ խորհրդարանական ու արտախորհրդարանական այլ ընդդիմադիր կազմակերպությունների հետագա քայլերը:
Այս ընթացքում ՀԱԿ-ն արդեն լքել են մի խումբ ընդդիմադիրներ, որոնց կարող են միանալ նաեւ վերջերս ՀՀՇ-ից հեռացածները: Կան նաեւ նախկին ընտրություններում ընդդիմության վստահված անձինք, ովքեր ընտրություններում ձայներ են ապահովել:
Ադրբեջանը աշխարհիկ եւ հոգեւոր ճգնաժամում… Կռիվ է ընկել – Պարսից ծոց եւ Մեռյալ ծով
Հայելային անդրադարձ –
Ադրբեջանը՝ աշխարհիկ եւ հոգեւոր ճգնաժամում
Վերջերս տարածաշրջանային խնդիրներին վերաբերող վերլուծություններում առավել հաճախ է նշվում, որ ռազմական ու ռազմավարական առումներով հայերն առավել լավ դիրքերում են, քան ադրբեջանցիները: Ադրբեջանը, եթե տնտեսապես որոշակիորեն առաջ է մեզանից, ապա ռազմավարական իմաստով դիրքային վատ պայմաններում է հայտնվել: Ազատագրված տարածքները՝ մինչեւ ՀՀ եւ ԼՂՀ սահմանները, նաեւ հայ-վրացա-ադրբեջանական շրջանի հատվածը, հայերի աշխարհա-քաղաքական ու ռազմավարական դիրքերն ուժեղացրել են: Այդ դիրքերի հենց ռազմավարական նշանակությունը մեզ առավելություն է տալիս նաեւ ռազմական՝ պատերազմական ժամանակաշրջանում: Բաքուն այս ամենը նույնպես լավ է հասկանում: Եթե հավելենք նաեւ զինված ուժերի մարտական ոգին ու կարողությունները, ապա դա եւս մեր օգտին է խոսում:
Հոգեւոր դիվանագիտության «ֆուտբոլային» ընթացքը – պարտության շեմին… Ջավախքահայերի խնդիրները կաթողիկո
Հոգեւոր դիվանագիտության «ֆուտբոլային» ընթացքը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն միջեկեղեցական ու հովվապետական 6-օրյա այցով եղավ Վրաստանում՝ Վրաց Ուղղափառ եկեղեցու Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի եւ Վիրահայոց թեմի թեմական խորհրդի հրավերով: Բագրատաշեն սահմանակետում նրան դիմավորեցին Վիրահայոց թեմի հոգեւորականներն ու Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Այնուհետեւ վրացական Սադախլո անցակետում պատվիրակությանը դիմավորել է Նորին Սրբություն Իլիա Բ-ն, վրաց ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներ, ինչպես նաեւ Թբիլիսիի ու Մառնեուլիի շրջանի սահմանամերձ հայ համայնքների ներկայացուցիչներ: Այնուհետեւ Ամենայն հայոց հայրապետի պատվիրակությունը եւ դիմավորողները մեկնել են Թբիլիսի, ուր Սուրբ Երրորդություն (Սամեբա) մայր տաճարում տեղի է ունեցել բարիգալստյան պաշտոնական արարողությունը, որին ներկա են եղել հայ եւ վրաց եկեղեցիների բազում հավատացյալներ:
Վրաց պատրիարքը վերստին ողջունել է հայոց կաթողիկոսի այցը Վրաստան, եւ այսպես պաշտոնական ու բարիդրացիական է սկսվել հայ-վրացական կրոնական առաջնորդների հանդիպումը: Նշվել է, որ կան երկկողմ խրթին հարցեր ու դժվարություններ, որոնք պետք է հաղթահարվեն: Կաթողիկոսը հանդիպել է նաեւ Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլու հետ:
Հայ քրիստոնյայի լուսավորիչ Գրիգորիսի «տեսիլքը»… ՀԱՄ Քրմական խորհրդի անդամ՝ քուրմ Մանուկ
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության, բայց պատասխանի իրավունքով –
Հայ քրիստոնյայի լուսավորիչ Գրիգորիսի «տեսիլքը»
Որ քաղաքական գործի սկիզբ էր՝ այսօրվա հետեւանքներով
«Լուսանցք»-ում քանիցս ասվել է, որ հայ պատմագետը, մեկ-երկու բացառությամբ, 301թ. դեպքերը սխալ է հասկացել, մեկնաբանել, ներկայացրել: Ավելին՝ ոչ միայն սխալ, այլեւ՝ այդ չարաբաստիկ ժամանակաշրջանին վերաբերող շատ՝ պատմիչների կողմից ներկայացված փաստեր անտեսել է, որի իրավունքը պատմագետը չունի: Այդպիսի անտեսված բազմաթիվ փաստերից է Ագաթանգեղոսի հիշատակած Գրիգորիսի (հայ քրիստոնյայի լուսավորչի) «տեսլիքը»1,- մի փաստ, որում կիսաբացահայտորեն, կիսաթաքնատեսորեն ներկայացված է 301-ին ու դրանից հետո Հռոմի ու նրա վստահած անձ Գրիգորիսի կողմից Հայաստանի գլխին բերածների պատմությունը (պատկերացնու՞մ եք, հայ պատմագետը ինչ փաստ է անտեսել):
Մինչ տեսիլքին անցնելը՝ նույն Ագաթանգեղոսի օգնությամբ ուրվագծորեն ներկայացնենք Վաղարշապատ մայրաքաղաքում այդ «տեսլիքին» նախորդող իրադարձությունների ընթացքը:
Նոր ԱԷԿ – կդիմանա աշխարհում ամենամեծ աէրոբուսի՝ A-380 հսկայի ընկնելու հարվածին… Տնտեսական հարցեր
Նոր ԱԷԿ-ը՝ պաշտպանիչ պատյանով –
Որ պետք է դիմանա աշխարհում ամենամեծ աէրոբուսի՝ A-380 հսկայի ընկնելու հարվածին
(Սկիզբը՝ թիվ 22-ում)
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանն այն տեսակետին է, որ ատոմակայանի չաշխատելը ինքնին բնապահպանական տեսակետից լուրջ խնդիրների կբերի. «Իմ անձնական կարծիքն է, որ ատոմակայանի չաշխատելու պատճառով հանրապետությունում լուրջ էկոլոգիական խնդիրներ առաջացան՝ հատվեցին անտառներ, իջավ Սեւանա լճի մակարդակը: Անվտանգության առումով մենք եղանք ավելի խոցելի, հանրապետությանը գազ մատակարարող միակ գազամուղի շարքից դուրս բերելը հանգեցնում էր նրան, որ մենք շատ ծանր վիճակներում էինք հայտնվում: Չի կարելի ունենալ ատոմակայան ու չշահագործել»,- այսպես ասել էր փոխնախարարը Արմավիրի մարզում՝ կառուցվելիք ԱԷԿ-ի հետ կապված առաջին հանրային լսումների ժամանակ:
Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից
Հայկական խոհանոց –
(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Ընկույզով հալվա
Բաղադրությունը
Յուղ – 1 բաժակ
ալյուր – 2 բաժակ
մեղր – 1 ճաշի գդալ
վանիլի փոշի – 1 գ
ընկույզ – 50 գ
Պատրաստման եղանակը
Յուղը մարմանդ կրակով հալեցնել, ավելացնել ալյուրը: Սա բովել այնքան ժամանակ, մինչեւ դարչնագույն դառնա:
Հետո կրակի վրայից վերցնել, խառնել մեղրը: Այնուհետեւ պատառաքաղով ձեւավորել, տալ ուզած տեսքը, վրան լցնել ընկույզը:
Շատ արագ է պատրաստվում: Ուստի եւ՛ ժամանակ կխնայեն մեր տնտեսուհիները եւ՛ մշտապես քաղցրեղեն կունենան սիրելիների համար:
Սիրո՛վ վայելեք:
* * *


