Daily Archives: June 26, 2011

Լուսանցքի թիվ 200-Ի հոդվածները

  1. «Լուսանցք»-ը ջարդեց հակազգայնական լրատվական պատնեշը – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան… Հայ ազգայնականները՝ ազգայնական թերթի մասին…
  2. Մասոնական ժողով Երեւանում – Աշխարհի գաղտնի կառավարությունը գրոհում է… Կաթողիկոսը չի պատասխանում վրացիներին… Պաղեստինը դեմ է Արցախին…
  3. ՀՀ-ում պետք է ազգի՛ իրավունքների պաշտպան… Ի գիտություն ՄԻՊ-ի՝ Հայաստանում եւ այլուր անբարո երեւույթների մասին. ..
  4. Երեւանը «չի՛ արդարացնում» Անկարայի եւ Բաքվի հույսերը – Ստրասբուրգից Կազանը չերեւաց…
  5. Նախընտրական Հայաստան – Նոր փուլ՝ սպասումներ
  6. Պատմության մութ ծալքերից – Սարերից թեքվածը, շեղվածը – Արամ Մկրտչյան (Գերմանիա)… Եհովա – «Ես այն եմ, որ ես եմ» կամ «Քո գործը չէ»…
  7. Բնական մթերքը Հայաստանից վերանում է… Փողերը կորում են՝ բանկերը տեր չեն կանգնու՞մ…
  8. Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Continue reading

«Լուսանցք»-ը ջարդեց հակազգայնական լրատվական պատնեշը – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան… Հայ ազգայնական

Հայ ազգայնականները շնորհավորում են ազգայնական թերթին

Այս տարվա մարտի 15-ին լրացավ «Լուսանցք» շաբաթաթերթի հրատարակման 4-րդ տարին, իսկ հունիսի 24-ին լույս կտեսնի սույն պարբերականի 200-րդ հոբելյանական թողարկումը:
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը  շնորհավորում են ի սկզբանե ազգային արժեքների պաշտպանութ-յունը որդեգրած շաբաթաթերթին՝ հերթական հոբելյանական թողարկման համար:
«Լուսանցք»-ը իր անդրանիկ թողարկման նախաբանով հաստատել էր, որ խայտաբղետ լրատվամիջոցների աշխարհում ունենալու է իր ուրույն տեղը եւ հանդես է գալու որպես հայկական արժեհամակարգի պաշտպան, քարոզիչ եւ բազմոլորտ վերլուծություններում ամրագրելու է հայի ինք-նության ճանաչման, ազգի զորեղացման ու համախմբման, հայոց հայրենիքի ազատագրման ու վերատիրման, հայ մշակույթի, լեզվա-կրթական, բա-րոյա-հոգեբանական եւ այլ համակարգերի արժեւորման, սոցիալ-տնտեսական արդարության հաստատման եւ համաչափ զարգացման կարեւորությունը…

Continue reading

Մասոնական ժողով Երեւանում – Աշխարհի գաղտնի կառավարությունը գրոհում է… Կաթողիկոսը չի պատասխանում վր


Արդեն այսքա՜ն բացահա՞յտ
Աշխարհի գաղտնի կառավարությունը գրոհում է

Տեղեկատվություն է տարածվել, թե հուլիսի 1-11-ը Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա աշխարհասփյուռ հայ մասոնա-կանների համաժողովը:
Ըստ լուրերի, ՀՀ-ում անդամագրված շուրջ 80 մասոնականներ կան, ովքեր ճանաչված են համաշխարհային մասոնական կազմակերպությունների կող-մից: ՀՀ մասոնական կազմակերպությունը կրում է Հայաստանի գերագույն օթյակ անունը, որի ստեղծման եւ ճանաչման համար անհրաժեշտ է եղել առնվազն 3 երկրի հավանությունն ու ճանաչումը: Ըստ որոշ աղբյուրների, ՀՀ-ում Գերագույն մասոնական օթյակ ունենալուն հավանություն են տվել ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի մասոնական կազմակերպությունները:

Continue reading

ՀՀ-ում պետք է ազգի՛ իրավունքների պաշտպան… Ի գիտություն ՄԻՊ-ի՝ Հայաստանում եւ այլուր անբարո երեւույ

ՀՀ-ում պետք է ազգի՛ իրավունքների պաշտպան

Ծաղկաձորում կայացել է համաժողով, որին մասնակցել են այսպես կոչված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եւ մարդու իրա-վունքների պաշտպանը, հրավիրված են եղել տարբեր ոլորտների իրավապաշտպաններ, ովքեր ներկայացրել են իրավիճակը ՀՀ-ում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) եւ «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հ/կ միջեւ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել՝ նույնասեռական, երկսեռական, գենդերափոխ անձանց (ԼԳԲՏ համայնք) իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցելու ուղղությամբ: Դրանով նախատեսվում է, որ համագործակցության ընթացքում կողմերի միջեւ ոլորտում գործող հասարակական կազմակերպութ-յունների կողմից կատարված ուսումնասիրությունների, հետազոտությունների, առաջ քաշված առաջարկների քննարկում է տեղի ունենալու եւ անհրաժեշտության դեպքում ՄԻՊ-ի կողմից օրենսդրական նախաձեռնության առաջարկներ են արվելու կառավարությանը կամ ԱԺ-ին: Իսկ ԼԳԲՏ հա-մայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության ոլորտում գործող կազմակերպությունները ՄԻՊ-ին վերահասցեագրելու են իրենց ստացած դիմում-բողոքները:

Continue reading

Երեւանը «չի՛ արդարացնում» Անկարայի եւ Բաքվի հույսերը – Ստրասբուրգից Կազանը չերեւաց…

Երեւանը  «չի արդարացնում» Անկարայի ու Բաքվի հույսերը

…Ավելի քան 20 տարի ԼՂ հարցը գտնվում է մեր հանրային կիզակետում, իսկ միջազգային մակարդակում այն առաջնային խնդիր է հատկապես տարա-ծաշրջանային հարցերում: Կազանում նախագահների սպասվելիք հանդիպումից առաջ մեր հանրությունը փորձում է նորից գտնել որոշ հար-ցերի պատասխաններ, սակայն ամեն բան դեռ շղարշված է մնում: Մասնավորապես այն, թե գերտերությունների կողմից ի՞նչ լուծում կառաջադրեն այս անգամ, եւ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների լարված բանակցությունները չե՞ն վտանգի մեր ազգային շահերը: Առավելապես մտահոգիչ է, թե Մադրիդյան սկզբունքների հիմամբ կազմված ինչ-որ փաստաթղթի տակ ստորագրողները արդյո՞ք սխալ չեն գործի: Այդ սխալ ասվածը ազատագրված տա-րածքները զիջելուն եւ ԼՂՀ անկախ կարգավիճակը կորցնելուն է վերաբերում, ինչը հայության կողմից վստահաբար դավաճանություն կորակվի…

Continue reading

Նախընտրական Հայաստան – Նոր փուլ՝ սպասումներ

Նախընտրական –

Նոր փուլ՝ սպասումներ

Նախագահ Սերժ Սարգսյանն ի վերջո արձագանքելով իշխանություն-ՀԱԿ երկխոսության շուրջ բարձրացված հարցերին, ինչից էլ կարծես ուրվագծ-վում է իշխանության կողմից երկխոսության մասնակիցների հնարավոր թիմը՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան,  վարչապետ Տիգրան Սարգսյան, նա-խագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյան, 1-ական ներկայացուցիչ ՕԵԿ-ից եւ ԲՀԿ-ից:
«Երկխոսության, քննարկումների միջոցով խնդիրներին լուծումներ գտնելով առաջ շարժվելը միակ տրամաբանական եւ ընդունելի ճանապարհն է մեր ժողովրդի հոգսերով ու մեր երկրի զարգացմամբ մտահոգ ուժերի համար: Բոլոր մյուս ճանապարհները հղի են լուրջ վտանգներով, ան-խուսափելի կորուստներով: Այս մասին մենք բարձրաձայնել ենք անընդհատ եւ այսուհետ եւս չենք զլանալու կրկին ու կրկին հիշեցնել նույնը: 2008թ. նախագահական ընտրություններից հետո իմ առաջին իսկ հրապարակային խոսքը բոլոր քաղաքական ուժերին եւ հասարակական միավորումներին ուղղված համագործակցության կոչն է եղել: Հետագա ամբողջ ժամանակահատվածում իշխանության գործելաոճը մնացել է նույ-նը», – ասել է ՀՀ նախագահը: Ըստ նրա, ինչքան էլ բարդ, երբեմն նաեւ կոշտ բանավեճերով, քաղաքական կոալիցիան կարողացել է հանուն ՀՀ զարգաց-ման դրականորեն համագործակցել խորհրդարանական ընդդիմության՝ ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» հետ:

Continue reading

Պատմության մութ ծալքերից – Սարերից թեքվածը, շեղվածը – Արամ Մկրտչյան (Գերմանիա)… Եհովա – «Ես այն եմ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության, բայց պատասխանի իրավունքով –

Սարերից թեքվածը, շեղվածը. ICH.KUR

Այս հոդվածաշարը նախապատրաստված է 2002- 2008թթ. ուսունասիրությունների հիմամբ եւ նպատակ ունի մեկնաբանելու եւ պատասխանելու մի քանի հարցերի, որոնք առնչվում են կրոնական դիցաբանական որոշակի խնդիրներին:

1-ին մաս

Continue reading

Բնական մթերքը Հայաստանից վերանում է… Փողերը կորում են՝ բանկերը տեր չեն կանգնու՞մ…

Ահազանգ –

Բնական մթերքի բնօրրան Հայաստանից բնական մթերքը վերանում է

Կովկասյան կոչվող տարածաշրջանում գենետիկորեն ձեւափոխված սննդամթերքի ուսումնասիրության հնարավորություն ունեցող միակ լաբորատո-րիան Հայաստանում է՝ «Ստանդարտ դիալոգ»-ը, որ վերջերս պարզել էր, որ մեր երկրում սպառվող բուսական եւ կենդանական ծագման սննդամթերքի 40 տո-կոսի մեջ հայտնաբերվել է ԳՁՕ (գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ) կոչվածը: Մսամթերքի՝ ներկրված եւ տեղական, 15 տոկոսի մեջ հայտնաբեր-վել է ԳՁՕ:
Սրանք փոքր թվեր չեն, իսկ որպեսզի իրավիճակն ավելի ակնառու լինի, վերածենք դրանք պատկերի: Հայկական սննդամթերքի շուկայում ներկրման ծա-վալները փոքր չեն: Գնային գործոնով պայմանավորված՝ սպառողները նախընտրում են ներկրվածը: Այլ կերպ՝ բնակչության մեծամասնությունն ու-տում է ոչ թե բնական, մաքուր, այլ ԳՁՕ-ով հարուստ, «մուտանտ» (ինչպես ասում են՝ իրերն իրենց անունով կոչենք) ուտելիք:

Continue reading

Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Սոխով ոչխարի կամ գառան միս

Բաղադրությունը
Ոչխարի կամ գառան փափկամիս – 500 գ
բուսայուղ – 150 գ
ընկույզ – 50 գ
համեմ – 50 գ
քարի – 50 գ
լոլիկ – 500 գ
սոխ – 500 գ

Continue reading