Monthly Archives: July 2011

Նախընտրական է նաեւ արտաքին քաղաքական ոլորտը… Արտահայտվում են քաղաքական ուժերը

Նախընտրական է նաեւ արտաքին քաղաքական ոլորտը

Իշխանություն-ընդդիմություն արագ նախատեսված կարգավորումը կարծես թե դանդաղում է եւ ՀԱԿ համակարգող Լ. Զուրաբյանը վերջերս «լրջության» կոչեր հնչեցրեց՝ ուղղված իշխանություններին:  
«Ինքնանպատակ երկխոսություն հանուն երկխոսության չի լինելու. երկխոսությունը պետք է լինի արդյունավետ, որի արդյունքում պետք է ՀՀ համար բախտորոշ, կարեւորագույն համաձայնություններ ձեռք բերվեն»,- ասել է ՀԱԿ համակարգողը եւ հավելել, որ իրենք «գյալա-ջիի ժամանակ չունեն»…
Այս համապատկերին Երեւանում մեկնարկած ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովը կարծես թե նախանշեց նոր ընդդիմադիր ճակատի ձեւավորումը: Հետաքր-քիր է, որ դաշնակցականները այդ ժողովին հրավիրել էին սակավաթիվ կուսակցությունների, թերեւս բացի խորհրդարանական կուսակցություննե-րից հրավիրվել էին հատուկենտ այլ ուժեր, այդ թվում՝ Հայ Արիական Միաբանությունը:

Continue reading

Արցախ-Ադրբեջան բանակցային ձեւաչափը հասունանում է… Կազանյան հանդիպումն էլ անպտուղ եղավ, միջնորդները

Արցախ-Ադրբեջան բանակցային ձեւաչափը հասունանում է

Ռուս հայտնի քաղաքագետ Անդրեյ Արեշեւը, մինչ կազանյան հանդիպումը, Ստրասբուրգում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «շատ լավն էր» գնահատել: Նրա խոսքերով, այդ ելույթը բազում «մեսիջներ» էր պարունակում, բայց ամենակարեւորն այն է, որ հստակ ցուցանեց, թե Կազանում որեւէ լուրջ փաստաթուղթ չի ստորագրվի: Պարզ էր, որ հայկական կողմի համար գերակա են Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու կարգավիճակի հար-ցերը, եւ այդ գործում միակողմանի զիջումներ հնարավոր չեն:
ՀՀ նախագահն ամրագրել էր, որ «Ղարաբաղը եղել է, կա եւ կմնա Եվրոպայի մաս: Թեկուզ դեռ չճանաչված, բայց, միեւնույն է, մաս»:

Continue reading

Հայ արիական եւ ազգայնական հավաք Հայաստանում… Հայ ազգայնականները նախընտրական եւ ազգային-ռազմավարակա

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

Continue reading

Ադրբեջանն ահազանգում է «մահաբեր ատոմակայանների» մասին… Բայց ուզում է միջուկային երկրների առաջատարը

Թյուրքական զավեշտ –

Ադրբեջանն ահազանգում է «մահաբեր ատոմակայանների» մասին
Բայց ուզում է միջուկային երկրների առաջատարը դառնալ

Ստորեւ ներկայացվող նյութը տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այս տարվա հունիսի 28-ի թողարկումում: Հաշվի առնե-լով թեմայի կարեւորությունը՝ «Լուսանցք»-ն այն ներկայացնում է նույնությամբ՝ հավելելով լուսանկարը՝ իբրեւ թյուրքական զավեշտ:

*  *  *

Continue reading

Ներքին եւ արտաքին խնդիրներ. Ծպտյալ հայերը… Թուրքերի ու քրդերի վերջնագրերը… Տարածաշրջանի անվտանգո

Հայերը պետք է էթնիկ ծագման շուրջ միավորվեն, ոչ թե՝ կրոնի
Ծպտյալ հայերի «քրիստոնեացման» գաղափարը հղի է նոր ցեղասպանության վտանգով

«Panorama.am»-ը գրում է, որ Թուրքիայում աստիճանաբար մեծանում է իրենց ինքնության մասին բացահայտ խոսող ծպտյալ հայերի թի-վը, ովքեր, չնայած իրենց հայկական ինքնությանը, ապրում են սունի-մահմեդականի եւ քուրդ-ալեւիի կյանքով:
Այդպիսի մի հայ է դիարբեքիրցի Գաֆֆուր Թյուրքայը, ով 15 տարեկանում է իմացել, որ իր իսկական ազգանունն Օհանյան է: «Մահմեդականի կյանքով եմ ապրում, բայց իմ անցյալն ու մշակույթը չեմ մերժում: Ցանկանում եմ մայրենի լեզուս սովորել»,- ասել է նա եւ պատմել, որ քրիստոնյա հայերը մահմեդական հայերին թերագնահատում են: «Կարծես մենք ենք ընտրել այս վիճակը: Հայերը պետք է էթնիկ ծագման շուրջ միավորվեն, ոչ թե կրոնի»:

Continue reading

Ահազանգ – Բնական մթերքի բնօրրան Հայաստանից բնական մթերքը վերանում է…

Ահազանգ –

Բնական մթերքի բնօրրան Հայաստանից բնական մթերքը վերանում է – 2

Սկիզբը՝ նախորդ համարում

70-ական թվականների սկզբից արագ տեմպերով սկսեց զարգանալ ռեկոմբինանտ ԴՆԹ-ի տեխնոլոգիան եւ ստեղծվեց նոր ուղղություն մոլեկուլյար գենետիկայում՝ գենային ինժեներիան: Գենային ինժեներիայի կարեւոր նպատակներից մեկը եղավ նոր տրանսգեն բույսերի, նաեւ՝ կենդանի-ների ստեղծումը: Նորաստեղծ օրգանիզմները, որոնց մեջ տեղադրել էին օտար գեներ, գիտնականներն անվանեցին տրանսգեն կամ գենետիկորեն ձե-ւափոխված օրգանիզմներ: Գենային ինժեներիայի մեթոդները թույլ տվեցին իրականացնել տրանսգենեզ, այսինքն՝ գենը մի օրգանիզմից տեղափոխել մեկ ուրիշ օրգանիզմի մեջ, ստեղծել նոր՝ ԳՁՕ-ներ, որոնք օժտված կլինեն նախօրոք տրված օգտակար հատկանիշներով: Մի կողմից գե-նային ինժեներիայի մեթոդները թույլ տվեցին հաղթահարել բազմաթիվ խնդիրներ արդյունաբերության եւ բժշկության բնագավառնե-րում, սակայն դրա հետ մեկտեղ ԴՆԹ-ի մոլեկուլների հետ գործողությունները առաջացրեցին նաեւ լուրջ մտավախություններ: Որպես հետե-ւանք, ի վերջո, կարող են առաջանալ պաթոգեն մանրէների եւ վիրուսների նոր տեսակներ, որոնք կայուն կլինեն բոլոր ներկայումս օգտագործվող անտիբիոտիկների նկատմամբ:

Continue reading

Օտար ափերից հայագեն փաղանգ… Սուվորովյան գեներալանի (նշանավոր զորավարի հայազգի սերունդները)

Օտար ափերից՝ հայագեն փաղանգ –

Սուվորովյան գեներալանի

«Սերնդին իմ խնդրում եմ օրինակ վերցնել»
Գեներալիսսիմուս Սուվորով

Վերջին տարիներին հայ լրատվական դաշտում հայտնված «Լուսանցք» շաբաթաթերթը անվերապահորեն ու փաստարկված պաշտպանում է հայկական ամեն բան, հայի ու հայկականի իրավունքները, վեր է հանում հայությանն ու Հայաստանին վերաբերող պատմական, քաղաքական, գաղափարախոսական եւ այլ բնագավառների իրողությունները նորովի՝ առանց գրաքննության: Հուսամ՝ այս աշխատանքը եւս կլրացնի թերթի ընթերցողների սպա-սումները, քանզի հիրավի հանրահայտ զորավարի ու նրա գերդաստանի մասին է խոսքը:

Continue reading

Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Լցոնած հավի մսի ոլորակ

Բաղադրությունը
Հավի կրծքամիս – 100 գ
խաշած բրինձ – 50 գ
արեւածաղիկ – 15 գ
տոմատի թանձրահյութ – 80 գ
Տոմատի թանձրահյութին անհրաժեշտ է օրիգանո, ծիտրոն, սեւ եւ կարմիր պղպեղ, շաքարավազ:

Continue reading