Daily Archives: July 11, 2011

Լուսանցքի թիվ 202-Ի հոդվածները

  1. Մասոնները ամենազորները չեն… Աշխարհի գաղտնի կառավարության դեմ` հայկական թաքնագիտություն եւ գենածինաբանական դիմակայություն – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
  2. Հայկական «ախպերությու՞ն», թե՞ մասոնական «եղբայրություն»… Մանկապիղծի դատը հետաձգվեց…
  3. Բանակցային ձեւաչափը Երեւանը պետք է փոխի… Հայաստան-Արցախը պետք է ներկայանան մեկ պետություն
  4. Ընդդիմությու՛ն, որ միայն իշխանափոխությա՛ն հարցը չի դիտարկում… Փնտրում են հեղափոխությա՞ն, թե՞ իշխանափոխության պահանջ
  5. Բաքուն ցնցումների շեմին է հայտնվել… Արտաքին լուրեր եւ խնդիրներ
  6. Բարեպաշտ սար – Հինկտակարանյան անվանումներ, մեկնաբանություններ… – Արամ Մկրտչյան (Գերմանիա)
  7. Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից…

Continue reading

Մասոնները ամենազորները չեն… Աշխարհի գաղտնի կառավարության դեմ` հայկական թաքնագիտություն եւ գենածինաբանական դիմակայություն… / Ռաբբի Էմանուիլ Ռաբինովիչի՝ 1952թ հունվարի 12-ին Բուդապեշտում տեղի ունեցած արտակարգ ժողովի ելույթը…

Մասոնները ամենազորները չեն… ավերիչ շղթայի մի օղակն են ընդամենը / Աշխարհի գաղտնի կառավարության դեմ՝ հայկական թաքնագիտություն եւ գենածինաբանական դիմակայություն

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ հարցազրույցը
Նարե Մշեցյանինն է

*  *  *
– «Լուսանցք»-ի 200-րդ թողարկումը շնորհավորելիս նշել էիք հայկական զլմ-ների հակաազգայնական տրամադրվածության մասին՝ խոսելով պատճառահետեւանքային կապերից: Դրանցից մեկն էլ համակարգված արտաքին ու գաղտնի ճնշմանն էր առնչվում:

Continue reading

Հայկական «ախպերությու՞ն», թե՞ մասոնական «եղբայրություն»… Մանկապիղծի դատը հետաձգվեց…

Հայկական «ախպերությու՞ն», թե՞ մասոնական «եղբայրություն»

Նախապես լրջորեն գովազդված՝ «2011թ. հուլիսի 1-11-ը Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենալու աշխարհասփ-յուռ հայ մասոնականների համաժողով»-ը, կարծես թե այնքան էլ բարեհաջող չընթացավ անհաջողություններին անսովոր գաղտնի եւ մութ ուժերի համար…
ՀՀ մասոնական կազմակերպությունը կրում է «Հայաստանի գերագույն օթյակ» անունը, որի ստեղծման եւ ճանաչման համար անհրաժեշտ է եղել առնվազն 3 երկրի հավանությունն ու ճանաչումը՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի: Հայ մասոնականները վերջերս դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Երեւան քաղաքում մասոնական տաճարի կառուցման համար հող հատկացնելու խնդրանքով, սակայն պատասխան չստանալով, տարածք են ձեռք բերել… Վահագնի թաղամասում:
Հանկարծ նախատեսված համաժողովը հետաձգվեց, իսկ հետո տարբեր աեկոսեներ եղան եւ հասկանալի դարձավ, որ մասոն «եղբայրները» երեւակվելու հնաոճ խաղեր են տվել, թերեւս զարմացել էին, որ իրենց հավաքը Հայաստանում մեծ աղմուկ-աղաղակ չէր առաջացրել:

Continue reading

Բանակցային ձեւաչափը Երեւանը պետք է փոխի… Հայաստան-Արցախը պետք է ներկայանան մեկ պետություն

Բանակցային ձեւաչափը Երեւանը պետք է փոխի
Հայաստան-Արցախ վերամիավորումը օրինաչափ կդարձնի Երեւան-Բաքու բանակցությունը

Արցախյան խնդրում հետզհետե հասունանում է ԼՂՀ իշխանությունների անմիջական մասնակցության հարցը, ինչը թեժացնելու է ոչ միայն բուն խնդիրը, այլեւ՝ ադրբեջանահայերի, հայ փախստականների ու նրանց վերաբնակեցման կամ փոխհատուցման խնդիրներին առնչվող հարցերը:
Ադրբեջանի հայերի խնդիրներով զբաղվում են Հայաստանում, Արցախի ադրբեջանցիների հարցով էլ՝ Ադրբեջանում, ինչը նույնպես կթեժանա Արցախի անկախության ճանաչմանը զուգահեռ: Այս խնդիրները թերեւս կշահարկվեն նաեւ նախընտրական ժամանակահատվածում: Եվ ահա, «Ադրբեջանահայե-րի ասամբլեա» կազմակերպությունը, ի դեմս կառույցի նախագահ Գրիգորի Այվազյանի, հանդես է եկել բաց նամակ-հայտարարությամբ՝ դիմելով բոլորին. «Ադրբեջանահայ վտարանդի համայնքը խստիվ դատապարտում է որոշ նախկին հայ գործիչների միջամտությունն ադրբեջանահայ համայն-քի ներքին գործերին: Մեզ համար անընդունելի է նրանց կողմից փախստականների հարցի շահարկումը ներքին քաղաքականության ասպարե-զում՝ հանուն սեփական մահացած քաղաքական կարիերայի վերակենդանացման: Ուստի մենք չենք ճանաչում այսպես կոչված «Ադրբեջանահայության հա-մագումար»-ի լեգիտիմությունը եւ իրավունքը հանդես գալ ամբողջ ադրբեջանահայության անունից: Նրանց անվանումն անգամ յուրացված է մեզնից գրագողության կարգով: Մեր եւ նրանց միջեւ ոչ մի ընդհանրություն չկա, քանզի տարբեր են մեր նպատակները: Այս ինքնակոչ գրագո-ղերի գործունեությունը ոչ մի առնչություն չունի ադրբեջանահայ փախստականների իրական շահերի պաշտպանության հետ: Գոյություն ունի ադրբեջանահայերի միայն մեկ իսկական շարժում, եւ դա մեր շարժումն է: ՀՀ ներքաղաքական դաշտում մենք ոչ մի թշնամի չունենք, մեր միակ թշնամին Ադրբեջանում իշխող հանցավոր բռնատիրական վարչակարգն է»:

Continue reading

Ընդդիմությու՛ն, որ միայն իշխանափոխությա՛ն հարցը չի դիտարկում… Փնտրում են հեղափոխությա՞ն, թե՞ իշխան

Ընդդիմություն, որ միայն իշխանափոխությա՛ն հարցը չի դիտարկում
Փնտրում են հեղափոխությա՞ն, թե՞ իշխանափոխության պահանջ

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ ներքին քաղաքական գործընթացների դանդաղում է տեղի ունենում. «Կողմերը կփորձեն պահել գործընթացը, մամլո ասուլիսներ կլինեն, բայց ռեալ քաղաքական շարժեր կսկսվեն աշնանից, երբ նախընտրական արշավ մեկնարկի: Կարծում եմ, արմատական հռետորաբանությունը որոշակիորեն կուժեղանա, քանի որ նրա նվազումը կողմերի համար ակնհայտորեն կո-րուստների է հանգեցնում»: Արդեն ավելի բացահայտ են տեսակետներ հնչում, որ ո՛չ ընդդիմությանը, ո՛չ իշխանությանը պետք չէ ընդունել որպես միատարր կառույցներ՝ երկուսն էլ այդպիսին չեն: Կա ոչ թե մեկ ընդդիմություն, այլ ընդդիմություններ, ոչ թե իշխանական կուսակ-ցություն, այլ իշխանությունների կուսակցական դաշինք: Երկուսում էլ կան խմորումներ եւ բազմակարծություն:

Continue reading

Բաքուն ցնցումների շեմին է հայտնվել… Արտաքին լուրեր եւ խնդիրներ

Բաքուն ցնցումների շեմին է հայտնվել

Հայաստանում շարունակվում է իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը, ինչը վստահաբար դրականորեն կազդի մեր ներքաղաքական ի-րավիճակի վրա, կկայունացնի ներազգային կյանքը, ինչն էլ իր դրական ազդեցությունը կունենա արտաքին մարտահրավերներին դիմակայելու գոր-ծում:
Իսկ ահա Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակը ավելի է բարդանում: Անգամ նախագահ Ալիեւին փոխարինողների «հերթ է գոյանում»… Նրանք բոլորն էլ փորձում են սիրաշահել Արեւմուտքին, չնայած կան նաեւ Ռուսաստանին սիրաշահողներ…
Թուրքիայի մամուլը նույնպես լայնորեն մեկնաբանել է Ադրբեջանի ընդդիմության «Հանրային պալատ» միավորման կողմից Բաքվում անց-կացված զանգվածային բողոքի ցույցերը՝ նախանշելով, որ «արաբական գարունը թափանցել է Ադրբեջան»…

Continue reading

Բարեպաշտ սար – Հինկտակարանյան անվանումներ, մեկնաբանություններ… – Արամ Մկրտչյան (Գերմանիա)

Բարեպաշտ սար

Հինկտակարանյան անվանումներ. մեկնաբանություններ ոչ թե ըստ միտումի, այլ՝ ըստ իրականության

Պատմականորեն ձեւավորվել է այնպես, որ որոշ անուններ, աշխարհագրական տարածքների անվանումներ, պատմական կամ ավանդաբանական իրադարձություն-ներ մեկնաբանվում են այս կամ այն անհրաժեշտությունից ելնելով: Այս պահին մեզ հայտնի է, որ Հին կտակարանում օգտագործվող տերմիննե-րի մի մասը հայկական է, եւ դա օրինաչափ է: Օրինաչափ այնքանով, որ հիմքում պետք է դրված լինեն գաղափարախոսի լեզվամտածողությունը եւ նրա ստեղծած տերմինները: Շատ ուսումնասիրողներ հաճախ միտումնավոր լռում են, որ գործ ունեն հայերենի հետ, ուստի տերմինները մեկ-նաբանելու ժամանակ, հայկական միտքը թաքցնելու նպատակով, ապարդյուն ճիգեր են գործադրում, սակայն աշխատանքի վերջում ստիպված տալիս են այն մեկնաբանությունը, որն ի սկզբանե դրված է բառի մեջ եւ հասկանալի է միայն հայերենում: Այս առումով բացառություն չեն նաեւ Հին կտա-կարանի ավանդապատումների եւ պատմությունների մեջ մեզ հայտնի այն տերմինները, որոնց կանդրադառնանք հոդվածում եւ կտանք մեկնաբանութ-յուններ:

Continue reading

Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից…

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Եզան լեզվով տոլմա

Բաղադրությունը
Բլղուր կամ ծեծած ձավար – 1 բաժակ
կտրատած գլուխ սոխ – 2 բաժակ
կտրատած մաղադանոս – 1 բաժակ
կտրատած սամիթ – 1 բաժակ
կտրատած համեմ – 1 բաժակ
աղացած կարմիր թարմ տաքդեղ – 1 բաժակ
ձիթայուղ – 150 գրամ
սեւ պղպեղ
աղ
եզան լեզու

Continue reading