Daily Archives: August 26, 2011

Այսօր Ղոդսի (Երուսաղեմի) համաշխարհային օրն է


 Երեկ՝ օգոստոսի 25-ին Երեւանի Կապույտ մզկիթում, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ միջոցառում կազմակերպվեղ այդ օրվան նվիրված:

Մասնակցեցին՝ ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյյեդ Ալի Սաղայանը, մշակույթի խորհրդական Մոհամմադ Շաքիբան, Իրանի դեսպանատան պատասխանատուներ, հոգեւոր ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքացիներ:

Հրավիրվածների թվում էին նաեւ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւ «Հայ Արի Ասպետ»-ի կոչմանն արժանացած Աշոտ Օհանյանը:

Ատորեւ ներկայացնում են ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի զեկույցը.  

Պաղեստինի խնդրի հնարավոր առնչությունները տարածաշրջանային ծավալումներին  

Հայ Արիական Միաբանությունը բազմիցս անդրադարձել է Պաղեստինի վերաբերյալ պատմա-քաղաքական եւ իրավական հարցերին, այդ թվում նաեւ՝ Երեւանի Կապույտ մզկիթում պարբերաբար կազմակերպվող քննարկումների ընթացքում: Մենք անգամ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց բողոքի ցույցեր ենք կազմակերպել եւ մեր գրավոր բողոքը հայտնել: Ուստի նորից նույն հիմնավորումները եւ իրողությունները չենք ներկայացնի, այլ կխոսենք Պաղեստինին եւ տարածաշրջանին առնչվող որոշ հարցերի մասին:

Continue reading

Սիոնիստական վարչակարգի ամենահայտնի հանցագործությունները


Ղոդսի համաշխարհային օրը աշխարհի բազմաթիվ երկրներում հիշում ու վավերագրում են…
Նկարները համացանցից են.
Ամբողջական ներկայացվում են Պաղեստինի ժողովրդի դեմ սիոնիստական վարչակարգի կողմից  իրականացված ողջ հանցագոր­ծու­թյուն­ներից (սկսած 1948 թվականին այդ երկրի բռնագրավումից) ամենահայտնի դեպքերը, նույնիսկ 1945 թ. 2-րդ համաշխար­հա­յին պատերազմի ժամանակաշրջանից սկսած, ընդ որում թվով 26 հանցագործությունն ընդգրկ­ված են սիոնիստական վարչակարգի կող­մից իրականացված հանցագործություններից ամենահայտնիների ցանկում՝ ողբերգության մասշտաբի առումով:
Նշյալ հանցագործությունները հետեւյալն են.

1. Մալեք Դավուդ հյուրանոցի ոչնչացումը- Մալեք Դավուդ հյուրանոցը Սուրբ քաղաքում կառուցվել է 1909 թ. եւ համարվում էր 2-րդ համաշխարհային պատերազմի օրոք Անգլիայի բանակի հրամանատարության կենտրոնն ու Պաղեստինն աստիճանաբար բռնա­գրա­վելու հրեական գործակալության նախաձեռնություններից շատերի արխիվը: Այն 1946 թ. հուլիսին պայթեցվեց ու ամբող­ջութ­յամբ ավերակների վերածվեց հագանա, էրգոն եւ շտերն ահաբեկչական խմբավորումների կողմից՝ 350 կգ պայթուցիկի միջոցով:

2. Դեյր Յասինի կոտորածը- Դեյր Յասինը Սուրբ քաղաքի մոտակայքում գտնվող փոքրիկ գյուղի անվանումն է: Այս գյուղի բնակի­չնե­րի թիվը 1948 թ. շուրջ 700 հոգի էր: 10.04.1948 թ. գյուղը ընթարկվեց էրգոն, շտերն եւ հագանա երեք զինված խմբերի հարձակմանը, ո­րոնց առաջնորդում էին համապատասխանաբար՝ Մնահիմ Բեգինը, Իսհաղ Շամիրը եւ Դեյվիդ Բեն Գուրիոնը: Այդ հարձակման ժա­մա­նակ, որին դիմակայեցին գյուղի բնակիչները, զոհվեցին 250 հոգի, որոնց մեծամասնութիւնը կանայք, երեխաներ ու տարեցներ էին: Հարձակման ընթացքում տեղի ունեցան նաեւ այլ ողբերգական, այդ թվում՝ սեռական ոտնձգության, անդամահատման, հղի կա­նանց որովայնների պատռման եւ բնակարանների պայթեցման դեպքեր:

Continue reading