Monthly Archives: September 2011

Լուսանցքի թիվ 208-ի հոդվածները

1. Անկախությունը ստրուկների համար չէ՛ – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան… Դեպի Միացյալ Հայաստան…
2. Իմ անկախությունը… Դառնամ արմատներիս Արիական… – «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյան
3. ԱՍԱԼԱ-մ կա՞, թե՞ վերակենդանանում է… Բայց ԱՍԱԼԱ-ն զգուշացնում է… Իսկ Հայաստանը ոմանց բկին է…
4. Եռացող կաթսա Հայաստանի շուրջ. Տարածաշրջանի հակամարտությունները թեժանում են…
5. Պանթուրքիզմը սողոսկում է… Հայի հողերը թուրքերն ու քրդերը չե՛ն վայելելու… Վատ հարեւանը լավ բարեկամ չէ… ԱՊՀ-ն ինքնապաշտպանվում է…
6. Ահարոն Ադիբեկյանը «հետույքաբնակ» է… Այնուամենայնիվ ինչով է զբաղված ԱԱԾ-ն… Զորահանդեսից հետո… Գրքի տոն՝ հայերենի վրա թքելով…
7. Կնունք եւ մկրտություն. Արմատների մասին… – ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քուրմ Մանուկ… Կրոնա-աղանդավորական լուրեր
8. Խոհերի եւ խոհերով արարման արվեստը… Խորովածի փառատոնի հաղթողը… Հայկական խոհանոց – Ուրֆա խորոված…

Continue reading

Անկախությունը ստրուկների համար չէ՛ – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան… Դեպի Միացյալ Հայաստան…

Անկախությունը ստրուկների համար չէ՛

Սողալու համար ծնվածը թռչել չի՛ կարող

Անկախությունը բնախոսական արժեք է՝ բնական կարգ՝ գոյատեւելու, զարգանալու եւ հարատեւելու համար: Այն բնական-բնատուր կարգ է ոչ միայն մարդ տեսակի, այլեւ՝ բոլոր բնական արարածների ու էակների համար:

Անկախությունը ազատության նախահիմքն է՝ առանց անկախ պետության (հայրենիքի) չի լինում ազատ ազգ, ուրեմնեւ՝ ազատ մարդ-անհատ: Ուստի՝ անհասկանալի է ոմանց անտեղի ցասումը, թե արդյո՞ք պետք էր մեզ անկախություն: Նմանին մեկ հարց պետք է տալ՝ ուզու՞մ ես ստրուկ լինել: Եթե այո՛, ապա պետք է ստրկացնել, եթե ո՛չ, ապա պետք է հասկացնել, որ անկախությունը սեփական եսի գիտակցումն է՝ ինքնահարգանքը, որից հրաժարումը, վաղ թե ուշ, հանգեցնում է ստրկության…

Continue reading

Իմ անկախությունը… Դառնամ արմատներիս Արիական… – «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյան

Իմ  անկախությունը
 

Իմ անկախությունը շատերին քաղաքական ռոմանտիզմ կթվա, բայց այն ռոմանտիզմ չէ: Նպատակ է, որին հասնելու կամքը սերունդիս եմ ներարկելու, սերունդս էլ՝ իր սերունդին ու՝ այդպես շարունակ…

Մինչեւ Արարչից ի վերուստ ինձ տրված իմ բնօրրանը՝ Հայկական լեռնաշխարհը, զգամ արագության մեջ՝ նժույգիս վարգի՛ արագության:

Զգամ լեռ առ լեռ, ձոր առ ձոր, վիհ առ վիհ ու վիհից վիհ: Հետո, երբ նժույգից իջնեմ, դադրեմ սարերում բոլոր՝ քարքարոտ, ծաղկոտ, հեռու ու մոտ, լող տամ բոլոր ջրերում՝ շրխկան, հանդարտ, նամռոտ ու պարզ:

Մինչեւ Գառնո տաճարի խորքով գնամ, վերհանեմ բոլոր տաճարներս հայոց, որ ոգուս կեսը վերագտնեմ ու դառնամ արմատներիս արիական:

Continue reading

ԱՍԱԼԱ-մ կա՞, թե՞ վերակենդանանում է… Բայց ԱՍԱԼԱ-ն զգուշացնում է… Իսկ Հայաստանը ոմանց բկին է…

ԱՍԱԼԱ-ն  կա՞, թե՞ վերակենդանանում  է

Թուրքական «Սաբահ» օրաթերթը, վկայակոչելով սեփական աղբյուրները, հայտնել է, որ ամերիկահայերը որոշել են վերակենդանացնել ԱՍԱԼԱ-ն (ՀԱՀԳԲ – Հայաստանի ազատագրության հայ գաղնի բանակ) եւ այդ նպատակով հիմնել են «Ամերիկահայերի լեգիոն», որի անդամներն անցնում են զինվորական եւ մարտական պատրաստություն:

Նշվում է, թե ԱՄՆ-ում  ստեղծված «Ամերիկահայերի լեգիոն» անվամբ ձեւավորված կազմակերպությունը վաղուց աշխույժ գործունեություն է ծավալել համացանցում, մասնավորապես՝ «Facebook» սոցիալական ցանցում: Մեր տվյալներով, իսկապես «Facebook»-ում մեծաթիվ ԱՍԱԼԱ-ական էջեր են գործում, անգամ հայտարարություններ եւ քննարկումներ են լինում-ծավալվում: Նույնն է նաեւ «Odnoklasniki.ru»-ում (գուցե այլ ցանցերում եւս), սակայն այստեղ գերակշռում են հայ մասնակիցների էջերը՝ ՌԴ-ից եւ ՀՀ-ից (նաեւ՝ Արցախից ու Ջավախքից)…

Continue reading

Եռացող կաթսա Հայաստանի շուրջ. Տարածաշրջանի հակամարտությունները թեժանում են…

Եռացող կաթսա Հայաստանի շուրջ

Տարածաշրջանի հակամարտությունները թեժանում են

Տարաբնույթ հիմնահարցեր կան մեր տարածաշրջանում եւ սրանք դարերի պատմություն ունեն: Հատկապես Մերձավոր Արեւելքը աշխարհաքաղաքական վայրիվերումների, համաշխարհային վերաձեւումների թատերաբեմ է եւ այդպիսին եղել է միշտ: Մերթ ընդ մերթ սառեցվում եւ տաքացվում են տարածաշրջանային հակամարտությունները, անգամ թեժ պատերազմների են վերածվում՝ կախված տվյալ ժամանակների գերտերությունների եւ տարածաշրջանի պետությունների նկրտումներից:

Սակայն վերջին ժամանակներս, թերեւս ամենասրվածը Անկարա-Թել Ավիվ կիսաթաքնված հակամատությունն է:

Թուրքիայի եւ Իսրայելի հակազդեցությունը հետզհետե փուլային եւ հետեւողական ընթացք է ստանում՝ սրվելու-կարգավորվելու անկանոն անցումներով: Այս հակազդեցության մեջ կարող են տուժել այլ երկրներ եւս, հատկապես՝ Ադրբեջանը, քանզի հակամարտությունը զուտ թուրք-իսրայելական չէ եւ ներառում է մասնավորապես արաբական խաղաքար:

Continue reading

Պանթուրքիզմը սողոսկում է… Հայի հողերը թուրքերն ու քրդերը չե՛ն վայելելու… Վատ հարեւանը լավ բարեկա

Պանթուրքիզմը սողոսկում է –

Նախիջեւանը Ադրբեջանի Թուրքմենստանն է

Ադրբեջանական զլմ-ները գրում են, որ երկրի իշխանությունը հակաժողովրդավարական գաղափարները երկրում իրականացնում է՝ դրանք Նախիջեւանում փորձարկելուց հետո: Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության խախտումների առնչությամբ Ադրբեջանի իշխանությունների հասցեին միջազգային կառույցներից հնչող քննադատությունները վերջին շրջանում ավելացել են եւ բացասական երանգավորմամբ հատկապես հաճախ հիշատակվում է Նախիջեւանի գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովի անունը:

Իրավապաշտպան Լեյլա Յունուսի կարծիքով՝ Նախիջեւանը վերածվել է հակաժողովրդավարության փորձադաշտի, ավելին՝ Նախիջեւանը Ադրբեջանի Թուրքմենստանն է: «Մարդկանց ազատորեն հավաքվելու իրավունքը լրջորեն սահմանափակվեց նախ Նախիջևանում: Հետո դա տարածվեց ամբողջ Ադրբեջանով մեկ»,- հավելել է իրավապաշտպանը:

Continue reading

Ահարոն Ադիբեկյանը «հետույքաբնակ» է… Այնուամենայնիվ ինչով է զբաղված ԱԱԾ-ն… Զորահանդեսից հետո… Գ

Ահարոն Ադիբեկյանը «հետույքաբնակ է»…

Սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը ասաց, թե «1991թ. բնակչության 60%-ը, ինչպես նաեւ ՀՀՇ-ի պատգամավորների 45%-ը դեմ էր ԽՍՀՄ-ից դուրս գալուն, քանի որ մեր արդյունաբերության 90%-ը հանվում էր միութենական շուկա, եւ դուրս գալ նշանակում էր, որ 1000-ից ավելի գործարան պետք է փակվեր, որոնցիցի 200-ը գիտահետազոտական ինստիտուտներ»:

Անդրադառնալով անկախության հանրաքվեին՝ սոցիոլոգը նշեց, որ դրան մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 40 տոկոսը. «Եթե հավատանք ՀՀՇ-ի ղեկավարներից մեկի հայտարարությանը, թե հանրաքվեին մասնակցել է 2 մլն. 800 հազ. մարդ, ապա ընտրատարածքներում պետք է լինեին կիլոմետրանոց հերթեր»:

Դրանից հետո Հայաստանի թե իշխանական, թե ընդդիմադիր քաղաքական ուժերին զայրացրեց Ահարոն Ադիբեկյանի հայտարարությունը, որով նա, փաստորեն, կասկածի տակ  դրեց 1991թ. Հայաստանի անկախության հանրաքվեի արդյունքները:

Continue reading

Կնունք եւ մկրտություն. Արմատների մասին… – ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քուրմ Մանուկ… Կրոնա-աղանդավորակ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության –

Կնունք  եւ մկրտություն. մեկի արմատը պահում են, մյուսինը՝ քոքահան անում

Այսօր հայության մի՝ փոքրամասնություն կազմող ազգայնական, ազգային հինավուրց ավանդույթներին հետամուտ հատվածը երեխայի՝ քառասունքից դուրս գալը խորհրդանշում է կնունքով: Իսկ մյուս՝ մեծամասնություն կազմող՝ ազգային ավանդույթները մոռացած եւ քրիստոնեության՝ 301-ից հետո հայոց մեջ դրսից մտցված այդ կրոնի թելադրանքով ստեղծված սովորույթներով առաջնորդվող հատվածը՝ երեխայի քառասունքից դուրս գալը նշում է մը-կրտությամբ: Իհարկե, այսօր մեզանում ավելի հաճախակի են ուշացումով՝ չափահաս անհատների կնունքն ու մկրտությունը, որի պատճառի մասին ստորեւ կիմանանք:

Տեսնենք, թե ինչ են իրենցից ներկայացնում մերօրյա հայ կյանքում լայնորեն տարածված (ոչ համատարած, քանզի կան ոչ քիչ հայեր էլ, ովքեր ոչ կնքվում են եւ ոչ էլ մկրտվում) կնունք եւ մկրտություն խորհուրդները, որն է հային հարազատ, որը՝ ոչ:

Continue reading

Խոհերի եւ խոհերով արարման արվեստը… Խորովածի փառատոնի հաղթողը… Հայկական խոհանոց – Ուրֆա խորոված..

Քաղաքականություն եւ մշակույթ –

Խոհերի ու խոհերով արարման արվեստը

Վերջերս հեռուստաեթերում մի կին էր խոսում այն մասին, թե խոհարարությունը խորհելով, խոկալով արարելն է՝ խոհ-արարել: Մտքումս ավելացրի՝ դե ուրեմն, եթե խոհերը մաքուր են, անհնար է համեղ չպատրաստելը: Սեպտեմբերի 18-ին դրանում համոզվեցի Ախթալայում կայացած խորովածի համահայկական 3-րդ փառատոնում: Այստեղ գլխավոր մրցանակի արժանացավ «Արվասար» ռեստորանը, որի տնօրենը, ինչպես տեսա, հենց նշածս տիկինն էր՝ Ռուզաննա Նահապետյանը:  Ի դեպ, Ախթալայում իմացա, որ նախորդ փառատոնին նույնպես «Արվասար»-ն էր հաղթել: Ես, իհարկե, սովորական համտեսող էի, ինձ համար բոլոր խորովածներն էլ համեղ էին: Բայց պրոֆեսիոնալ ժյուրին այս էլ երկրորդ տարին անընդմեջ հաղթական գավաթը հանձնեց «Արվասար»-ին: Իսկապես փառատոն էր, ուրախություն:

Continue reading

Դեպի Միացյալ Հայաստան. Այսօր նաեւ Նախնյաց օրն է

 
Սեպտեմբերին հայությունը նշում է Հայաստանի ու Արցախի անկախության հոբելյանները: Հայկական երկու հանրապետությունների ծնունդը պայքարի, զոհաբերությունների ու կամքի դրսեւորման, հայ նահատակների իղձերի ու նվիրաբերված արյան արդյունք են:

20-րդ դարում  հայությունը երեք հանրապետություններ  կերտեց ավելի քան 600 տարի առանց  պետականության գոյատեւելուց, ցեղասպանվելուց  եւ մաքառումներից հետո, իսկ 21-րդ  դարը պետք է հանդիսանա հայոց  միասնության՝ միացյալ հայկական  պետության վերակերտման հարյուրամյակ:

Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները վերամիավորմամբ պետք է սկիզբ դնեն հայոց հողահավաքի՝  ամբողջական Հայաստանի (Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն, Նախիւեւան, Ջավախք եւ Արեւմտյան Հայաստան) վերականգնման:

Հայ Արիական Միաբանությունը շնորհավորում է հայությանը՝ Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ՝ մաղթելով Հայկական լեռնաշխարհում հայոց հողահավաքի ու ազգահավաքի վերջնական ու լիակատար հաղթանակ:

Սեպտեմբերի 21-ին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման նախաձեռնությամբ Հայաստանում եւ Սփյուռքում նշվեց նաեւ Նախնյաց օրը:

Հայ արիներն ու ազգայնականները այցելեցին Գառնո արիական-հեթանոսական տաճար, եղան մայրաքաղաք Երեւանի հնավայրերում եւս, քրմական ծես կատարեցին Հայաստանի անկախության, հայության զորացման եւ նախնյաց սրբազան հիշատակի համար: Այնուհետեւ ՀԱՄ գրասենյակում տոնական արարողությամբ նշեցին սեպտեմբերյան տոները՝ փառաբանվեցին Հայոց Հայրենիքն ու Նախնիք, Հայ Աստվածները…

Հայ Արիական Միաբանության

Գերագույն Խորհուրդ

21.09.2011թ.

 

Continue reading

Լուսանցքի թիվ 207-ի հոդվածները

1. ՀՀ Անկախության ու Հայոց Նախնյաց օր է (նշում են հայ-արիները)… Բանակում դրսեւորվելու տեղը թշնամու՛ դեմ ճակատում է
2. Ու՞ր են Բաքվի, Սումգայիթի հայերը… Իսկ առայժմ աղ ցանենք մեր վերքերին եւ… Թող վերքը սպի չդառնա – Արմենուհի Մելքոնյան «Լուսանցք»-ի գլխ. խմբագիր
3. Ակնթարթն անգամ միջազգային նշանակություն ունի. Գերտերությունների բախումները մեր տարածաշրջանում… ՀԱՄ հայտարարությունը
4. ՀՀ-ում կա՛ն ընդդիմադիրներ, սակայն չկա՛ ընդդիմություն… Մեր պետությունը հայաբնույթ չէ
5. Իսրայելը, Վրաստանն ու Ադրբեջանը Հայաստանի դեմ… Ով ումից ինչ է պահանջում
6. Հայաստանում այնքան էլ չեն սիրում այլադավաններին… Իսկ հայերին սիրու՞մ են այդ այլադավանները
7. Աստվածների տունը. Արարատ-Հայաստանը որպես հավատքի բնօրրան – Քուրմ մանուկ (ՀԱՄ Քրմական խորհրդի անդամ)
8. Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից…
Continue reading

ՀՀ Անկախության ու Հայոց Նախնյաց օր է (նշում են հայ-արիները)… Բանակում դրսեւորվելու տեղը թշնամու՛ դ

Անկախություն է ու Նախնյաց օր

Սեպտեմբերի 13-21-ը Երեւանում կկազմակերպվեն ՀՀ անկախության 20-ամյակի տոնակատարություններ: Մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում արդեն բեմն են պատրաստում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի ազգային պատկերասրահում հրավիրել էր տոնական ընդունելություն, որին մասնակցին ՀՀ քաղաքական կուսակցությունների, զլմ-ների, Հանրային խորհրդի, հասարակական եւ մշակութային, կրոնական եւ ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների ներկայացուցիչները: Տոնախմբություններին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել նաեւ սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հյուրեր այլ երկրներից:  

Սեպտեմբերը գրանցել է Հայաստանի ու Արցախի անկախությունները, եւ գուցե այս ամիսն էլ մի օր դառնա երկու հայկական պետությունների վերամիավորումը գրանցած ամիս…

Continue reading

Ու՞ր են Բաքվի, Սումգայիթի հայերը… Իսկ առայժմ աղ ցանենք մեր վերքերին եւ… Թող վերքը սպի չդառնա…

Իսկ առայժմ ա՛ղ ցանենք մեր վերքերին…Զբոսաշրջային շատ կազմակերպություններ որոճում են՝ այցելե՜ք Թուրքիա, լավագույն դեպքում հավելում՝ Պատմական Հայաստան եւ՝ ուրիշ ոչինչ:

Շատ զբոսաշրջիկներ գնում-գալիս են ու հորթի հրճվանք ապրում. «Սիրուն էր, լավ էր, տեսանք, թե որտեղ են ապրել մեր պապերը», եւ՝ ուրիշ ոչինչ:

Ու քանի որ հիմա Թուրքիան ողորմում է, որ գնանք ու մեր իսկ տանը մոմ վառենք, արդեն բավարարված ենք զգում…

Continue reading

Ակնթարթն անգամ միջազգային նշանակություն ունի. Գերտերությունների բախումները մեր տարածաշրջանում… ՀԱՄ

Ակնթարթն անգամ միջազգային նշանակություն ունի

ՌԴ – ԱՄՆ հակասություններ մեր տարածաշրջանում

Օրերս, Ուրուգվայի ԱԳ նախարարը, այդ երկրի խորհրդարանում Հայաստան-Ուրուգվայ հարաբերություններին նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է, որ պետք է ճանաչել ԼՂՀ անկախությունը: Սա նաեւ ողջունելի է, որովհետեւ ԱԳ նախարարն ասել է, որ Լեռնային Ղարաբաղը պատմականորեն Հայաստանի մասն է, եւ իրենք այսօր ուսումնասիրում են պետական որոշումով համաձայնություն կայացնելու եւ ճանաչելու հարցը. «Համոզված եմ՝ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի անկախ եւ ժամանակի ընթացքում միանա Հայսատանին: Սա է հարցի լուծման միակ ճանապարհը»,- հայտնել է Մոնտեվիդեոի արտաքին ոլորտի պատասխանատուն: Հիշեցնենք, որ Ուրուգվայն այն երկիրն է, որն առաջինը պետականորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Continue reading

ՀՀ-ում կա՛ն ընդդիմադիրներ, սակայն չկա՛ ընդդիմություն… Մեր պետությունը հայաբնույթ չէ

ՀՀ-ում կա՛ն ընդդիմադիրներ, սակայն չկա՛ ընդդիմություն

Մեր պետությունը հայաբնույթ չէ

Բազմիցս անդրադարձել ենք իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին, դեռ երբ դրանք կարգավորված չէին եւ առճակատում կար, եթե չասենք՝ թշնամանք, ներքին բախումները հաճախ ճակատային գծերի էին վերածվում: Երբ դրանք կարգավորման ընթացք էին բռնել ու բանակցային ուղի կար: Նաեւ՝ երբ դրանք կարգազանց վիճակում հայտնվեցին ու շահադիտական ակնհայտ երեւակումներ եղան:

Մենք էլի անդրադառնալու ենք իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին, քանզի ունենք այն, ինչ ունենք, եւ որքան կարեւոր է ներքաղաքական կյանքի մասին տեղեկություն ստանալը, այնքան կարեւոր է այդ կյանքում տեղ գտած երեւույթների վերլուծությունն ու մեկնաբանումը:

Սա նաեւ ելքերի ճար ու հնար է ստեղծում:

Երբ իշխանական կոալիցիա-ընդդիմադիր կոնգրես բանակցությունների առաջարկ եղավ, թե՛ քաղաքական, թե՛ լրատվական, թե՛ հանրային ու մշակութային եւ թե՛ մնացյալ ոլորտներում աշխուժություն առաջացավ, որ ահա երկրում կայունությունն ու առաջընթացը, համերաշխությունն ու փոխզիջումային քաղաքականությունը կդառնան չափորոշիչներ, եւ մեր հոգնատանջ ազգ-ժողովուրդը մի փոքր շունչ կքաշի:

Continue reading