Monthly Archives: September 2011

Իսրայելը, Վրաստանն ու Ադրբեջանը Հայաստանի դեմ… Ով ումից ինչ է պահանջում

Ով  ումից է ինչ  պահանջում

Երեւանում օգոստոսի վերջերին կայացավ հայ-իսրայելյան քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը: Քննարկվել են Հայաստան-Իսրայել համագործակցությանը վերաբերող խնդիրներ, մերձավորարեւելյան ու հարավկովկասյան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Իսկ գլխավոր հարցը դեռ առկախ է՝ ի՞նչ հետաքրքրություններ ունեն Հայաստանն ու Իսրայելը:

Երբ 2011թ. հունիսի 2-րդ կեսին Երեւան ժամանեց պաղեստինյան «Ֆաթհ» կազմակերպության արտաքին հարաբերություննները համակարգող Նաբիլ Շաատը, հասկանալի եղավ, որ քննարկվում է աշնանը Պաղեստինի ճանաչման հարցը, ինչը այդ ինքնավարության ղեկավարությունը բարձրացնելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վեհաժողովում: Հանդիպումները ՀՀ ԱԳՆ-ում եւ դրան հաջորդած արձագանքները զլմ-ներում վկայեցին, որ Հայաստանը համաձայնել է ճանաչել Պաղեստին պետությունը: Իսրայելական մամուլը մեզ «տեղավորել» է այն երկրների ցանկում, որոնք համարվում էին Պաղեստին պետության ճանաչման համար 100%-ով խոստում տված երկրներ: Իսրայելի ԱԳՆ-ն հատուկ նամակ է հղել բոլոր այն երկրների ԱԳՆ-երին, որոնք «խոստացել» են ճանաչել Պաղեստին պետությունը: Նամակում բացատրված է, որ առանց տարածաշրջանում լիակատար խաղաղության հաստատման, միակողմանի Պաղեստին պետության հռչակումը կարող է խաթարել տարածաշրջանի անվտանգությունը եւ հանգեցնել նոր ռազմական բախումների:

Continue reading

Հայաստանում այնքան էլ չեն սիրում այլադավաններին… Իսկ հայերին սիրու՞մ են այդ այլադավանները

Հայաստանում այնքան էլ չեն սիրում այլադավաններին

Իսկ հայերին սիրու՞մ են այդ այլադավանները

Միջազգային տարաբնույթ ուժերը հանգիստ չեն տալիս, իրենց կարծիքով, երրորդ կարգի երկրներին, եւ պարբերաբար փորձում են «եղել-դաղելու» գործելաոճով վերահսկել իրավիճակն այդ պետություններում: Դա արվում է սեռական կամ կրոնական, ազգային կամ ապազգային բազմաբնույթ կազմակերպությունների միջոցով, դրանց զեկույցների հիման վրա կազմված միջազգային զեկույցներով:…

ՀՀ Սահմանադրությամբ կրոնական ազատությունները պաշտպանվում են, իսկ օրենքն էլ արտագրված է եվրագրքերից: Այդուհանդերձ, միջազգայինները կարծում են, որ այլ օրենքներ սահմանափակում են դիցուկ՝ կրոնական փոքրամասնությունների անդամների ազատությունները: Այս մասին արդեն նշվում է կրոնական ազատությունների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում:

Continue reading

Աստվածների տունը. Արարատ-Հայաստանը որպես հավատքի բնօրրան – Քուրմ մանուկ (ՀԱՄ Քրմական խորհրդի անդամ)

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության –

Աստվածների տունը. Արարատ-Հայաստանը որպես հավատքի բնօրրան

Ժամանակակից կրոնական հոտի վերածված հավատուրաց մարդկության կողմից այն աստիճան են  պղծվել Աստված ու Աստծո տուն խորհուրդները, որ նա մարդուն, անգամ ոչ լիարժեք մարդուն` ապօրինածնին Աստված է հռչակել, իսկ նրա` կրոնա-գաղափարախոսության հիմամբ ապրել-հարստանալու համար ստեղծած կառույցները, ոչ ավել ոչ պակաս` Աստծո տուն:

Մերօրյա հավատուրաց հայը բացառություն չի կազմում. նրա` Աստծո ու աստվածայինի մասին պատկերացումները (հավասար չպատկերացումների) ժամանակակից անհավատ մարդու պատկերացումներից ոչնչով չեն տարբերվում, ավելի ստույգ՝ տարբերվում են, բայց՝ բացասական իմաստով: Տեսեք, թե սա ու՞մ է Աստված ու աստվածածին համարում,- օտարածին Յեշուա-Հիսուսին, այլ ոչ գեթ իր նախնիներից որեւէ մեկին. ի՜նչ կառույցներ՝ Աստծո տուն,- հազար ու մի օտար սրբերին (Պողոսի, Պետրոսի, Հակոբի, Մարիամի…) նվիրված կառույց-եկեղեցիները եւ ոչ գեթ տիպիկ հայկական տաճար կառույցները՝ ասենք՝ Գառնո տաճարը, Զվարթնոցը կամ Մեծամորը:

Continue reading

Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից…

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Ոսպով սպաս

Բաղադրությունը

Մածուն – 0.5 լ

ձու – 1 հատ

ալյուր – 30 գ

կարագ – 50 գ

կարմիր պղպեղ – 5 գ

ծիթրոն – 15 գ

սոխ – 80 գ

ոսպ – 100 գ

Continue reading

Արցախը եւ մեզ բարեկամ ու չարակամ երկրները

Հայ Արիական Միաբանությունը ողջունում է Ուրուգվայի նախաձեռնությունը` Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի հանրապետության) անկախությունը ճանաչելու մասին: Մենք՝ որպես հայ արիականներ, մեր երախտագիտությունն ենք հայտնում Ուրուգվայի իշխանություններին եւ ժողովրդին, որ իրենց երկիրը շարունակում է հանդես գալ պատմական արդարության եւ ճշմարտության վերականգնման դիրքերից:

Ուրուգվայն այն  պետությունն է, որ պետականորեն նախաձեռնեց հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման  խնդիրը, որը շարունակական ընթացք ունեցավ աշխարհում եւ ավելի քան 20 պետություն հետեւեցին ուրուգվայցիներին: Այժմ, Արցախ-ԼՂՀ անկախության պետականորեն ճանաչումը կարող է նոր ընթացք հաղորդել հիմնահարցին: Հուսանք, որ պաշտոնական Մոնտեվիդեոն արագ կնախաձեռնի այն քայլերը, որը նշել է Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն, այն է՝ վերականգնել պատմական արդարությունը՝ ճանաչել Արցախի անկախությունը այնքան ժամանակ, մինչեւ կայանա Հայաստան-Արցախ վերամիավորումը: Այս տեսակետը լիովին համընկնում է Հայ Արիական Միաբանության քաղաքականությանը, ինչը մեզ համար կրկնակի ողջունելի է դարձնում Ուրուգվայի դիրքորոշումը:

Continue reading

Լուսանցքի թիվ 206-ի հոդվածները

1. Արցախի անկախության միակ այլընտրանքը՝ վերամիավորումն է Հայաստանի հետ… Բաքուն երազախաբության հերոս-մայրաքաղաք
2. Աթաթուրքից – Թուրքմենբաշի ու Աթաթաթար (Աթաադրբեջանաշեյխին չհաշված)… Թուրքը այլ երկրում էլ է թուրք
3. Ադրբեջանի թշնամիներին թշնամի «եղբայրական» Վրաստանը… Ջավախքը նախ ազատության, հետո՝ ազատագրության կարիք ունի
4. «Wikileaks»-յան խայծեր – Օտարներն արդեն ՀՀ նախագահ են ընտրում… Անկատար քաղաքական ոլորտը ներազգային վտանգ
5. Կուսակցական անցուդարձ – Քաղաքական մասնատումների ու միավորումների նոր փուլ է… ԱՍԱԼԱ-ի կոչը համակիրներին
6. «Նժդեհի վերադարձը» բժշկապետի աչքերով… Արիներ – Անդրանիկ Աթոյան, ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի անդամ
7. Էներգետիկ պատերազմների շարքից – «Նաբուկո», «Հարավային հոսք», «Իսլամական խողովակաշար»… Տնտեսական խնդիրներ…
8. Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից – «Հայերն ընդդեմ աշխարհի»…
Continue reading

Արցախի անկախության միակ այլընտրանքը՝ վերամիավորումն է Հայաստանի հետ… Բաքուն երազախաբության հերոս-մ

Բաքուն՝ երազախաբության հերոս-մայրաքաղաք

«Ղարաբաղի ազատագրում» ճռճռան անունով ադրբեջանական կազմակերպությունը հերթական անգամ հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի դեմ 2-րդ պատերազմի սկսման կոչով: Հայտարարությունը հերոսաբար տարածվել է ադրբեջանական բոլոր լրատվամիջոցներով: Մասնավորապես ասվում է, որ միջազգային հանդիպումներում «Ադրբեջանը ոչ մի զիջման չպետք է գնա եւ Հայաստանի դեմ գործողությունների պահանջ պետք է ներկայացնի: Մադրիդյան սկզբունքներ կոչվող անարդար լուծումը համանախագահների կողմից համառորեն պնդելը Ադրբեջանի արտաքին քաղաքականություն վարողների մեղքով է»: Այնուհետ կազմակերպությունը պնդում է, որ եթե միջնորդ պետությունները Հայաստանի դեմ պատժամիջովներ չկիրառեն, ապա անհրաժեշտ է ռազմական գործողություններ սկսել հայերի դեմ: Այս կազմակերպության անդամների մեծամասնությունը հաստատ պատերազմին չի մասնակցել կամ էլ «ասֆալտի ֆիդայի» է աշխատել Ադրբեջանում… Քանի որ լավ չեն պատկերացնում, թե ինչ է եղել իրականում Արցախյան 1-ին պատերազմում եւ 2-րդն են ուզում սկսել:

Continue reading

Աթաթուրքից – Թուրքմենբաշի ու Աթաթաթար (Աթաադրբեջանաշեյխին չհաշված)… Թուրքը այլ երկրում էլ է թուրք

Աթաթուրքից – Թուրքմենբաշի ու Աթաթաթար…

(Աթադրբեջաբաշեյխին  չհաշված)

Արդի թյուրքական ցեղախմբերի մոտ «հայր» դառնալու, նաեւ  «հայր» որոնելու մտածողությունը, ըստ երեւույթին, ծագել է անհայր (իմա՝ անծագում, արհեստածին) լինելու եւ այս կամ այն հորից առաջանալու տխուր եւ գաղտնի պահվող անցյալից…

Այժմ էլ ներկայիս Թուրքիայի շուրջ 70-80 միլիոնանոց բնակչության հազիվ 10%-ը լինի այդ աթաթուրքյան ժառանգ…

Միայն ծպտյալ հայերի մասին նշվող թվաքանակը տատանվում է մինչեւ 15-20 միլիոնի սահմանները (թրքացած, ալեւի կամ քրդացած, իսլամացած եւ այլք)…

Continue reading

Ադրբեջանի թշնամիներին թշնամի «եղբայրական» Վրաստանը… Ջավախքը նախ ազատության, հետո՝ ազատագրության կա

Ադրբեջանի թշնամիներին թշնամի «եղբայրական» Վրաստանը

«Վրաստանը եւ Ադրբեջանը պետք է միմյանց սատար լինեն, նրանք ընդհանուր հայացքներ ունեն, ամուր կապեր»,- «The Business Year Azerbaijan 2011» ամսագրի Ադրբեջանի անկախության 20-ամյակին նվիրված հատուկ համարի համար մեկնաբանություն է արել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նրա կարծիքով՝ 2 պետությունները լուրջ խնդիրներ ունեն՝ կապված չկարգավորված հակամարտությունների հետ, եւ «Ադրբեջանի ու Վրաստանի յուրաքանչյուր ընդդիմախոս մեր երկու պետությունների թշնամին է: Մեր ուժը միասնության մեջ է, եւ դա ընդամենը խոսքեր չեն, դա իրողություն է»: Չբավարարվելով միասնական պետություն ստեղծելու գաղափարով  (Վրաստան+Ադրբեջան), համայն վրացիների ու համայն ադրբեջանցիների «կնքահայրեր» Սաակաշվիլին ու Ալիեւը առիթը բաց չեն թողնում «Ադրբեջանի ու Վրաստանի յուրաքանչյուր ընդդիմախոս-թշնամու» մասին ճամարտակելու…

Continue reading

«Wikileaks»-յան խայծեր – Օտարներն արդեն ՀՀ նախագահ են ընտրում… Անկատար քաղաքական ոլորտը ներազգային

«Wikileaks»-յան  խայծեր –

Օտարներն արդեն ՀՀ նախագահ են ընտրում

Անկատար քաղաքական ոլորտը՝ ներազգային վտանգ

Իշխանական կոալիցիայի հետ բանակցություններն առկախելուց հետո ՀԱԿ պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը գաղտնազերծեց բանակցությունների որոշ մանրամասներ, որոնք, ըստ նախնական պայմանավորվածության, հրապարակման ենթակա չէին: Դա նաեւ խուլիգանության մեղադրանքով կալանավորված ՀԱԿ ակտիվիստներին ազատ արձակելու շուրջ ձեռքբերված պայմանավորվածություններին էր վերաբերում, որոնք իբր իշխանական կողմը դրժել էր: Սա կարծես զայրացրեց իշխանություններին, եւ նրանք եւս բանակցությունների վերաբերյալ գաղտնազերծումներ կատարեցին: ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խոսեց եւ անուղղակի հասկացրեց, թե նոր խորհրդարանում ՀԱԿ-ին առաջարկվել է ունենալ 8-10 պատգամավոր: Վերլուծաբանները նշում են, որ դա չի բավարարել ՀԱԿ-ին, քանզի անգամ 15-20 մանդատը ընդդիմադիր այս դաշինքը քիչ է համարել…

Այսպես, ՀԱԿ ակտիվիստների ոստիկանության հետ միջադեպից հետո, նրանցից մեկի՝ Տիգրան Առաքելյանին ազատ չարձակելու պատճառաբանությունն ընդամենը պատրվակ էր՝ բանակցություններից հրաժարվելու համար (սադրանքն էլ հենց նպատակային արվեց), իսկ իրական պատճառն այն է, որ ՀԱԿ-ին չի բավարարում կոալիցիայի առաջարկած 8-10 մանդատը, եւ այս միջադեպը ընտրա«բազար» անելու նոր առիթ պիտի դառնար: Սակայն իշխանական կոալիցիան չգնաց զիջումների, գոնե մինչ այժմ:

Continue reading

Կուսակցական անցուդարձ – Քաղաքական մասնատումների ու միավորումների նոր փուլ է… ԱՍԱԼԱ-ի կոչը համակիրն

Կուսակցական անցուդարձ –

Քաղաքական մասնատումների եւ միավորումների նոր փուլ է

ՀՅԴ 31-րդ Ընդհանուր Ժողովի զուսպ հայտարարությունը՝ որպես անդրադարձ երկրում ստեղծված իրավիճակին, չբավարարեց ոչ միայն շարքային դաշնակցականների մեծամասնության պահանջին, այլեւ ընդունելի չեղավ Դաշնակցության արտերկրի որոշ կառույցների համար: Որպես հետեւանք՝ ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն հայտարարություն էր տարածել, ըստ որի ճիշտ չէր համարում ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի պատվին կազմակերպվելիք ճաշկերույթը, իսկ մինչ այդ սույն կոմիտեն հրաժարվել էր մասնակցել ճաշկերույթին՝ քանզի «ժողովրդավարությունը եւ ժողովրդավարական արժեքները շարունակվում են ոտնահարվել հանուն հանցավոր վարչակազմի վերարտադրման»:

2012թ. ԱԺ ընտրություններից առաջ այսպիսի իրավիճակը կարող է Դաշնակցությանն ընդհանրապես դուրս թողնել ԱԺ-ում տեղ ունենալու հնարավորությունից, քանզի բազմակարծությունը ներթափանցել է կուսակցության շարքերը, եւ չի բացառվում, որ առաջիկայում կլինեն նոր ընդվզողներ եւ ինչ-ինչ առիթներ:

Continue reading

«Նժդեհի վերադարձը» բժշկապետի աչքերով… Արիներ – Անդրանիկ Աթոյան, ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի անդամ

Նժդեհի  վերադարձը՝ բժշկապետի  աչքերով (գրքի 3-րդ հրատարակություն)

Հոկտեմբերի 7-ին Նժդեհյան ուխտագնացության օրն է: Ուխտավորներն այդ օրն այցելում են Խուստուփ լեռան լանջին վերաթաղված մասունքների սրբավայր:

Յուրատեսակ զուգադիպությամբ օրերս տպագրվեց «Նժդեհի վերադարձը» գրքի 3-րդ հրատարակությունը: Հեղինակը Արցախում եւ ազատագրված տարածքներում աշխատող բժշկապետ, գրող-հրապարակախոս Արցախ Բունիաթյանն է, ով արցախյան ազատամարտի տարիներին պատերազմական բժշկի նվիրական գործունեությամբ է զբաղվել:

Բունիաթյանը նաեւ Գարեգին Նժդեհի մասունքները Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից գաղտնի Հայաստան բերած խմբի անդամներից է:

Continue reading

Էներգետիկ պատերազմների շարքից – «Նաբուկո», «Հարավային հոսք», «Իսլամական խողովակաշար»… Տնտեսական խն

Էներգետիկ պատերազմների շարքից  

«Նաբուկո» ծրագիրը, ի դեմս «Հարավային հոսք» ծրագրի, ի սկզբանե, մի մեծ մրցակից ուներ: Վերջերս էլ հայտնվեց մեկ այլ մրցակից: Խոսքը Իրան-Իրաք-Սիրիա գազախողովակաշարի շինարարության մասին է, որ նախատեսված է իրանական հանքավայրից գազը Եվրոպա հասցնելու համար: Ծրագիրն արդեն անուն է ստացել՝ «Իսլամական խողովակաշար»: Բոլորովին վերջերս  հայտարարվեց այս երեք երկրների միջեւ կնքված հուշագրի մասին:

Նկատենք՝ Իրանը, որ բնական գազի պաշարներով աշխարհում 2-րդն է, զգալի ծավալով գազ չի արտահանում, իսկ ԱՄՆ-ն, որ շահագրգռված է «Նաբուկո»-ով Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու համար, չի թողնի, որ Իրանը «Նաբուկո»-ում լինի, կամ՝ գերակա լինի: Բայց Իրանի միացումը «Նաբուկո»-ին ձեռնտու է Եվրոպային: Հասկանալի է՝ գազի առումով: Իսկ սա Իրանը լավ գիտի: Մենք մի առիթով, երբ խոսում էինք «Նաբուկո»-ից, գրեցինք, որ Իրանը զենքերը վայր չի դնի, ու ճիշտ հարմար պահի ցույց կտա իր խաղաքարտը՝ հաշվի առնելով այն, որ, ի տարբերություն Ադրբեջանի, ինքը եւ՛ հստակ գիտի, թե գազի ինչ ծավալներ ունի, եւ՛ արդյունահանման խնդիրներ չունի:


Continue reading

Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից – «Հայերն ընդդեմ աշխարհի»…

Հայկական խոհանոց –  

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Continue reading

Լուսանցքի թիվ 205-ի հոդվածները

1. Հայ-Արիական ծեսեր… Հայկ Նահապետի հաղթանակը… Հոգեւոր կյանքի փոփոխութհան ընթացքը…
2. Հայ-Արիների աչքը լու՞յս (ջհուդա-մասոնական արծարծումներ)… Վրե՞ժ է լուծում հայերից Սահակաշվիլին
3. Ցեղասպանեցին հա՛յ լինելու համար (խոսք՝ կաթողիկոսին)… Խիղճ՝ առանց գառան դիմակի
4. Անկախությունը՝ կարգավիճակ, բայցեւ՝ կեցություն (Հայաստանի անկախության Հռչակագրի 21-ամյակը – Արցախի անկախության 20-ամյակը)
5. Պետք է ճանաչել Պաղեստինի եւ Արցախի անկախությունները – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
6. Ֆուտբոլային դիվանագիտության շախմատային փուլը – Թուրքիան ժամանակավոր պարտադրված հարեւան
7. Իշխանական եւ ընդդիմադիր ոլորտները սեփականաշնորհու՞մ են (ներքաղաքական}…
8. Մշակութային լուրեր… Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից
Continue reading