Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
- Երկրաշարժից անօթևան մնացած 15 ընտանիք բնակարան կստանա
- Մեկնարկել են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների կիսաեզրափակիչ մրցաշարերը
- Պետք է ճկուն լինել և ճիշտ աշխատանքով արձագանքել իրավիճակին․ Փաշինյան
- Օրացույց․ 2-ը սեպտեմբերի․ Թուրքիան ցանկանում էր Գյումրիում տեքստիլ գործարան բացել (տեսանյութ)
- «Պարզեցված մաքսային միջանցք»` հայ-իրանական սահմանին
- Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիան փոխանցելու պատճառ չենք տեսնում․ Օվերչուկ
- Արտյոմ Կարապետյանն ավարտում է աշխատանքը քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում
- Վաղ, թե ուշ մեր զահլեն գնալու է, և պատասխանելու ենք նրանց․ Հ․Մամիջանյան (տեսանյութ)
- 39-րդ զուգահեռականի ուժը. ԵԽ գլխավոր քարտուղարն անդրադարձել է Հայաստանին
Monthly Archives: September 2011
Հայ-Արիական ծեսեր… Հայկ Նահապետի հաղթանակը… Հոգեւոր կյանքի փոփոխութհան ընթացքը…
«Լուսանցք»-ի մեկամսյա արձակուրդից հետո այս փոքրիկ նախաբանն արդեն պատրաստ էր տպագրության, երբ ձեռքս ընկավ նախորդ տարվա ճիշտ նույն ամսվա ու օրվա թողարկումը՝ դարձյալ արձակուրդից հետո: Գիտե՞ք, որն էր զարմանալին: Նույն տողերով էի դիմել ընթերցողին. «Բա՜րեւ, ասել է թե՝ փա՜ռք Արեւին»:
Սա նշանակում է, մենք միշտ ողջունում ենք արեւառա՛տ, բարի՛, արիաբա՛ր: Ձեզ հետ կիսելով Ձեր տխրություններն անգամ, այնուամենայնիվ, միշտ հուսավառելու՛ ենք Ձեզ: Քանզի ընկճվելը, Ձեզ հետ միասին իհարկե, մեր զբաղմունքը չէ:
Ու թեեւ մենք մեր ընթերցողներին զգուշացրել էինք, որ արձակուրդ ենք մեկնում, շատերն անուշադիր էին եղել ու չկարդալով տեղեկատվությունը, անհանգստացել էին: Ինչու չէ, ուրախացողներ էլ էին եղել՝ այլ բան կարծելով, ովքեր… կհիասթափվեն այսօր: Մենք նրանց էլ ենք ասում՝ բարեւ, քանզի փա՛ռքն արեւինն է, որի հուրից արի մարդիկ է՛լ ավելի են զորանում, իսկ չարիները՝ սպառվում, սմքում, մոխրանում:
Հայ-Արիների աչքը լու՞յս (ջհուդա-մասոնական արծարծումներ)… Վրե՞ժ է լուծում հայերից Սահակաշվիլին
Ըստ «Wikileaks»-ի, Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ ջհուդամասոնական դավադրությունների քարոզչությունը ֆինանսավորել է Սերժ Սարգսյանը
«WikiLeaks»-ն իր հերթական հրապարակման մեջ նշվում է, որ ՀՀ 1-ին նախագահ, «ընդդիմության ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ իրականացվել է սեւ PR», որտեղ նրան մեղադրել են իսրայելական եւ մասոնական դավադրությունների մեջ:
Այս քարոզչությունն իրականացվել է հիմնականում պետական լրատվամիջոցների կողմից: Այս փաստաթուղթը թվագրված է 2008թ. հունիս ամսով եւ արձանագրված է ամերիկյան դիվանագիտական փաստաթղթում, որը նախապատրաստել է փոխդեսպան Փենինգթոնը: Նաեւ նշվում է, որ հակաքարոզչությունը 2008թ. նախագահական արշավի ժամանակ սկսված գործընթացի շարունակությունն է եղել, որ տպագիր «Գոլոս Արմենիի» եւ «Հայոց աշխարհ» լրատվամիջոցներում նման հրապարակումներ եղել են 2008թ. մայիսին, որոնք, ըստ դեսպանատան աղբյուրների, ֆինանսավորվել են նախագահ Սարգսյանի կողմից:
Ցեղասպանեցին հա՛յ լինելու համար (խոսք՝ կաթողիկոսին)… Խիղճ՝ առանց գառան դիմակի
«Facebook»-ում «Bnaban.am»-ը գրում է՝ «Մի՞թե կաթողիկոսն անտեղյակ է պատմությանը»
Նշվում է, որ կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ արդեն որերորդ անգամ հայտարարում է, որ մենք, հայերս, ցեղասպանություն ապրեցինք «որովհետեւ Քրիստոսի հարության հավատն ունեինք մեր մեջ»: Այս անգամ այդ հայտարարության համար առիթ էր Ավստրիայի Ինսբրուկ քաղաքի հոգեւոր առաջնորդ Մանֆրեդ եպիսկոպոս Շոյերի գլխավորած ուխտավորների խմբի հետ հանդիպումը:
«Այո՛, ցեղասպանություն ապրեցինք, որովհետեւ նաեւ քրիստոնյա հավատի հավատարիմ հետնորդներն էինք, բայց ոչ միայն դրա համար,- նշում է կայքեջը,- հարգելի ընթերցող, քո թույլտվությամբ փորձենք չհամաձայնել կաթողիկոսի հետ, քանի որ Թուրքիայում հայերին ցեղասպանության ենթարկեցին ոչ միայն նրա համար, որ քրիստոնյա ազգ էինք, այլ նրա համար, որ բնիկ էինք, որ ապրում էինք մեր հայրենի հողի վրա, որ մեր երակներում հազարամյակների պատմություն ունեցող արյուն էր հոսում:
Մտածել, որ մեզ ցեղասպանության են ենթարկել միայն նրա համար, որ քրիստոնյա ենք, նշանակում է մոռանալ մեր հազարամյակների պատմությունը, իսկ ամենապակասը, նշանակում է հայտարարել թուրք կոչվող բաշիբոզուկների հանցանքի միայն բարոյական կողմը (չնայած որտեղից դրանց բարոյականություն)»:
Անկախությունը՝ կարգավիճակ, բայցեւ՝ կեցություն (Հայաստանի անկախության Հռչակագրի 21-ամյակը – Արցախի ան
Օգոստոսի 23-ին լրացավ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 21 տարին:
Հայկական ԽՍՀ ԳԽ կողմից ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, եւ մեկնարկեց անկախության գործընթացը: Անկախության հռչակագրով Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն (կրճատ՝ Հայաստան): Օգոստոսի 24-ին ընդունվեց դրոշի մասին օրենքը, որով Հայաստանի Հանրապետության պետական դրոշ ճանաչվեց եռագույնը:
Հայկական ԽՍՀ ԳԽ կողմից ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, եւ մեկնարկեց անկախության գործընթացը: Անկախության հռչակագրով Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն (կրճատ՝ Հայաստան): Օգոստոսի 24-ին ընդունվեց դրոշի մասին օրենքը, որով Հայաստանի Հանրապետության պետական դրոշ ճանաչվեց եռագույնը:
Շուրջ 1 տարի անց՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որի մասնակիցների 94,99%-ը կողմ քվեարկեց Հայաստանի անկախությանը: Եվ այսօր մենք ապրում եւ գործում ենք Հայաստանի 3-րդ Հանրապետությունում:
Պատմական համարելով «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին»-ը, մեր ընթերցողներին հիշեցնենք այդ դժվարին անցումային ժամանակներում ծնված փաստաթուղթը: «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918թ. մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,
Պետք է ճանաչել Պաղեստինի եւ Արցախի անկախությունները
Օգոստոսի 25-ին Ղոդսի (Երուսաղեմի) համաշխարհային օրն էր –
Պաղեստինի հիմնախնդրի հնարավոր առնչությունը տարածաշրջանային ծավալումներին
Երեւանի Կապույտ մզկիթում օգոստոսի 25-ին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ միջոցառում կազմակերպվեց Ղոդսի-Երուսաղեմի օրվան նվիրված:
Մասնակցեցին ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը, մշակույթի խորհրդական Մոհամմադ Շաքիբան, Իրանի դեսպանատան պատասխանատուներ, հոգեւոր ոլորտի ներկայացուցիչներ, ԻՀՀ եւ ՀՀ քաղաքացիներ:
Հրավիրվածների թվում էին Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւ «Հայ Արի Ասպետ»-ի կոչմանն արժանացած Աշոտ Օհանյանը:
Ատորեւ ներկայացնում ենք հատվածներ Արմեն Ավետիսյանի մեծածավալ զեկույցից, քանզի այն մեզ մասնավորապես հետաքրքիր էր Արցախի մասով:
Ֆուտբոլային դիվանագիտության շախմատային փուլը – Թուրքիան ժամանակավոր պարտադրված հարեւան
Թուրքիայի խորհրդարանը «դե յուրե» հաստատել է հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի ձախողման փաստը:
Թուրքերը փորձեցին ձախողումը կապել ՀՀ իշխանությունների քաղաքական մոտեցումների հետ, սակայն նաեւ միջազգային ասպարեզում այլեւս ակնհայտ էր, որ արձանագրությունների վավերացումը ձախողվեց, քանի որ Անկարան փորձեց խոսել նախապայմանների լեզվով, հատկապես Արցախի ու Հայոց ցեղասպանության հարցերի շահարկմամբ:
Ավելին՝ Թուրքիայի խորհրդարանն ի թիվս այլ օրինագծերի անվավեր է ճանաչել նաեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման մասին արձանագրությունները, որոնք ստորագրվել էին 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում 2 երկրների ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի միջեւ: Թուրքիայի խորհրդարանի ներքին կանոնադրության համաձայն, տվյալ օրենսդրական շրջանում վերջնական լուծում չգտած օրինագծերը համարվում են անվավեր: Այդպիսով, փաստաթղթերը հանվել են այդ երկրի օրենսդիր մարմնի օրակարգից, սակայն, օրենքում կա մի կետ, ըստ որի՝ կառավարությունը կամ պատգամավորները օրինագիծը կարող են վերականգնել: Օրենսդրական շրջանը 4 տարի է: Այժմ ավարտվել է 23-րդ օրենսդրական շրջանը:
Իշխանական եւ ընդդիմադիր ոլորտները սեփականաշնորհու՞մ են
Իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը ծավալվում էր, երբ «Լուսանցք»-ը արձակուրդի մեկնեց: Այդժամ թվում էր՝ երկխոսությունը տանում է հանդարտ կարգավորման, եւ երկրի ներքաղաքական կյանքը այս նոր ձեւաչափում կգործի, անգամ այլ ընդդիմադիր ուժեր կներգրավվեն: Սակայն, վերլուծաբանները հաճախ հակառակ կանխատեսումներ էին անում, ինչը իրականություն դարձավ:
Երկխոսության առաջին փուլում, երկու կողմերի մարդկանց մեծամասնությունն ակնկալում էր, որ երկխոսություն կլինի նաեւ սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ, ինչն ավելի է մտահոգում բնակչությանը: Տպավորություն կար, որ այս երկխոսությամբ ոգեւորված է միայն քաղաքական դաշտը, իսկ հանրությունը սպասում է (թեեւ մեզ համար ակնհայտ էր, որ կտրուկ փոփոխություններ դժվար լինեն, եւ լուրջ սպասելիքներն անտեղի էին):
Առաջին հանդիպումներից ակնկալիքները մեծ էին, քանզի նախօրոք հրապարակավ քննարկվում էր աշխատակարգն ու օրակարգը: Բայց դա էլ հետզհետե անհետաքրքիր դարձավ: Ընդդիմադիր կողմը հասկացավ, որ սպառվում է իրենց նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը, կորում է հավատը: Եվ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքներից մեկում հայտարարեց, որ եթե 1-2 ամսում արտահերթ ընտրություններ չհայտարարվեն, ապա ընդդիմության միակ օրակարգային հարցը կմնա իշխանական կոալիցիայի եւ Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականի հարցը…
Մշակութային լուրեր… Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից
Հայազգի Անդրանիկը հաղթել է Մանկական «Նոր ալիք-2011» երգի մրցույթում
Երիտասարդ կատարողների միջազգային Մանկական «Նոր ալիք-2011» երգի մրցույթի եզրափակչում հաղթել է Ուկրաինան ներկայացնող 13-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը: Նրան է հանձնվել գլխավոր մրցանակը` «Հախճապակյա ալիք»-ը եւ հաջորդ տարի այցելություն Յուրմալա:
Ըստ աղբյուրի, տղան իր ձայնով այնպես է հիացրել ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին, որ նրան ծափահարել են կանգնած` «բռավո, բռավո» բացականչելով: Մրցանակը տղային հանձնել է կոմպոզիտոր, Մանկական «Նոր ալիք 2011»-ի ժյուրիի նախագահ Իգոր Կռուտոյը:
Բաքուն պիտի երաշխավորի մեր անվտանգությունը


