Daily Archives: September 12, 2011

Լուսանցքի թիվ 206-ի հոդվածները

1. Արցախի անկախության միակ այլընտրանքը՝ վերամիավորումն է Հայաստանի հետ… Բաքուն երազախաբության հերոս-մայրաքաղաք
2. Աթաթուրքից – Թուրքմենբաշի ու Աթաթաթար (Աթաադրբեջանաշեյխին չհաշված)… Թուրքը այլ երկրում էլ է թուրք
3. Ադրբեջանի թշնամիներին թշնամի «եղբայրական» Վրաստանը… Ջավախքը նախ ազատության, հետո՝ ազատագրության կարիք ունի
4. «Wikileaks»-յան խայծեր – Օտարներն արդեն ՀՀ նախագահ են ընտրում… Անկատար քաղաքական ոլորտը ներազգային վտանգ
5. Կուսակցական անցուդարձ – Քաղաքական մասնատումների ու միավորումների նոր փուլ է… ԱՍԱԼԱ-ի կոչը համակիրներին
6. «Նժդեհի վերադարձը» բժշկապետի աչքերով… Արիներ – Անդրանիկ Աթոյան, ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի անդամ
7. Էներգետիկ պատերազմների շարքից – «Նաբուկո», «Հարավային հոսք», «Իսլամական խողովակաշար»… Տնտեսական խնդիրներ…
8. Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից – «Հայերն ընդդեմ աշխարհի»…
Continue reading

Արցախի անկախության միակ այլընտրանքը՝ վերամիավորումն է Հայաստանի հետ… Բաքուն երազախաբության հերոս-մ

Բաքուն՝ երազախաբության հերոս-մայրաքաղաք

«Ղարաբաղի ազատագրում» ճռճռան անունով ադրբեջանական կազմակերպությունը հերթական անգամ հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի դեմ 2-րդ պատերազմի սկսման կոչով: Հայտարարությունը հերոսաբար տարածվել է ադրբեջանական բոլոր լրատվամիջոցներով: Մասնավորապես ասվում է, որ միջազգային հանդիպումներում «Ադրբեջանը ոչ մի զիջման չպետք է գնա եւ Հայաստանի դեմ գործողությունների պահանջ պետք է ներկայացնի: Մադրիդյան սկզբունքներ կոչվող անարդար լուծումը համանախագահների կողմից համառորեն պնդելը Ադրբեջանի արտաքին քաղաքականություն վարողների մեղքով է»: Այնուհետ կազմակերպությունը պնդում է, որ եթե միջնորդ պետությունները Հայաստանի դեմ պատժամիջովներ չկիրառեն, ապա անհրաժեշտ է ռազմական գործողություններ սկսել հայերի դեմ: Այս կազմակերպության անդամների մեծամասնությունը հաստատ պատերազմին չի մասնակցել կամ էլ «ասֆալտի ֆիդայի» է աշխատել Ադրբեջանում… Քանի որ լավ չեն պատկերացնում, թե ինչ է եղել իրականում Արցախյան 1-ին պատերազմում եւ 2-րդն են ուզում սկսել:

Continue reading

Աթաթուրքից – Թուրքմենբաշի ու Աթաթաթար (Աթաադրբեջանաշեյխին չհաշված)… Թուրքը այլ երկրում էլ է թուրք

Աթաթուրքից – Թուրքմենբաշի ու Աթաթաթար…

(Աթադրբեջաբաշեյխին  չհաշված)

Արդի թյուրքական ցեղախմբերի մոտ «հայր» դառնալու, նաեւ  «հայր» որոնելու մտածողությունը, ըստ երեւույթին, ծագել է անհայր (իմա՝ անծագում, արհեստածին) լինելու եւ այս կամ այն հորից առաջանալու տխուր եւ գաղտնի պահվող անցյալից…

Այժմ էլ ներկայիս Թուրքիայի շուրջ 70-80 միլիոնանոց բնակչության հազիվ 10%-ը լինի այդ աթաթուրքյան ժառանգ…

Միայն ծպտյալ հայերի մասին նշվող թվաքանակը տատանվում է մինչեւ 15-20 միլիոնի սահմանները (թրքացած, ալեւի կամ քրդացած, իսլամացած եւ այլք)…

Continue reading