Daily Archives: September 13, 2011

Արցախը եւ մեզ բարեկամ ու չարակամ երկրները

Հայ Արիական Միաբանությունը ողջունում է Ուրուգվայի նախաձեռնությունը` Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի հանրապետության) անկախությունը ճանաչելու մասին: Մենք՝ որպես հայ արիականներ, մեր երախտագիտությունն ենք հայտնում Ուրուգվայի իշխանություններին եւ ժողովրդին, որ իրենց երկիրը շարունակում է հանդես գալ պատմական արդարության եւ ճշմարտության վերականգնման դիրքերից:

Ուրուգվայն այն  պետությունն է, որ պետականորեն նախաձեռնեց հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման  խնդիրը, որը շարունակական ընթացք ունեցավ աշխարհում եւ ավելի քան 20 պետություն հետեւեցին ուրուգվայցիներին: Այժմ, Արցախ-ԼՂՀ անկախության պետականորեն ճանաչումը կարող է նոր ընթացք հաղորդել հիմնահարցին: Հուսանք, որ պաշտոնական Մոնտեվիդեոն արագ կնախաձեռնի այն քայլերը, որը նշել է Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն, այն է՝ վերականգնել պատմական արդարությունը՝ ճանաչել Արցախի անկախությունը այնքան ժամանակ, մինչեւ կայանա Հայաստան-Արցախ վերամիավորումը: Այս տեսակետը լիովին համընկնում է Հայ Արիական Միաբանության քաղաքականությանը, ինչը մեզ համար կրկնակի ողջունելի է դարձնում Ուրուգվայի դիրքորոշումը:

Continue reading