Daily Archives: September 24, 2011

Եռացող կաթսա Հայաստանի շուրջ. Տարածաշրջանի հակամարտությունները թեժանում են…

Եռացող կաթսա Հայաստանի շուրջ

Տարածաշրջանի հակամարտությունները թեժանում են

Տարաբնույթ հիմնահարցեր կան մեր տարածաշրջանում եւ սրանք դարերի պատմություն ունեն: Հատկապես Մերձավոր Արեւելքը աշխարհաքաղաքական վայրիվերումների, համաշխարհային վերաձեւումների թատերաբեմ է եւ այդպիսին եղել է միշտ: Մերթ ընդ մերթ սառեցվում եւ տաքացվում են տարածաշրջանային հակամարտությունները, անգամ թեժ պատերազմների են վերածվում՝ կախված տվյալ ժամանակների գերտերությունների եւ տարածաշրջանի պետությունների նկրտումներից:

Սակայն վերջին ժամանակներս, թերեւս ամենասրվածը Անկարա-Թել Ավիվ կիսաթաքնված հակամատությունն է:

Թուրքիայի եւ Իսրայելի հակազդեցությունը հետզհետե փուլային եւ հետեւողական ընթացք է ստանում՝ սրվելու-կարգավորվելու անկանոն անցումներով: Այս հակազդեցության մեջ կարող են տուժել այլ երկրներ եւս, հատկապես՝ Ադրբեջանը, քանզի հակամարտությունը զուտ թուրք-իսրայելական չէ եւ ներառում է մասնավորապես արաբական խաղաքար:

Continue reading

Պանթուրքիզմը սողոսկում է… Հայի հողերը թուրքերն ու քրդերը չե՛ն վայելելու… Վատ հարեւանը լավ բարեկա

Պանթուրքիզմը սողոսկում է –

Նախիջեւանը Ադրբեջանի Թուրքմենստանն է

Ադրբեջանական զլմ-ները գրում են, որ երկրի իշխանությունը հակաժողովրդավարական գաղափարները երկրում իրականացնում է՝ դրանք Նախիջեւանում փորձարկելուց հետո: Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության խախտումների առնչությամբ Ադրբեջանի իշխանությունների հասցեին միջազգային կառույցներից հնչող քննադատությունները վերջին շրջանում ավելացել են եւ բացասական երանգավորմամբ հատկապես հաճախ հիշատակվում է Նախիջեւանի գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովի անունը:

Իրավապաշտպան Լեյլա Յունուսի կարծիքով՝ Նախիջեւանը վերածվել է հակաժողովրդավարության փորձադաշտի, ավելին՝ Նախիջեւանը Ադրբեջանի Թուրքմենստանն է: «Մարդկանց ազատորեն հավաքվելու իրավունքը լրջորեն սահմանափակվեց նախ Նախիջևանում: Հետո դա տարածվեց ամբողջ Ադրբեջանով մեկ»,- հավելել է իրավապաշտպանը:

Continue reading

Ահարոն Ադիբեկյանը «հետույքաբնակ» է… Այնուամենայնիվ ինչով է զբաղված ԱԱԾ-ն… Զորահանդեսից հետո… Գ

Ահարոն Ադիբեկյանը «հետույքաբնակ է»…

Սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը ասաց, թե «1991թ. բնակչության 60%-ը, ինչպես նաեւ ՀՀՇ-ի պատգամավորների 45%-ը դեմ էր ԽՍՀՄ-ից դուրս գալուն, քանի որ մեր արդյունաբերության 90%-ը հանվում էր միութենական շուկա, եւ դուրս գալ նշանակում էր, որ 1000-ից ավելի գործարան պետք է փակվեր, որոնցիցի 200-ը գիտահետազոտական ինստիտուտներ»:

Անդրադառնալով անկախության հանրաքվեին՝ սոցիոլոգը նշեց, որ դրան մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 40 տոկոսը. «Եթե հավատանք ՀՀՇ-ի ղեկավարներից մեկի հայտարարությանը, թե հանրաքվեին մասնակցել է 2 մլն. 800 հազ. մարդ, ապա ընտրատարածքներում պետք է լինեին կիլոմետրանոց հերթեր»:

Դրանից հետո Հայաստանի թե իշխանական, թե ընդդիմադիր քաղաքական ուժերին զայրացրեց Ահարոն Ադիբեկյանի հայտարարությունը, որով նա, փաստորեն, կասկածի տակ  դրեց 1991թ. Հայաստանի անկախության հանրաքվեի արդյունքները:

Continue reading

Կնունք եւ մկրտություն. Արմատների մասին… – ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քուրմ Մանուկ… Կրոնա-աղանդավորակ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության –

Կնունք  եւ մկրտություն. մեկի արմատը պահում են, մյուսինը՝ քոքահան անում

Այսօր հայության մի՝ փոքրամասնություն կազմող ազգայնական, ազգային հինավուրց ավանդույթներին հետամուտ հատվածը երեխայի՝ քառասունքից դուրս գալը խորհրդանշում է կնունքով: Իսկ մյուս՝ մեծամասնություն կազմող՝ ազգային ավանդույթները մոռացած եւ քրիստոնեության՝ 301-ից հետո հայոց մեջ դրսից մտցված այդ կրոնի թելադրանքով ստեղծված սովորույթներով առաջնորդվող հատվածը՝ երեխայի քառասունքից դուրս գալը նշում է մը-կրտությամբ: Իհարկե, այսօր մեզանում ավելի հաճախակի են ուշացումով՝ չափահաս անհատների կնունքն ու մկրտությունը, որի պատճառի մասին ստորեւ կիմանանք:

Տեսնենք, թե ինչ են իրենցից ներկայացնում մերօրյա հայ կյանքում լայնորեն տարածված (ոչ համատարած, քանզի կան ոչ քիչ հայեր էլ, ովքեր ոչ կնքվում են եւ ոչ էլ մկրտվում) կնունք եւ մկրտություն խորհուրդները, որն է հային հարազատ, որը՝ ոչ:

Continue reading

Խոհերի եւ խոհերով արարման արվեստը… Խորովածի փառատոնի հաղթողը… Հայկական խոհանոց – Ուրֆա խորոված..

Քաղաքականություն եւ մշակույթ –

Խոհերի ու խոհերով արարման արվեստը

Վերջերս հեռուստաեթերում մի կին էր խոսում այն մասին, թե խոհարարությունը խորհելով, խոկալով արարելն է՝ խոհ-արարել: Մտքումս ավելացրի՝ դե ուրեմն, եթե խոհերը մաքուր են, անհնար է համեղ չպատրաստելը: Սեպտեմբերի 18-ին դրանում համոզվեցի Ախթալայում կայացած խորովածի համահայկական 3-րդ փառատոնում: Այստեղ գլխավոր մրցանակի արժանացավ «Արվասար» ռեստորանը, որի տնօրենը, ինչպես տեսա, հենց նշածս տիկինն էր՝ Ռուզաննա Նահապետյանը:  Ի դեպ, Ախթալայում իմացա, որ նախորդ փառատոնին նույնպես «Արվասար»-ն էր հաղթել: Ես, իհարկե, սովորական համտեսող էի, ինձ համար բոլոր խորովածներն էլ համեղ էին: Բայց պրոֆեսիոնալ ժյուրին այս էլ երկրորդ տարին անընդմեջ հաղթական գավաթը հանձնեց «Արվասար»-ին: Իսկապես փառատոն էր, ուրախություն:

Continue reading