Monthly Archives: October 2011

Լուսանցքի թիվ 209-ի հոդվածները

1. Ճաք է տալիս – Պետության գործերում մանրուքներ չկան – Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր
2. Թուրքիան հայերեն իմացող լրտեսներ է պատրաստում… Թուրքական բուժում. Հայրը մեռավ – կեցցե՛ հարսը…
3. ՀՀ 3 նախագահներ տարբեր հնարավորություններով… Թեժ աշնան շեմին – Քաղաքական դաշինքների ժամանակն է
4. ՀՀ նախագահի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթի արձագանքները… Հայկական շահերի նպատակային եւ պահանջվող կարծրացումներ
5. Վտանգ. Սոցքարտերը «ծնեցին» բիոքարտեր, որոնք էլ «կծնեն» չիպեր… Մարդկանց համարակալումը մարդկության չիպավորմանն է հանգեցնում
6. Սահակաշվիլու մասոնական «գյուտը» եւ վրացական երկերեսանիությունը… Հայերին ու հրեաներին չեն սիրու՞մ…
7. Էներգետիկ պատերազմներ… Անոմալիա՞, թե՞ պատասխան անոմալ թուրք-ադրբեջանցիներին…
8. ՀՀ կառավարությունը հավանություն տվեց հաջորդ տարվա պետական բյուջեին… Շինծու աղմուկ. Ձուն լիարժեք սննդամթերք է…
9. Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից… ՀԱՄ կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ

Continue reading

Ճաք է տալիս – Պետության գործերում մանրուքներ չկան – Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագի

Ճաք է տալիս
 

Պետության գործերում մանրուքներ չկան:

Ամեն անհատին, ամեն ընտանիքին, շենքին, գյուղին, դպրոցին, մանկապարտեզին առնչվող՝ նույնիսկ ամենաաննշան թվացող խնդիրներն անգամ մանրուքներ չեն. դրանք քարեր են՝ մեծ, փոքր, ծանր կամ թեթեւ, քարեր, որոնք հիմքն են պետության: Ու ամեն մի քարի փլվելը խարխլում է մեր պետության հիմքը, ճաքեր է տալիս՝ լայն, թե նեղ, խորը թե մակերեսային, բայց տալիս է: Իսկ հիմքի համար ամեն ճաք էլ վնաս է:

Այդ հիմքը ճաք է տալիս ամեն հինգշաբթի, երբ սեւազգեստ մայրերը կառավարության շենքի դիմաց սպասում են գործադիրի նիստի ավարտին, որպեսզի կառավարության անդամներից պարզաբանումներ ստանան բանակից հետ չեկած իրենց որդիների գործերով: Այդ հիմքը ճաք է տալիս, երբ որդիների մայրերը, առանց չափազանցության, մասնագիտանում են մի բանում, որ պիտի քննիչը, տարատեսակ փորձագետներն ու մասնագետները եւ դատավորներն անեին: Երեկ կարդացի բանակում սպանված սպա Արտակ Նազարյանի մոր՝ Հասմիկ Հովհաննիսյանի բաց նամակը ՀՀ զինդատախազին: Անգամ չկատարված՝ հագուստի դատաքիմիական, դատակենսաբանական փորձաքննությունից է խոսում, նամակում գործն այնքան մանրամասն է ներկայացրել, որ հասկանում ես՝ գործով ի՛նքն է զբաղվում, որովհետեւ չի՛ վստահում, որովհետեւ տեսնում է, որ անարդա՛ր են գործը նախաքննել: Չի՛ հավատում, ու ճիշտը ի՛նքն է, ու հիմքը ճաք է տալիս:

Continue reading

Թուրքիան հայերեն իմացող լրտեսներ է պատրաստում… Թուրքական բուժում. Հայրը մեռավ – կեցցե՛ հարսը…

Կին լրտեսներ թուրքերը չե՞ն ընտրի
 

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ մասնագետներ ընդունելիս պարտադիր պայման է տղամարդ լինելը: Մրցույթ է անցկացնում շուրջ 10 լեզուների փորձառու մասնագետներ ընդունելու համար, որին, այլեւս պարզ է, կարող են մասնակցել միայն տղամարդիկ:

Նախորդ տարի եւս կանանց մուտքն այդ կառույց սահմանափակված է եղել, եւ նույնիսկ Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովներից մեկի ղեկավարը նամակ է հղել այդ գերատեսչությանը: ԱՀԿ-ից պատասխանել են, որ կանայք դժվարին իրավիճակներում շուտ են բացահայտվում:

2011թ. հուլիս ամսվա դրությամբ ԱՀԿ-ի անձնակազմի 81,1%-ը կազմել են տղամարդիկ, 18,9%-ը՝ կանայք: Անձնակազմի 78,5%-ը բարձրագույն կրթություն ունեն:

Continue reading

ՀՀ 3 նախագահներ տարբեր հնարավորություններով… Թեժ աշնան շեմին – Քաղաքական դաշինքների ժամանակն է

Տարբեր ՀՀ նախագահներ տարբեր հնարավորություններով

Հստակեցումներն ու միջամտությունները երեւակված են

Կրկին աշխուժանում են ՀՀ 3 նախագահների թիմերը եւ կարծես միաժամանակ են փորձում ցուցադրել իրենց կարողություններն ու հնարավորությունները: Կամ էլ մեկի աշխուժացումը նախանձախնդիր է դարձնում նաեւ մյուսներին:

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ ի պաշտոնե առավել է երեւակվում, քան մյուս 2-ը, սակայն դա միակ պատճառը չէ: Գործող նախագահը ավելի քան 1 տարի հայոց պատմության, գաղափարների ու նպատակների ինքնատիպ դասեր է տալիս Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարներին, ինչպեսեւ՝ եվրա-ամերիկյան իշխանություններին ու տարաբնույթ կառույցներին, իսկ վերջերս էլ ՄԱԿ-ում ազդեցիկ ելույթ ունեցավ՝ հանդես գալով հայկական շահերի պաշտպանությամբ:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետզհետե է ավելացնում իր ներկայությունը քաղաքական դաշտում՝ գիտակցելով, որ դեռ բարդույթներ կան իր անձի հետ կապված, հատկապես մարտիմեկյան դեպքերին առնչվող:

Continue reading

ՀՀ նախագահի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթի արձագանքները… Հայկական շահերի նպատակային եւ պահանջվող կարծրաց

Հետահայաց –

Հայկական շահեր. կարծրացումներ՝ ըստ պահանջի եւ նպատակահարմարության
Իսկ ամրագրելու համար շաղկապ է պետք
 

ՀՀ նախագահի՝ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում ելույթը, շատերի կարծիքով, լիարժեք արտացոլում էր հայկական քաղաքականության հետեւողական ու ընկալելի շահերը: Սերժ Սարգսյանն ընդգծեց ՀՀ կողմից վարվող քաղաքականության առաջնահերթություններն ու դրանց շուրջ պաշտոնական Երեւանի դիրքորոշումները: Նախագահի ելույթում արծարծվող խնդիրներն ամբողջությամբ համահունչ էին խաղաղության եւ անվտանգության ապահովման հարցում ժամանակակից աշխարհի համագործակցության սկզբունքներին, ինչը հաստատ առավել ընկալելի դարձրեց զեկույցը:

Continue reading

Վտանգ. Սոցքարտերը «ծնեցին» բիոքարտեր, որոնք էլ «կծնեն» չիպեր… Մարդկանց համարակալումը մարդկության չ

Օրախնդիր՝ ապագայի հրամայականով –

Սոցքարտերը «ծնեցին» բիոքարտեր, սրանք էլ «կծնեն» չիպեր

Ոչ վաղ անցյալում մենք բախվեցինք  «անհատական ծածկագիր», հետո «անհատական քարտ» եւ հետո իբր «բարեփոխված» «սոցիալական քարտ» հասկացություններին:

Երկար ժամանակ հանրության մի մասը պայքարեց ինչպես առանձին մարդկանց անհատական տվյալների, այնպես էլ ազգի ընդհանուր տվյալների մեկտեղ կուտակման եւ դրանք միջազգային հանրություն հորջորջված զանգվածին՝ իրականում «աշխարհի գաղտնի կառավարության» տերերին հրամցնելու դեմ:

Մենք հաճախ ենք հենց մեր ձեռքերով մեր գաղտնիքները հանձնում օտարներին, նաեւ մեր թշնամիներին, որոնք այդ օտարների մեջ են, հետո էլ չենք հասկանում, թե ինչպես են այդ օտարները մեզ ճանաչելով պայքարում մեր դեմ:

Continue reading

Սահակաշվիլու մասոնական «գյուտը» եւ վրացական երկերեսանիությունը… Հայերին ու հրեաներին չեն սիրու՞մ..

Սահակաշվիլու հերթական «գյուտը» –
Նստավայրում՝ մասոնական արձան
 

Մեր հարեւան Վրաստանում կատարվում են զարմանահրաշ դեպքեր, որոնք այդ երկիրը դարձնում են հրաշքների եւ պարադոքսների վայր: «Ղվելա սիախլե» շաբաթաթերթը ¥31.03.-07.04.2011¤ մի ապշեցուցիչ լուր հայտնեց: Պարզվեց, որ երկրի նախագահի՝ Հավլաբարում գտնվող նստավայրի բակում հանկարծ հայտնվեց… մասոնական հուշարձան: Դրա հեղինակն է Ավստրիայի իշխանուհի Գաբրիելա ֆոն Հաբսբուրգը ¥հեղինակը այդ գաղափարը արդարացնում է, որ իբր այն նվիրված է «երեք իշխանությանը»¤: Կոթողը 11 մետր երկարություն եւ 25 տոննա կշիռ ունի:

Այս արտառոց փաստը երկրի ազգային շահերով ապրող մարդկանց շրջանում լուրջ անհանգստություն եւ մտահոգություն առաջացրեց: Եվ ոչ պատահականորեն: Այսպես, հրապարակագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլիզբար Ջավելիձեն հայտնում է իր խիստ կասկածները երկրի ապագայի հարցում: Սահակաշվիլու պալատի բակում կանգնեցված հուշակոթողը ներկայացնում է շուռ տված եռանկյուն բուրգ, որը շրջանակված է ձողակարկինով: Սա մասոնների խորհրդանիշն էր:

Continue reading

Էներգետիկ պատերազմներ… Անոմալիա՞, թե՞ պատասխան անոմալ թուրք-ադրբեջանցիներին…

Էներգետիկ պատերազմներ –

Առանց անոմալ երեւույթներից խոսելու Ադրբեջանը «դարի պայմանագրի» 17-ամյակն է նշում

Օրեր առաջ թուրքական զլմ-ները միահամուռ ամփոփեցին ադրբեջանական «դարի պայմանագիրը»: Մինչ անդրադառնալը, թե ինչ է այդ պայմանագիրը, մի ձեռնածությունից խոսենք:

«Դարի պայմանագիր» կոչվածի 17-ամյակը, որ սեպտեմբերի 24-ին այդպես մեծ շուքով հիշեցին թուրքական զլմ-ները, իրականում լրանում է ոչ թե 24-ին, այլ՝ 20-ին: Ինչու՞ են փոխել ամսաթիվը: Պատճառը հասկանալի դարձավ հրապարակումներն ուսումնասիրելուց հետո միայն: Իրականում նրանք սպասել էին, թե Հայաստանի Հանրապետությունը ինչպես կտոնի անկախության 20-րդ տարեդարձը, միջազգային ինչ արձագանքներ կլինեն: Ու հատկապես հենց այդ արձագանքներից ելնելով՝ նրանք փոխեցին «դարի պայմանագրի» ամսաթիվը, նշանակությունը, ազդեցությունը:

Continue reading

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց հաջորդ տարվա պետական բյուջեին… Շինծու աղմուկ. Ձուն լիարժեք սն

Հաջորդ տարվա մեր զամբյուղում պաշտպանական ծախսերն էլի քիչ են
 

Կառավարության երեկվա նիստում հավանություն տրվեց մեր երկրի 2012թ. գլխավոր ֆինանսական փաստաթղթին, որ սահմանված կարգով կուղարկվի ԱԺ:

Ըստ այդ փաստաթղթի, հաջորդ տարվա պետական բյուջեն հետեւյալ ցուցանիշներով է հաստատվել՝ եկամուտների գծով՝ 910.5  մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 1,042.5 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 132.5 մլրդ դրամ: Ի դեպ, պակասուրդի գումարը 2011թ. պետբյուջեով հաստատված եւ 2010թ. պետբյուջեի կատարման արդյունքներով փաստացի ձեւավորված ցուցանիշների նկատմամբ նախատեսված է համապատասխանաբար՝ 16.1 մլրդ դրամ եւ 41.8 մլրդ դրամ նվազեցումով: 2012թ.պետբյուջեի նախագծի պակասուրդի եւ 2012թ. ծրագրվող ՀՆԱ-ի հարաբերությունը կանխատեսվում է 3.1 %-ի չափով, 2011թ. համար ծրագրված եւ 2010թ. փաստացի ցուցանիշների՝ համապատասխանաբար 3.95%-ի եւ 4.98%-ի դիմաց: Իսկ այս պակասուրդը լրացվելու է շուրջ 335.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով վարկերով, որոնց զգալի մասը տրամադրելու է Համաշխարհային բանկը: 2012թ. պետական բյուջեի պակասուրդը ծրագրավորվել է ՀՆԱ-ի 3.1 %-ի չափով եւ կազմում է 132.5 մլրդ դրամ: Բյուջետային պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներքին աղբյուրների տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ կկազմի մոտ 72.6%: Պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրների հիմնական մասը կազմում են պետական արժեթղթերի իրացումից ստացվելիք մուտքերը՝ 30.2 մլրդ դրամ, ինչպես նաեւ 2012թ. տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների եւ կայունացման դեպոզիտային հաշվի միջոցների՝ բյուջետային ելքերի ֆինանսավորմանն ուղղվող մասը՝ համապատասխանաբար՝ 37.3 մլրդ դրամ եւ 4.8 մլրդ դրամ:

Continue reading

Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից… ՀԱՄ կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Աշնանային ուտեստ

Բաղադրությունը

Գառան միս – 0.5 կգ

սոխ – 100 գ

դմակ – 200 գ

խակ հոն՝ կտահան արած – 100 գ

ձու – 1 հատ

կանաչ լոբի – 1 կգ

թարմ կարմիր պղպեղ – 100 գ

Continue reading