Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Մարիա Ազիզյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում
- Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել
- Կապանը՝ ավելի հասանելի, Սյունիքը՝ ավելի մոտ (տեսանյութ)
- Ռոբերտ Քոչարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել
- «Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
- Իհարկե գալու է ժամանակը, երբ կկարողանամ շարունակել կառուցել. Գագիկ Ծառուկյան
- Ալեն Սիմոնյանն ամուսնացել է (տեսանյութ)
- Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին
- Արդարադատության նախարարությունում քննարկվել են օրգանների թրաֆիքինգի դեմ կոնվենցիայի պահանջները
- Արսեն Թորոսյանը մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը
Monthly Archives: November 2011
Հայկական խոհանոց –
(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Թթվասերով մսագնդիկներ
Լուսանցքի թիվ 210-ի հոդվածները
1. Ուխտագնացություն՝ վասն Նժդեհի. Հավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան… Փա՜ռք Նժդեհին – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
2. Հավատամքի այբբենարանը. Հայոց դիցարանը – խորհուրդներ, զորություններ… Արա խորհուրդը (Հայր Արա)…
3. Այդ կարեւոր եզրերը – Արմենուհի Մելքոնյան «Լուսանցք»-ի գլխ. խմբագիր… Ում հաշվին են հավաքվելու հարկերը…
4. Թուրք-ադրբեջանական ցնծությունների վախճանը. Դիվանագիտական հաղթանակներին՝ իրավական ուժ
5. Արժեզրկում. Երկխոսու՞մ են, թե՞ խաղ են անում… Հանրապետական կրոնապետության հետեւանքները…
6. Ներքաղաքական. Մենամարտը 1-ին եւ 2-րդ նախագահներն են սկսում… Ոտգցոցիներ ու բամբասանքներ…
7. Նոր ԽՍՀՄ, թե՞ ընդդեմ ԵՄ-ի… Տարածաշրջան. ադրբեջանական, վրացական եւ թուրքական իրադարձություններ
8. Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ում գովազդային վահանակի տեղ Continue reading
Հավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան՝ Գարեգին Նժդեհ
Ուխտագնացություն՝ վասն Նժդեհի
Հոկտեմբերի 7-ին դեպի Խուստուփ՝ Նժդեհի մասունքներին այցելության ավանդական օրն է: Նժդեհյան ուխտագնացները զորավարի մասունքների մոտ փառաբանելով են մեծ հային խոստանում շարունակել նրա գործը:
Հայ արիներն այս անգամ ուխտագնացության կմեկնեն հոկտեմբերի 8-ին: Խուստուփ լեռ բարձրանալուց բացի նրանք կայցելեն նաեւ Կապանի՝ Գարեգին Նժդեհի հուշահամալիր:
Ստորեւ ներկայացնում ենք Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի՝ այս օրերին հրատարակման հանձնված «Պետական ազգային հավատամք» գրքի համար գրված առաջաբանը, որը, ինչպես եւ գիրքն ամբողջությամբ, նվիրված է Նժդեհի կյանքին ու գործունեությանը:
Նարե Մշեցյան
Հավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան՝ Գարեգին Նժդեհ
Հավատամքի այբբենարանը – Հայոց դիցարանը. խորհուրդներ, զորություններ
Հարց է առաջանում՝ ինչու՞ մեր օրերի զանգվածային հայը՝ քրիստոնյա հայը, թողած իր՝ իր լեզվում, էլ չասած դիցաբանությունում պարզորոշ արտահայտված հարուստ ու վեհ դիցաբանական խորհուրդները, ոչ աստծուն՝ «մարդու որդուն» (որպիսին այդ «մարդու որդին» իրեն ճանաչում էր) է աստվածացնում ու պաշտում: Գլխավոր պատճառներից մեկը ճանաչողականն է. նա չի ճանաչում իր դիցաբանական խորհուրդները եւ չճանաչելով՝ իր համար աստված է հռչակում նրան, ում հրեածին համաշխարհային եկեղեցին ու դրա մաս կազմող հայաստանյայցը դարերով փորձում են որպես այդպիսին ներկայացնել (ճանաչողությունից զուրկ հայը,- ասում է Կոստան Զարյանը, – նման է կապկի. նա ամեն ինչին ու ամենքին կապկում է):
Ուստի նշված մասսայական՝ ամենից շատ տարածված, բայց բուն աստվածաճանաչողությունից լրիվ հեռու հային է ավելի շատ ուղղված սույն հոդվածաշարը («Լուսանցք»-ի ընթերցողը ինչ-որ չափով ճանաչ է հայ դիցաբանական խորհուրդներին):
Այդ կարեւոր եզրերը
Վերջերս իմ գործընկերներից մի քանիսը ինձ տառացիորեն մեղադրում են այն բանում, որ շատ երեւույթների եւ պետական ու քաղաքական այրերի ասածի ու գործունեության հանդեպ մեր թերթը այլ՝ մյուս զլմ-ներից տարբերվող տեսակետներ ունի: Գործընկերներիցս մեկը նույնիսկ զայրույթը չկարողացավ թաքցնել: «Ի՞նչ եք սպիտակ ագռավի կեցվածք ընդունել»,- ասաց նա: Ու քանի որ նմանատիպ՝ անհասկանալիորեն ջղագրգիռ արտահայտություններ էլի եմ լսել, երեւի թե այս անգամ անդրադառնամ խնդրո առարկային:
Նախ ասեմ, որ ներքո շարադրյալը բացատրություն չէ, այլ՝ յուրօրինակ արձանագրում, որպեսզի ամեն անգամ ժամանակ չկորցնեմ եւ առանձին-առանձին չպարզաբանեմ, այլ ուղղակիորեն նյարդայնացածներին ուղղորդեմ թերթի այս թողարկումը կարդալու:
Թուրք-ադրբեջանական ցնծությունների վախճանը
Դիվանագիտական հաղթանակները պետք է իրավական ուժ ստանան
Միջազգային զլմ-ները ՀՀ անկախության 20-ամյակի երեւանյան զորահանդեսը համարեցին «Հայաստանի նորագույն պատմության ամենալայնամասշտաբ զորահանդեսը»: Իսկ «Օրուժիե Ռոսսիի»-ն հատուկ նշել է, որ զորահանդեսում ցուցադրվել են հ-300 զենիթա-հրթիռային, «Գրադ» հակազարկային, ինչպես նաեւ «Տոչկա-Ու» տակտիկական հրթիռային համակարգերը, որոնք ավելի վաղ հայկական զինված ուժերը չէին փորձում ներկայացնել: Ռուսաստանյան այս զլմ-ին շատ էր հետաքրել անգամ մարտական մեքենաների գունավորումը: Անկախության զորահանդեսը իսկապես շատ առումներով նախորդ զորահանդեսներից բացառիկ էր նաեւ այն բանով, որ Հայաստանն առաջին անգամ հարձակողական զինատեսակներ ցուցադրեց, որոնք իրենց հեռահարությամբ հասանելի են հակառակորդի բոլոր նշանակետերին: Սա հատկապես հանգստացնող «հաբ» կծառայի Ադրբեջանի ռազմատենչ նախագահի համար:
Երկոսու՞մ են, թե՞ խաղ են անում
Արժեզրկվող բանակցություններ
Բոլորի կողմից այդքան ողջունելի բանացությունների անհիմն դադարեցումից հետո ՀԱԿ-ը սկսեց շուրջօրյա հանրահավաքները: Եվ սա միայն մեկ նպատակ է հետապնդում, հավաքել-իմի բերել այն ընտրազանգվածը, որը մնացել է հավատարիմ ՀԱԿ-ին մասնատումներից եւ հետեւորդների զանգվածային կորստից հետո: Քննարկվել է նաեւ շուրջօրյա հանրահավաքների տեւողությունը սահմանել 1 շաբաթ եւ իշխանությունների առջեւ դնել պահանջներ: Դրանք են՝ արտահերթ եւ նախագահական ընտրություններ մինչեւ 2012թ., ընտրություններից առաջ ԸՕ-ում կատարել էական փոփոխություններ, դրանցում ընդգրկել ՀԱԿ առաջարկները եւ այլն:
Իսկ ոստիկանները առայժմ առանց բարդություններ առաջացնելու, պահանջել են հեռանալ Ազատության հրապարակից՝ պատճառաբանելով, որ հանրահավաքներն ապօրինի են: Ոստիկանությունը առայժմ չի խոչընդոտում, ըստ երեւույթին քանի դեռ բողոքավորները իրենց հանգիստ են պահում: Սակայն վերլուծաբանները կարծում են, որ ՀԱԿ-ի կազմակերպած նստացույցը չի արդարացնում կոնգրեսի ղեկավարների սպասելիքները: Ազատության հրապարակում գտնվող ՀԱԿ-ի համակիրների թիվը չի ավելանում, եթե չասվի՝ պակասում է: Չնայած հին ու նոր պահանջներին, ՀԱԿ-ի առաջնորդները հայտարարել են, որ պատրաստ են իշխանությունների հետ շարունակել ընդհատված երկխոսությունը: Տարօրինակ է այս ամենը, քանզի նախկինում ոստիկանների հետ բախում հրահրողներից Տ. Առաքելյանը դեռ գտնվում է կալանքի տակ, որի պատճառով էլ իբր դադարեցվել էր բանակցությունները:
Մենամարտը 1-ին եւ 2-րդ նախագահներն են սկսում
Ռուսաստանյան իրադարձություններն իր անձի հետ կապելու առնչությամբ Ռ. Քոչարյանի հայտարարությունը դրական է գնահատել ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Է. Շարմազանովը. «Այն, որ ՀՀ 2-րդ նախագահը մեկնաբանելով ու հստակություն մտցնելով 2012թ. ՌԴ նախագահի պաշտոնում Վ. Պուտինի առաջադրվելու ու այն իր անձի շուրջ կապելու առնչությամբ քաղաքական դաշտում սկիզբ առած խոսակցությունների առիթով իր զարմանքն է արտահայտել, ինքնին դրական է»: Ինչ վերաբերում է Քոչարյանի այն հայտարարությանը, որով վերջինս չի բացառել իր՝ մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը, պատգամավորը նշել է, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ, այդ թվում՝ պաշտոնաթող նախագահը, իրավունք ունի որոշելու իր քաղաքական ծրագրերը:
Իսկ Ռ. Քոչարյանն ասել է. «Ինձ զարմացնում է իմ հնարավոր վերադարձի վերաբերյալ ծավալված քննարկումը՝ ՌԴ-ում ընթացող քաղաքական գործընթացների հետ ուղիղ փոխկապակցմամբ: Եվ դա տեղի է ունենում ՀՀ Անկախության 20-ամյակի ճոխ տոնակատարություններից անմիջապես հետո՞: Վստահ եմ, որ քաղաքական գործընթացները պետք է հասունանան այստեղ, Հայաստանում, այլ ոչ թե նույն հարթության մեջ պրոյեկցվեն դրսից»:
Նոր ԽՍՀՄ, թե՞ ընդդեմ ԵՄ-ի
Ադրբեջանի հետ՝ նույն դաշինքու՞մ
Երկար ժամանակ անհաշտ պայքար էր ընթանում ԽՍՀՄ կազմաքանդումնից հետո առաջացած ԱՊՀ եւ ՎՈւԱՄ կառույցների միջեւ, որտեղ «տեղավորվել» են նախկին խորհրդային հանրապետությունները:
ՎՈւԱՄ-ը Ադրբեջանի եւ Վրաստանի ջանքերով պարբերաբար անհարթություններ էր ստեղծում նաեւ Հայաստանի համար՝ ՄԱԿ-ում կամ եվրակառույցներում: Սակայն Ուկրաինայում իշխանափոխությունից հետո, երբ արեւմտամետ նախագահին փոխարինեց ռուսաստանամետ նախագահը, ՎՈւԱՄ-ի թափն ընկավ: Առանց Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանի ու Մոլդովայի ջանքերը այդքան զորավոր չեն դիտարկվում:
Իսկ ԱՊՀ-ն հետզհետե ավելի կուռ համակարգ է փորձում դառնալ, որը սակայն անդամ երկրների շահերի պաշտպանության համակարգված մակարդակի չի հասել: Գուցե չհասնի էլ, քանզի Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանն ու Ղրղըզստանը թյուրքական եւ իսլամական պատկանելության պետություններ են եւ հաճախ Անկարայի ու Բաքվի հետ հակահայկական դրսեւորումներով են հանդես գալիս: Թերեւս Ռուսաստանը, Բելառուսն ու Տաջիկստանն են մեր ԱՊՀ-ական դաշնակիցները:
Հայկական խոհանոց –
(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)


