Daily Archives: November 16, 2011

Լուսանցքի թիվ 213-ի հոդվածները

1. Որ չամորձահատեն ազգը եւ չկտրեն գենետիկ կապը (հարցազրույցներ «Լուսանցք»-ին) – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
2. Եկեղեցական տուր եւ առ – «Լուսանցք»-ի գլխ. խմբագիր Արմենուհի Մելքոնյան… «Եկեղեցին հզորացավ՝ պետությունը կթուլանա»…
3. Նախընտրական. Հանուն եւ ընդդեմ խմորումների փուլը – Կողմնորոշում. Կլինի՞ նոր քաղաքական կոալիցիա…
4. Ձեռքներդ հեռու ատոմակայանից (սենսացիա-մոլորություն)… Ովքե՞ր չեն ցանկանում ՀՀ տնտեսական հզորացումը…
5. Հայաստանը երկաթե օղակու՞մ… Իսկ Երեւանը եւ Ստեփանակերտը դեռ դանդաղում են… Ադրբեջանը նոր «թարմ ականջ» գտավ…
6. Վրացական ձեռագիր – հակահայկական դրսեւորումները չեն դադարում… Իսրայելցիները եւ թուրքերը հակադրվու՞մ են…
7. Հավատամքի այբբենարանը. Հայոց դիցարանը. Աստղիկ Խորհուրդը – Քուրմ Մանուկ
8. Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.oeg-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ

Continue reading

Անկեղծ ու շիտակ


– Կլինի՞ արդյոք նախընտրական ազգայնական դաշինք:

– «Ազգայնական» ո՞ր տեսակի հետ պետք չէ համագործակցել:

– Ինչու՞ են հայ արիներն ուզում Ազգային Ժողովում ներկայություն ունենալ, եւ ինչու՞ նրանք հաշտ չեն ժողովրդավարական աշխարհի հետ:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Լուսանցք»-ի հետ անկեղծանում է հայ ազգայնական քաղաքական գործիչ Արմեն Ավետիսյանը:

Continue reading

Եկեղեցական տուր եւ առ

Այսօր մեր երկրում եթե մեկը խոսում է, ասենք, սիոնիզմի գաղափարախոսության դեմ ու թե ինչ փորձանքներ է դա բերել Հայաստանի գլխին ու դեռ բերելու, նրան անմիջապես հռչակում են «հակասեմիտ»: Հետո հա՜ քեզ ճղի, որ դու արաբների դեմ ոչինչ չունես, ասորիներին չես ատում, հրեաներին՝ առավելեւս, էնպես ինչպես «վելիկոռուսականության» դեմ խոսելիս ռուսներին չես ատում կամ՝ ամերիկանիզմի դեմ խոսելիս՝ ամերիկացիների դեմ ոչինչ չունես:

Կամ՝ եթե մեկը խոսում է այս կամ այն եկեղեցականի, նրա պահվածքի ու, մեղմ ասած, շվայտ կյանքի մասին, եկեղեցին  ու նրա հոտի ներկայացուցիչները այդ մարդուն համարում են Հայաստանյայց առաքելական եկեղեցին քանդող, պետության դավաճան, արտասահմանյան գործակալ, աղանդավոր, ազգի դավաճան: Այսքանից հետո ո՞վ կհամաձայնի ծպտուն հանել, ո՞վ կուզի այդ սահմռկեցուցիչ մեղադրանքներին արժանանալու հեռանկարը թեկուզ մի պահ պատկերացնել, ո՞վ կուզի եկեղեցու բանադրանքին ու նրա հոտի ատելությանն արժանանալ…

Continue reading

Հանուն եւ ընդդեմ խմորումների փուլը

Կողմնորոշում. կլինի՞ նոր քաղաքական կոալիցիա

ՀԱԿ-ում դեռ  շաբաթներ առաջ առաջնային պայքար ծավալում էին Ռ. Քոչարյանի դեմ: Բայց երբ դադարեց երկխոսությունը իշխանությունների հետ, առաջնային դարձավ պայքարը Ս. Սարգսյանի դեմ: Այս իրավիճակային վարվելակերպը հասկանալ է տալիս, որ Լ. Տեր-Պետրոսյանը լուրջ մտահոգությունների ու փնտրտուքների մեջ է եւ անհանգիստ է գալիք ԱԺ ընտրությունների համար: Այս մտահոգությունը արտահայտվեց նաեւ ՀՀ նախագահի՝ ՌԴ պետական այցի պատճառով: ՀԱԿ ներկայացուցիչ Վ. Կարապետյանը հայտնեց, թե չի բացառում, որ Մոսկվայում ՀՀ եւ ՌԴ նախագահները քննարկեն Հայաստանի ներքաղաքական եւ ներիշխանական հարցեր. «Որեւէ արտառոց բան չկա, որ Ս. Սարգսյանը մեկնում է Մոսկվա: ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերությունները մեզ համար շատ կարեւոր են, սակայն ինչ վերաբերում է ՀՀ ներքաղաքական հարցերի քննարկմանը, ինչի մասին խոսվում է մամուլում, ես բացասական եմ վերաբերում: 

Continue reading

Ձեռքներդ հեռու՛ ատոմակայանից

Սենսացիա-մոլությունը զավեշտալի իրավիճակների է հանգեցնում

Ատոմակայանին առնչվող յուրաքանչյուր թեմա միշտ է իմ ուշադրության կենտրոնում: Տարիներ շարունակ հետեւում եմ միջուկային տերությունների քայլերին,  որորտում ձեռնարկվող այս կամ այն ծրագրերին: Ու միշտ լավ եմ զգացել, որ մեր փոքրիկ հանրապետությունը համարվում է միջուկային տերության մաս: Սա նշանակում է, որ մեր հայրենիքի այս հատվածը՝ ՀՀ-ն, ունի համապատասխան մասնագիտական դպրոց, որակյալ գիտական ներուժ: Նոր ատոմակայանի կառուցման պատրաստակամությունը նշանակում է, որ մենք շարունակելու ենք զարգացնել դպրոցը, ունենալու ենք 4-րդ սերնդի ԱԷԿ, կարողանալու ենք ավելի լավ ապահովել մեր էներգետիկ անվտանգությունն ու, բառիս բուն իմաստով, երկրի անկախության աստիճանն ենք բարձրացնելու:

Continue reading

Հայաստանը՝ երկաթե օղակու՞մ


 

Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղին փորձում են դարձնել ՀՀ եւ ԼՂՀ շրջափակման խորհրդանիշը: Իհարկե, առանց այս երկաթուղու էլ ադրբեջանա-վրացա-թուրքական կապը միշտ փորձում է շրջանցել Հայաստանը տարածաշրջանային տնտեսական ծրագրերում:

Բայց վերոնշյալ նախագծից բացի, ապագայում սպասվում է Կարս-Իգդիր-Նախիջեւան եւ Աստարա-Ռեշտ-Ղազվին (Լենքորանի մոտակայքից մինչեւ Թեհրանի մատույցներ) գծերի կառուցումը, որոնցով այսպես կոչված «երկաթե օղակի» մտահաղացումը իրական կարող է դառնալ:

Continue reading