Daily Archives: November 28, 2011

Շնորհավոր ծնու՛նդդ, Արմենուհի

Հայ Արիական Միաբանությունը, Հայ Ազգայնականների Համախմբումը  եւ «Լուսանցք» շաբաթաթերթի աշխատակազմը  սրտանց շնորհավորում են Արմենուհի Մելքոնյանին՝ նոյեմբերի 29-ին՝ ծննդյան 36-ամյակի կապակցությամբ:

Մաղթում են անձնական, ընտանեկան եւ գործնական հաջողություններ, առողջություն եւ նպատակներին հասնելու կամք ու հնարավորություններ:

Թո՛ղ այսուհետ էլ Հայ Աստվածների օրհնությունն ու կամեցողությունը  լինի քեզ հետ եւ ուղեկցի մինչեւ իղձերիդ կատարումն ու նպատակներիդ  հաղթանակը:

Թո՛ղ ընտանեկան  կյանքում լինեն համալրումներ եւ հայեցի ժառանգների ծնունդներ:

*  *  *

Continue reading

Պատասխան հարվածը պետք է գրոհի վերածել

 

 
Հայ արիները նույնպես պատրաստ են մասնակցել հայկական պատժիչ գործողություններին


       Հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակավոր անդորրն իզուր չէ, որ համարվում է հարաբերական զինադադար:

       1994թ., հայկական զորքերի առաջընթացը դեպի Բաքու կանխելու համար, ադրբեջանական կողմի աղերսները լսելի դարձան միջազգային կոչվող հանրությանը եւ իրենց ադրբեջանցի որակող թյուրք-թաթարական խառնամբոխի շնագայլային կաղկանձին ի վերջո արձագանքեց ինքն իրեն ժողովրդավարական հռչակած աշխարհի հատվածը:

       Մեզ համար զարմանալի չէ այլեւս, որ աշխարհի այդ ժողովրդավարական հատվածը այնքան կտրուկ չարձագանքեց, երբ Դաշտային Արցախից եւ Շահումյանի շրջանից արտաքսվում էին բնիկ հայերը, որոնց մի մասն էլ զոհ դարձավ արնախում թյուրք-թաթարական խառնամբոխին:

      Այս պատերազմում, եւ առհասարակ հայ-ադրբեջանական հակամարտությունում, Արեւմուտքն ու Ռուսաստանը առաջնորդվել ու առաջնորդվում են երկակի չափանիշներով: Նույնն է նաեւ այս երկուսի կեցվածքը հայ-թուրքական հորջորջվող հարաբերություններում:

       Ուստի, Հայ Արիական Միաբանությունը միշտ կարեւորել է զորավոր հայկական բանակի գոյությունը եւ ամենօրյա սպառազինության անհրաժեշտությունը: Մենք կարեւորում ենք նաեւ բանակի մարտական ոգին, ցեղակրոն-արիական գաղափարների ներմուծումը ազգային բանակ, որն ավելի հզոր եւ անպարտելի զենք է զինվորի համար:

     
Continue reading