Daily Archives: December 19, 2011

Լուսանցքի թիվ 220-ի հոդվածները

1. Բազմաբեւեռությունը՝ արտաքին հաջողությունների գրավական. Հայաստանը տարածաշրջանային խաղացող
2. Հակամարտություններ, որոնց ծավալումները կարող են ցնցել տարածաշրջամնը…
3. Ներքաղաքական – Եկել է ոչ միայն խոսելու, այլեւ պատասխան տալու ժամանակը…
4. Վստահությունը մշտառկա անվստահությամբ չի՛ կայանում. Կեղծ բարեկամներ ու հարեւաններ ունենալը զգոնության կոչ է ինքնին
5. Անբարոյականացողներն ու անբարոյականացնողները. Զգուշացե՛ք նրանցից – նրանց կյանք-կենցաղից, անգամ զինվորից ու օրենքներից…
6. Ովքե՞ր են մեր գործակալները… Իրավախախտումն առօրյա կյանքից է ծավալվում… Ռազմագերիների ու մարդկանց շահագործման հարցերը
7. Ռուսաստանյան ընտրությունները եւ ամերիկյան արձագանքները… Սեւամորթը՝ Մոլդովայի նախագա՞հ…
8. Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org -ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ

Continue reading

Անկախ Արցախի տոները՝ նաեւ Ֆրանսիայում

Արցախահայության կողմից Անկախության հանրաքվեի ընդունման փաստով արձանագրվեց մեր տարածաշրջանում hայկական 2-րդ պետության կայացումը: Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է.«Դեկտեմբերի 10-ը մեր ժողովրդի կյանքում հիշարժան օր է, որը նշանավորվում է միանգամից երկու պատմական իրադարձություններով: 1991թ. այդ օրը արցախցիները մեկ մարդու պես գնացին համաժողովրդական հանրաքվեի՝ իրենց ձայնը տալով հօգուտ ազատ ու անկախ պետության, եւ ձեռնամուխ եղան դրա կերտման չափազանց բարդ ու դժվարին գործին: Անցած 20 տարիները եկան ապացուցելու, որ այդ ընտրությունը ճիշտ էր ու արդարացի: Դեկտեմբերի 10-ը նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հիմնական օրենքի՝ Սահմանադրության օրն է, որն արդեն 5 տարեկան է: Այն դարձավ ժողովրդավարության ուղին բռնած մեր երկրի հետագա զարգացման ու առաջընթացի հիմնական ուղենիշը»:

Continue reading

Տարածաշրջանային ծավալումներ՝ շահերով ու վտանգներով պարուրված

Տարածաշրջանը լարված է: Արաբական երկրները հեղափոխական ալիքներից հետո էլ չեն ազատվել ներքին ու արտաքին խնդիրներից: Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը եկավ Հայաստան՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով: Հայ-լիբանանյան համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր ստորագրվեցին, սակայն վստահաբար քննարկվել են նաեւ տարածաշրջանային այլ խնդիրներ: Կարծում ենք՝ նաեւ սիրիական կողմի խնդրանքով արծարծված կլինեն միջազգային ասպարեզում Սիրիայի եւ Իրանի առջեւ ծառացած խնդիրները, արաբա(պաղեստինա)-իսրայելական հակամարտությանը եւ թուրք-ադրբեջանական ծավալապաշտությանը վերաբերող հարցեր:

Continue reading

Եկել է ոչ միայն խոսելու, այլեւ պատասխան տալու ժամանակը

Ովքե՞ր  են խոսում արդարությունից ու բարոյականությունից եւ ինչու՞ իրենք այդպիսին չէին ու չեն էլ լինելու

Ովքե՞ր են խոսում արդարությունից ու բարոյականությունից եւ ինչու՞ իրենք այդպիսին չէին ու չեն էլ լինելու ՀԱԿ-ը գրեթե սպառելով «իշխանական ավազակախմբի» որակման շարանը՝ տեսականին, նորանոր ձեւակերպումներ է փնտրում: «Մոնղոլ-թաթարական իշխանությունների» հետ բանակցությունները, երկխոսությունը այնքան բացահայտումներ բերեց, հատկապես ամեն գնով  իշխանատենչության առումով, որ անգամ ընդդիմադիրների շարքերը նոսրացան, էլ ուր մնաց՝ զանգվածային ցույցի կողմնակիցները հավատան այլեւս… Նրանք իրենց գործածված են զգում, անգամ ոչ օգտագործված, քանզի վերջինիս մեջ գոնե «օգուտ» կա:

Continue reading

Կեղծ ժպիտներին խաբվել պետք չէ՛

 

Չնայած վրացական խոստումներին, Ջավախքի շարունակական հայաթափումը կանգ չի առնում, քանի որ այդ հայկական եւ հայաբնակ երկրամասի սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային եւ ազգային խնդիրները լուծումներ չեն ստանում: Սա «սպիտակ ցեղասպանության» նման մի բան է, որի դեմը չառնելու դեպքում՝ հետեւանքները ծանր են լինելու հայության համար:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած այցից հետո ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը նշել էր, որ «Հայ-վրացական հարաբերությունները պարտավոր են լինել բարեկամական, բայց պետք է հասկանանք, որ առանց Վրաստանի հայության ու հատկապես ջավախքահայության խնդիրների լուծման, դա հնարավոր չէ»: Հայ-վրացական հարաբերությունները պիտի կառուցվեն առանց որեւէ նախապայմանի:

Continue reading