Daily Archives: December 26, 2011

Լուսանցքի թիվ 221-ի հոդվածները

1. Բարի վերադարձ Հայ Աստվածներին – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան… Ձմեռային արեւադարձ է՝ Միհր Աստծո վերածնունդը
2. Հայ Արիական տոնացուրց՝ նվեր ՀԱՄ 18-ամյակին… Առաջին անգամ նշված են բոլոր Հայ Աստվածների տոները-ծեսերը…
3.Դեռ ճամփա ունինք՝ պիտ հասնինք Սասուն – Ինչպե՞ս կվարվի Սարկոզին… ՀԱՄ.- Հայոց պահանջատիրության նոր փուլը
4. Հայաստանի վերամիավորումը՝ քաղաքական կարգավիճակ… Տարածաշրջանային այլ խնդիրներ…
5. Ներքաղաքական. Մեղադրանքների ու խարդավանքների նոր փուլ է… Հայ արիներն ու ազգայնականները եւս պատրաստվում են…
6. Հայկական խոհանոց – Ամանորյա խորհուրդներ տան տիկիններին… Ներկայացնում է «Արվասար» ռեստորանը…
7. Մարզական տարին ամփոփվեց – 2011թ. լավագույն մարզիկները… ՀԱՄ www.hayary.org կայքէջը տրամադրում է գովազդային վահանակի տեղ
8. «Հայփոստ»-ի կառավարման ձեւը կա՛մ կփոխվի, կա՛մ… ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարը դժգոհում եւ զգուշացնում է…
Continue reading

Բարի վերադարձ Հայ Աստվածներին – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան

– Սիրում եմ քեզ  կյանք, քանզի արարչական ես ու անգնահատելի, սրբազան ժամանակահատված՝ ծննդի եւ մահվան միջեւ, մի լուսեղեն տիեզերապարբերություն՝ ազգիս նվիրաբերվելու եւ անդադրում գործելու…

– Սիրում եմ քեզ  մահ, քանզի բնական ես ու անգերազանցելի, գալիս եւ տանում ես հոգիս՝ վասն հայ տեսակիբնության հետ ձուլելու, ուրեմնեւ՝ հավերժության գիրկը…

Continue reading

Հայ Արիական տոնացույց՝ նվեր ՀԱՄ 18-ամյակին – Առաջին անգամ նշված են բոլոր Հայ Աստվածների տոները

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը հայտարարել էր, որ Հայոց արիադավան-հեթանոսական հավատի քրմական դաս է ձեւավորում (պարբերաբար ներկայացվել են եւ՛ քրմի թեկնածուները եւ՛ նրանց կատարած ծեսերը), ինչը կնպաստի Հայոց հավատի հետեւորդների համակարգված կրթմանը եւ համայնքների ձեւավորմանը: Այդ նպատակով ՀԱՄ-ը ստեղծել է Հոգեւոր հանձնախումբ, որն էլ մայրաքաղաք Երեւանում եւ ՀՀ մարզերում ընտրել է ապագա քրմերի թեկնածուներ: Հանձնախումբը գլխավորում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը, եւ հոգեւոր ոլորտի պատասխանատուների ավելի քան 1 տարվա գործունեությունը շուտով կտա արդյունքներ եւ առաջիկայում կընտրվեն Հայոց Հավատի նոր քրմեր:  


Continue reading

Դեռ ճամփա ունինք՝ պիտ հասնինք Սասուն

Ինչպե՞ս կվարվի Սարկոզին

Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու փաստը քրեականացնող օրինագիծը£

Չնայած թուրքական երկարատեւ հակադրությանը, պաշտոնական Փարիզը մի քանի անգամ վաղուց տրված եւ մի քանի անգամ դրժած խոստումը, ի վերջո, կատարեց:

Միջազգային մամուլը մինչ ընդունումն էլ արձագանքում էր Հայոց ցեղասպանության օրինագծի հարցին: Վերջին օրերի ընթացքում մի շարք միջազգային լրատվական գործակալություններ եւ պարբերականներ անդրադարձան Ֆրանսիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծի ընդունման գործընթացին:

Continue reading