Daily Archives: December 31, 2011

Շնորհավորանքներ


Շնորհավորում ենք`
 
– Մեր ազգի արիադավան (հեթանոս) – ցեղակրոն հատվածին` հունվարի 1-ի` Մեծն Հայորդի Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա, եւ հունվարի 14-ի` Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրվա կապակցությամբ` մաղթելով արդար աշխատանք, երջանկություն, համբերություն եւ քաջություն, նաեւ ազգային  ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:

Հայությանը  մաղթում ենք հաջողություններ՝ միացյալ Հայաստանի  եւ միասնական Ազգի կերտման ճանապարհին…

Ամեն  հայ ցեղակրոն է – դա պարզապես գիտակցել է պետք

Հայ Արիական Միաբանությունն իր շնորհավորանքներն է հղում համայն հայությանը՝ մեծանուն հայի՝ Գարեգին Նժդեհի՝ հունվարի 1-ի ծննդյան 126-ամյակի կապակցությամբ, ինչպեսեւ՝ հունվարի 14-ի՝ Հայ ցեղակրոնի (Ցեղակրոնության) օրվա կապակցությամբ:

Ցեղակրոն  հայակուռ ուսմունքը  ստեղծել է ազգային գաղափարախոս, պետական գործիչ, իմաստասեր եւ ռազմական զորավար Գարեգին Նժդեհը, եւ այդ հզոր ուսմունքն առայսօր համակարգված ու արդեն իսկ գործուն ազգային գաղափարախոսություն է, ինչը նաեւ բնույթով վերկուսակցական ու վերկրոնական է:

Ցեղակրոն  հայորդի – նշանակում է ցեղը կրող՝ հայի գենը կրող, հայկական արժեքային համակարգը կյանքի ուղենիշ դարձրած հայ:

Եվ  հայի գենը կրող աշխարհասփյուռ ավելի քան 15 մլն. (եւ շուրջ այդքան էլ ծպտյալ) հայերին է ուղղված մեր համազգային շնորհավորանքը:

Continue reading