Daily Archives: January 12, 2012

Հայաստանին պարտադրել՝ նշանակում է լինել հայության թշնամին

Արեւմուտքը վերստին  փորձում է կյանքի կոչել հայ-թուրքական  հորջորջվող արձանագրությունները, որոնք  հե՜նց թուրքական կողմի նախահարձակ նախապայմանների պատճառով հանգեցին իրենց  տրամաբանական վախճանին:

Հայ Արիական Միաբանությունը, ի թիվս այլ քաղաքական ուժերի, ի սկզբանե դեմ էր այդ արձանագրությունների ստորագրմանը, առավել եւս վավերացմանը, ուստի միանշանակ ողջունելի է համարում այս իրավիճակը, որի շարունակական տրամաբանությունն էլ ՀՀ իշխանություններին թույլ է տալիս իրավաբանորեն հետ կանչել այդ արձանագրությունների տակ դրված ՀՀ ստորագրությունը:

Չնայած ի սկզբանե  դեմ լինելուն, Հայ Արիական Միաբանությունը գնահատում է ՀՀ իշխանությունների սկզբունքայնությունը՝ թուրք-ադրբեջանական նախապայմաններին դիմակայելու եւ արժանի հակահարված տալու հարցում: Ավելին՝ հայկական դիվանագիտությունը կարողացավ ի ցույց աշխարհի բացահայտել, որ Անկարան ու Բաքուն չեն կարող վարել առանձին հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններ, քանզի Արցախ-ԼՂՀ անկախության հարցը անբաժանելի մաս էր դարձել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ: Իսկ համաթուրքական նկրտումները շարունակում են ամուր տեղ գրավել այդ երկրների արտաքին քաղաքականությունում եւ «Մեծ Թուրան» ստեղծելու սին գաղափարները հանգիստ չեն տալիս թյուրքական տարրին, որը դարեր շարունակ բնակվում է Հայաստանից բռնազավթած տարածքներում եւ դեռ ավելի մեծ նկրտումներ ունի՝ «1 ազգ՝ 6 պետություն» Կովկաս-Միջինասիական ծրագրով, մինչեւ ռուսաստանյան Սախա-Յակուտիա եւ չինական Ույղուրստան… Թուրք-ադրբեջանական նկրտումները նաեւ դեպի հարավ են ծավալվում՝ իրանական Ադրբեջանների, Սիրիայի եւ Իրաքի տարածքների ուղղությամբ: Հայտնի է, որ դեպի Եվրոպա եւս ծավալումների երազանք ունի Անկարան՝ ի դեմս Հունաստանի եւ Բուլղարիայի:

Continue reading