Daily Archives: January 21, 2012

Օրախնդիր – Պատժել մանկապիղծներին, բայց ինչպե՞ս

Վերջերս շատ է խոսվում մանկապղծության դեմ պայքարի ուժեղացման անհրաժեշտության մասին: Խոսում է աշխարհը եւ, ցավոք, արդեն խոսում է նաեւ Հայաստանը (ու՜ր հասանք…): Շատ երկրներում մանկապիղծներին քրեական պատասխանատվության ենթարկելուց զատ առաջարկվում է նաեւ այլ պատիժ՝ մանկապիղծի ամորձատում, հենց այդպես՝ պարզապես հեռացնել ամորձիները վիրաբուժական միջամտությամբ կամ դադարեցնել դրանց գործունեությունը քիմիական նյութերի ներարկմամբ: Ամորձահատել կամ ամլացնել չարագործին: Մեր երկրում էլ այս հարցի լուծման այս ուղղությամբ բարձրաձայնումներ կան: Սակայն, որպես կենսաբան, ուզում եմ խոսել մի բանի մասին, որ գուցե պատկան մարմիններին հուշի խնդրի լուծման ճիշտ ճանապարհը:

Continue reading

Իրական վտանգներ – Մարդկանց չիպավորումը չի՛ կասեցվել


Մի քանի ամիս է, ինչ Հայ Արիական միաբանությունը (ՀԱՄ), Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ), «Բիոքարտերի ներդրման դեմ» ու «Ընդդեմ մարդկանց համարակալման» նախաձեռնությունները պայքարում են, որպեսզի սոցիալական քարտերի օրինակով՝ բիոքարտերի համակարգը առանց լուրջ ուսումնասիրության եւ առկա վտանգներով, չներդրվի ՀՀ-ում: Բայց ինչպես սոցքարտերի պարագայում, այս դեպքում էլ՝ բիոքարտերի ներդրման համար, արդեն արտաքին ուժերը վճարել էին եւ պահանջը (ճնշումը) ակնհայտ էր… Իհարկե ձեւակերպումներն էին «անվտանգ»՝ կենսաչափական տվյալներով անձնագրերի ներդրում, հանրային ծառայությունների բարելավում եւ էլի նմանօրինակ «անմեղ» ծրագրերի իրագործումը բնորոշող անվանումներ…

Continue reading

Ատոմը՝ նաեւ ռազմաքաղաքական տարր

Աշխարհի կործանումից՝ դեպի 3-րդ աշխարհամարտ

Աշխարհի կործանման հերթական (մայաների՝ այն էլ ներկայումս սխալ մեկնաբանված, խառնել են տիեզերափուլերի բնական հաշվարկը) աղմուկը դեռ չի դադարել, եւ ահա, այժմ արծարծվում է 3-րդ համաշխարհային պատերազմի նախանշանների, վտանգի խնդիրը:

Վերլուծաբանները չեն բացառում, որ դա կարող է առաջանալ Իրանի եւ Իսրայելի միջեւ ծագած հակամարտությունից: Շատ հանգամանքներ կան, որոնք խոսում են ռազմական իրավիճակի հնարավոր լարման մասին, բայց կան հակառակ հանգամանքները եւս, որ գրեթե բացառում են Իսրայելի եւ Իրանի միջեւ ռազմական բախման հավանականությունը:


Continue reading

Հայկական գործոնի դերը՝ պատերազմի եւ խաղաղության ժամանակ

 

Եթե ցանկություն կա դառնալ եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ, ապա պայման էլ կա դրված՝ պետք է առաջնորդվել խաղի այն կանոններով, որոնք ընկած են եվրոպական պետությունների ու կառույցների հիմքում: Իսկ եվրոպական չափորոշիչները ոչ բոլորն են, որ կարող են համարվել համամարդկային, ավելին՝ կան չափորոշիչներ էլ, որոնք հաստատ մարդկային չեն՝ հակամարդկային են, ազատությունը ոտնահարող եւ սանձարձակության, այլասերվածության տանող: Բայց լուրջ խնդիրներ կան, որ համաեվրոպական լուծումներ են պահանջում եւ դրանք մեր ազգային շահերին են վերաբերում: Ու դա է պատճառը, որ դեպի Եվրոպա տասնյակ տարիներ է ինչ մղում կա: Եվ պետք է կարողանալ համադրել մեր ազգային եւ համաշխարհային նշանակության շահերը՝ միաժամանակ հեռու մնալով ապականումից ու այլասերումից: Բարդ է հաստատ, բայց լուծումներ միշտ կգտնվեն……

Continue reading

Վրաստանը՝ եվրա-գավառամտային հիբրիդ

Կրկին բանավեճեր են ծավալվում, թե, ի վերջո, ով է մեղավոր Ջավախքի խորացող ճգնաժամի մեջ՝ Վրաստանի կառավարությո՞ւնը, որ տարածաշրջանային լեզվի կարգավիճակ չտալով հայերենին, դրանով զրկում է ջավախքահայերին բազմաթիվ կենսական, կրթական, բարոյական ու բազմապիսի այլ իրավունքներից, թե՞ ջավախահայությունը, որ չտիրապետելով վրացերենին, կանգնում է այսպիսի խնդրի առաջ: Այսպիսի երկմոտեցմամբ քարոզչություն իրականացնում են հատկապես վրացիները եւ ոչ միայն վրացական շրջանակներում՝ պետական քաղաքականությունը արդարացնելու համար:

Continue reading

Մինչընտրական հստակեցումների փուլը

 

Հայտնի է, թե նախընտրական շրջանում ովքեր են զբաղվելու կոալիցիոն 3 կուսակցությունների նախընտրական քարոզչությամբ: ՕԵԿ-ում այդ պատասխանատվությունն ստանձնել է կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, ով անցած ընտրությունների ժամանակ եղել է ՕԵԿ-ի շտաբի պետը: Չնայած, ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանի մասին ավելի շատ են խոսում: ԲՀԿ-ում պատասխանատվությունը դրված է կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի վրա, ով ժամանակին լրագրող է եղել: Նա համակարգելու է նաեւ լրատվամիջոցների հետ աշխատանքը, միջազգային դիտորդների հետ հանդիպումները եւ նրանց հետ կապված մի շարք այլ հարցեր: ՀՀԿ-ում նախընտրական շտաբի ղեկավարը ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն է, բայց քարոզչության ղեկը լինելու է ՀՀԿ շտաբի պետի տեղակալ Միքայել Մինասյանի ձեռքերում, սակայն չի բացառվում, որ լրատվամիջոցների հետ աշխատանքի եւ մի շարք այլ հարցերի հետ կապված նրա համար տեղակալ ընտրեն: Ըստ որոշ տեղեկությունների՝ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը պաշտոնապես կնշանակվեն ՀՀԿ շտաբի պետի տեղակալներ:

Continue reading

Ուշադրությու՛ն, սննդամթերքի անվտանգությունը վտանգված է –


Հայաստանյան շուկայում «մուտանտ» լոլիկներ են հայտնվել

Ներկրողների խղճի վրա հույս դնել պետք չէ

… Հարկ է շատ  ուշադիր լինել, ոլորտը կարգավորող ուժեղ ու հստակ լծակներ մշակել, քանզի բնագավառի ազատականացումը նաեւ որոշ սողանցքներ է ենթադրում: «Ազատականացում» ասվածով նկատի ունեմ, որ պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների քանակը հասցվել է զրոյի, սակայն էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է, որ գործարար շրջանակներն ու հասարակությունն ավելի ակտիվորեն կներգրավվեն սննդամթերքի վերահսկողության գործընթացում:

Բայց առայժմ ակտիվորեն ներգրավված է միայն հասարակությունը, ավելի ստույգ՝ հանրության ոչ գերակշիռ հատվածը: Իսկ գործարար շրջանակներին դա պե՞տք է: Կարծես՝ ոչ: Համենայնդեպս դրանում համոզվեցի, երբ վերջերս երեւանյան սուպերմարկետներից մեկից լոլիկ գնեցի…  

Continue reading

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Continue reading