Daily Archives: February 26, 2012

Դիակիզում

Այս հաղորդմանը ՀԱՄ առաջնորդը խոսել է մի քանի անգամ, սակայն խոսքը միայն մեկ անգամ է դրված: Մենք մասամբ վերականգնել ենք Արմեն Ավետիսյանի՝ դիակիզման մասին հաղորդմանն ասված մտքերը .
– ՀԱՄ-ը կողմ է դիակիզմանը եւ հայ արիականներն արդեն ունեն գրված կտակներ… «Մենք հող չենք եղել եւ այստեղ հողաթմբեր չեն նստած, որ հետո հող դառնան… Մենք հուր ենք ծնվել եւ հուր էլ կդառնանք – Վահագնի հրեղեն ծնունդը վկա… Տիեզերքի Արարիչը մարդուն Տիեզերանյութից է ստեղծել, որում բոլոր բնական տարրերը առկա են… Առկա են 5 տարերքների տեսքով – Հուր, Հող, Ջուր, Օդ եւ Եթեր… Մարդը Մարմին, Միտք (ուղեղ) եւ Հոգի եռահամակարգ արարած է եւ մարդու մահից հետո ոչ միայն նրա մարմնին, այլեւ՝ հոգուն ենք հրաժեշտ տալիս, «բարի ճանապարհ» մաղթում դեպի այլ Տիեզերաաշխարհ… Եվ մարդու թաղման ծեսը նաեւ հոգու «բարի ճանապարհի» արարողություն է… Իսկ հոգին հավերժ է… Հայի մարմինը դիակիզումից հետո (մոխրի 1/4-րդ մասը) նաեւ հողին է հանձնվում, կարող է դառնալ շիրիմ-հուշարձան, կամ աճյունասափորի մեջ սերնդե սերունդ օջախում է պահվում… Հայի հեգին քրիստոնյա հոգեւորականները «ի վերին Երուսաղեմ են ուղարկում, բայց արիադավան-հեթանոս հայերի հոգին կամ Երկրում – Հայկական լեռնաշխարհում է հանգրվանում կամ բարձրանում է իր նախնական Տիեզերաաշխարհը… եւ անգամ կարող է վերածնվել նորովի… եթե Երկրում դեռ առաքելություն ունի…»»- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան

Continue reading

«ՀԱՅ-ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԱՐՄԱՏԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ


Արմեն Վանիկի Ավետիսյան , առաջնորդ
Your browser may not support display of this image.   Հայաստան, 0010, Երեւան, Ագաթանգեղոսի փող., շենք 7, 2-րդ հարկ, սեն.241 (կենտրոնական գրասենյակ);

Your browser may not support display of this image.   Կենտրոնական գրասենյակ. +374-10-523875 , +374-91-431374 (բջջ.)
E-mail:  redaction@hayary.org
URL:   http://www.hayary.org      http://www.spyur.am/armaryan.htm   


 

Continue reading

Լուսանցքի թիվ 228-ի հոդվածները

1. Երբ փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները – 3… Այս հաճույքից մեր թշնամիներն անպակա՜ս լինեն (գեյ-շքերթներ)…
2. Լեզուն՝ ծավալապաշտական գործիք… Արտակարգ դրության ժամանակ բնակչության եւ զինված ուժերի շփումը կկարողանա՞ն կանխել…
3. Խարդախությունը՝ քաղաքական կատեգորիա… Թուրքին ոչ թե ձերբակալել, թր(ի)քացնել է պետք… Հայի խնդիրը՝ նաեւ պահանջ…
4. Պատմության դասեր. պատերազմների տեխնոլոգիան – 1-ին եւ 2-րդ համաշխարհային պատերազմներն ու կոմունիզմը (1-ին մաս)…
5. Բարեկամների եւ հակառակորդների ժամանակը… Եվ պետք է հաշվի առնել՝ ո՞վ է ի՜նչ ասում ու ի՞նչ է ասե՜լ նախկինում…
6. Հայ ծագումը – Արեւմուտքի եւ Արեւելքի ճակատագրական կենտրոնում… Հայ արիական քուրմ Մանուկ
7. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – Արմենոիդական խաչ. ով է դարձել այս մշակույթի ժառանգորդը (1-ին մաս)
8. Հայկական խոհանոց – Շաբաթվա մարզական կյանքից… Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ
Continue reading

Երեւանյան գծագրեր – Երբ փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները – 3


Ու  երբ կապկում ենք ամենանողկալին, ամենաանբնականը

Սկիզբը՝ թիվ 5, 6-ում

Հայաստանի Հանրապետությունը զարմանալի պետություն է, իր լավը թողած՝ միշտ այս կամ այն երկրից ինչ-որ բան է կրկնօրինակում: Եվ այդ ինչ-որ բանը միշտ լինում է վատը, իսկ կրկնօրինակումը՝ իսկական կապկում դառնում: Օրինակ, կա մի ոլորտ, որտեղ ՀՀ-ն տարիներ շարունակ եվրոպական արժեքներից կապկել է ամենանողկալին (ամենանողկալին նախ այն պարզ պատճառով, որ հակաբնական է)՝ այն էլ՝ ամենավատ ձեւով ու ամենայն մանրամասներով:

Continue reading

Լեզուն՝ ծավալապաշտական գործիք

 

Մոսկվան Վլադիմիր Պուտինի նախագահական վերադարձի ճանապարհին փորձում է «ռուսական արջ»-ին արթնացնել: Վաղուց, խորհրդային հակամարտությունից հետո, արեւմտյան ուժերի դեմ հետխորհրդային Ռուսաստանը զենքի իրական սպառնալիքով չէր խոսել: Եվ երբ ռուսական ռազմանավերը հայտնվեցին Սիրիայի տարածքային ջրերում, հասկանալի դարձավ, որ Արեւմուտքը կհետաձգի ռազմական հարվածը Դամասկոսի ուղղությամբ…

Continue reading

Խարդախությունը՝ քաղաքական կատեգորիա

Ռուսաստանյան տարբեր պատվիրակությունների ընդունումից հետո, հատկապես ԱԱԽ եւ ՊՆ ոլորտին առնչվող, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ովքեր Հայաստան էին ժամանել ԱՄՆ-ից Աֆղանստան ճանապարհին: Նախագահը կարեւորել է շփումները ԱՄՆ կոնգրեսում Հայաստանի բարեկամների հետ, որոնց աջակցությունը տարիներ շարունակ էական նշանակություն է ունեցել Հայաստանում ժողովրդավարության կայացման եւ ամրապնդման, ինչպես նաեւ մեր տարածաշրջանում կայունության պահպանման գործում: Քննարկվել են նաեւ Հայաստանին հատկացվող ֆինանսական, մարդասիրական եւ տեխնիկական օժանդակության խնդիրները, ինչպեսեւ՝ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցերի մեծ շրջանակ՝ ընդգծելով երկկողմ եւ բազմակողմ համագործակցության անհրաժեշտությունը:

Continue reading

Պատ­մութ­յան դա­սեր. պա­տե­րազմ­նե­րի տեխ­նո­լո­գիան

1-ին եւ 2-րդ ­հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմ­ներն ու կո­մու­նիզ­մը

Միաց­յալ Նա­հանգ­նե­րի Կոնգ­րե­սը Գեր­մա­­նիա­յին պա­տե­րազմ հայ­տա­րա­րեց 1917թ. ապ­րի­լի 6-ին: Ա­ՄՆ­-ին հա­մաշ­խար­հա­յին­ պա­տե­րազ­մի մեջ ա­մե­նա­շա­տը ներ­քա­շել ցան­կա­ցող­նե­րի թվում էին բան­կիր­ներ Ջորջ Բլու­մեն­թալն ու Ի­սա­հակ Սե­լիգ­մա­նը, արդ­յու­նա­բե­րող­ներ­ Դա­նիալ Գու­գեն­հեյմն ու Ա­դոլֆ Լյո­ւի­սո­նը, ինչ­պես նա­եւ ռա­բ­­բի­ներ Դե­վիդ Ֆի­լիփ­սոնն (1862-1949թթ.) ու Ստի­վեն Սե­մո­ւել Ո­ւայ­սը (1874-1949թթ.):

 

Continue reading

Բարեկամների եւ հակառակորդների ժամանակը

Եվ  պետք է հաշվի առնել՝ ո՞վ է ի՛նչ ասում  ու ի՞նչ է ասե՛լ  նախկինում

Ժամանակին միասին գործած եւ աշխատած ընդդիմադիրներն ամիսներ առաջ անհամաձայնություններ ունեցան եւ պառակտվեցին:  Ավելի ստույգ՝ ՀԱԿ-ից հեռացան քաղաքական ու տնտեսական կարկառուն ՀՀՇ-ական դեմքեր եւ հիմնեցին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Այսպես ՀԱԿ-ը տապալեց ոչ միայն միասնական ընդդիմություն ստեղծելու գաղափարը, այլեւ՝ իշխանական կոալիցիայի հետ բանակցությունները: Այս ամենը միայն զգալիորեն պակասեցրեց կոնգրեսականների շարքերը, եւ հավատն էլ նրանց նկատմամբ զգալիորեն պակասեց: Կոնգրեսը թերեւս միասնական ընդդիմություն ստեղծելու փորձեր էլ չարեց, պարզապես ակնկալում էր, որ բոլոր ընդդիմադիրները պիտի «սուսուփուս» գան եւ անդամագրվեն ՀԱԿ-ին: Իսկ դա անհնարին բան էր, քանզի ՀԱԿ-ը առ այսօր դիտարկվում է ՀՀՇ-ի ժառանգորդը, չնայած մեկ տասնյակից ավելի կուսակցություններ կան կոնգրեսի կազմում, եւ ընդգծված ազգային, ավելին՝ ազգայնական ուղղվածությամբ քաղաքական ուժերը երբեք չէին կարող եւ չեն անդամակցի ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կառույցին:

Continue reading

Հայ ծագումը

Արեւմուտքի եւ Արեւելքի ճակատագրական կենտրոնում

Սկիզբը՝ թիվ 4, 6-ում

Հայկական Լեռնաշխարհը որպես երկրագնդի կենաց գոտի, տեղ, որտեղ արարչա-աստվածային «կենաց ծառն» է գտնվում ու որտեղ անմահությունն է երաշխավորվում,- սեմական աղբյուրներում հաճախ արծարծվող այս խորհուրդները հաստատում է հին հունական մեկ այլ աղբյուր՝ նախահոմերոսյան շրջանում (այս թ. ա. 2-րդ հազարամյակում) ձեւավորված «Արգոնավորդներ» առասպելը, որում պատմվում է, որ 50 հույն դյուցազուններ (նրանց մեջ է լինում նաեւ հայազգի Արմենոսը) Արգոս նավով ուղեւորվում են Այետես (Հայետես) թագավորի թագավորած Էա (Այա, Հայա,-Ս.Մ.) երկիր՝ բերելու այդտեղ գտնվող Կենաց ծառից կախված կախարդական ոչխարի ոսկե գեղմը:

Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության

Արմենոիդական խաչ. ով է դարձել այս մշակույթի ժառանգորդը

Ո՞վ է դարձել Արմենոիդական խաչի մշակույթի ժառագորդը, եւ  ո՞ր էթնոտեսակի մոտ է առավելագույնս ամրագրված Խաչի մշակույթը: Այս հարցերի պատասխանը տալիս են Հայոց Միջագետքի Պորտասար, Քարհան սար ծիսական համալիրները: Այստեղից է, որ խաչի մշակույթը անցնում է դասական Միջագետք, Շումեր, Աքադ, Բաբելոն, նաեւ Եգիպտոս: – Ա. Մ.

Continue reading

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)


Continue reading