Monthly Archives: March 2012

Թղթե հսկան սար­սա­փե­լի՝ թղթե զին­վոր­նե­րի հա­մար

Վեր­ջերս հա­ճախ են վեր­լու­ծութ­յուն­ներ լի­նում այս կամ այն երկ­րի զին­ված ու­ժե­րի մա­սին, քան­զի մեր­ծա­վո­րա­րե­ւել­յան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, կա­մա թե ա­կա­մա, մտա­ծել են տա­լիս պա­տե­րազ­մի մա­սին: Հա­յաս­տա­նի բա­նա­կի մա­սին ՆԱ­ՏՕ-ա­կան եւ ՀԱՊԿ-ա­կան վեր­լու­ծութ­յուն­նե­րը հա­վաս­տում են, որ մեր բա­նա­կը ա­ռա­վել հզոր է ադր­բե­ջա­նա­կան եւ վրա­ցա­կան բա­նակ­նե­րից: Դա վե­րա­բե­րում է ինչ­պես զին­պատ­րաս­տութ­յա­նը եւ զի­նա­կան հա­գե­ցութ­յա­նը, այն­պես էլ հո­գե­բա­նա­կան մթնո­լոր­տին: Վրաս­տա­նը պարտ­վո­ղի հո­գե­բա­նութ­յուն «վաս­տա­կեց» Ռու­սաս­տա­նից, Սդրբե­ջա­նը՝ Հա­յաս­տան-Ար­ցա­խից:

Continue reading

Դիր­քա­յին պայ­քար տա­րա­ծաշր­ջա­նում

 

Ի­րան-Ադր­բե­ջան հա­կա­սութ­յուն­նե­րը պար­բե­րա­բար սրվում են, ին­չը նաեւ եր­րորդ երկր­նե­րի «ա­ջակ­ցութ­յամբ» է կա­տար­­վում: Հատ­կա­պես Թուր­քիան, որ փոր­ձում է դառ­նալ տա­րա­ծաշր­ջա­նա­յին գեր­տե­րութ­յու­նիկ եւ Իս­րա­յե­լը, որ Ի­րա­նի հետ լուրջ խնդիր­ներ ու­նի, շա­հագրգռ­ված են Ի­րան-Ադր­բե­ջան հա­կա­սութ­յուն­նե­րի սրմամբ:

Continue reading

Հայ­կա­կան խո­հա­նոց –

 (Ներ­կա­յաց­նում է «Ար­վա­սար» ռես­տո­րա­նի (Ա­միր­յան 27) տնօ­րեն Ռու­զան­նա Նա­հա­պետ­յա­նը, հեռ` 531-027, 531-028)

(ռես­տո­րանն ըն­դու­նում է կո­լեկ­տիվ հայ­տեր)

 

Continue reading

5-ամ­յա ա­վան­դա­կա­նը – Շնորհավորանք «Լուսանցք»-ին

 
 
Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յու­նը եւ Հայ Ազ­գայ­նա­կան­նե­րի Համ­նախմ­բու­մը շնոր­հա­վո­րում են «Լու­սանցք» շա­բա­թա­թեր­թի աշ­խա­տա­կազ­մին՝ հրա­տա­րակ­ման 5-ամ­յա­կի առ­թիվ (մարտի 15):

«Լու­սանցք»-ը հայ ներ­կա ի­րա­կա­նութ­յան միակ ընդգծ­վասծ ազ­գայ­նա­կան ուղղ­վա­ծութ­յան լրատ­վա­մի­ջոցն է, ո­րը այս 5 տա­րի­նե­րի ըն­թաց­քում հա­մա­կարգ­ված անդ­րա­դար­ձել է հայ­կա­կան ազ­գա­յին եւ ազ­գայ­նա­կան գա­ղա­փար­նե­րին, ներ­քին եւ ար­տա­քին քա­ղա­քա­կան ու հան­րա­յին խնդիր­նե­րին, ազ­գա­յին եւ բա­րո­յա­կան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գին, հա­յոց ա­րիա­դա­վան-հե­թա­նո­սա­կան հա­վա­տին, հայ մար­դու տա­րաբ­նույթ մտա­ծում­նե­րին:

5-ամ­յա ե­րի­տա­սարդ շա­բա­թա­թեր­թը հա­յոց բազ­մա­հա­զա­րամ­յա ա­վան­դույթ­ներն է կրում եւ քա­րո­զում:

Շա­բա­թա­թեր­թին մաղ­թում ենք ան­դա­դար կյանք եւ գոր­ծու­նեութ­յուն, իսկ աշ­խա­տա­կազ­մին եւ հատ­կա­պես գլխա­վոր խմբա­գիր Ար­մե­նու­հի Մել­քոն­յա­նին՝ ա­ռա­վել տո­կու­նութ­յուն եւ կամք, մեր ազ­գա­յին նպա­տակ­նե­րի հա­ջո­ղութ­յա­նը շարունակաբար նպաս­տե­լու հա­մար:

 Հայ Արիական Միաբանություն
Հայ Ազգայնականների համախմբում

  Continue reading

Լուսանցքի թիվ 231-ի հոդվածները

1. Իշխանությունն ու ընդդիմությունը՝ ամբողջական ազգ – Հայ Արիական Միաբանության առաջնորդ՝ Արմեն Ավետիսյան
2.  Երբ փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները – 6… Մեծամասնությունը կամ պիտի… քոքից կտրի, կամ՝ ինքը վերածվի փոքրամասնության
3. Միացյալ Հայաստանը՝ հնարավոր տարբերակ «Նոր Մերձավոր Արեւելք» ծրագրում – Համաարիական դաշինքը՝ ռազմա-քաղաքական գործոն
4. Տարածաշրջանային հենակետ լինելու համար… Վրացին ռուսին դեռ սովետական է համարում… Եվրաալիքն անգամ եվրաադրբեջանցի չի կերտի
5. Խորհրդարանական ընտրությունները՝ խոստումների, բայց նաեւ՝ դիմակազերծումների գործընթաց… Դիտորդները դիտելու՞ են գալիս
6. Կրկնակի կենսաթոշակ ստացողները կրկնակի շահեցին… Իսկ ԲՀԿ-ն ասում է, թե բարձրաձայնու՞մ է թերությունները
7. Հայ սրբության խորհուրդը – 2 – Քուրմ Մանուկ… 301-ի՝ դեռեւս չհասկացված պատմության շուրջ
8. – Վասն խոսքի… եվ… Համշենահայերը՝ հայ էթնոս -…հայկական ծագում, իսկ ռասսայական այս տիպին «արմենոիդ» են ասում…
9. Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ

Continue reading

Իշ­խա­նութ­յունն ու ընդ­դի­մութ­յու­նը՝ ամ­բող­ջա­կան ազգ

Ա­ռողջ ու կազ­մա­կերպ­ված ազ­գա­յին պե­տութ­յուն­նե­րի ներ­քա­ղա­քա­կան կյան­քում իշ­խա­նութ­յուն­նե­րի լճա­ցու­մը կան­խե­լու եւ նրանց՝ ազ­գան­պաստ ու լիար­ժեք գոր­ծու­նեութ­յուն ի­րա­կա­նաց­նե­լու նա­խա­պայ­մա­նն­ ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի մշտա­կան առ­կա­յութ­յունն է, ինչ­պես կա­ռու­ցո­ղա­կան, այն­պես էլ՝ ան­հաշտ: Ա­ռողջ ու կազ­մա­կեր­պ­­ված ազ­գա­յին պե­տութ­յուն­նե­րի քա­ղա­քա­կան բո­լոր ու­ժե­րը պետք է ա­ռաջ­նորդ­վեն ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սութ­յան հիմ­նադ­րույթ­նե­րով, ամ­բող­ջաց­նեն եւ՛ ազ­գա­յին, եւ՛ պե­տա­կան ար­տա­քին ու ներ­քին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը…

Continue reading

Ե­րե­ւան­յան գծագ­րեր – Երբ փոք­րա­մաս­նութ­յուն­նե­րը ճնշում են մե­ծա­մաս­նութ­յան ի­րա­վունք­նե­ր

 

Մե­ծա­մաս­նութ­յու­նը կամ պի­տի… քո­քից կտրի, կամ՝ ին­քը վե­րած­վի փոք­րա­մաս­նութ­յան

 

Սկիզ­բը՝ թիվ 5-9-ում

Կո­մայ­գու մյուս եր­կու «զրու­ցա­կից­ներս» էլ ա­ռանձ­նա­պես չեն տար­բեր­վում Բար­բիից, Գա­յու­լի­կից ու Դա­յա­նա­յից (ըն­թեր­ցող­նե­րիս հի­շեց­նեմ, որ նրանք ար­վա­մոլ­ներ են). նույն ան­պատ­կե­րաց­նե­լի մտա­հո­րի­զո­նը, «խղճից թույլ» հո­գի­նե­րը, զո­հի կեր­պա­րան­քը, հա­ցի փող աշ­խա­տե­լու անհ­րա­ժեշ­տութ­յու­նից ել­նող վի­ճա­կը: Հատ­կա­պես վեր­ջի­նը, մեղմ ա­սած, տա­րօ­րի­նակ է: «Հա­ցի փող աշ­խա­տե­լու հա­մար ձեռ ու ոտ ու­նես, գնա՛, մի տեղ բան­վո­րութ­յուն ա­րա՛»,- «հու­շում» եմ Բար­բիին: «Չի դզում»,- ծպաց­նում է:

Continue reading

Միաց­յալ Հա­յաս­տա­նը՝ հնա­րա­վոր տար­բե­րակ «Նոր Մեր­ձա­վոր Ա­րե­ւելք» ծրագ­րում

Հա­մաա­րիա­կան դա­շին­քը՝ ռազ­մա-քա­ղա­քա­կան գոր­ծոն

 

Ի­րա­նի շուրջ մի­ջազ­գա­յին աղ­մու­կը հար­ցեր է ա­ռա­ջաց­րել նաեւ Թեհ­րա­նում, եւ նա­խա­գահ Մահ­մուդ Ահ­մա­դի­նե­ջա­դը ներ­քա­ղա­քա­կան ո­րոշ հար­ցե­րի շուրջ պար­զա­բա­նում­ներ տա­լու նպա­տա­կով հրա­վիր­վել է Մեջ­լիս: Այս­տեղ նա նշել է, որ նա­­խա­գա­հից պար­զա­բա­նում­ներ պա­­հան­ջե­լը ո­րե­ւէ ար­տա­ռոց ե­րե­ւույթ չէ, այլ այն ամ­րագր­ված է Սահ­­մա­նադ­րութ­յամբ: Մեջ­լի­սի պա­տ­­գա­մա­վոր Ա­լի Մո­թա­հա­րին ա­սել է, թե նա­խա­գա­հից պար­զա­բա­նում­ներ պա­հան­ջե­լու ի­րա­կան նպա­տակն այն է, որ Մեջ­լիսն ու կա­ռա­վա­րութ­յունն առ­կա խնդիր­նե­րի վե­րա­բեր­յալ ոչ թե զլմ-­նե­րի, այլ ա­ռե­րես­ման մի­ջո­ցով հայտ­նեն ի­րենց տե­սա­կետ­նե­րը եւ, ի վեր­ջո, ժո­ղո­վուրդն էլ կլսի այդ տե­սա­կետ­նե­րը:

Continue reading

Տա­րա­ծաշր­ջա­նա­յին հե­նա­կետ լի­նե­լու հա­մար

Կարճ ժա­մա­նակ ա­ռաջ Թուր­քիա­յի ԱԳՆ-ն քն­նա­դա­տել էր Հու­նաս­տա­նի ԱԳ նա­խա­րար Ստավ­րոս Դի­մա­սին՝ ՆԱ­ՏՕ-ի գլխա­վոր քար­տու­ղար Ան­դերս Ֆոգ Ռաս­մուս­սե­նի ներ­կա­յութ­յամբ Թուր­քիա­յին պար­սա­վե­լու հա­մար: Հույն նա­խա­րարն ա­սել է, թե «Հու­նաս­տա­նի եւ Կիպ­րո­սի դեմ իր սա­դ­­րանք­նե­րով Թու­քիան սա­բո­տա­ժի է են­թար­­կում ՆԱ­ՏՕ-ն»: Ան­կա­րան հայ­տա­րա­րել էր, որ Հու­նաս­տա­նի հետ կապ­ված խնդիր­նե­րը հաղ­թա­հա­րե­լի են, եւ որ Թուր­քիան կշա­­րու­նա­կի աշ­խա­տել այս խնդիր­նե­րի լուծ­ման հա­մար՝ հա­վե­լե­լով, որ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան բազ­մա­կողմ հար­թակ­նե­րը, ինչ­պես օ­րի­նակ՝ ՆԱ­ՏՕ-ն, չպետք է օգ­տա­գործ­վեն որ­պես այս հար­ցե­րի «լսում­նե­րի վայ­րեր»:

Continue reading

Ընտրությունները՝ խոստումների, բայց նաեւ՝ դիմակազերծումների գործընթաց

Ընտ­րութ­յուն­նե­րից ա­ռաջ եւս մեկ հարց պար­զա­բան­վեց, ո­րը կա­րող էր ո­րոշ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի կամ ե­լույթ­նե­րի բո­վան­դա­կութ­յա­նը կառ­չող պատ­ճառ դառ­նալ: Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րանն իր կայ­քում հրա­պա­րա­կել է «Պե­տա­կան եւ ծա­ռա­յո­ղա­կան գաղտ­նի­քի մա­սին» օ­րեն­քի ո­րոշ դրույ­թ­նե­րի Սահ­մա­­նադ­րութ­յա­նը հա­մա­պա­տաս­խա­նութ­յան վե­րա­բեր­յալ տե­ղե­կութ­յուն, ըստ ո­րի ՍԴ-ն ո­րո­շել է, որ նշված օ­րեն­քի 12-րդ հո­դ­­վա­ծի 7-րդ ­մա­սի՝ «Գե­րա­տես­չա­կան ցան­կե­րը գաղտ­նագր­վում են եւ հրա­պա­րակ­ման են­թա­կա չեն» դրույ­թը՝ այն­քա­նով, որ­քա­նով չի վե­րա­բե­րում գաղտ­նագր­ման են­թա­կա կոնկ­րետ տե­ղե­կութ­յան, ճա­նա­չել ­Սահ­մա­նադ­րութ­յան 27-րդ­ եւ 43-րդ հոդ­­­վա­ծ­նե­րի պա­հանջ­նե­րին հա­կա­սող եւ ան­վա­վեր: Օրեն­քի մնաց­յալ վի­ճարկ­վող հոդ­ված­նե­րը դա­տա­րա­նը հա­մա­րել է Սահ­մա­նադ­րութ­յա­նը հա­մա­պա­տաս­խան:

Continue reading

Հի­մա ԲՀԿ­-ա­կան­նե­րը գո՞հ­ են, թե՞ դժգոհ

Ե­րեկ կա­ռա­վա­րութ­յան նիս­տից հե­տո լրագ­րող­նե­րը աշ­խա­տան­քի եւ սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րար Ար­թուր Գրի­գոր­յա­նին, ով նաեւ «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» կու­սակ­ցութ­յան ան­դամ է,  հարց­րին, թե  ինչ­պես է վե­րա­բե­րում ԲՀԿ ­հա­մա­գու­մա­րում Գա­գիկ Ծա­ռուկ­յա­նի ե­լույ­թին, որ­տեղ նա խիստ քննա­դա­տութ­յան էր են­թար­կել կա­ռա­վա­րութ­յան սո­ցիալ-տնտե­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը (Գ. Ծա­ռուկ­յանն ա­սել էր, թե երկ­րում լավ պայ­ման­ներ չեն ստ­­եղ­ծվում բա­րե­կե­ցիկ ապ­րե­լու հա­­մար): «Ու­րեմն վա՞տ­ եք աշ­խա­տում»,- նա­խա­րա­րին ուղղ­ված հար­ցը երկ­րոր­դե­ցին լրագ­րող­նե­րը:

Continue reading

Հայ սրբութ­յան խոր­հուր­դը – 2

301-ի՝ դե­ռեւս չհաս­կաց­ված պատ­մութ­յան շուրջ

 

297թ. Մծբի­նի հա­շ­­տութ­յան պայ­մա­նագ­րով Հա­յաս­տա­նը գրե­թե բա­ցար­ձակ կախ­ման մեջ ըն­կավ Հռո­մից: Վեր­ջինս ի­րա­վունք ստա­ցավ «իր» մար­դուն՝ Տրդա­տին Հա­յաս­տա­նի թա­գա­վոր նշա­նա­կել, Հա­յաս­տա­նում մե­ծա­թիվ զորք (ե­րեք մե­ծա­թիվ զո­րա­կա­յան) պա­հել, երկ­րում իր օ­րենք­նե­րը գե­րա­կա հա­մա­րել եւ այլն: Այդ պայ­մա­նագ­րի արդ­յուն­քում Տրդա­տը թա­գա­վո­րա­կան տիտ­ղո­սով մի ահ­ռե­լի հռո­մեա­կան բա­նա­կով գա­լիս է Հա­յաս­տան: Ա­գա­թան­գե­ղո­սը վկա­յում է, որ Դիոկ­ղե­տիա­նոս կայս­րը Տր­­դա­տին «օգ­նա­կան բա­զում զորք հանձ­նե­լով՝ ու­ղար­կեց նրան սե­փա­կան Հա­յոց աշ­խար­հը»: Նույ­նը կրկնում է Խո­րե­նա­ցին. «Տրդա­տը… այս կող­մերն է ե­կել մեծ զոր­քով»: Ա­վե­լին՝ նա վկա­յում է նաեւ, որ հե­տո Տրդա­տին «հռո­մեա­ցի­նե­րի զոր­քե­րի» նոր «բազ­մութ­յուն» է օ­ժան­դա­կութ­յան հաս­նում (Տրդա­տին, ա­սել է թե նաեւ Հռո­մին, Հա­յաս­տա­նում ընդ­դի­մա­դիր շատ ու­ժեր կա­յին): 

Continue reading

Վասն խոս­քի

 

Մի ժա­մա­նակ օ­տար­ներն էին հա­յե­րիս հա­մար խո­չըն­դոտ նյու­թում: Հի­մա նրանք ա­զատ են այդ նե­ղութ­յու­նը քա­շե­լու հոգ­սից: Նր­­անց խո­չըն­դոտ­նե­րը հա­յերս կա­րո­ղա­նում էինք հաղ­թա­հա­րել: Մեր ներ­կա­յիս խո­չըն­դոտ­նե­րը կրում են մո­ռաց­ված հայ­կա­կան՝ բարձ­րա­­գույն ո­րա­կի դրոշ­մը:

Այ­սինքն՝ հա­յի հա­մար հայն է խո­չըն­դոտ ստեղ­ծում: Ստեղ­ծում եւ հիա­նում իր կեր­տած խո­չըն­դո­տի մե­ծութ­յամբ:

Continue reading

Հայ­կա­կան խո­հա­նոց –

(Ներ­կա­յաց­նում է «Ար­վա­սար» ռես­տո­րա­նի (Ա­միր­յան 27) տնօ­րեն Ռու­զան­նա Նա­հա­պետ­յա­նը, հեռ` 531-027, 531-028)

(ռես­տո­րանն ըն­դու­նում է կո­լեկ­տիվ հայ­տեր)

 

Continue reading

Փա՛ռք Վահագնի վերածննդին եւ շնորհավո՛ր Հայոց Ամանորը՝ Մայր Արաքսի ափին

Արիական ազգերը, արիադավան-հեթանոս մարդիկ Մարտի 21-ին՝ Արեգ ամսվա Արեգ օրը նշում են Բնական Նոր Տարին:

2012թ. այդ օրը, լուսաբացին, ներկայիս Հայաստան-Թուրքիա սահմանային մի հատվածում (իրականում՝ Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանների սահմանին) հայ արիները եւ ազգայնականները նշել են Հայոց Ամանորը եւ Վահագն Աստծո երկրային հերթական վերածնունդը:

Այնուհետեւ՝ Գառնո Արիական-հեթանոսական տաճարում արիական հայերը (նաեւ այլազգի հյուրերը) փառաբանել են Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի հերթական (երկրային) վերածնունդը: Ծեսին եւ տոնակատարությանը մասնակցել են Հայ Արիական Միաբանության, Հայ Ազգայնականների Համախմբման անդամները, հայորդի-արորդիներ ՀՀ մարզերից, Արցախից եւ Ջավախքից, սփյուռքահայեր:

Տոնական ծեսը կատարել են Հայ Արիական միաբանության Հոգեւոր հանձնախմբի առաջադրած քրմերն ու քրմի թեկնածուները: Գինեձոներով եւ կրակի վառման ծիսակարգով փառաբանվել են Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները, հատկապես՝ օրվա խորհրդի տերը՝ Վահագն Աստվածը:

Հայ արիների մի խումբ էլ ծիսական արարողություն է կատարել Երեւանում՝ Վահագն Աստծո արձանի մոտ, իսկ ամանօրյա տոնախմբությունը նշվել է ՀԱՄ կենտրոնական գրասենյակում:

Continue reading