Daily Archives: March 8, 2012

Շնորհավոր տոնդ՝ հայ մայր, կին, քույր եւ դուստր

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են հայ մայրերին, կանանց, քույրերին եւ աղջիկներին՝ մայրության եւ գեղեցկության մեկամսյակի՝ մարտի 8 – ապրիլի 7-ի կապակցությամբ:

Հայ արիներն ու ազգայնականները դիմելով Հայ Աստվածուհիներին, հայ կին տեսակի բոլոր ներկայացուցիչների համար խնդրում են՝

Աստվածամայր Անահիտի օրհնությամբ արժանանալ մայրանալու եւ պտղաբերումի,

Նանե Աստվածուհու օրհնությամբ՝  տիեզերահաս ողջախոհության

Աստղիկ Աստվածուհու օրհնությամբ՝ մեծ սեր եւ ջերմություն վայելելու պատվին…

Թող հայ կին տեսակը ինչպես նախկինում՝ դառնա ու լինի հայ տղամարդ տեսակի զորության սնուցողը, սիրո եւ նվիրումի մարմնացումը, հանուն եւ վասն

– Հայկական օջախների շենացման,

– Հայի առաքելության հաղթանակի ու

– Հայաստանի ամբողջականացման եւ զորեղացման…

 

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում

08.03.2012թ. – Երեւան

Continue reading