Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ (տեսանյութ)
- Մասնակցում եմ COP17-ին, տեսեք՝ ինչ գեղեցիկ է․ Սուրենյանը ցուցադրել է հայկական տաղավարը (տեսանյութ)
- Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներ
- Ռուբեն Ռուբինյանը Հռոմում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերե Խուան Պոնս Սամպիետրոյի հետ
- 470 մլրդ դրամ՝ 7 ամսում․ հանքարդյունաբերողների հասույթն աճել է 62%-ով՝ նախորդ տարվա համեմատ․ Պարսյան (տեսանյութ)
- Ավելի էժան և որակյալ դեղեր․ ի՞նչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» (տեսանյութ)
- Հանքարդյունաբերությունը նպաստում է մարդկանց բարեկեցությանը,ստեղծում՝հազարավոր աշխատատեղեր․փոխնախարար (տեսանյութ)
- Մենք գտնվում ենք այդ թիրախներին հասնելու ճանապարհի կեսին․ Փաշինյանի ելույթը՝ COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը (տեսանյութ)
- Տան պատուհանը բացել ու տարել են ոսկյա զարդեր, խոշոր գումար ու չհրկիզվող պահարան (տեսանյութ)
- Մետաղի ռեկորդային գները ստեղծել են մի իրավիճակ, որ մի տարի առաջ մենք չէինք էլ կարող երազել․ Ջհանյան (տեսանյութ)
Monthly Archives: April 2012
Ապրիլի 24-ից առաջ՝ վնասագործություն
Վնասագործը՝ դիվերսանտն է, վնասագործությունը՝ դիվերսիան: ԱԻՊ-ը՝ ազգի իրավունքների պաշտպանն է, իսկ ՄԻՊ-ը՝ մարդու իրավունքների պաշտպանը:
Որ ամեն բան պարզ լինի:
Առաջին անգամը չէ, որ Հայաստանում փորձ է արվում ադրբեջանական վնասագործություն իրականացնել՝ երրորդ երկրների միջոցով եւ Նժդեհի բնորոշմամբ՝ ցեղի տականքի մասնակցությամբ: Նախորդ անգամ ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ (փող էին շաղ տվել), իսկ այժմ Մեծ Բրիտանիայի դեսպանատան օժանդակությամբ (պակաս փող սրանք չէին շաղ տվել) ոմն Գեորգի Վանյան (նժդեհյան բնորոշման մեջ նշած ցեղի տականքը) փորձում է կազմակերպել «ադրբեջանական ֆիլմերի փառատոն»: Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» կոչված կինոփառատոնում էլ՝ նախորդ անգամ ոմանք ջանացին եւ 1-ին մրցանակը թուրքական կինոնկարին հանձնեցին (դիվերսիա չէ ( ՞ ), բայց քծնանքի եւ տխմարության ինչ-որ ձեւ է)…
Արցախը՝ նախընտրական «սեւ եւ սպիտակ այգի»
Հիշեցնենք, որ Արցախյան շարժման տարիներին այսպիսի մի երգ կար, հետեւյալ տողերն ուներ.
«Ղարաբաղ, Ղարաբաղ / սեւ այգի դու թշնամյաց՝ հայի դրախտ…»:
Հին ժամանակներում Արցախը նաեւ Արիա է անվանվել…
Վստահ ենք, «Լուսանցք»-ի ընթերցողներին հավասարապես կհետաքրքրեն ինչպես ԱԺ շտապող քաղաքական ուժերի՝ մեր ներքին կյանքին վերաբերող ծրագրերը, այնպես էլ արտաքին քաղաքական նպատակները: Վերջիններս կներկայացնենք՝ հենվելով կուսակցությունների նախընտրական ծրագրերի վրա, որոնք տրվել են հանրությանը:
Ներքին հայացք՝ արտաքին նպատակներին
Արտաքին եւ ներքին քաղաքականությունները շաղկապված են եւ բխում կամ բխեցնում են մեկմեկու: Մեր քաղաքացիները հաճախ միայն քաղաքական ուժերի նախընտրական ներքին խնդիրներն են կարեւորում, բայց պետք է հիշել, որ արտաքին ազդեցություններն են հաճախ թելադրում մեր ներքին կայունությունը կամ անկայունությունը: Թերեւս ներկայացնելով քաղաքական ուժերի նախընտրական մոտեցումները, որոնք այնքան էլ ծավալուն չեն, կարելի է պատկերացնել մեր կենսակերպի մեծամեծ խոստումների իրականացման հավանականությունը եւս:
Երբ քաղաքական ուժերը արդյունաբերություն ասելով միան ՓՄՁ են հասկանում
Դատելով խորհրդարանական ընտրություններին մասնակցող մեր կուսակցությունների եւ դաշինքի նախընտրական ծրագրերից, նրանք բոլորն էլ արդյունաբերություն ասելով փոքր ու միջին ձեռներեցություն (ՓՄՁ) են հասկանում: Ճիշտ է, քաղաքական այս բոլոր ուժերն էլ իրենց ծրագրերում արդյունաբերության մասին խոսք կամ տող ունեն նշված, բայց՝ թեթեւ արդյունաբերության, սննդի արդյունաբերության, մի խոսքով՝ այսպես ասած՝ ՓՄՁ-ական արդյունաբերության: Իսկ եթե ծանրի՝ օրինակ, հանքարդյունաբերության կամ քիմիական արդյունաբերության մասին խոսք կա, ապա դա պարզապես խոսք է՝ հնչեցված լինելու համար: Քանզի զգացվում է, որ տողատակում այդ ոլորտներն իսկապես գործի գցելու մտադրություն չկա: Ստանդարտ ասված բառեր են, ուրիշ ոչինչ:
Վերջին պարզաբանումներն ընտրամարտերից առաջ
ՀՀ ոստիկանության 11-րդ տարեդարձի օրը համընկավ ԱԺ նախընտրական գործընթացների հետ, եւ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը եւս մեկ անգամ հավաստեց, որ ոստիկանները նախընտրական ժամանակահատվածում անաչառ են լինելու, իսկ ինքը անձնական պատասխանատվություն է համարում ընտրական գործընթացների ազատ եւ արդար անցկացումը:
Ոստիկանությունը հրապարակել է, որ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը ապրիլի 16-ի դրությամբ 2.482.593 մարդ է կազմել: Ըստ այդմ, 10 օրվա ընթացքում ընտրողների թիվը նվազել է, հիշեցնենք, որ ապրիլի 6-ի դրությամբ այդ թիվը կազմում էր 2.482.739 մարդ:
Անիվն ու անվավոր փոխադրամիջոցը՝ Արմենոիդական մշակույթի չբացահայտված էջերից
Սկիզբը՝ թիվ 13-ում
Լճաշեն
(Հոդվածում օգտագործված են՝ Հ. Հ. Մնացականյանից- «Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները» եւ Ս. Ձ. Դեղեջյանից- «Տաշիր-Զորագետի ուշ բրոնզեդարյան մետաղագործության մի քանի հարցեր»)
Հայ արիները նշեցին Զատիկը եւ Աստվածամայր Անահիտի հրաշագործության տոնը


Ապրիլի 20-ին, Գարնանային օրահավասարին՝ Լուսնի լրման օրվա կիզակետին, Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների համախմբման անդամները Մեծամորի (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի) պատմական տարածքում նշել են ավանդական Զատիկի տոնը: ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կատարել են ծիսական արարողություն եւ փառաբանել են Մայր Անահիտին, ով իր Աստվածային գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը: Մայր Անահիտը նաեւ բերքատվության եւ ամենայն բերրրիության, պտղաբերության եւ մայրանալու Աստվածուհին է, եւ հայ արիներն ու ազգայնականները Աստվածամորն են դիմել՝ բազմազավակ ու բարգավաճ ընտանիքներ ունենալու ակնկալությամբ:
ՏԵսանյութ – Շանթ – 08.04.2012
Ինչպես են նշում Զատիկը հայ քրիստոնյաներն ու հեթանոսները… Զատիկի հովանավորը Մայր Անահիտն է՝ Հայ Աստվածամայրը
Continue reading
Լուսանցքի թիվ 234-ի հոդվածները
1. Մեհենականություն – Նժդեհյան ցեղակրոնության ակունքներում… «…Ամեն ինչ հոդ է: Դեպի մեր պապերուն: Որ է՝ դեպի աստվածները» – Քուրմ Մանուկ (ՀԱՄ)
2. Անիվն ու անվավոր փոխադրամիջոցը՝ Արմենոիդական մշակույթի չբացահայտված էջերից – Արամ Մկրտչյան, Գերմանիա – 1-ին մաս
3. Հայաստանը՝ ռազմաքաղաքական կենտրոն… Գրեթե ռազմական իրավիճակ – Պատերազմներ ծնող տարածաշրջանը…
4. Պատմական կեղծիքներից՝ մինչեւ կեղծ փախստականներ – Հայաստանը եւ Արցախը փակ դարպասներ՝ թյուրք-ադրբեջանական տարրի համար
5. Անկարան ոչ պաշտոնապես խաղից դուրս եկավ՝ վերջին անգամ ծաղրելով Եվրոպային… «Nabucco» գազատարի ծրագի՞րը, թե՞ «Trans Anadolu»-ն
6. Առաջին տիկինը աշխարհի՜կ կին է… ԱԺ ընտրությունները՝ ՀՀ նախագահ դառնալու կռվախնձոր… Մշակույթի՜ մարդու, ոչ թե թափթփուկի կարիք…
7. Հակադարձումների փուլ է եւ անդորր… Բոլորը՝ բոլորի դե՞մ… – Ընտրություններում մեղադրանքների պակաս չի լինելու…
8. Ընտրարշավն արդեն սկսվել է. – Ու՞մն են լինելու Հայաստանը եւ «Հայկական աշխարհը»… – Ներքին կյանքի արտաքին արձագանքները…
9. Կարճ փեշի հաղթարշավը – Նրբագեղ հայուհին «Միսս աշխարհ-2012»-ին էլ կմասնակցի… Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից… Continue reading
Մեհենականություն – Նժդեհյան ցեղակրոնության ակունքներում
«…Ամեն ինչ հոդ է:
Դեպի մեր պապերուն: Որ է՝ դեպի աստվածները»
Որոշակիության համար ասեմ, որ խոսքը 1910-ականներին Արեւմտյան Հայաստանում (կենտրոնը՝ Կ. Պոլիս) սկիզբ առած մեհենական (ազգային-հեթանոսական) շարժման մասին է, որի հոգեւոր մշակութային դրսեւորումները կիզակետվեցին շարժման գլխավորների կողմից ստեղծված «Մեհյան» հանդեսում: Հանդեսի 1-ին համարը լույս տեսավ 1914թ. հունվարի 1-ին՝ պատահականորեն թե ոչ պատահականորեն՝ Նժդեհի (տարիներ անց նույն շարժումը Արեւելյան Հայաստանում շարունակողի ու զարգացնողի, հայ ցեղակրոնության հիմնադրի) ծննդյան օրը: Համարի հենց սկզբում լույս տեսավ մեհենականների հռչակավոր «Գրական հանգանակը»՝ ստորագրությամբ հայ հոգեւոր կյանքում մեծ հետք թողած այնպիսի դեմքերի, ինչպիսիք են Դանիել Վարուժանը, Կոստան Զարյանը, Օշականը, Գեղամ Բարսեղյանը եւ Ահարոն Տատուրյանը:
Անիվն ու անվավոր փոխադրամիջոցը՝ Արմենոիդական մշակույթի չբացահայտված էջերից – 1-ին
Եվրասիական հսկայական աշխարհագրական տարածքներում հայտնաբերված անիվի եւ անվավոր փոխադրամիջոցի հիմքային նյութերը այդ փոխադրամիջոցի ստեղծման կենտրոնի կամ կենտոնների եւ տարածման ուղիների ուսումնասիրությունների համար առաջնային տեղ ունեն: Այս կամ այն մոտեցումները, որոնք վերաբերում են անիվի եւ անվավոր փոխադրամիջոցի ծագմանը եւ նրա տեղայնացմանը, սերտորեն առնչվում են այսպես կոչված հնդեվրոպացիների, իսկ ավելի ճիշտ, Արմենոիդի առաջին հայրենիքի վերջնական հաստատման խնդրի հետ, որն, իր հերթին, որոշակիորեն կապված է Արմենոիդ մարդաբանական տեսակի հիմնական նստավայրի հետ, որն է Հայկական Բարձրավանդակը՝ ներառյալ Հայոց Միջագետքը:
Հայաստանը՝ ռազմաքաղաքական կենտրոն
Ըստ վերլուծաբանների, Հայաստանի ռազմավարական կշիռը գնալով մեծանում է: Այս եզրահանգմանը շատերը եկան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցից հետո:
Մոսկվային եւս մտորելու տեղիք է տալիս Հայաստանի ռազմաքաղաքական ակտիվությունը Արեւմուտքի եւ Արեւելքի հետ հարաբերություններում: ԱՊՀ ՀԱՊԿ ռազմա-պաշտպանական կառույցի անդամ Հայաստանը հաջողությամբ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ եւ անգամ պատրաստվում է ԱՄՆ-ի հետ միասնական զորավարժությոններ անցկացնել: Սա, իհարկե, չի վրիպել ո՛չ Մոսկվայի, ո՛չ Թեհրանի ուշադրությունից:
Պատմական կեղծիքներից՝ մինչեւ կեղծ փախստականներ
Հայաստանը եւ Արցախը փակ դարպասներ՝ թյուրք-ադրբեջանական տարրի համար
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, իբր հայկական կողմից արձակված գնդակից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: «ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմի կանոնները»,- մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուի այդ հայտարարությունը՝ հայտնել է ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը: ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները նաեւ կորուստներ չեն գրանցել, ինչի մասին նույնպես սուտ տեղեկատվություն են տարածել ադրբեջանցիները: Հերթական անգամ Բաքուն փորձում է սուտ ու կեղծիք սփռելով միջազգային կարեկցանք հայցել:…
Անկարան ոչ պաշտոնապես խաղից դուրս եկավ՝ վերջին անգամ ծաղրելով Եվրոպային
«Նաբուկո»-ի հետ կապված թյուրքական խաղերի մասին մեկ անգամ չէ, որ ասել ենք: Նաեւ շեշտել ենք, թե այնպես չէ, որ Եվրոպան միամիտ է ու անվերապահորեն հավատում է թուրք-ադրբեջանական անճաշակ թատրոնին, պարզապես ելք չունի, ու էլի այդ թատրոնն է մնում իր հույսը, որ մի օր գուցե կկարողանա նվազեցնել էներգետիկ կախվածությունը ՌԴ-ից՝ «մոռանալով», որ «Նաբուկո»-ի համար գազ չկա:
Առաջին տիկինը աշխարհի՛կ կին է
Զլմ-ներն անդրադարձել են երկրի առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի մասնակցությանը Էջմիածնի Մայր տաճարում Սուրբ Հարության տոնի կապակցությամբ մատուցվող պատարագին: Մասնակցել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:
Լրատվամիջոցների անդրադարձն, իհարկե, մասնակցության փաստին չի վերաբերում, ինչը պետական արարողակարգ է եւ հասկանալի: Պարզապես Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պատարագին հետեւողները նկատել են, որ Ռիտա Սարգսյանը արարողությանը մասնակցում է գլխաբաց, ինչը հակասում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու կանոններին:


