Daily Archives: April 15, 2012

Լուսանցքի թիվ 234-ի հոդվածները

1. Մեհենականություն – Նժդեհյան ցեղակրոնության ակունքներում… «…Ամեն ինչ հոդ է: Դեպի մեր պապերուն: Որ է՝ դեպի աստվածները» – Քուրմ Մանուկ (ՀԱՄ)
2.  Անիվն ու անվավոր փոխադրամիջոցը՝ Արմենոիդական մշակույթի չբացահայտված էջերից – Արամ Մկրտչյան, Գերմանիա – 1-ին մաս
3. Հայաստանը՝ ռազմաքաղաքական կենտրոն… Գրեթե ռազմական իրավիճակ – Պատերազմներ ծնող տարածաշրջանը…
4. Պատմական կեղծիքներից՝ մինչեւ կեղծ փախստականներ – Հայաստանը եւ Արցախը փակ դարպասներ՝ թյուրք-ադրբեջանական տարրի համար
5. Անկարան ոչ պաշտոնապես խաղից դուրս եկավ՝ վերջին անգամ ծաղրելով Եվրոպային… «Nabucco» գազատարի ծրագի՞րը, թե՞ «Trans Anadolu»-ն
6. Առաջին տիկինը աշխարհի՜կ կին է… ԱԺ ընտրությունները՝ ՀՀ նախագահ դառնալու կռվախնձոր… Մշակույթի՜ մարդու, ոչ թե թափթփուկի կարիք…
7. Հակադարձումների փուլ է եւ անդորր… Բոլորը՝ բոլորի դե՞մ… – Ընտրություններում մեղադրանքների պակաս չի լինելու…
8. Ընտրարշավն արդեն սկսվել է. – Ու՞մն են լինելու Հայաստանը եւ «Հայկական աշխարհը»… – Ներքին կյանքի արտաքին արձագանքները…
9.  Կարճ փեշի հաղթարշավը – Նրբագեղ հայուհին «Միսս աշխարհ-2012»-ին էլ կմասնակցի… Հայկական խոհանոց  եւ… Շաբաթվա մարզական կյանքից…
Continue reading

Մե­հե­նա­կա­նութ­յուն – Նժ­­դեհ­յան ցե­ղակ­րո­նութ­յան ա­կունք­նե­րում

 

«…Ա­մեն ինչ հոդ է:

Դե­պի մեր պա­պե­րուն: Որ է՝ դե­պի աստ­ված­նե­րը»

 

Ո­րո­շա­կիութ­յան հա­մար ա­սեմ, որ խոս­քը 1910-ա­կան­նե­րին Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նում (կենտ­րո­նը՝ Կ. Պո­լիս) սկիզբ ա­ռած մե­հե­նա­կան (ազ­գա­յին-հե­թա­նո­սա­կան) շարժ­ման մա­սին է, ո­րի հո­գե­ւոր մշա­կու­թա­յին դրսե­ւո­րում­նե­րը կի­զա­կետ­վե­ցին շարժ­ման գլխա­վոր­նե­րի կող­մից ստեղծ­ված «Մեհ­յան» հան­դե­սում: Հան­դե­սի 1-ին հա­մա­րը լույս տե­սավ 1914թ. հուն­վա­րի 1-ին՝ պա­տա­հա­կա­նո­րեն թե ոչ պա­տա­հա­կա­նո­րեն՝ Նժդե­հի (տա­րի­ներ անց նույն շար­ժու­մը Ա­րե­ւել­յան Հա­յաս­տա­նում շա­րու­նա­կո­ղի ու զար­գաց­նո­ղի, հայ ցե­ղակ­րո­նութ­յան հիմ­նադ­րի) ծննդյան օ­րը: Հա­մա­րի հենց սկզբում լույս տե­սավ մե­հե­նա­կան­նե­րի հռ­­չա­կա­վոր «Գրա­կան հան­գա­նա­կը»՝ ստո­րագ­րութ­յամբ հայ հո­գե­ւոր կյան­քում մեծ հետք թո­ղած այն­պի­սի դեմ­քե­րի, ինչ­պի­սիք են Դա­նիել Վա­րու­ժա­նը, Կոս­տան Զար­յա­նը, Օ­շա­կա­նը, Գե­ղամ Բար­սեղ­յա­նը եւ Ա­հա­րոն­ Տա­տուր­յա­նը:

Continue reading

Ա­նիվն ու ան­վա­վոր փո­խադ­րա­մի­ջո­ցը՝ Ար­մե­նոի­դա­կան մշա­կույ­թի չբա­ցա­հայտ­ված է­ջե­րից – 1-ին

 

Եվ­րա­սիա­կան հսկա­յա­կան աշ­խար­հագ­րա­կան տա­րածք­նե­րում հայտ­նա­բեր­ված ա­նի­վի եւ ան­վա­վոր փո­խադ­րա­մի­ջո­ցի հիմ­քա­յին նյու­թե­րը այդ փո­խադ­րա­մի­­ջո­ցի ստ­­եղ­ծ­­ման կենտ­րո­նի կամ կենտ­ոն­նե­րի եւ տա­րած­ման ու­ղի­նե­րի ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րի հա­մար ա­ռաջ­նա­յին տեղ ու­նեն: Այս կամ այն մո­տե­ցում­նե­րը, ո­րոնք վե­րա­բե­րում են ա­նի­վի եւ ան­վա­վոր փո­խա­դրա­մի­ջո­ցի ծագ­մա­նը եւ նրա տե­ղայ­նա­­ց­­մա­նը, սեր­տո­րեն առնչ­վում են այս­պես կո­չված հն­­դեվ­րո­պա­ցի­նե­րի, իսկ ա­վե­լի ճիշտ, Ար­մե­նոի­դի ա­ռա­ջին հայ­րե­նի­քի վեր­ջ­­նա­կան հաս­տատ­ման խնդրի հետ, որն, իր հեր­թին, ո­րո­շա­կիո­րեն կապ­ված է Ար­մե­նո­իդ մար­դա­բա­նա­կան տե­սա­կի հիմ­նա­կան նս­­տա­վայ­րի հետ, որն է Հայ­կա­կան Բարձ­րա­վան­դա­կը՝ նե­րառ­յալ Հա­յոց Մի­ջա­գետ­քը:

Continue reading

Հա­յաս­տա­նը՝ ռազ­մա­քա­ղա­քա­կան կենտ­րոն

 

Ըստ վեր­լու­ծա­բան­նե­րի, Հա­յա­ս­­տա­նի ռազ­մա­վա­րա­կան կշի­ռը գնա­լով մե­ծա­նում է: Այս եզ­րա­հանգ­մա­նը շա­տե­րը ե­կան ՌԴ­ ԱԳ նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վի հա­յաս­տան­յան այ­ցից հե­տո:

Մոսկ­վա­յին եւս մտո­րե­լու տե­ղիք է տա­լիս Հա­յաս­տա­նի ռազ­մա­­քա­ղա­քա­կան ակ­տի­վութ­յու­նը Ա­րեւ­մուտ­քի եւ Ա­րե­ւել­քի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում: ԱՊՀ ՀԱՊԿ ռազ­մա-պաշտ­պա­նա­կան կա­ռույ­ցի ան­դամ Հա­յաս­տա­նը հա­ջո­ղու­թ­­յամբ հա­մա­գոր­ծակ­ցում է ՆԱ­ՏՕ-ի հետ եւ ան­գամ պատ­րաստ­վում է ԱՄՆ-ի հետ միաս­նա­կան զո­րա­վար­ժութ­յոն­նե­ր­ անց­կաց­նել: Սա, ի­հար­կե, չի վրի­պել ո՛չ ­Մոսկ­վա­յի, ո՛չ ­Թեհ­րա­նի ու­շադ­րութ­յու­ն­­ից:

Continue reading

Պատ­մա­կան կեղ­ծիք­նե­րից՝ մին­չեւ կեղծ փախս­տա­կան­ներ

Հա­յաս­տանը եւ Ար­ցա­խը փակ դար­պաս­ներ՝ թյուրք-ադր­բե­ջա­նա­կան տար­րի հա­մար

 

Ադր­բե­ջա­նի ՊՆ-ն հեր­թա­կան ա­պա­տե­ղե­կատ­վութ­յունն է տա­րա­ծել, իբր հայ­կա­կան կող­մից ար­ձակ­ված գնդա­կից ադր­բե­ջան­ցի զին­ծա­ռա­յող է վի­րա­վոր­վել: «ԼՂՀ ՊԲ ա­ռա­ջա­պահ ստո­րա­բա­ժա­նում­նե­րը խստո­րեն պահ­պա­նում են հրա­դա­դա­րի ռե­ժի­­մի կա­նոն­նե­րը»,- մեկ­նա­բա­նե­լով Ադր­բե­ջա­նի ՊՆ ­մա­մու­լի ծա­ռա­յութ­յան ղե­կա­վար Էլ­դար Սա­բի­րօղ­լո­ւի այդ հայ­տա­րա­րութ­յու­նը՝ հայտ­նել է ԼՂՀ ՊԲ լրատ­վութ­յան բաժ­նի ղե­կա­վար Սե­նոր Հաս­րաթ­յա­նը: ԼՂՀ ՊԲ ա­ռա­ջա­պահ ստո­րա­բա­ժա­նում­նե­րը նաեւ կո­րուստ­ներ չեն գրան­ցե­լ, ին­չի մա­սին նույ­ն­­պես սուտ տե­ղե­կատ­վութ­յուն են տա­րա­ծել ադր­բե­ջան­ցի­նե­րը: Հեր­թա­կան ան­գամ Բա­քուն փոր­ձում է սուտ ու կեղ­ծի­ք սփռ­ե­լով մի­ջազ­գա­յին կա­րեկ­ցանք հայ­ցել:…­

Continue reading

Ան­կա­րան­ ոչ պաշ­տո­նա­պես խա­ղից դուրս ե­կավ՝ վեր­ջին ան­գամ ծաղ­րե­լով Եվ­րո­պա­յին

«Նա­բու­կո»-ի հետ կապ­ված թյուր­քա­կան խա­ղե­րի մա­սին մեկ ան­գամ չէ, որ ա­սել ենք: Նաեւ շեշ­տել ենք, թե այն­պես չէ, ո­ր­ Եվ­րո­պան միա­միտ է ու ան­վե­րա­պա­հո­րեն հա­վա­տում է թուրք-ադր­բե­ջա­նա­կան ան­ճա­շակ թատ­րո­նին, պար­զա­պես ելք չու­նի, ու է­լի այդ թատ­րոնն է մնում իր հույ­սը, որ մի օր գու­ցե կկա­րո­ղա­նա նվա­զեց­նել է­ներ­գե­տիկ կախ­վա­ծութ­յու­նը ՌԴ­-ից՝ «մո­ռա­նա­լով», որ «Նա­բու­կո»-ի հա­մար գազ չկա:

Continue reading

Ա­ռա­ջին տի­կի­նը աշ­խար­հի՛կ ­կին է

Զլմ-­ներն անդ­րա­դար­ձել են երկ­րի ա­ռա­ջին տիկ­նոջ՝ Ռի­տա Սարգս­յա­նի մաս­նակ­ցութ­յա­նը Էջ­միած­նի Մայր տա­ճա­րում Սուրբ Հա­րութ­յան տո­նի կա­պակ­ցութ­յամբ մա­տուց­վող պա­տա­րա­գին: Մաս­նակ­ցել է նաեւ նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նը:

Լրատ­վա­մի­ջոց­նե­րի անդ­րա­դար­ձն, ի­հար­կե, մաս­նակ­ցութ­յան փաս­­տին չի վե­րա­բե­րում, ին­չը պե­­տա­կան ա­րա­րո­ղա­կարգ է եւ հաս­կա­նա­լի: Պար­զա­պես Հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սութ­յան ու­ղիղ ե­թե­րով պա­տա­րա­գին հե­տե­ւող­նե­րը նկա­տել են, որ Ռի­տա Սարգս­յա­նը ա­րա­րո­ղութ­յա­նը մաս­նակ­ցում է գլխա­բաց, ին­չը հա­կա­սում է Հա­յաս­տան­յայց ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու կա­նոն­նե­րին:

Continue reading