Monthly Archives: May 2012

Ու՞մ­ Աստ­ծո գոր­ծերն են ան­քը­նը­նե­լի

 

Ա­ղան­դա­վո­րա­կան­նե­րի հան­րա­յին մաս­նակ­ցութ­յու­նը ոչ միայն ընտ­րութ­յուն­նե­րում է իր դերն ու­նե­նում, այ­լեւ կրո­նա­կան ա­րա­րո­ղութ­յուն­նե­րի հար­ցե­րում: «Խոս­քի ի­րա­վուն­ք» միա­վո­րու­մը վեր­ջերս տա­րա­ծել էր մի հա­ղոր­դագ­րութ­յուն, որ­տեղ նշվում է, որ ա­ղան­դա­վո­րա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րը խա­բում են քա­ղա­քա­ցի­նե­րին, «օգ­տա­գոր­ծում են Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու տո­նա­կար­գը եւ հրա­վի­րում ի­րենց մի­ջո­ցա­ռում­նե­րին, բա­ժա­նում են թռու­ցիկ­ներ եւ այն­պի­սի ժա­մե­րի կազ­մա­կեր­պում ի­րենց մի­ջո­ցա­ռում­նե­րը, որ մար­դիկ չկա­րո­ղա­նան մաս­նակ­ցել ե­կե­ղե­ցու տո­նա­կար­գին»:

Continue reading

Նոր Ազ­գա­յին Ժո­ղո­վում ներ­կա­յաց­ված չէ ամ­բողջ քա­ղա­քա­կան դաշ­տը

Քաղ­տեխ­նո­լո­գը քա­ղա­քա­կան դաշ­տը չի՞ պատ­կե­րաց­նում, թե՞ մեկ այլ քա­ղա­քա­կա­նութ­յուն է վա­րում

 

«Լու­սանցք»-ը պար­բե­րա­բար անդ­րա­դառ­նում է հայ քա­ղա­քա­կան բնա­գա­վա­ռին եւ այն­տեղ առ­կա ուղ­ղութ­յուն­նե­րին: Հստակ է, որ այն չի կա­րող տար­բեր­վել հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կան ան­ցու­դար­ձից, ուս­տի նմա­նութ­յուն ու­նի նաեւ աշ­խար­հի տար­բեր երկր­նե­րում առ­կա քա­ղա­քա­կան ո­լորտ­նե­րի հետ:

Continue reading

Թա­գա­վո­րա­կան խա՞յծ, թե՞ ա­խոր­ժա­կին քա­ցախ

 

ԲՀԿ­-ի մին­չընտ­րա­կան, նա­խընտ­րա­կան ու ա­ռա­վել եւս հե­տընտ­րա­կան խա­ղե­րը պա­ռակտ­ման եզ­րին հասց­րին ԱԺ ընտ­րու­թ­­յուն­նե­րում 2-րդ ­տե­ղը գրա­ված կու­սակ­ցութ­յա­նը: Եվ սա կռա­հե­լի էր: Մեր աղբ­յուր­նե­րը ԲՀԿ­-ից հայ­տ­­նում են, որ այն մար­դիկ, ով­քեր ին­ք­­նա­բա­ցարկ են հայ­տա­րա­րել պատ­գա­մա­վո­րա­կան ման­դա­տ­­նե­րից հրա­ժար­վե­լու հա­մար, դե­ռեւս կու­սակ­ցութ­յու­նում կմնան, ին­չը եւս հա­րա­բե­րա­կան է: Ըստ նույն աղ­բ­­յուր­նե­րի, ԲՀԿ ­նա­խա­գահ Գա­գիկ Ծա­ռուկ­յա­նը ա­­նակն­կա­լի է ե­կել, բայց փոր­ձում է ցույց չտալ: Նա իր կու­սա­կից­նե­րի այն հար­ցին, թե ով է Վար­դան Օս­կան­յա­նը, ով ի­րա­վունք ու­նի իր սե­փա­կան կար­ծի­քը թմբկա­հա­րել ամ­բողջ ընտ­րա­կան ըն­թաց­քում, իսկ ի­րենք՝ ոչ, ԲՀԿ ­ղե­­կա­վա­րը կտ­­րուկ է պա­տաս­խա­նել՝ նշե­լով որ նա ու­նի այդ իր­ա­վուն­քը՝ վաս­տա­կել է: Իսկ հա­ջորդ հար­ցին, արդ­յո՞ք­ ի­րենք չեն վաս­տա­կել, հն­­չել է պա­տաս­խան՝ ոչ: ԲՀԿ ­նա­խա­գահն ա­վե­լի հե­ռուն է գնա­ցել՝ ա­սե­լով, որ ինքն է թա­գա­վո­րը ու ոնց կա­սի՝ էդ­պես էլ կլի­նի: Բայց, ըստ մեր տե­ղե­կութ­յուն­նե­րի, ան­գամ Վար­դան Վար­դան­յանն ու Հա­րութ­յուն Քուշկ­յա­նը, ով­քեր ի­րա­պես հա­վա­տա­րիմ են ե­ղել ԲՀԿ­-ին, թույլ չեն տվել այդ տո­նով շա­րու­նակ­վի զրույ­ցը… եւ թա­գա­վո­րին հաս­կաց­րել են, որ «թա­գա­վո­րութ­յու­նը» թող­նում են ի­րեն… Մեկ այլ պատ­ճառ էլ կա, որ հին ԲՀԿ­-ա­կան­նե­րը կողմ են կոա­լի­ցիա­յին եւ դեմ՝ սին ընդ­դի­մա­դիր խա­ղե­րին, իսկ նոր ԲՀԿ­-ա­կան­նե­րը փոր­ձում են կու­սակ­ցութ­յու­նը ընդ­դի­մա­դիր դարձ­նել:

Continue reading

Ա­մեն բան ի շրջա՞նս ­յուր

 

Ե­րեկ՝ մա­յի­սի 17-ին ՀՀԿ ­գոր­ծկո­մի նիս­տում, Սերժ Սարգս­յա­նը հայ­տա­րա­րե­լու էր՝ կոա­լի­ցիա լի­նե­­լու է, թե ոչ եւ ինչ պայ­ման­նե­րով է լի­նե­լու:

Ի դեպ՝ ՀՀԿ ­հա­մա­մաս­նա­կան ցու­ցա­կով ա­ռա­ջադր­ված­նե­րը եւս սպա­սում են ՀՀԿ ­ղե­կա­վա­րի վեր­ջ­­նա­կան խոս­քին՝ թե ով է գնա­լու խորհր­դա­րան, ով՝ ոչ: ՀՀԿ ­հա­մա­մաս­նա­կան ցու­ցա­կով ա­ռա­ջա­դր­­ված­նե­­րը դեռ հստակ չգի­տեն՝ լի­նե­լու են խորհր­դա­րա­նում, թե ոչ:

Continue reading

Ցի­նիզ­մը՝ ադր­բե­ջա­նա­կան հա­տկութ­յուն

 

ՀՀ­ ԱԳՆ-ն ­տա­­րա­ծել է հայ­տա­րա­րութ­յու­ն, ո­րում աս­ված է. «Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի՝ ՄԱԿ-ի Անվ­տան­գութ­յան խորհր­դում ստի, կե­ղ­­ծիք­նե­րի եւ ան­հիմն շա­հար­կում­նե­րի վրա հի­մն­­ված ե­լույ­թը խո­րը ափ­սո­սանք է ա­ռա­ջաց­նում, որ նմ­­ան բարձր հար­թա­կը կա­րող է օգ­տա­գործ­վել նման ցած­րա­կարգ հայ­տա­րա­րու­թ­­յուն­նե­րի հա­մար: Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը ղա­րա­բա­­ղ­­յան հիմ­նախնդ­րի խա­ղաղ կար­­­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցին իր երկ­րի հա­վա­տար­մութ­յու­նը վե­րա­հաս­տա­տե­լու փո­խա­րեն, չա­րա­շա­­հում է ՄԱԿ-ի ԱԽ հե­ղի­նա­կա­վոր­ ամ­բիո­նը՝ ադր­բե­ջա­նա­կան հա­կա­հայ­կա­կան քա­րոզ­չութ­յան չար­չրկ­­ված դրույթ­նե­րը կրկնե­լու հա­մար, թե­րեւս ­մո­ռա­նա­լով միայն հի­շա­տա­կել «աշ­խար­հի բո­լոր հա­­յե­րը Ադր­բե­ջա­նի թիվ մեկ թշ­­նա­­մին ե­ն» Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րութ­յան ռա­սիս­տա­կան հայտ­նի թե­զը»:

Continue reading

Պա­տե­րազ­մա­ծին «հա­վա­սա­րութ­յուն»

Մեր իշ­խա­նութ­յունն, ի տար­բե­րութ­յուն պաշ­տո­նա­կան Բաք­վի, ռազ­մա­տենչ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով եր­բե­ւէ հան­դես չի ե­կել, չնա­յած դրա հիմ­քերն ա­վե­լի քան ու­նի: Ա­վե­լին՝ բազ­միցս հայ­տա­րա­րել է, որ ԼՂ ­հիմ­նախն­դիրն ու­նի մեկ՝ խա­­ղաղ լու­ծու­մ: Իսկ Ադր­բե­ջա­նի ԱԳՆ-ն ­հան­դես է ե­կել ան­հա­ս­­­կա­նա­լի մի հայ­տա­րա­րութ­յամբ, ո­րում մե­­ղադ­րել է հայ­կա­կան կող­մին ռազ­մա­տենչ հայ­տա­րա­րութ­յուն­ներ ա­նե­լու եւ մի­ջազ­գա­յին հան­րութ­յա­նը մո­լո­րութ­յան մեջ գցե­լու հա­մար:

Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի սկզբունք­նե­րի հի­ման վրա է ինք­նո­րոշ­վել, եւ երբ հայ­կա­կան կող­մը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն ջան­քեր է գոր­ծադ­րում Ար­ցա­խի ­մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման հա­­մար, ա­պա դա ո­րե­ւէ կապ չու­նի ռազ­մա­տեն­չութ­յան կամ մի­ջազ­գա­յին հան­րութ­յա­նը մո­լո­րեց­նե­լու հետ:

Continue reading

Այր­վող գոր­ծոն­ներ

Մեր­ձա­վոր Ա­րե­ւելքն ու Կով­կա­սը շա­րու­նա­կում են մնալ հա­մաշ­խար­հա­յին լա­րում­նե­րի կենտ­րոն…

 

Ի­րա­նի մի­ջու­կա­յին ծրա­գի­րը  շա­րու­նա­կում է մնալ որ­պես պայթ­յու­նավ­տանգ հարց: Վա­շինգ­տո­նը վստահ է, որ Թեհ­րա­նը շա­րու­նա­կում է իր մի­ջու­կա­յին ծրա­գի­րը եւ ա­մեն պա­հի կա­րող է մի­ջու­կա­յին զենք ստեղ­ծել: «Մեր գնա­հատ­մամբ, ծրա­գի­րը դեռ նույն մա­կար­դա­կի վրա է: Ներ­կա փու­լում մենք չգի­տենք, մի­ջու­կա­յին զեն­քի ար­տա­դր­­ման վե­րա­բեր­յալ նրանք վերջ­­­նա­կան ո­րո­շում կա­յաց­րե՞լ­ են, թե՞ ոչ: Չա­փա­զանց ան­­հանգս­տա­ցած ենք նրա­նով, թե ին­չի կա­րող են ի­րան­ցի­նե­րը հաս­նել: Չի կա­րե­լի թույլ տալ, որ Ի­րա­նը մի­­ջու­կա­յին զենք ու­նե­նա»,- հայ­տա­րա­րել է Պեն­տա­գո­նի ներ­կա­յա­ցու­ցիչ Ջորջ Լիթ­լը: Նրա խոս­քով, ԱՄՆ-ն ­բազ­միցս հս­­տակ հաս­կաց­րել է, որ պատ­րաստ է ցան­կա­ցած տար­բե­րա­կով ի­րա­նա­կան խնդրի լուծ­մա­նը, իսկ ներ­կա­յումս պատ­ժա­մի­ջոց­նե­րը Ի­րա­նի վրա ճնշում գոր­ծադ­րե­լու ա­մե­նաազ­դու տար­բե­րակն է հա­մար­վում:

Continue reading

Հա­ջո­ղութ­յուն «Դա­սա­կան եվ­րա­տե­սիլ»-ում

«Դա­սա­կան Եվ­րա­տե­սիլ 2012»-ում Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նող 15-ամ­յա քա­նո­նա­հար Նա­րեկ Կա­զազ­յա­նը զբա­ղեց­րել է 3-րդ մր­ցա­նա­կա­յին տե­ղը: Նա դաշ­նա­կա­հա­րու­հի Ա­նա­հիտ Դիլ­բանդ­յա­նի եւ Ավստ­րիա­յի պե­տա­կան սին­ֆո­նիկ նվա­գախմ­բի հետ կա­­տա­րել է Խա­չա­տուր Ա­վե­տիս­յա­նի քա­նո­նի հա­մար գրված 2-րդ ­կոն­ցեր­տը:

Եզ­րա­փա­կի­չին մաս­նակ­ցել են ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ նաեւ Չե­խիա­յից, Ավստ­րիա­յից, Լե­հաս­տա­նից, Գեր­մա­նիա­յից, Բե­լա­ռու­սից եւ Նոր­վե­գիա­յից: Ավստ­րիան ներ­կա­յաց­նող ջու­թա­կա­հար Է­մա­նո­ւել Ճգնա­վոր­յա­նը զբա­ղեց­րել է 2-րդ ­տե­ղը:

Continue reading

Հազարամյակներ հետո՝ ի փառս Վանատուր Աստծո

 Հայարիական ծես՝ Արփայի ափին

Հայ արիները վերականգնում են բոլոր Հայ Աստվածների տոներն ու ծեսերը եւ հազարամյակներ հետո, վերստին նշվել է Հայոց հյուրընկալության Աստված Վանատուրի տոնը:

…Երբ գարնան եռուզեռն իր ընթացքի մեջ է մտնում, հայարի օջախներում նոր թափ է ստանում հյուրընկալությունն ու հյուրասիրությունը: Հայոց հյուրընկալության երաշխավորն ու հովանավորը Վանատուր Աստվածն է՝ հայ օջախների պահապանը:

Ինչպես այս տարի առաջին անգամ մարտի 1-ին նշվեց Հայոց Գերագույն Աստված Հայր Արայի հրաշագործության տոնը, այնպես էլ առաջին անգամ հայարիները կնշեն Հայոց հյուրընկալության Աստված Վանատուրի տոնը՝ արիադավան-հեթանոսական հավատի վերականգնումից հետո:

…Մարտի 21-ի՝ Ամանորի եւ ապրիլի 26-ի՝ Զատիկի տոներից հետո, երբ գարունը արդեն բերք ու բարիքի եւ բնական ընթացքի ու ամռան սպասման մեջ է, հայարիները հյուրընկալ դռները բաց փառաբանում են Վանատուր Աստծուն, որ հայ օջախները միշտ հյուրընկալ պահի եւ Հայաստան աշխարհը լի ու առատ դարձնի…

Continue reading

Լուսանցքի թիվ 238-ի հոդվածները

1. Կաշառասեր ընտրող եւ ընտրվող տեսակներին պատժել՝ ձեռքի կտրումով… Մեր քաղաքականության գեղականությունը…
2. ՀՀ ԱԺ համամասնական եւ մեծամասնական պատգամավորները… Ի՞նչ տեսք կունենա նոր ԱԺ-ն… կառավարությունը հրաժարական կտա…
3. Որ նորընտիր խորհրդարանը արտախորհրդարանական ուժերին եւս լսի – ասում են հայ արիները… Խախտեցին բոլորը, բայց բոլորն էլ բողոքներ ունեն…
4. Ընտրական ամփոփումներ – Եվրամիությունը դժգոհ չէ… Իսկ դիտորդները գոհ են… Ընտրություններ՝  հայկական շահերին առնչվող…
5. Նոր երկաթուղային գիծ՝ դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան – Որ երկիր մտնողը տաքսու «շոֆերների» ճանկը չընկնի
6. Մայիսյան տոները մղում են հայրենատիրության – նշել են հայ արիները… Երբ Շուշիից խոսում են ժառանգական վախկոտները… Ազատագրումը՝ «Հարսանիք լեռներում»…
7. Հազարամյակներ հետո՝ ի փառս Վանատուր Աստծո… Հայկական խոհանոց… Մարզական կյանքից… www.hayary.org-ում գովազդի համար

Continue reading

Երկու ձեռքերը պահպանելու հնարավորությունը

 

Ազգային Ժողովի հեր­թա­կան ընտ­րութ­յունն ա­վարտ­վեց:

Հաղ­թե­ցին՝ ինչ­պես սպաս­վում էր:

Պարտ­վե­ցին՝ ինչ­պես պի­տի լի­ներ:

Գու­ցե մի քիչ ա­վել, մի քիչ պա­կաս:

Նաեւ հստակ մի հա­մոզ­մունք էլ իր ա­վար­տին հան­գեց՝ հա­յե­րը դեռ չեն հա­վա­տում երկ­րի քա­ղա­քա­կան ու­ժե­րին:

Ընտ­րող­նե­րը պար­զա­պես ան­ճա­րութ­յու­նից օգտ­վում են, ցույց են տա­լիս՝ իբր խաբ­վում են ու օ­գուտ են փնտրում:
Continue reading

Ընտր­ակ­ան ամ­փոփ­ում­ներ –

Ցան­կա­ցան, որ լավ լի­նի, բայց ե­ղավ ինչ­պես միշտ

 
Ընտ­րութ­յուն­նե­րից ա­ռաջ «լռ­­ու­թ­­յան օր» հայ­տա­րա­րե­լը մի­ջազ­գա­յին փորձ է եւ կի­րառ­վում է գրե­­­թե բո­լոր երկր­նե­րում: Ի­հար­կե բարդ է հա­մա­տա­րած լռութ­յուն պահ­պա­նե­լը, քան­զի մար­դիկ բա­զ­­մա­թիվ ձե­ւեր են գտնում «չլռե­լու»…­ Ան­գամ սո­ցցան­ցե­րում հնա­րա­վոր չէ վե­րահս­կել եւ ար­գե­լա­կել մեկ­նա­բա­նութ­յուն­ներ գրե­լը կամ քննար­կում­նե­րը:

Բայց «լռութ­յու­նը» հիմ­նա­կա­նում պահ­պան­վում է ծա­վա­լուն եւ ազ­դե­ցիկ վեր­լու­ծութ­յուն­նե­րի ու տե­սա­կետ­նե­րի ար­տա­հայտ­ման դեպ­քում, ին­չը ո­րո­շա­կի հա­վա­սա­րութ­յուն եւ ան­դորր է պահ­պա­նում ընտ­րութ­յուն­նե­րից ա­ռաջ:

Continue reading

Որ նո­րըն­տիր խորհր­դա­րա­նը ար­տա­խորհր­դա­րա­նա­կան ու­ժե­րին եւս լսի

Ո­րե­ւէ հե­տընտ­րա­կան խառ­նակ­չութ­յան չպե՛տք­ է են­թարկ­վի Հա­յաս­տա­նը

 Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յունն ու Հայ Ազ­գայ­նա­կան­նե­րի Հա­մախմ­բու­մը շնոր­հա­վո­րում են հա­մայն հա­յութ­յա­նը, ՀՀ­ իշ­խա­նութ­յանն ու ընդ­դի­մութ­յա­նը, հան­րա­պե­տութ­յան քա­ղա­քա­քա­ցի­նե­րին եւ մեր ազ­գի բա­րի կա­մե­ցող­նե­րին ընտ­րութ­յուն­նե­րը նա­խորդ­նե­րից ա­ռա­վել ա­զատ ու կազ­մա­կերպ­ված անց­կաց­նե­լու հա­մար:

Հայ ա­րի­ներն ու ազ­գայ­նա­կան­նե­րը չմաս­նակ­ցե­լով ՀՀ­ ԱԺ հեր­թա­կան ընտ­րութ­յա­նը՝ ի­րենց քվեար­կութ­յամբ եւ հանձ­նա­ժո­ղով­նե­րի ան­դամ­նե­րի ու լիա­զոր­ված ան­ձանց մաս­նակ­ցութ­յամբ նպաս­տե­ցին ընտ­րա­կան գոր­ծըն­թա­ցի հնա­րա­վո­րինս ա­զատ ու թա­փան­ցիկ անց­կաց­մա­նը:

Continue reading

Ընտրական ամփոփումներ –

Եվ­րա­միութ­յու­նը ­դժգոհ չէ

 ԵՄ-ն­ ի գի­տութ­յուն է ըն­դու­­նել մեր երկ­րում կա­յա­ցած խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րը եւ ող­ջու­նել է ըն­տ­­րութ­յուն­նե­րի դի­տարկ­ման մի­ջազ­գա­յին ա­ռա­քե­լութ­յան եզ­րա­կա­ցութ­յուն­նե­րի ու նախ­նա­կան դա­տո­ղութ­յուն­նե­րի մա­սին հայ­տա­րա­րութ­յու­նը: Այս մա­սին աս­վում է ԵՄ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան եւ անվ­տան­գութ­յան հար­ցե­րով գե­րա­գույն հանձ­նա­կա­տար Քեթ­րին Էշ­թո­նի եւ Եվ­րո­պա­կան հա­րե­ւա­­­ն­­ութ­յան ու ընդ­լայն­ման քա­ղա­քա­կա­նութ­յան հար­ցե­րով հան­ձ­­նա­կա­տար Շտե­ֆան Ֆյու­լեի հայ­տա­րա­րութ­յու­նում:

Continue reading

Նոր եր­կա­թու­ղա­յին գիծ՝ դե­պի «Զվարթ­նոց» մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յան

Որ եր­կիր մտնո­ղը տաք­սու «շո­ֆեր­նե­րի» ճան­կը չընկ­նի

 

Վեր­ջա­պես կյան­քի կկոչ­վի են­­­­թա­­կա­ռուց­վածք­նե­րի զար­գաց­ման մեկ այլ (մեր թեր­թի նա­խորդ հա­մա­րում խո­սե­ցինք «Հյու­սիս-Հա­րավ»-ից) ծրա­գիր, ո­րի շնոր­հիվ եր­կա­թու­­­ղա­յին գիծ կու­նե­նանք դե­պի «Զվարթ­նոց» մի­ջազ­գա­յին օ­դա­նա­­­վա­կա­յան, ին­չի շնոր­հիվ էլ  մեր եր­կիր մտնո­ղը ա­ռա­ջին մար­դը, ում կտես­նի, տաք­սիս­տի «ռո­ժը» չի լի­նի: Կո­պիտ եմ ա­սում, ո­րով­­հե­տեւ տաք­սիստ­նե­րի մի դաս կա, որ ոչ մի կերպ վա­րորդ չի դառ­նում, միշտ մնում է իբ­րեւ փն­­թի, փնթփնթան, անդ­րա­վար­տի­քը մին­չեւ ծնկներն ի­ջած, ու­ղե­ւո­­րին իր պար­զու­նակ ու­ղե­ղով խա­բել փոր­ձող «շո­ֆեր»: Ին­չե­ւէ, սա անհ­րա­ժեշտ սկիզբ է, բայց՝ այլ թե­մա, ուս­տի կներ­կա­յաց­նենք բուն ծրա­գի­րը:

Continue reading