Daily Archives: May 5, 2012

Լուսանցքի թիվ 237-ի հոդվածները

1. Քաղաքական պատկեր՝ վերկրոնական երանգներով (Հայաստան-Իրան)… Ո՞ւմ դեմ է զինոմ Ադրբեջանին Իսրայելը… «Մեծ Ադրբեջան»՝ ադրբեջանցիներով ու քրդերո՞վ…
2. Նույնիսկ ո՜չ մի գերտերություն չի կարող կասեցնել բնական ընթացքը… Հիմար լինելու ազատությունը ամերիկյան չէ՞… Վրացա-ադրբեջանական նոր խաղեր…
3. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք. ինչու՞ է սա անհրաժեշտ եւ ի՞նչ չափով… Ենթակառուցվածքների զարգացման խոշորագույն ներդրումային ծրագիր
4. ԵԱՀԿ միջնորդները պատերազմի հոտառությունից զու՞րկ են… Բանակը «ես»-երի ինքնաբավարարման թիրախ չէ – ադրբեջանական դիվերսիա…
5. Ջերմոցը լավ է, բայց շատ ջերմացնել պետք չէ… Հայ մարդու Հայրենիքը. – Հայ արիների շնորհավորանքը… Սեւանը կբարձրանա մինչեւ 34 սմ-ով…
6. Մայիսի 6-ը խորհրդարանական ընտրությունների օրն է… Արածը՝ ուղիղ արտացոլանքով՝ մայիսի 6-ին – Վերջին ճշգրտումները…
7. Մաշտոցի պուրակ. ապահավաքակցումը նպատա՞կ, միջո՞ց, թե՞ լրացուցիչ խաղաքարտ… Մամուլի ազատությունը՝ միշտ գերակա խնդիր
8. Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… Ձեր գովազդը` www.hayary.org-ում… «Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել…

Continue reading

Քա­ղա­քա­կան պատ­կեր՝ վերկ­րո­նա­կան ե­րանգ­նե­րով


Երբ փոխ­շա­հա­վետ է հա­մա­տեղ գո­յա­տե­ւու­մը

 

ՀՀ­ ԱԳ նա­խա­րար Էդ­վարդ Նալ­բանդ­յա­նը ԻԻՀ ԱԳ հրա­վե­րով պաշ­տո­նա­կան այ­ցով ե­ղավ Թեհ­րա­նում: Ի­րա­նի հա­մար այս հա­խուռն օ­րե­րին, երբ մի­ջազ­գա­յին հան­րութ­յու­նը փոր­ձում է ճնշում­ներ գոր­ծադ­րել Թեհ­րա­նի վրա, այս այ­ցը կա­րե­ւոր նշա­նա­կութ­յուն ու­նի հա­րե­ւան երկ­րի հա­մար, հա­տ­­կա­պես, երբ Ե­րե­ւա­նը լավ հա­րա­­բե­րու­թուն­նե­րի մեջ է ինչ­պես Մի­աց­յալ Նա­հանգ­նե­րիի ու Եվ­րո­պա­յի, այն­պես էլ Ռու­սաս­տա­նի հետ: ՀՀ­ ԱԳ նա­խա­րա­րը հան­դի­պու­մ­­ներ է ու­նե­ցել ինչ­պես ԻԻՀ ԱԳ նա­խա­րար Ա­լի Աք­բար Սա­լե­հիի, այն­պես էլ Մեջ­լի­սի նա­խա­գահ Ա­լի Լա­րի­ջա­նիի, Ի­րա­նի մի­ջու­կա­յին ծրագ­րի հար­ցե­րով գլ­­խա­վոր բա­նակ­ցող Սաիդ Ջա­լի­լիի եւ ԻԻՀ նա­խա­գահ Մահ­մուդ Ահ­մա­դի­նե­ջա­դի հետ:

Continue reading

Նույ­նիսկ ո՛չ ­մի գեր­տե­րութ­յուն չի կա­րող կա­սեց­նել բնա­կան ըն­թաց­քը


Երբ ԱՄՆ Կոնգ­րե­սը հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում կա­յաց­րեց Թուր­­­քի­ա­յում բնակ­վող բնիկ հա­մայնք­նե­րի գույ­քի վե­րա­դարձ­ման մա­սով, թուր­քա­կան հիմ­նադ­րամ­նե­րի գլխա­վոր վար­չութ­յու­նը ո­րո­շեց երկ­րի ոչ մահ­մե­դա­կան հա­մայնք­նե­րի հիմ­նադ­րամ­նե­րին վե­րա­դարձ­նել 6 գե­րեզ­մա­նա­տուն: Նաեւ ե­կե­ղե­ցի­նե­րի վե­րա­դարձ­ման խնդիր­ներ են քննարկ­վում հայ­կա­կան, հու­նա­կան եւ ա­սո­րա­կան հա­մայնք­նե­րին տա­լու հա­մար: Թուր­քիա­յի հիմ­նադ­րամ­նե­րի գլխա­վոր վար­չու­թ­­յու­նը նման ո­րո­շում կա­յաց­րել է վե­րոնշ­յալ հա­մայնք­նե­րի ա­վե­լի վաղ ներ­կա­յաց­րած դի­մում­նե­րին ըն­դա­ռա­ջե­լով:

Continue reading

Հյու­սիս-հա­րավ ճա­նա­պար­հա­յին մի­ջանցք. ին­չու՞ է սա անհ­րա­ժեշտ եւ ի՞նչ ­չա­փով…


Վեր­ջա­պես կյան­քի է կոչ­վում են­թա­կա­ռուց­վածք­նե­րի զար­գաց­ման խո­շո­րա­գույն ներդ­րու­մա­յին ծրա­գիր

 

ՀՀ­-ի ներ­քին տրանս­պոր­տա­յին են­թա­կա­ռույց­նե­րը եւ ճա­նա­պար­հա­յին ցան­ցը ստեղծ­վել են ԽՍՀՄ ­տա­րի­նե­րին՝ հար­մա­րեց­ված լի­նե­լով եւ բխե­լով խորհր­դա­յին երկ­րի ու տնտե­սութ­յան օ­րի­նա­չա­փութ­յուն­նե­րից: Խորհր­դա­յին Միութ­յան փլու­զու­մից հե­տո մեր երկ­րի ճա­նա­պար­հա­յին ցան­ցի նշա­նա­կա­լի ներդ­րում­ներ ու ար­դիա­կա­նա­ցում չի ե­ղել, ո­րի արդ­յուն­քում այ­սօր գոր­ծող ցան­ցը հնա­ցած է, չի բա­վա­րա­րում ար­դի պա­հանջ­նե­րին եւ չի կա­րո­ղա­նում հա­մար­ժե­քո­րեն ծա­ռա­յել Հա­յաս­տա­նի տնտե­սութ­յան նպա­տակ­նե­րին:

Continue reading

ԵԱՀԿ միջնորդները պատերազմի հոտառությունից զու՞րկ են

Կան վեր­լու­ծա­բան­ներ, ո­վքեր Բաք­վի շա­րու­նա­կա­կան ռազ­մա­տենչ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը եւ սահ­մա­նա­յին խախ­տում­նե­րը վտ­ան­գա­վոր են հա­մա­րում այլեւս եւ կար­ծում են, որ Ադր­բե­ջա­նը փոր­ձում է սահ­մա­նա­յին բա­խում­նե­րը լայ­նա­ծա­վալ պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի վե­րա­ծել: ԱԺ պատ­գա­մա­վոր, ԵԿՄ ան­դամ Կա­րեն Սա­րի­բեկ­յա­նը օրերս հայտ­նել է. «Ինչ­քան էլ միջ­նորդ երկր­նե­րը քննա­դա­տեն, ինչ­քան էլ գո­ռան ու կոչ ա­նեն, խնդի­րը այդ­պես չի լուծ­վում, չեմ հաս­կա­նում՝ ի­րենք դա չե՞ն ­գի­տակ­ցու­մ»,- Ադր­բե­ջա­նի կող­մից ի­րա­կա­նաց­րած դի­վեր­սիան ու դրա առն­չութ­յամբ հա­­մա­նա­խա­գահ­նե­րի տա­րա­ծած հայ­տա­րա­րութ­յա­նն ի պա­տաս­խան՝ ա­սել է երկ­րա­պա­հա­կան պատ­գա­մա­վո­րը:

Continue reading

Ջեր­մո­ցը լավ է, բայց շատ ջեր­մաց­նել պետք չէ

Հա­յաս­տա­նում վեր­ջին 5 տա­րի­նե­րի կտրված­քով բան­ջա­րա­նո­ցա­յին մշա­կա­բույ­սե­րի տա­րե­կան ար­տադ­րան­քի մի­ջին ծա­վա­լը կազ­մել է 800 հազ տոն­նա՝ 1 շնչի հաշ­վով մոտ 250 կի­լոգ­րամ, ո­րը բա­վա­կան բարձր ցու­ցա­նիշ է: Այ­նու­հան­դերձ, բու­սա­բու­ծա­կան ար­­տադ­րան­քի ար­տադ­րութ­յու­նը մեր երկ­րում ընդգծ­ված սե­զո­նա­յին բնույթ ու­նի, ին­չի հե­տե­ւան­քով էլ տար­վա տար­բեր սե­զոն­նե­րին շու­կա­յում գնե­րի կտրուկ տա­տա­նում­ներ են նկատ­վում, իսկ ար­տա­հան­ման ծա­վալ­նե­րը հա­մա­խառն բեր­քի չնչին տո­կոսն են կազ­մում, ներկրման ծավալներն էլ անընդհատ ավելանում են:

Continue reading

Ա­րածը՝ ուղիղ արտացոլանքով՝ մայիսի 6-ին

Մո­տե­նում է ԱԺ ընտ­րութ­յան օ­րը: Ու հատկապես այդ օրը շատ կարեւոր է դառնում մի հարց՝ ի՞նչ­ ա­նել, ե­թե հան­կարծ սխալ ես քվե­ար­կել: Ե­թե ՀՀ ­քա­ղա­քա­ցու 18 տա­րին ար­դեն լրա­­ցել է, ա­պա դա նշա­նա­կում Է նրա ձայ­նը կա­րող է վճռո­րոշ լի­նել երկ­րի կա­ռա­վար­ման գոր­ծըն­թա­ցում, ուս­տի քվե­ար­­կութ­յա­նը մա­ս­նակ­ցո­ղը նաեւ իր ձայնն է ար­­ժե­ւո­րում: Մա­յի­սի 6-ին՝ ա­ռա­վոտ­յան ժա­մը 8-ից մին­չեւ ե­րե­կո­յան ժա­մը 20.00-ն­ ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում կա­րելի է եւ պար­տա­դիր է մաս­նակ­ցել ԱԺ ընտ­րութ­յուն­նե­րին: Ընտ­րա­կան տե­ղա­մաս պետք է ներ­կա­յա­նալ անձ­նագ­րով եւ գրանց­վե­լուց հե­տո՝ քվեա­թեր­թիկ­նե­րի եւ ծրար­նե­րի հա­մար պա­տաս­խա­նա­տու հանձ­նա­ժո­ղո­վի ան­դա­մը 2 տար­բեր գույ­նե­րի քվեա­թեր­թիկ եւ 2 ծրար կտա՝ ե­լունդ­նե­րը ան­ջա­տե­լուց հե­տո: Դրանք վերց­նե­լով՝ ըն­տ­­­րո­ղը պետք է անց­նի քվեար­կու­թ­յան խուց, քա­նի որ քվեար­կութ­յու­նը գաղտ­նի է:

Continue reading

Կողմ եւ դեմ, եր­կու տե­սա­կետ ու մի քա­նի բա­խում –

Մաշ­տո­ցի պու­րակ. ա­պա­հա­վա­քակց­ու­մը նպա­տա՞կ, մի­ջո՞ց, թե՞ լրա­ցու­ցիչ խա­ղա­քարտ


 

Մաշ­տո­ցի պո­ղո­տա­յի կրպակ­նե­րին ա­ռնչ­­վող թնջու­կը ի­րա­կա­նում հա­սա՞վ­ իր լու­ծա­նը, ժա­մա­նա­կը ցույց կտա: Պո­ղո­տա­յի ակ­տի­վիստ­նե­րը, հա­մե­նայն­դեպս, վստահ են՝ ա­յո, քան­զի երկ­րի նա­խա­գահն է ա­սել: Ու քա­նի որ վստահ են, տո­նե­ցին ի­րենց հաղ­թա­նա­կը ու ո­րո­շե­ցին նույն տեմ­պե­րով ա­ռա­ջա­նալ դե­պի Թե­ղուտ: Մենք էլ ան­կեղ­ծո­րեն ու­րա­խա­նում ենք, քան­զի պո­ղո­տան բո­լո­րինս է, եւ վեր­ջա­պես Ե­րե­ւա­նին պետք է վե­րա­դարձ­նել դի­մե­րե­սը, որ հնի ու նո­րի գե­ղե­ցիկ ներ­դաշ­նա­կութ­յան կնի­քը պետք է ու­նե­նա, այլ ոչ թե չար­չիա­կան դրոշմ: Բայց…

Continue reading

Հայ­կա­կան խո­հա­նոց –

 (Ներ­կա­յաց­նում է «Ար­վա­սար» ռես­տո­րա­նի (Ա­միր­յան 27) տնօ­րեն Ռու­զան­նա Նա­հա­պետ­յա­նը, հեռ` 531-027, 531-028) – (ռես­տո­րանն ըն­դու­նում է կո­լեկ­տիվ հայ­տեր)

 

– Սա­ռը նա­խու­տեստ՝ ձի­թապտ­ղով

 

Continue reading