Daily Archives: May 13, 2012

Հազարամյակներ հետո՝ ի փառս Վանատուր Աստծո

 Հայարիական ծես՝ Արփայի ափին

Հայ արիները վերականգնում են բոլոր Հայ Աստվածների տոներն ու ծեսերը եւ հազարամյակներ հետո, վերստին նշվել է Հայոց հյուրընկալության Աստված Վանատուրի տոնը:

…Երբ գարնան եռուզեռն իր ընթացքի մեջ է մտնում, հայարի օջախներում նոր թափ է ստանում հյուրընկալությունն ու հյուրասիրությունը: Հայոց հյուրընկալության երաշխավորն ու հովանավորը Վանատուր Աստվածն է՝ հայ օջախների պահապանը:

Ինչպես այս տարի առաջին անգամ մարտի 1-ին նշվեց Հայոց Գերագույն Աստված Հայր Արայի հրաշագործության տոնը, այնպես էլ առաջին անգամ հայարիները կնշեն Հայոց հյուրընկալության Աստված Վանատուրի տոնը՝ արիադավան-հեթանոսական հավատի վերականգնումից հետո:

…Մարտի 21-ի՝ Ամանորի եւ ապրիլի 26-ի՝ Զատիկի տոներից հետո, երբ գարունը արդեն բերք ու բարիքի եւ բնական ընթացքի ու ամռան սպասման մեջ է, հայարիները հյուրընկալ դռները բաց փառաբանում են Վանատուր Աստծուն, որ հայ օջախները միշտ հյուրընկալ պահի եւ Հայաստան աշխարհը լի ու առատ դարձնի…

Continue reading →

Լուսանցքի թիվ 238-ի հոդվածները

1. Կաշառասեր ընտրող եւ ընտրվող տեսակներին պատժել՝ ձեռքի կտրումով… Մեր քաղաքականության գեղականությունը…
2. ՀՀ ԱԺ համամասնական եւ մեծամասնական պատգամավորները… Ի՞նչ տեսք կունենա նոր ԱԺ-ն… կառավարությունը հրաժարական կտա…
3. Որ նորընտիր խորհրդարանը արտախորհրդարանական ուժերին եւս լսի – ասում են հայ արիները… Խախտեցին բոլորը, բայց բոլորն էլ բողոքներ ունեն…
4. Ընտրական ամփոփումներ – Եվրամիությունը դժգոհ չէ… Իսկ դիտորդները գոհ են… Ընտրություններ՝  հայկական շահերին առնչվող…
5. Նոր երկաթուղային գիծ՝ դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան – Որ երկիր մտնողը տաքսու «շոֆերների» ճանկը չընկնի
6. Մայիսյան տոները մղում են հայրենատիրության – նշել են հայ արիները… Երբ Շուշիից խոսում են ժառանգական վախկոտները… Ազատագրումը՝ «Հարսանիք լեռներում»…
7. Հազարամյակներ հետո՝ ի փառս Վանատուր Աստծո… Հայկական խոհանոց… Մարզական կյանքից… www.hayary.org-ում գովազդի համար

Continue reading →

Երկու ձեռքերը պահպանելու հնարավորությունը

 

Ազգային Ժողովի հեր­թա­կան ընտ­րութ­յունն ա­վարտ­վեց:

Հաղ­թե­ցին՝ ինչ­պես սպաս­վում էր:

Պարտ­վե­ցին՝ ինչ­պես պի­տի լի­ներ:

Գու­ցե մի քիչ ա­վել, մի քիչ պա­կաս:

Նաեւ հստակ մի հա­մոզ­մունք էլ իր ա­վար­տին հան­գեց՝ հա­յե­րը դեռ չեն հա­վա­տում երկ­րի քա­ղա­քա­կան ու­ժե­րին:

Ընտ­րող­նե­րը պար­զա­պես ան­ճա­րութ­յու­նից օգտ­վում են, ցույց են տա­լիս՝ իբր խաբ­վում են ու օ­գուտ են փնտրում:
Continue reading →

Ընտր­ակ­ան ամ­փոփ­ում­ներ –

Ցան­կա­ցան, որ լավ լի­նի, բայց ե­ղավ ինչ­պես միշտ

 
Ընտ­րութ­յուն­նե­րից ա­ռաջ «լռ­­ու­թ­­յան օր» հայ­տա­րա­րե­լը մի­ջազ­գա­յին փորձ է եւ կի­րառ­վում է գրե­­­թե բո­լոր երկր­նե­րում: Ի­հար­կե բարդ է հա­մա­տա­րած լռութ­յուն պահ­պա­նե­լը, քան­զի մար­դիկ բա­զ­­մա­թիվ ձե­ւեր են գտնում «չլռե­լու»…­ Ան­գամ սո­ցցան­ցե­րում հնա­րա­վոր չէ վե­րահս­կել եւ ար­գե­լա­կել մեկ­նա­բա­նութ­յուն­ներ գրե­լը կամ քննար­կում­նե­րը:

Բայց «լռութ­յու­նը» հիմ­նա­կա­նում պահ­պան­վում է ծա­վա­լուն եւ ազ­դե­ցիկ վեր­լու­ծութ­յուն­նե­րի ու տե­սա­կետ­նե­րի ար­տա­հայտ­ման դեպ­քում, ին­չը ո­րո­շա­կի հա­վա­սա­րութ­յուն եւ ան­դորր է պահ­պա­նում ընտ­րութ­յուն­նե­րից ա­ռաջ:

Continue reading →

Որ նո­րըն­տիր խորհր­դա­րա­նը ար­տա­խորհր­դա­րա­նա­կան ու­ժե­րին եւս լսի

Ո­րե­ւէ հե­տընտ­րա­կան խառ­նակ­չութ­յան չպե՛տք­ է են­թարկ­վի Հա­յաս­տա­նը

 Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յունն ու Հայ Ազ­գայ­նա­կան­նե­րի Հա­մախմ­բու­մը շնոր­հա­վո­րում են հա­մայն հա­յութ­յա­նը, ՀՀ­ իշ­խա­նութ­յանն ու ընդ­դի­մութ­յա­նը, հան­րա­պե­տութ­յան քա­ղա­քա­քա­ցի­նե­րին եւ մեր ազ­գի բա­րի կա­մե­ցող­նե­րին ընտ­րութ­յուն­նե­րը նա­խորդ­նե­րից ա­ռա­վել ա­զատ ու կազ­մա­կերպ­ված անց­կաց­նե­լու հա­մար:

Հայ ա­րի­ներն ու ազ­գայ­նա­կան­նե­րը չմաս­նակ­ցե­լով ՀՀ­ ԱԺ հեր­թա­կան ընտ­րութ­յա­նը՝ ի­րենց քվեար­կութ­յամբ եւ հանձ­նա­ժո­ղով­նե­րի ան­դամ­նե­րի ու լիա­զոր­ված ան­ձանց մաս­նակ­ցութ­յամբ նպաս­տե­ցին ընտ­րա­կան գոր­ծըն­թա­ցի հնա­րա­վո­րինս ա­զատ ու թա­փան­ցիկ անց­կաց­մա­նը:

Continue reading →

Ընտրական ամփոփումներ –

Եվ­րա­միութ­յու­նը ­դժգոհ չէ

 ԵՄ-ն­ ի գի­տութ­յուն է ըն­դու­­նել մեր երկ­րում կա­յա­ցած խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րը եւ ող­ջու­նել է ըն­տ­­րութ­յուն­նե­րի դի­տարկ­ման մի­ջազ­գա­յին ա­ռա­քե­լութ­յան եզ­րա­կա­ցութ­յուն­նե­րի ու նախ­նա­կան դա­տո­ղութ­յուն­նե­րի մա­սին հայ­տա­րա­րութ­յու­նը: Այս մա­սին աս­վում է ԵՄ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան եւ անվ­տան­գութ­յան հար­ցե­րով գե­րա­գույն հանձ­նա­կա­տար Քեթ­րին Էշ­թո­նի եւ Եվ­րո­պա­կան հա­րե­ւա­­­ն­­ութ­յան ու ընդ­լայն­ման քա­ղա­քա­կա­նութ­յան հար­ցե­րով հան­ձ­­նա­կա­տար Շտե­ֆան Ֆյու­լեի հայ­տա­րա­րութ­յու­նում:

Continue reading →

Նոր եր­կա­թու­ղա­յին գիծ՝ դե­պի «Զվարթ­նոց» մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յան

Որ եր­կիր մտնո­ղը տաք­սու «շո­ֆեր­նե­րի» ճան­կը չընկ­նի

 

Վեր­ջա­պես կյան­քի կկոչ­վի են­­­­թա­­կա­ռուց­վածք­նե­րի զար­գաց­ման մեկ այլ (մեր թեր­թի նա­խորդ հա­մա­րում խո­սե­ցինք «Հյու­սիս-Հա­րավ»-ից) ծրա­գիր, ո­րի շնոր­հիվ եր­կա­թու­­­ղա­յին գիծ կու­նե­նանք դե­պի «Զվարթ­նոց» մի­ջազ­գա­յին օ­դա­նա­­­վա­կա­յան, ին­չի շնոր­հիվ էլ  մեր եր­կիր մտնո­ղը ա­ռա­ջին մար­դը, ում կտես­նի, տաք­սիս­տի «ռո­ժը» չի լի­նի: Կո­պիտ եմ ա­սում, ո­րով­­հե­տեւ տաք­սիստ­նե­րի մի դաս կա, որ ոչ մի կերպ վա­րորդ չի դառ­նում, միշտ մնում է իբ­րեւ փն­­թի, փնթփնթան, անդ­րա­վար­տի­քը մին­չեւ ծնկներն ի­ջած, ու­ղե­ւո­­րին իր պար­զու­նակ ու­ղե­ղով խա­բել փոր­ձող «շո­ֆեր»: Ին­չե­ւէ, սա անհ­րա­ժեշտ սկիզբ է, բայց՝ այլ թե­մա, ուս­տի կներ­կա­յաց­նենք բուն ծրա­գի­րը:

Continue reading →