Daily Archives: June 9, 2012

«Լուսանցք»-ի փոստից՝ օրախնդիր հրամայականով –

Հայկականության տեսլականը

 Ա­ռա­վել վտան­գա­վոր է, երբ ժո­­ղովր­դա­վար­նե­րը ցու­ցադ­րա­բար հան­դես են գա­լիս իբ­րեւ ազ­գա­յին-ժո­ղովր­դա­վար­ներ. այս պա­րա­գա­յում հայտն­վում է քա­ղա­քա­կան մի խառ­նուրդ, ո­րը «գե­նե­տիկ» շեղ­ման, երկ­վութ­յան մեջ գտնվե­լով՝ ինք­նա­բե­րա­բար ըն­դար­ձա­կում է քա­ղա­քա­կան «շի­զոֆ­րե­նիկ­նե­րի դաշ­տը», ո­րը խե­ղում է եւ՛ ժո­ղովր­դա­վա­րութ­յու­նը, եւ՛ ազ­գայ­նա­կա­նութ­յու­նը: Ա­մեն ին­չից կար­ծեց­յալ ա­մե­նա­լավն ընտ­րե­լը հան­գեց­նում է ոչ թե նոր լավ ձե­ւի ստեղծ­մա­նը, այլ՝ լավ «հիբ­րի­դի» ա­ռա­ջաց­մա­նը, ո­րը թվաց­յալ օգ­տա­կար լի­նե­լով տվյալ պա­հին, այ­նու­ա­մե­նայ­նիվ «անպ­տուղ» է եւ, հե­տա­գա­յում, բնա­կա­նո­րեն ըն­թաց­քի մեջ մտնե­լով՝ դառ­նում է հա­կազ­դե­ցութ­յան, հա­կաբ­նա­կան մի­ջամ­տու­թ­յան պա­րարտ հող…

Continue reading

Ո­մանք՝ ի գործ, ո­մանք էլ՝ ի սադ­րան­քա­շի­նութ­յուն


2 օր ա­ռաջ քա­ղա­քա­կան նո­րաս­տեղծ կոա­լի­ցիան հան­դի­պել է: Տե­ղի է ու­նե­ցել ՀՀ ­վար­չա­­պե­տի, ՀՀԿ ­խորհր­դի եւ ՕԵԿ քաղ­խոր­հր­­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հան­դի­պու­մը: Հան­դիպ­ման ըն­թաց­­քում քննարկ­վել են ՀՀ ­կա­ռա­վա­րութ­յան ծրագ­րի հիմ­նադ­րույթ­նե­րը, ո­րոնք մշակ­վել են կոա­լի­ցիոն քա­ղա­քա­կան ու­ժե­րի՝ ՀՀԿ­-ի եւ ՕԵԿ-ի նա­խընտ­րա­կան ծրա­գ­­րե­րի հի­ման վրա՝ հա­մա­ձայն 2012թ. մա­յի­սի 30-ին կնքված կոա­լի­ցիոն հու­շագ­րի: Ար­ծարծ­վել են աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղծ­ման, ար­տա­հան­ման խթան­ման, սո­ցի­ա­­լա­կան պաշտ­պա­նութ­յան, ա­ռող­ջա­պա­հութ­յան, գյու­ղատն­տե­սութ­յան, կո­մու­նալ տնտե­սութ­յան, կր­թ­ու­թ­­յան զար­գաց­ման խնդիր­նե­րը: Հստա­կեց­վել են մի շարք այլ ո­լորտ­նե­րում հա­մա­կար­գա­յին բա­րե­փո­խում­նե­րի ի­րա­կա­նաց­ման հիմ­նա­կան ուղ­ղութ­յուն­ներն ու մե­խա­նի­զ­մ­նե­րը:

Continue reading

Հա­վատք եւ ան­հա­վա­տութ­յուն –

Հա­վատ­քը՝ որ­պես ազ­գի՝ բնութ­յան ու բնա­կա­նի վե­րապ­րում

 

Սկիզ­բը՝ թիվ 19-ում

Ա­րա­րի­չը՝ Աստ­ված­նե­րի ու Ա­ստ­­վա­ծա­մարդ­կանց հայ­րը՝ է Աստ­վա­ծա­մոր՝ ծնող զո­րութ­յան կե­նակ­ցութ­յամբ ա­րա­րել բնութ­յու­նը, բնա­կան բա­ցար­ձակ զո­րութ­յուն­նե­րին՝ Աստ­ված­նե­րին ու Աս­տ­­վա­ծա­մարդ­կանց, օ­րի­նա­չա­փութ­յուն­ներ հաս­տա­տել բնութ­յան մեջ: Եվ նրա ա­րար­չա­կան կամքն են հա­մայն տիե­զեր­քում, երկն­քում ու երկ­րում, մար­դաշ­խար­հում ի­րա­գոր­ծում Աստ­ված­ներն ու Աստ­վա­ծա­մար­դիկ՝ ա­րար­չա­կան ո­րակ­նե­րը մարմ­նա­վո­րող բնա­կան բա­­ցար­ձակ զո­րութ­յուն­նե­րը: Տիե­զերքն ու եր­կիր մո­լո­րա­կը լե­ցուն են բնա­կան, բնա­կան օ­րի­նա­չա­փութ­յուն­նե­րով լույս աշ­խարհ ե­կած ու ապ­րող, միմ­յանց հետ կե­նաց հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մեջ գտնվող օր­գա­նիզմ­նե­րով: Ո­չի՜նչ բ­նութ­յու­նից դուրս ու ան­կախ չի ա­ռա­ջա­նում ու ապ­րում. բնութ­յան ու բնա­­կա­նի ժխտու­մի մա­սին բար­բա­ջանք­նե­րը զա­ռան­ցանք են:

Continue reading

Սի­րե­ցե՛ք զ­մի­մեանս, … այ­լա­պես կսի­րե՛ք զ­բանս հան­ճա­րոյ

Մա­յի­սի 30-31-ը Ղա­զախս­տա­նի նա­խա­գահ Նուր­սուլ­թան Նա­զար­բաե­ւի նա­խա­ձեռ­նութ­յամբ Աս­տա­նա­յում գու­մար­վել է Հա­մա­շ­­խար­հա­յին եւ ա­վան­դա­կան կրոն­նե­րի ա­ռա­ջ­­նորդ­նե­րի Դ ­հա­մա­ժո­ղո­վը «Խա­ղա­ղու­թ­­յունն ու հա­մե­րաշ­խութ­յու­նը՝ որ­պես մարդ­կու­թ­­յան ընտ­րութ­յու­ն» խո­րագ­րով:

Մայր ա­թոռ սուրբ Էջ­միած­նի տե­ղե­կատ­վա­կան հա­մա­կար­գի հա­ղորդ­մամբ, հա­մա­ժո­ղո­վին քննարկ­վել են «Կրո­նա­կան ա­ռաջ­նորդ­նե­րի դե­րը կա­յուն զար­գաց­ման գոր­ծու­մ», «Կրո­նը եւ կի­նը. հո­գե­ւոր ար­ժեք­նե­րը եւ ժա­մա­նա­կա­կից մար­տահ­րա­վեր­նե­րը», «Կրո­նը եւ ե­րի­տա­սար­դութ­յու­նը» եւ այլ թե­մա­ներ: Նույն տե­ղե­կութ­յան հա­մա­ձայն, հա­մա­ժո­ղո­վին մաս­նակ­ցել են Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­միած­նի հրա­տա­րակ­չա­կան բաժ­նի տնօ­րեն Տ. Նա­թան ար­քե­պիս­կո­պոս Հով­­հան­նիս­յա­նը եւ Գե­ղար­քու­նի­քի թե­­մի ա­ռաջ­նորդ Տ. Մար­կոս ե­պիս­կո­պոս Հով­հան­նիս­յա­նը:

Continue reading

«Վար­չա­կան ի­րա­վա­խախ­տում­նե­րի վե­րա­բեր­յալ ՀՀ­ օ­րենսգր­քում փո­փո­խութ­յուն­ներ եւ լրա­ցում­ն


Խախ­տում­ներ ու տու­գանք­ներ. վա­րորդ­նե­րի գրպա­նից դրանք մին­չեւ 450 հա­զար կկոր­զեն

Հու­նի­սի 2-ից. զգու­շա­ցի՛ր ­տու­գան­վե­լուց

 

Ըն­թա­ցիկ տար­վա  փետր­վա­րի 7-ին ըն­դուն­վեց «Վար­չա­կան ի­րա­վա­խախ­տում­նե­րի վե­րա­բեր­յալ ՀՀ­ օ­րենսգր­քում փո­փո­խութ­յուն­ներ եւ լրա­ցում­ներ կա­տա­րե­լու մա­սին» օ­րեն­քը: Այդ­պի­սով, զգա­լի փո­փո­խութ­յուն­ներ  կա­տար­վե­ցին ճա­նա­պար­հա­յին եր­թե­ւե­կութ­յան անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման բնա­գա­վա­ռի ի­րա­վա­խախ­տում­նե­րի հա­մար պա­տաս­խա­նատ­վութ­յուն սահ­մա­նող հոդ­ված­նե­րում, ինչ­պես նաեւ այդ ի­րա­վա­խախ­տում­նե­րի վե­րա­բեր­յալ գոր­ծե­րով վար­չա­կան վա­րույ­թի ըն­թա­ցա­կար­գե­րը սահ­մա­նող հոդ­ված­նե­րում, ո­րոնք ու­ժի մեջ են մտնել հու­նի­սի 2-ից: Սա­կայն, չգի­տես ին­չու, այդ փո­փո­խութ­յուն­նե­րից հիմ­նա­­կա­նում խոս­վում է այն մա­սին, որ վա­րորդ­նե­րը կտու­գան­վեն վա­րե­լու ժա­մա­նակ բջջա­յին հե­ռա­խո­սով խո­սե­լիս կամ ծխե­լիս: Բայց կան այլ բնույ­թի խախ­տում­ներ էլ, ո­րոնք վա­րորդ­նե­րի գրպա­նից մեծ փո­ղեր կկոր­զեն: Այս ըն­թաց­քում «Լու­սանցք»-ին դի­մե­ցին բազ­մա­թիվ ըն­թեր­ցող­ներ՝ խնդրե­լով ներ­կա­յաց­նել խախ­տում­ներն ու դրանց դի­մաց տու­գան­քի չա­փե­րը:

Continue reading

Հայ­կա­կան խո­հա­նոց –


(Ներ­կա­յաց­նում է «Ար­վա­սար» ռես­տո­րա­նի (Ա­միր­յան 27) տնօ­րեն Ռու­զան­նա Նա­հա­պետ­յա­նը, հեռ` 531-027, 531-028)

(ռես­տո­րանն ըն­դու­նում է կո­լեկ­տիվ հայ­տեր)

 

Continue reading