Daily Archives: June 17, 2012

Լուսանցքի թիվ 243-ի հոդվածները


1. Հայ-թուրքական հարեւանություն ձեւակերպումն անգամ չի ընկալվում… Իսկ մեզ բարեկամություն են քարոզում…
2. Հավատք եւ անհավատություն  (3-րդ մաս) – Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանություն) – Հավատքը՝ ծագումի ու արյան դրոշմ…
3. Հակամարտություն (1-ին մաս) – Արեւապաշտական գաղափարախոսության օրինական ու կեղծ ժառանգորդները – Արամ Մկրտչյան (Գերմանիա)
4. Կառավարության հին նոր կազմը՝ այսօր… Խորհրդարանը չի՞ ծնի այլընտրանք – Նոր քաղաքական ծավալումներ ՀՀ նախագահի ընտրության օրերին…
5. Շախմատում զինվորները թագուհի են դառնում, բայց՝ ոչ արքա – ԱԱԾ-ն «փողերի լվացման» գո՞րծ է պարզաբանում…
6. Իրավական գրոհ՝ ի շահ արդարության – Անարդարադատությունը Հայաստանի փաստաբաններին էլ հունից հանեց…
7. ՀՀ պետական դրոշի տոնը… Ավելորդ ընկերասիրության վնասները… ՀՀ-ում ազգային հանդուրժողականություն կա… Չախալյանը՝ ընդդեմ Վրաստանի…
8. Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Բաժանորդագրվեք՝ «Լուսանցք»…
Continue reading

Հայ-թուր­քա­կան հա­րե­ւա­նութ­յուն ձե­ւա­կեր­պումն ան­գամ չի ըն­կալ­վում

Իսկ մեզ բա­րե­կա­մութ­յուն են քա­րո­զում

ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րի այ­ցին «Լու­սանցք»-ը հան­գա­մա­նա­լից անդ­րա­դար­ձել է նա­խորդ թո­ղար­կու­մում, բայց նշենք, որ օ­րերս Թուր­­քիան բա­ցա­հայտ մեր­ժել է Հի­լա­րի Քլին­թո­նի կո­չը՝ Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վո­րմանն ուղղ­ված: Ան­կա­րան նշել է, որ ՀՀ ­Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի ո­րո­շու­մը հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման գլխա­վոր խո­չըն­դոտն է: Այն, որ թուր­­քա­կան ստո­րութ­յու­նը սահ­ման­ներ չի ճա­նա­չում, հայտ­նի է նաեւ մի­ջազ­գա­յին հան­րութ­յա­նը, ուս­տի նրանց ինչ-որ բան բա­ցատ­րել պետք չէ: Իսկ հայ-թուր­քա­կան հոր­ջորջ­վող ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րը տա­պա­լած Ան­կա­րան նո­րից իր բնույ­թին հա­րա­զատ վայ­նա­սուն է բարձ­րաց­րել, թե հա­յե­րը ի­րա­վա­կան խո­չըն­դոտ են ստեղ­ծել, ին­չը չի կա­րե­լի թույլ տալ: Եվ այն փաս­տը, որ թուր­քա­կան կողմն ին­քը նա­խա­պայ­ման­ներ սկսեց ա­ռա­ջադ­րել, ին­չը նա­խա­տես­ված չէր ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րով, այ­լեւս «չեն հի­շում» Թուր­քիա­յում: Ար­ցախ­յան եւ Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան խնդիր­նե­րի ար­­ծար­ծու­մը, ինչ­պես նշել էինք նախ­կի­նում, հայ-թուր­քա­կան երկ­կողմ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը դար­ձ­­րել էին ե­ռա­կողմ՝ Հա­յաս­տան-Թուր­­քիա-Ադր­բե­ջան, ին­չը ոչ մի­այն հա­կա­սահ­մա­նադ­րա­կան էր, այ­լեւ չէր տե­ղա­վոր­վում մի­ջազ­գա­­յին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի շրջա­նա­կում եւ քա­ղա­քա­կան հու­մո­րի ո­լոր­տից էր պար­զա­պես…

Continue reading

Հա­վատք եւ ան­հա­վա­տութ­յուն – Քուրմ Մանուկ (ՀԱՄ)

Հա­վատ­քը՝ ծա­գու­մի ու ար­յան դրոշմ (3-րդ մաս)

Սկիզ­բը՝ թիվ 19 եւ 21-ում

Ի տար­բե­րութ­յուն հա­վատ­քի, ո­րը  ներ­քին զգա­ցո­ղութ­յամբ բն­­ու­թ­­յան ու ա­մե­նայն բնա­կա­նի վե­րապ­րումն է, կրո­նը ո­րե­ւէ ան­հա­տի (ան­հատ­նե­րի) ստեղ­ծած գա­ղա­փար­նե­րի կրումն է մարդ­կանց մեջ (ինչ­պես կրոն բառն է այդ մա­սին ա­սում), գա­ղա­փար­ներ, ո­րոնք դա ստեղ­ծող­նե­րի մեջ ա­ռա­ջա­նում են ի­րենց ապ­րած մաս­նա­վոր կյան­քե­րից ու ու­նե­ցած ան­հա­տա­կան կեն­սա­փոր­ձե­րից: Հա­վատ­­քի ա­ռանց­քը բնութ­յու­նը, բնա­կա­նը, բնա­կան զո­րութ­յուն­ներն ու դրանց հա­րա­բե­րութ­յուն­նե­րին են, կրո­նի­նը՝ բնա­կան կյան­­քի ու­ղեծ­րից դուրս ըն­կած (կամ՝ ի վե­րուստ այդ­պես ծնված) ան­­հա­տը, ան­հատ­նե­րի խմբե­րը, դրանց կյան­քերն ու հա­րա­բե­րութ­յուն­նե­րը:

Continue reading

Պատ­մութ­յան մութ ծալ­քե­րից՝ ա­ռանց գրաքն­նութ­յան –

Հ­ակ­ամ­արտություն­ (1-ին մաս)

Ա­րե­ւա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան օ­րի­նա­կան ու կեղծ ժա­ռան­գորդ­նե­րը

 

Փոքր Ա­սիա­յի աշ­խա­րհա­հա­յաց­քի փի­լի­սո­փա­յութ­յան հիմ­քը բո­լոր ժա­մա­նակ­նե­րում ա­մե­նա­կա­րող եւ ա­մե­նա­կա­տար­յալ ու­ժի՝ ա­րե­ւի, հրի կրա­կի, գաղտ­նագր­ված ճա­կա­տագ­րի գա­ղա­փար­ն­ է ե­ղել: Հա­մոզ­ված եմ, մեր տա­­րա­ծա­շր­­ջա­նին վե­րա­բեր­վող յու­րա­քանչ­յուր դի­տար­կում ա­րեւ­ա­պաշ­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան են­թա­տեքս­տից դուրս թե­րի է եւ ա­ռանց ո­րի անհ­նա­րին է անհ­րա­ժեշտ խո­րութ­յամբ հաս­կա­նալ տար­բեր ու­ժե­րի կա­ռա­վար­ման ի­րա­վուն­քը Փոքր Ա­սիա­յի տա­րածք­նե­րում՝ ինչ­պես անց­յա­լում եւ ներ­կա­յում, այն­պես էլ ա­պա­գա­յում:
 

Continue reading

Կառավարության հին նոր կազմը՝ այսօր


Երեկ նա­խա­տես­ված Հա­յաս­տա­նի հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցութ­յան Գոր­ծա­դիր մարմ­նի նիս­տը հե­տաձգ­վել է:

Այն կկայանա այսօր՝ հունիսի 15-ի երեկոյան:

ԱԺ փոխ­նա­խա­գահ, ՀՀԿ ­մա­մու­լի խոս­նակ Է­դո­ւարդ Շար­մա­զա­նո­վի հավաստմամբ՝ «ոչ մի լուրջ պատ­ճառ չկա, զուտ տեխ­նի­կա­կան խնդիր­նե­րի պատ­ճա­ռով»:

Եթե հաշվի առնենք այն, որ այօր ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվելու է  կա­ռա­վա­րութ­յան կազ­մը, ապա տեխնիկական խնդիրը հենց դա էր, այն է՝ նոր կազմի նշանակման հետ կապված դեռ որոշակի անհայտներ են եղել:

Continue reading