Daily Archives: June 24, 2012

Լուսանցքի թիվ 244-ի հոդվածները

1. Վտանգներ՝ ոչ միայն արեւմտյան ու ռուսաստանյան, այլեւ՝ իրանական ու վրացական, անգամ համաթուրքական եւ համաիսլամական ճակատներից…
2. Երկակի ստանդարտները՝ պատերազմածին – Նոր պատերազմը հայկական բռնազավթված հողերի ազատագրման նոր փուլ կսկսի…
3. Ախպերական անհասկանալի նշանակում – Տրանսպորտի եւ կապի նախարարությունում… «Բելաջիոյի Գրիշի» համակարգը սխա՞լ է աշխատել…
4. 7%-անոց խնդիր՝ գործադիրի համար… Կողմ է կառավարությունը, դեմ՝ գրեթե բոլորը… ՀՀ նախարարներն ու ԱԺ հանձնաժողովների նախագահները…
5. Կլինի՞ միջազգային «ռազբորկա» – «Սիվիլիթաս»-ը եւ ԲՀԿ-ն, Եվրամիությունն ու Արցախը, մորմոններն ու Հայաստանը…
6. «Ընտրում են մաֆիոզ կլանային կառույցի ներկայացուցչին հարիր վարքագիծ»,- ասում է ԱԱԾ ղեկավարը… Որ ուղղությամբ կգնա «կիսահղի ԲՀԿ-ն»…
7. Հակամարտություն (2-րդ մաս)- Ինչպես հայկական զորաբանակը խափանեց աշխարհակալ Մակեդոնացու ծրագրերը…Արամ Մկրտչյան (Գերմանիա)
8. Աստվածային Տոն՝ հազարամյակներ հետո… Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ում տեղադրեք գովազդ…

Continue reading

Հա­յաս­տա­նի հա­կաադր­բե­ջա­նա­կան լծակ­նե­րը.-

Վտանգ­ներ՝ ոչ միայն ա­րեւմտ­յան ու ռու­սաս­տան­յան, այ­լեւ՝ ի­րա­նա­կան ու վրա­ցա­կան, ան­գամ հա­մա­թուր­քա­կան եւ հա­մաիս­լա­մա­կան ճա­կատ­նե­րից…

 

Ադր­բե­ջա­նի նավ­թա­յին շա­հե­րը այ­լեւս ա­ռաջ­վա քա­ղա­քա­կան ու­ժը չու­նեն: Ար­դեն ա­վե­լի բա­ցա­հայտ է խոս­վում, որ նավ­թա­յին պա­­­շար­ներն էլ այն­քան շատ չեն, որ ռազ­մա-քա­ղա­քա­կան գե­րա­կա­յութ­յուն ձեռք բե­րեն: Ի­հար­կե, ո­րո­շա­կի պա­շար­ներ կան այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ինչն էլ դեռ շա­հարկ­ման տե­ղիք է տա­լիս:

Հատ­կա­պես Մեծ Բրի­տա­նիան է դեռ շա­հար­կում այդ խնդի­րը, չնա­­յած «Բրի­թիշ փեթ­րո­լիում»-ը կա­մաց-կա­մաց ճամպ­րու­կը հա­վա­­քում է Ադր­բե­ջա­նից: Իսկ ՆԱ­ԲՈւ­ԿՕ ծրագ­րի պար­տութ­յու­նը ան­գամ Ա­րեւ­մուտ­քում ադր­բե­ջա­նա­կան նավ­թի հար­ցը ա­պա­քա­ղա­քա­կա­նաց­րեց:

Continue reading

Նոր պա­տե­րազ­մը հայ­կա­կան բռնա­զավթ­ված հո­ղե­րի ա­զա­տագր­ման նոր փուլ կսկսի

Եր­կա­կի ստան­դարտ­նե­րը՝ պա­տե­րազ­մա­ծին

 ԼՂՀ ­նա­խա­գահ Բա­կո Սա­հակ­յանն այս օ­րե­րին հան­դի­պում­ներ է ու­նե­նում ՀՀ ­տար­բեր պաշ­տո­նա­տար ան­ձանց հետ, եւ ա­ռա­վել սեր­տաց­ման են գնում Հա­յաս­տան-Ար­ցախ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը գրե­թե բո­լոր ո­լորտ­նե­րում:

Իսկ ԵԱՀԿ ՄԽ ­հա­մա­նա­խա­գահ­­նե­րը Փա­րի­զում Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի ԱԳ նա­խա­րար­ներ Էլ­մար Մա­մեդ­յա­րո­վի ո­ւ­ Էդ­վարդ Նալ­բանդ­յա­նի հետ քննար­կել են Ար­ցախ­յան հա­կա­մար­տութ­յան կար­գա­վոր­ման ու­ղի­նե­րը: Հան­դիպ­մա­նը մաս­նակ­ցել են Ռո­բերտ Բրադ­կեն (ԱՄՆ), Ժակ Ֆո­րը (Ֆրան­սիա), Ի­գոր Պո­պո­վը (ՌԴ), ինչ­պես նաեւ ԵԱՀԿ նա­խա­գա­հի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Ան­ջեյ Կասպր­շի­կը: Չնա­­յած ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նա­մերձ սադ­րանք­նե­րին, Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար­նե­րը վճռա­կա­նութ­յուն են հայ­տ­­նել  շա­րու­նա­կել ջան­քե­րը՝ միջ­նորդ­նե­րի հետ խա­ղաղ կար­գա­վոր­մա­նը հաս­նե­լու ուղ­ղութ­յամբ եւ հաս­տա­տել են պատ­րաս­տա­կա­մութ­յու­նը փոխ­վստա­հութ­յան մի­ջո­ցա­ռում­ներ անց­կաց­նե­լու վե­րա­բեր­յալ: Բայց միջ­նորդ­նե­րը խո­րը մտա­հո­գութ­յուն են հայտ­նել շփման գծում վեր­ջին մի­ջա­դե­պե­րի կա­պակ­ցութ­յամբ եւ ընդգ­ծել են 1994թ. եր­կու երկր­նե­րի մի­ջեւ կնքված հրա­դա­դա­րի հա­մա­ձայ­նա­գ­­րին հե­տե­ւե­լու անհ­րա­ժեշ­տ­­ու­թ­­յու­նը:

Continue reading

Ախ­պե­րա­կան (Ե­րե­ւա­նի նախ­կին քա­ղա­քա­պետ Գա­գիկ Բեգ­լար­յա­նի) ան­հաս­կա­նա­լի նշա­նա­կում…

Տրանս­պոր­տի եւ կա­պի նա­խա­րար Մա­նուկ Վար­դան­յա­նը նաեւ ան­շարժ գույ­քի կա­դաստ­րի կո­մի­տեն ստեղծեց… բայց…

 

Որ կա­ռա­վա­րութ­յան նոր կազ­մը ա­ռանց մեծ փո­փո­խութ­յուն­նե­րի ե­ղավ, հաս­կա­նա­լի է. ա­միս­ներ անց նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­ներ են, ա­ռայժմ մեծ շար­ժե­րի կա­րիք չկա: Որ փո­փո­խութ­յուն­ներն էլ պայ­մա­նա­վոր­ված էին ԲՀԿ­-ի՝ կոա­լի­ցիա­յից դուրս գա­լով, սա էլ պարզ էր: Որ այս դուրս ե­կած­նե­րին էլ պետք է փո­խա­րի­նե­րին ՕԵԿ-ա­կան­նե­րը, տրա­մա­բա­նա­կան էր: Բայց ան­հաս­կա­նա­լի մի պաշ­տո­նան­կութ­յուն ե­ղավ եւ նույն­քան ան­հաս­կա­նա­լի մի նշա­նա­կում:

Continue reading

7 %-անոց խնդիր՝ գործադիրի համար

Օգնության կգա մաթեմատիկա՞ն, թե՞ նկարչությունը

 

Հու­նի­սի 18-ին ՀՀ ­նա­խա­գա­հի մաս­նակ­ցութ­յամբ կա­յա­ցավ նոր կա­ռա­վա­րութ­յան ար­տա­հերթ ու անդրանիկ նիս­տը, ո­րի օ­րա­կար­գում ընդ­գր­կ­ված էին կա­ռա­վա­րութ­յան ծրագ­րի քն­նարկ­ման եւ Ազ­գա­յին ժո­ղո­վի ար­տա­հերթ նստաշր­ջան գու­մա­րե­լու վե­րա­բեր­յալ հար­ցե­րը: Սերժ Սարգս­յա­նը հայտ­նեց, որ ի կա­տա­­րումն ՀՀ Սահ­մա­նադ­րութ­յան պա­հան­ջի, վար­չա­պե­տի ներ­կա­յաց­մամբ ստո­րագ­րել է ՀՀ կա­ռա­վա­րութ­յան ձեւա­վոր­ման հա­մար անհ­րա­ժեշտ բո­լոր հրա­մա­նա­գ­րե­րը:

Continue reading