Daily Archives: June 26, 2012

Հայերը չպե՛տք է լինեն համաթուրքական վտանգների կույր դիտորդներ…

 
…Իսկ Անկարայի նեո-օսմանական եւ նեո-պանթուրքիստական, ինչպեսեւ՝ նեո-իսլամական ծրագրերի դեմն առնելու միակ արդյունավետ միջոցը հայկական գործոնի հզորացումն է տարածաշրջանում, Թուրքիայի դեպքում՝ Արեւմտյան Հայաստանի վերամիավորումը Արեւելյան Հայաստանի, որի ադրբեջանական զավթված հատվածը եւս պիտի վերամիավորվի Արցախի հետ միասին…
Թուրքական նեո-օսմանիզմը, նեո-պանթուրքիզմը եւ նեո-իսլամիզմը տարածաշրջանում
Հայ Արիական Միաբանությունը բազմիցս ահազանգել է տարածաշրջանում նեո-օսմանիզմի եւ նեո-պանթուրքիզմի վտանգների մասին: Համաշխարհային ներկա աշխարհա-քաղաքական բեւեռները վստահաբար նկատում են նորացված թուրքական ծավալապաշտական այս քաղաքական խաղերը, բայց, ըստ երեւույթին, կարծում են, թե դա նորից կծառայեցնեն իրենց գերնպատակներին: Սակայն համաթուրքական ծավալումներն այսօր չեն կարող 1900-ականների զարգացումներն ունենալ, ինչը թույլ կտա Եվրոպային, Միացյալ Նահանգներին ու Ռուսաստանի Դաշնությանը՝ սեփական ռազմա-քաղաքական եւ ռազմա֊տնտեսական խաղերը պարտադրել Անկարային:
Իրավիճակն այլեւս նույնը չէ:
1. Թուրքիան իր զավթած տարածքով (779,5 հազ. կմ2) եւ ավելի քան 70 մլն. բնակչությամբ՝ քիչ թե շատ կայացած պետություն է, որ ունի նաեւ ՆԱՏՕ-ական վարժանքներ անցած զինուժ եւ այլ զինական, ռազմարդյունաբերական, էներգետիկ-տնտեսական … կարողություններ:2. Անկարան դեռ կարողանում է շահարկել «1 ազգ – 6 պետություն» համաթուրքական տեսությունը` իր ծավալապաշտական ծրագրերում (համաթուրքական դաշինքում) որոշակի ներառելով նաեւ Ադրբեջանին (68 հազ. կմ(նախկին 86,6 հազ. կմբռնազավթված տարածքների մոտ 18 հազ. կմհայկական տարածքները Արցախի հետ միասին ազատագրված են արդեն)), Ղազախստանին (2.724,9 հազ. կմ2), Ուզբեկստանին (447,4 հազ. կմ2), Թուրքմենստանին (488,1 հազ. կմ2) եւ Ղրղըզստանին  (199,9 հազ. կմ2), ընդհանուր առմամբ՝ ավելի քան 70 մլն. բնակչությամբ եւս:

Continue reading