Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեղեկություններ է հրապարակել L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ
- Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն
- Իջևանում քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների զարգացման հնարավորությունները
- Նոր ուղղությամբ չվերթեր «Շիրակ» օդանավակայանից
- Դուք ոչինչ չարեցիք Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար․ Զախարովան՝ Փաշինյանին
- Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Պուտին-Փաշինյան հանդիպում կկայանա
- Հանդիպում՝ արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների (տեսանյութ)
- Շինարարների փողոցում ապամոնտաժվել են ինքնակամ շինություններ (տեսանյութ)
- Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները՝ նոր կարգով
- Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել զինամթերք. 3 անձ ձերբակալվել է
Monthly Archives: July 2012
ՀԱՄ ամերիկահայ կառույցի անունը շահարկում են ՀԱՄ-ից վտարվածները

Կառույցը 3 տարի է այլ պատասխանատու ունի՝ Վարդան Զոհրաբյան
Հայ Արիական Միաբանությունը հայտարարում է, որ ԱՄՆ-ի ՀԱՄ կառույցը, որը հանդես է գալիս Հայ Արիների Բռունցք (ՀԱԲ) անվամբ, շուրջ 10 տարվա պատմություն ունի, եւ գործում է միայն ՀԱՄ Գերագույն Խորհրդի եւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հրահանգներով:
ՀԱՄ առաջնորդի դեմ մահափորձից հետո, 2009թ. նոյեմբերին, երբ ՀԱՄ սփյուռքյան կառույցներում եւս եղան բազմակողմանի ստուգումներ, ԱՄՆ-ի ՀԱԲ պատասխանատու Արմեն Շահբազյանը, որ մինչ այդ ղեկավարել էր կառույցը, հեռացվեց ՀԱՄ շարքերից եւ պատասխանատու նշանակվեց ՀԱՄ ամերիկահայ կառույցի նվիրյալ անդամներից մեկը՝ Վարդան Զոհրաբյանը:
Նախկին ղեկավար Արմեն Շահբազյանը հեռացվել է տարիներ շարունակ գաղտնի դրամագողության եւ ՀԱԲ կառույցի անդամներին ՀԱՄ-ի գործունեությանը եւ հրահանգներին ոչ լիարժեք իրազեկ պահելու համար: Տարիներ շարունակ ամերիկահայ հայարիները հանգանակություն են կազմակերպել ՀԱՄ գործունեությանն աջակցելու համար, սակայն վերոնշյալ նախկին պատասխանատուն հավաքված գումարի մի մասը յուրացրել է՝ օգտվելով իր հանդեպ եղած վստահությունից:
2009թ. նոյեմբերին բոլոր վնասարարություններն ու անօրինականությունները վերջնականապես պարզվել են եւ ՀԱՄ Գերագույն Խորհրդի որոշմամբ՝ Արմեն Շահբազյանը մի քանի «գործընկերների» հետ հեռացվել է ՀԱՄ շարքերից (նաեւ՝ ԱՄՆ-ի ՀԱԲ կառույցից):
Հայ արիները Հայոց Սրբազան Տոմարով Աստղիկի օրը նշել են Վարդավառը

Հայ արիները եւ ազգայնականները նշել են Հայոց Վարդավառի տոնը: Այն ամենասիրված տոներից է եւ Հայ Արիական Միաբանության ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամները հուլիսի 25-ին՝ Հայոց Սրբազան տոմարով եւ Արեգակնային անշարժ օրացույցով Աստղիկ օրը կազմակերպել են հայ-արիական տոնակատարություն:
Բազում հազարամյակներ այդ տոնը նշվում է որպես Հայոց սիրո Աստղիկ Աստվածուհու տոն: Վարդ՝ Վ-Արդ նշանակում է Գերագույն-Վերին Սերումի Խորհուրդ, Գերագույն Սիրո Խորհուրդ: Վարդավառը նախաշնում է Գերագույն Սիրո Խորհրդով վառվել-խանդավառվելը, օծվելը:
Հայ արիները տոնական միջոցառմանն ավանդական ջրցանությամբ միմյանց ջրել են հայ արի քրմերի կողմից օծված ջրով, եւ մեծ ու մանուկ ջրոցի խաղալով փառաբանել են Աստղիկ Աստվածուհուն եւ Սերը, որը Տիեզերաստեղծ Միջուկ է ի վերուստ:
Հայ արիականների ու ազգայնականների համար առաջնային է Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը ողջունում են Արցախի Հանրապետության նախագահի հերթական ընտրությունների անցկացումը եւ բոլոր 3 թեկնածուների մասնակցությունը, ովքեր իրենց առաջադրած ծրագրերում նախանշել էին Արցախի ու հայության շահերով գործելու դրույթներ:
Վստահ ենք, որ Արցախի նախագահի այսօրինակ կազմակերպված ընտրությունը կնպաստի ԼՂՀ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը: Ազատ եւ թափանցիկ ընտրությունները ապահովում են նաեւ պետության առաջընթաց զարգացումը եւ ներքաղաքական կայունությունը: Մինչ այս էլ Արցախի իշխանությունները կարողացել են հասնել բազմակողմանի հաջողությունների՝ ուրույն տեղ գրավելով տարածաշրջանում, ինչը զգալիորեն բարձրացրել է ԼՂՀ միջազգային վարկանիշը՝ չնայած դեռեւս միջազգայնորեն չճանաչված պետությանը կարգավիճակին:
Ծնվեց Աստղիկը՝ Վարդավառի տոնին ընդառաջ եւ հանուն Հայ Աստվածների վերադարձի
![]() |
![]() |
![]() |
Հայ արիները նշում են եւ փառաբանում արորդու երկրային ծնունդը
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը, Հայ Ազգայնականների Համախմբման Խորհուրդը եւ «Լուսանցք» շաբաթաթերթի աշխատակազմը շնորհավորում են ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին եւ «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանին՝ դստեր՝ Աստղիկի ծննդյան կապակցությամբ:
Աստղիկ Արմենի Ավետիսյանը ծնվել է հուլիսի 12-ին, Երեւանում եւ իր անվանն արժանացել է Հայոց Սիրո Աստղիկ Աստվածուհու անունը պատվով կրելու առաքելությամբ:
* Տիեզերական նվեր դու անգին
(Որ ծնվեցիր հուլիսի 12-ին՝ Վարդավառին ընդառաջ…)
Դու ծնվեցի՜ր սպասումների երա՜զ մեր անհուն
Սիրո Տաճարում Հայ Աստվածների,
Տարերքների մեջ Տիեզերական,
Եվ մեծ պայքարում Չարի ու Բարու:
Րոպեներն անանց ժամեր էին թվում
Սեղմում սահմանը Երկնի ու Երկրի,
Այստեղ եւ այնտեղ՝ Հայ Աշխարհներում
Սրբազան Կամքն էր Ազդակներ հղում…
Տեւական սպասումը եթերային ծիրում
Ղողանջե՛ց Աստղի՜կ, Վարդավա՜ռ երգե՛ց,
Իրարանցումը Երկնի ու Երկրի
Կարծես մի ամբողջ Տիեզերք գրկեց…
Ի՛նչ Զորավոր է Սերը Արարչի –
Նախախնամության կանչով արդ դու ծնվեցիր՝
Վահագնի ու Աստղիկի – Արմենի ու Արմենուհու
Դուստր Լուսնահատիկ…
Երեւան – 01.08.2012թ. ժամը՝ 22.55
Աստղիկը ծնվեց Վարդավառ տոնի նախաշեմին, որը հայ արիները նշում են որպես Աստղիկ Աստվածուհու տոն, եւ հայ արիականներն ու ազգայնականները, «Լուսանցք»-ի աշխատակազմն ու թղթակիցները նորածնին մաղթում են աստղկական գեղեցկություն եւ վահագնազարմ առողջություն ու ամրություն:
Թո՛ղ Հայ Աստվածները պահապան եւ զորավիգ լինեն նորածին հայուհուն, իսկ Տիեզերքն ու Ամենայնի Արարիչը բարեհամբույր գտնվեն հայ արիների առաջնորդի արորդի դստեր ճակատագրի նկատմամբ:
Թո՛ղ Աստղիկը ժառանգի հայրական եւ մայրական գեների ամբողջ զորությունները, ազգային իղձերն ու նպատակները եւ միաժամանակ ապրի ուրախ, հաջողակ եւ նպատակասլաց անձնական կյանքով:
Թո՛ղ Աստղիկը լինի ավետիսը Արմեն Ավետիսյանի եւ Արմենուհի Մելքոնյանի հաջորդիվ զավակների:
Լուսանցքի թիվ 246-ի հոդվածները
1. «Լուսանցք»-ի ընթերցողի հետ հանդիպումը՝ մեկամսյա հանգստից հետո… Հայ արիները կնշեն վարդավառը… azer online-ը՝ ընդդեմ hayary.org-ի…
2. Քաղաքական աղանդների տրամազեղումը – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան
3. Ազգային պետության տեսլականը – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան
4. «Հարսնաքար»-ում կատարվածի մասին հարցազրույց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ
5. Ամենաթողությունը՝ ինքնակործան եւ ինքնամահաբեր վտանգավոր եզրագիծ – «Լուսանցք»-ի ամփոփիչ անդրադարձը «Հարսնաքար»-ի դեպքերին…
6. Սերիալները՝ դրանք արտադրողների անհաջող կյանքի ներկայացումնե՞ր – Հայ կանայք հավեր են կամ հիվանդներ, իսկ տղամարդիկ՝ աղվեսներ ու սրիկաներ
7. Ներքաղաքական – Բոլոր ճանապարհները տանում են դեպի նախագահի ընտրություններ… Թեկնածուների ստվերային պայքարը…
8. Արցախը նո՞ր նախագահ կունենա… Հայաստանի ռազմական առաջնահերթությունները – ՆԱՏՕ-ՀԱՊԿ հակակշիռները պետք է լավագույնս կիրառվեն
9. Կրոնները՝ խառնածիններից ծնված ու խառնածինների համար (2-րդ մաս) – Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանություն)
10. Գունային ժամանց… Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… Տեղադրեք գովազդ www.hayary.org-ում… Գնեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք»
2. Քաղաքական աղանդների տրամազեղումը – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան
3. Ազգային պետության տեսլականը – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան
4. «Հարսնաքար»-ում կատարվածի մասին հարցազրույց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ
5. Ամենաթողությունը՝ ինքնակործան եւ ինքնամահաբեր վտանգավոր եզրագիծ – «Լուսանցք»-ի ամփոփիչ անդրադարձը «Հարսնաքար»-ի դեպքերին…
6. Սերիալները՝ դրանք արտադրողների անհաջող կյանքի ներկայացումնե՞ր – Հայ կանայք հավեր են կամ հիվանդներ, իսկ տղամարդիկ՝ աղվեսներ ու սրիկաներ
7. Ներքաղաքական – Բոլոր ճանապարհները տանում են դեպի նախագահի ընտրություններ… Թեկնածուների ստվերային պայքարը…
8. Արցախը նո՞ր նախագահ կունենա… Հայաստանի ռազմական առաջնահերթությունները – ՆԱՏՕ-ՀԱՊԿ հակակշիռները պետք է լավագույնս կիրառվեն
9. Կրոնները՝ խառնածիններից ծնված ու խառնածինների համար (2-րդ մաս) – Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանություն)
10. Գունային ժամանց… Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… Տեղադրեք գովազդ www.hayary.org-ում… Գնեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք»
Ընթերցողի հետ հանդիպումը՝ մեկամսյա հանգստից հետո
Սիրելի ընթերցող: Մեր հաջորդ թողարկումը, որ պիտի լիներ հուլիսի 20-26-ը, լույս չի տեսնի, որովհետեւ մենք մեկնում ենք մեկամսյա արձակուրդի:
Մեկ անգամ չէ, որ ասել ենք, արձակուրդները մեր սրտով չեն, քանզի այդ ընթացքում կտրվում է ընթերցող-թերթ կապը: Բայց եւ այդ հանգիստը անհրաժեշտ է մեզ՝ ուժերը վերականգնելու, միտքը թարմացնելու եւ հենց քեզ՝ ընթերցողս, նորովի ծառայելու համար:
Քաղաքական աղանդների տրամազեղումը
Համաշխարհային ուծացումը շարունակում է դավադիր գործը ազգերի ու մարդկության հանդեպ եւ ամեն կերպ կառչում է չարի տիրույթից՝ չարիք սփռելով ամենուր եւ կյանքի բոլոր ոլորտներում: Բայց համաշխարհային ավերումը, ամեն բանի եւ ամեն ինչի ձուլումն ու ոչնչացումը, միադեմ համաշխարհային մի հիվանդ-հիբրիդ ժողովրդի ու միատեսակ եւ սանձարձակ մարդկության, մի անհոգի ու անբարո, անլեզու ու անմշակույթ, հիշողությունից զուրկ ու պատմություն չունեցող զանգվածի ստեղծումը այլեւս մեծ հակադրության է արժանանում՝ արարումը, արարչականն եւ աստվածայինը, բնականն ու բազմազանը պաշտպանողների կողմից:
Ազգային պետության տեսլականը
Անկախ կառավարման ձեւից, պետությունը մարմին է՝ ազգի առաքելության իրականացման համար, եւ ազգայնականներն անվերապահորեն աջակից են այդ պետությանը, նրա հզորացմանը: Այլ բան է ընդդիմանալը կամ պայքարելը՝ համակարծիք չլինելով տվյալ իշխանությունների ապազգային քաղաքականության, սակայն, ոչ երբեք Հայոց պետությունը կործանելու հաշվին: Սա, ի դեպ, վերաբերում է հայ իրականության մեջ առկա տարբեր գաղափարակիր ու հավատք ունեցող ուժերին:
«Հարսնաքար»-ում կատարվածի մասին հարցազրույց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ
Հարսնաքար»-ում կատարվածը ստիպեց, որպեսզի մեկ անգամ եւս անդրադառնանք ընդհանրապես ամենաթողության դեմ մշտապես հանդես եկող հայ ազգայնականների տեսակետին: Հակիրճ զրուցեցինք Հայ Արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ, ով չթաքցրեց իր զայրույթը Վահեի դեպքի հետ կապված:
– Նախ՝ վերստին հայտնեմ հայ արիների զայրույթն ու ցավը, քանզի յուրաքանչյուր հայ մարդու կյանքը կտրվում է ազգային արմատից, իսկ հայի անժամանակ ու այսօրինակ մահը իրապես ազգային վիշտ կարող է դառնալ. Վահեի դեպքը մեծ ողբերգություն է, քանզի նման մահը հայ զինվորի համար չէ: Իսկ ամենաթողությունը կամ սանձարձակությունը ոլորտ ու բնագավառ չեն ճանաչում: Եթե հանրային կարգը կառուցված է այդ արժեքային համակարգի վրա, ապա համակարգից բխող «արժեքներն» էլ դառնում են առաջնային: Եվ սա, ցավոք, նոր բան չէ մեր կյանքում: Միայն զարմանալն ու զայրանալն էլ հարցը չեն կարգավորում:
Ամենաթողությունը՝ ինքնակործան եւ ինքնամահաբեր վտանգավոր եզրագիծ
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի միջադեպը ցնցեց առանց այն էլ անպաշտպան լինելու բարդույթ ունեցող մեր հանրությանը: Հանրային բողոքի ալիքն այս պատահարի համապատկերին միասնություն ու հաջողություն արձանագրեց, ինչը պետք է պահպանել եւ շարունակել այսօրինակ դեպքերում: «Լուսանցք»-ն ամփոփիչ անդրադարձ է անում՝ ընդգծելով, որ ամենաթողությունը, ի վերջո, բումերանգի օրենքով ամենախիստը պատժելու է հենց ամենաթողության հեղինակին:
Սերիալները՝ դրանք արտադրողների անհաջող կյանքի ներկայացումնե՞ր
Որտեղ հայ կանայք հավեր են կամ հիվանդներ, իսկ տղամարդիկ՝ աղվեսներ ու սրիկաներ
Հեռուստաեթերը մաքրելու, եթերի որակը լավացնելու ուղիները, ինչպես նաեւ եթերից սխալ քարոզչության վտանգների մասին վերջերս շատ է խոսվում: Եվ առիթ կա հաստատ: Իհարկե, վտանգված է նաեւ հեռուստաեթերի լեզուն, հեռուստամշակույթի մակադակը, սակայն հեռուստատեսությամբ հեռարձակվող սերիալների տարածած հակամշակույթի, ցուցադրվող բռնության տեսարանները, որպես հանցագործության խթանման հիմնական պատճառներ, առավել վտանգավոր են դարձել: Բայց քննադատությանը չդիմացած սերիալները շարունակում են ողողել եթերը եւ այնտեղ քարոզվող «հերոսներն» ու «հերոսուհիները» շարունակում են մնալ մեծաթիվ մարդկանց կյանքի ուղեկիցներ:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի նախագահի ընտրություններ
Ներքաղաքական զարգացումներում նախկին իշխանավոր եւ ներկայումս ընդդիմադիրի կեցվածք ընդունած ուժերը՝ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն, շարունակ հայտարարում են, որ նախկին քաղաքական թիմը ձախողվել է: Եվ այդ ձախողումների մեջ տարօրինակորեն մինչ այսօր իրենց դերն ու նշանակությունը չեն տեսնում: Անընդհատ «մոռանում» են, որ եղել են նախկին կառավարության մաս: ՀՀԿ ներկայացուցիչներն էլ այլեւս հրաժարվում են բացատրել նախկին գործընկերների այսօրինակ գործունեությունը եւ կես կատակ կես լուրջ նշում են, թե ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն իրենց ընդդիմադիր քաղաքական ուժ հայտարարելուց առաջ նախ պետք է լինեն քաղաքական ուժ…
Արցախը նո՞ր նախագահ կունենա
Արցախում նախագահական ընտրությունները նշանակված են հուլիսի 19-ին, առաջադրված են գործող նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վիտալի Բալասանյանը, ՀՀ պետական գյուղատնտեսական ակադեմիայի Ստեփանակերտի մասնաճյուղի գիտակրթական բաժնի հարցերով փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը, նաեւ անկուսակցական ու գործազուրկ 65-ամյա Վալերի Խաչատրյանը:
Կրոնները՝ խառնածիններից ծնված ու խառնածինների համար
Սկիզբը՝ թիվ 24-ում
Կրոնների առաջացման վերաբերյալ Նիցշեի ասածները՝ բացի քրիստոնեությունից ու բուդդայականությունից, կարելի է որոշակիացնել նաեւ մյուս կրոնների վերաբերյալ: Օրինակ՝ հուդայականությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ Եգիպտոսում ապրող արիա-սեմական խառնածինների (ինչի համար նրանք հողածին մարդկանց՝ սեմականների մեջ իրենց համարում էին «ընտրյալ ժողովուրդ»…), այսինքն՝ որոշակի ցեղային ծագում չունեցողների կենսակերպի, այդ կենսակերպին հատուկ ինչ-ինչ մղումների, պահանջմունքների, ճաշակների, ուժագծերի, իդեալների՝ Մովսեսի կողմից նկատումն ու դրանց ինչ-ինչ մեկնաբանություն-սահմանում տալը: Նույնը՝ զրադաշտականության մասով. այն տարբերությամբ, որ այս դեպքում Զրադաշտը՝ այդ կրոնի հիմնադիրը Պարսկաստանում, տեսավ իր պես արիա-սեմական խառնածիների կենսակերպը ու դրան տվեց իր մեկնաբանությունը:
Գունային ժամանց
Գիտնականները մշտապես ուշադրություն են դարձրել այն խնդրին, թե ինչպես օգտագործել գույները բժշկության մեջ եւ այլ բնագավառներում: Հայտնի է, որ գույնի ընտրությունը ինչ-որ չափով կապվում է ընտրողի բնավորության հետ:





