Daily Archives: July 9, 2012

azer online-ն ընդդեմ www.hayary.org-ի

 
Հայ Արիական Միաբանության www.hayary.org կայքը ենթարկվել է հակերային հերթական հարձակման եւ թվով 5-րդ անգամն է, որ թշնամական երկրներից կարողացել են խափանել կայքի աշխատանքները՝ չնայած ձեռնարկված պաշտպանական միջոցներին:

Այս անգամ խափանարարները Ադրբեջանից են գործել, եւ սա կարծես շարունակությունն էր կայքը վնասելու մինչ այս՝ թուրքական հարձակման: Հուլիսի 5-ի առավոտյան 14.00-15.00-ի սահմաններում ադրբեջանական հակերները  azer online ինտերնետ մատակարարին (պրովայդեր) պատկանող գծից, 2-3 ուղղություններով մեծածավալ գրոհ են սկսել ՀԱՄ կայքի վրա եւ դրա համար գործադրել են հակերային աշխարհում շատ հայտնի բազմաթիվ միջոցներ: Կեսօրին մոտ հարձակումը շարունակող ինքնաշխատ (ավտոմատ) գործողությունները վայրկյանում հասել են անգամ 10-15 հարվածի, եւ www.hayary.org-ի սերվերի գործունեությունը վտանգվել է, որը սերվերի սեփականատիրոջը ստիպել է ընդհանուր վնասներից խուսափելու համար անջատել ՀԱՄ կայքը՝ միաժամանակ www.hayary.org-ի կայքավարին հնարավորություն տալով վերացնել կայքին հասցված վնասները:

Continue reading